Զագրեբի ազգային և համալսարանական գրադարան (խորվ.՝ Nacionalna i sveučilišna knjižnica u Zagrebu), գիտական գրադարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Համարվում է Խորվաթիայի ազգային և Զագրեբի համալսարանի կենտրոնական գրադարանը։ Գրադարանի ֆոնդը կազմում է երկու միլիոն գիրք։ Գրադարանի հավաքածուն ունի հին սլավոնական լեզվով հրատարակված բազմաթիվ արժեքավոր գրքեր, ինչպես նաև խորվաթերեն առաջին գիրքը, գերմաներենով արժեքավոր հին հրատարակություններ և հազվագյուտ քարտեզներ։
Պատմություն
Խորվաթիայի ազգային և համալսարանական գրադարանը հիմնադրվել է 1607 թվականին՝ որպես Neoacademia Zagrabiensis-ի ճիզվիտական դպրոցի մաս։ 1669 թվականին դպրոցը ճանաչվել է Հաբսբուրգի Լեոպոլդ թագավորի կողմից[2]։
Պատմությունը գրադարանի սերտորեն կապված է ավելի ուշ հիմնադրված Զագրեբի համալսարանի պատմության հետ։ 1776 թվականին գրադարանը դարձել է Գիտությունների ակադեմիայի թագավորական գրադարան (Regia Scientiarum Academia), 1874 թվականին՝ Զագրեբի համալսարանական գրադարան, 1818 թվականին գրադարանը դարձել է հասարակական։
1837 թվականից գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ. գրադարանը պետք է պարտադիր ստանա Խորվաթիայում հրատարակված յուրաքանչյուր գրքի պատճենը։ 1995 թվականի մայիսի 28-ին գրադարանը տեղափոխվել է իր ներկայիս տարածք։ Ազգային գրադարանն ունի վեց մասնաճյուղեր (ֆակուլտետային գրադարաններ), ինչպես նաև կառավարում է Խորվաթիայի 32 գրադարաններ։
Հնարավորություններ
Գրադարանն ունի շուրջ 3 միլիոն գրականություն
Փակ ֆոնդեր՝ 11000 մետր գրադարակի երկարությամբ
Ազատ մուտքով ընթերցասրահներ՝ 12900 մետր գրադարակի երկարությամբ
Ձեռքբերում՝ 18194 մենագրական հրատարակություններ, 3625 պարբերական հրատարակություններ
Օտարերկրյա պարբերականների հրատարակություններ՝ 1030 անուն, օտարալեզու գրքեր՝ 4865, հատուկ հավաքածուներ՝ 11430, ոչ-գրքային նյութերի նմուշներ՝ 7281, էլեկտրոնային նմուշներ՝ 986
Տարածք՝ 36478 մ2
Ընդհանուր մակերես՝ 44432 մ2
Հնարավորություններ. 1100 նստատեղ, լրացուցիչ 64 տեղ ընթերցասրահում
Հատուկ հավաքածուներ՝ 8 աուդիո խցիկներ, 7 անհատական և 2 խմբակային ուսուցման սրահներ
10 ընթերցարաններ
100 տեղ համաժողովի սենյակում
150 տեղ երեկոյան ժամերին աշխատելու համար (21.00 – 24.00)
↑Rüegg, Walter: «European Universities and Similar Institutions in Existence between 1812 and the End of 1944: A Chronological List», in: Rüegg, Walter (Hrsg.): A History of the University in Europe. Bd. 3: Universities in the Nineteenth and Early Twentieth Centuries (1800—1945), Cambridge University Press, 2004, ISBN 978-0-521-36107-1, S. 685