Ջեյմս Ռեյնուոթեր (անգլ.՝ Leo James Rainwater, դեկտեմբերի 9, 1917(1917-12-09)[1][2][3][…], Քաունսիլ, Այդահո, ԱՄՆ - մայիսի 31, 1986(1986-05-31)[1][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ-ի ԳԱ անդամ։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (1939)։ 1939 թվականից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1952 թվականից՝ պրոֆեսոր)։ 1951—1953 թթ. և 1956—1961 թթ. գլխավորել է Նևիսի արագացուցչի լաբորատորիան։ 1962—1965 թթ. աշխատել է Օքրիջի, 1969—1971 թթ.՝ Արգոնի ազգային լաբորատորիաներում։ Աշխատանքները վերաբերում են միջուկային, նեյտրոնային և մեզոնային ֆիզիկային, նեյտրոնային սպեկտրոսկոպիային։ Հայտնաբերել է μ-մեզոաաոմները (1953), առաջարկել միջուկի գնդարդային մոդելը (Ռեյնուոթերի մոդել)։ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1975)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1975 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
|
---|
| 1901–1925 | |
---|
| 1926–1950 | |
---|
| 1951–1975 | |
---|
| 1976–2000 | |
---|
| 2001–2025 | |
---|
| |
|