Ալեքսեյ Աբրիկոսով

Ալեքսեյ Աբրիկոսով
ռուս.՝ Алексей Алексеевич Абрикосов
Ծնվել էհունիսի 25, 1928(1928-06-25)[1][2][3][…]
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Մահացել էմարտի 29, 2017(2017-03-29)[5][2][6] (88 տարեկան)
Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսաստան,  ԱՄՆ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Նիժնի Նովգորոդի պետական համալսարան, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Landau Institute for Theoretical Physics?, Բարձր ճնշման ֆիզիկայի ինստիտուտ, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Յուտա նահանգի համալսարան, Լաֆբորոյի համալսարան, Իլինոյսի համալսարան Չիկագոյում և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա[7] և խտացված նյութի ֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] և Լոնդոնի թագավորական ընկերություն[10]
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[11]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1955)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն, ռուսերեն[7] և անգլերեն[7]
Գիտական ղեկավարԼև Լանդաու
Պարգևներ
Ամուսին(ներ)Սվետլանա Բունկովա
ՀայրԱլեքսեյ Աբրիկոսով
 Alexej Abrikosov Վիքիպահեստում

Ալեքսեյ Աբրիկոսով (ռուս.՝ Алексе́й Алексе́евич Абрико́сов հունիսի 25, 1928(1928-06-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - մարտի 29, 2017(2017-03-29)[5][2][6], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդային, ռուսական և ամերիկյան ֆիզիկ-տեսաբան, Վիտալի Գինզբուրգի և Էնթոնի Ջեյմս Լեգետի հետ միասին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1987) և թղթակից անդամ (1964), ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2000)[15], Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (2001)[16]։

Կենսագրություն

Ալեքսեյ Աբրիկոսովը ծնվել է 1928 թվականի հունիսի 25-ին Մոսկվայում, հայտնի պաթոլոգ-անատոմների ընտանիքում։ Հայրը` Ալեքսեյ Իվանի Աբրիկոսովը, Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի[17] պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի վարիչն է եղել, մայրը՝ Ֆանի Դավիդովնա Վուլֆը (1895-1965), ամբիոնում եղել է օգնական, պաթոլոգիական անատոմիայի բաժանմունքի վարիչ, Կրեմլի հիվանդանոցի գլխավոր պրոզեկտոր[18]։

Դպրոցն ավարտելուց հետո, 1943 թվականին Ալեքսեյն ընդունվել է Մոսկվայի էներգատեխնիկական ինստիտուտը և սկսել է ուսումնասիրել էներգատեխնիկա։ 1945 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարան և սկսել է ուսումնասիրել ֆիզիկա։ Նրա ֆիզիկայի ուսուցիչը եղել է Լ. Դ. Լանդաուն, որին Ալեքսեյը 19 տարեկան հասակում հանձնել է «տեսական ֆիզիկայի մինիմումը»։ 1948 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Լանդաուի ղեկավարությամբ գրել է «Ջերմային դիֆուզիան լիովին և մասամբ իոնացված պլազմաներում» թեմայով թեկնածուական ատենախոսություն, որը պաշտպանել է 1951 թվականին Մոսկվայի ֆիզիկայի խնդիրների ինստիտուտում[19]։ Այդ նույն ժամանակ նրա ծնողները, այսպես կոչված, բժիշկ-վնասարարների դեմ պայքարի շրջանակներում, հեռացվել էին Կրեմլյան հիվանդանոցի աշխատանքից[20]։

Գործունեություն

1951-1965 թվականներին, ատենախոսության պաշտպանությունից հետո, Աբրիկոսովը աշխատել է Ֆիզիկայի խնդիրների ինստիտուտում։ 1955 թվականին 27 տարեկան հասակում նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բարձր էներգիաների քվանտային էլեկտրադինամիկայի վերաբերյալ։

1965-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լ. Դ. Լանդաուի անվան Տեսական ֆիզիկայի ինստիտուտում և եղել է այդ ինստիտուտի համահիմնադիներից մեկը։

1975 թվականին եղել է Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր։ 1988 թվականից մինչև 1991 թվականը եղել է Բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Տրոիցկում։

Դասավանդումներ

  • Մինչև 1969 թվականն աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում
  • 1970-1972 թվականներին աշխատել է Գորկու պետական համալսարանում
  • 1972-1976 թվականներին եղել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի պատասխանատու[21]
  • 1976-1991 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պողպատի և համաձուլվածքների պետական ինստիտուտի (МИСиСе - ռուս.՝ Московский государственный институт стали и сплавов) տեսական ֆիզիկայի ամբիոնը
  • 1988 թվականին հրատարակել է «Մետաղների տեսության հիմքերը» հիմնարար դասագիրքը, որը գրել է Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի ֆիզիկայի տեխնիկական ինստիտուտում և Մոսկվայի պողպատի և հանաձուլվածքների պետական ինստիտուտում իր կարդացած դասախոսությունների հիման վրա[22]
  • 1991 թվականին ընդունել է Իլինոյսի Արգոնի ազգային լաբորատորիայի հրավերը և արտագաղթել ԱՄՆ՝ հրաժարվելով վերադառնալ Ռուսաստան՝ որպես Բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն[23]
  • ԱՄՆ-ում դասավանդել է Իլինոյսի և Յուտայի համալսարաններում
  • Անգլիայում դասավանդել է Լաֆբորոյի համալսարանում։ Ըստ ակադեմիկոս Գ․ Ա․ Զավարզինի՝ ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ժողովի ժամանակ իր հրաժեշտի խոսքում արտահայտել է ռուս ժողովրդի նկատմամաբ իր անհանդուրժողական վերաբերմունքը
  • 1999 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն
  • Հանդիսացել է տարբեր գիտական հաստատությունների անդամ, որոնց թվում՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Լոնդոնյան թագավորական ընկերության և Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի անդամությունը։

