Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (խորվ.՝ Leksikografski zavod Miroslav Krleža կամ LZMK), Խորվաթիայի
բառարանագրության ազգային ինստիտուտ[2]։ Տեղակայված է Զագրեբում։ Հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ։ Մասնաճյուղերը գտնվել են Բելգրադում և Լյուբլյանայում։
Ինստիտուտի աշխատակիցների թվում է խորհրդային նախկին կինոդերասան և ներկայումս գրական գործիչ Նատալյա Վորոբյովան[3]։
Պատմության
Ինստիտուտը հիմնադրվել է 1950 թվականին՝ որպես Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության բառարանագրության ազգային ինստիտուտ և 1964 թվականին անվանափոխվել է Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod, JLZ)։
Երկար ժամանակ ինստիտուտի տնօրենը եղել է Միրոսլավ Կռլեժան։
1981 թվականին, Կռլեժայի մահից հետո, ինստիտուտը նրա պատվին վերանվանվել է Հարավսլավիայի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ (Jugoslavenski leksikografski zavod "Miroslav Krleža")։
Իր ներկայիս անվանումը ստացել է 1991 թվականին, Հարավսլավիայի կազմալուծումից հետո։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