Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Թագավորական մեդալ
Մաքս Պլանկի անվան մեդալ
Հելմհոլցի մեդալ
Ռոբերտ Օփենհեյմերի հիշատակի մրցանակ
Բեյքերյան լեկցիա
Բեյկերյան մեդալ
doctor honoris causa from the University of Paris?
Պոլ Ադրիեն Մորիս Դիրակ (անգլ.՝ Paul Adrien Maurice Dirac, օգոստոսի 8, 1902(1902-08-08)[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][3][5] - հոկտեմբերի 20, 1984(1984-10-20)[1][2][3][…], Թալահասի, ԱՄՆ[3][5]), անգլիացի ֆիզիկոս, տեսաբան, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930 թ.)։ Մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների, այդ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ 1931 թվականից արտասահմանյան անդամ։
Դիրակ Պոլ Ադրիեն Մորիսը ծնվել է 1902 թ. օգոստոսի 8-ին Բրիստոլ քաղաքում։ Սովորել է Բրիստոլի, ապա Քեմբրիջի համալսարաններում ավարտել է 1924 թվականին։ 1932 թվականից Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Դիրակը կառուցել է քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, ձևափոխությունների տեսությունը 1926-1927 թթ., մշակել է ճառագայթման քվանտային տեսության հիմունքները։ Էնրիկո Ֆերմիի հետ մեծ ավանդ է ներդրել քվանտային վիճակագրության բնագավառում (Ֆերմի-Դիրակի վիճակագրություն), մասնավորապես պարզել բաշխման վիճակագրական բնույթի և ալիքային ֆունկցիայի սիմետրիայի հատկությունների կապը 1925 թվականին։ 1928 թվականին ստեղծել է էլեկտրոնի շարժման ռելյատիվիստական տեսությունը, որը հնարավորություն տվեց բացատրել մի շարք ֆիզիկական երևույթներ և կանխատեսել պոզիտրոնի գոյությունը։ Դաշտի քվանտային տեսության տարբեր բնագավառներին են նվիրված նաև Դիրակի մի շարք ուրիշ աշխատանքներ, նա առաջինն է կիրառել երկրորդային քվանտացման մեթոդը 1927 թվականին, որը հետագայում լայն տարածում գտավ տեսական ֆիզիկայում։ Դիրակը Էրվին Շրյոդինգերի հետ 1933 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քվանտային մեխանիկայի վերաբերյալ աշխատությունների և էլեկտրոնային տեսության զարգացման համար։