Ալեքսեյ Աբրիկոսովը մահացել է 2017 թվականի մարտի 29-ին՝ սրտի կաթվածից մեկ տարի անց։

Գիտական նվաճումներ

Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի ֆիզիկ-փորձարար Նիկոլայ Զավարիցկու (1952-1997) հետ համատեղ Գինզբուրգ-Լանդաուի թեորեմն ստուգելու ժամանակ Ալեքսեյ Աբրիկոսովը հայտնաբերել է գերհաղորդիչների նոր դաս՝ երկրորդ սերնդի գերհաղորդիչներ։ Գերհաղորդիչների այդ նոր տեսակը, ի տարբերություն առաջին սերնդի, պահպանում է իր հատկությունները նույնիսկ ուժեղ մագնիսական դաշտի առկայության դեպքում (մինչև 25 տլ)։ Զարգացնելով իր գործընկեր Վիտալի Գինզբուրգի փաստարկները՝ Ալեքսեյը կարողացել է բացատրել օղակաձև հոսանքներով շրջապատված մագնիսական գծերի կանոնավոր ցանցի ձևավորման հատկությունները։ Այսպիսի կառուցվածքը կոչվում է «Աբրիկոսովի մրրկային ցանց»։

Ինչպես նաև զբաղվել է ջրածնային մոլորակների ներսում ջրածնի՝ մետաղական փուլ անցնելու խնդրով, բարձր էներգիաների քվանտային էլեկտրադինամիկայով, բարձր հաճախականության դաշտերի և մագնիսական միացումների առկայության գերհաղորդականությամբ (ընդ որում՝ նա հայտնագործել է գերհաղորդականության հնարավորությունը առանց փակվող շերտերի (возможность сверхпроводимости без полосы запирания) և կարողացել է բացատրել ցածր ջերմաստիճանների դեպքում Նայտի շեղումը՝ հաշվի առնելով սպին-ուղեծրային փոխազդեցությունը[24] (ռուս.՝ спин-орбитального взаимодействия):

Հետագա աշխատանքները նվիրված են եղել 3He ոչ գերհոսուն հելիումի և բարձր ճնշման տակ գտնվող նյութերի տեսությանը, կիսամետաղներին և մետաղ-դիէլեկտրիկ անցումներին, ցածր ջերմաստիճաններում Կոնդոյի էֆեկտին (ընդ որում նա կանխատեսել է Աբրիկոսով-Սուլայի ռեզոնանսը) և առանց փակող շերտերի կիսահաղորդիչների կառուցմանը։ Ալեքսեյ Աբրիկոսովը ուսումնասիրություններ է կատարել նաև՝ միաչափ կամ քվազիմիաչափ (ռուս.՝ квазиодномерных) կիսահաղորդիչների և սպինային ապակիների[25] վերաբերյալ։

Ալեքսեյ Աբրիկոսովը Ն. Բ. Բրանտի, Ե. Ա. Սվիստովայի և Ս. Մ՚ Չուդինովի հետ համատեղ կատարել է «Մագնիսական դաշտում նյութի փուլային անցումների երևույթը» գիտական հայտնագործությունը, որը գրանցված է ԽՍՀՄ հայտնագործությունների պետական գրանցամատյանում 156 համարի տակ 1967 թվականի հունիսի 25-ին։

Արգոնի ազգային լաբորատորիայում Աբրիկոսովը կարողացել է բացատրել կուպրատի հիմքով բարձրջերմաստիճանային գերհաղորդիչների հատկությունների մեծ մասը և 1968 թվականին սահմանել է նոր էֆեկտ (գծային քվանտային մագնիսական դիմադրության էֆեկտը), որն առաջին անգամ չափել է Պ. Կապիցան դեռևս 1928 թվականին, բայց երբեք չի դիտարկվել որպես ինքնուրույն էֆեկտ։

2003 թվականին Ալեքսեյը Վ. Լ. Գինզբուրգի և Է. Լեգետի հետ համատեղ ստացել է Նոբելյան մրցանակ «Գերհաղորդիչների և գերհոսուն հեղուկների տեսության վերաբերյալ հիմնարար աշխատանքների համար»[26]։ Ալեքսեյ Աբրիկոսովը խոստովանել է․

Ժամանակին, երբ Ռուսաստանում էի, շատ եմ տառապել։ Եվ այս դեպքում ես հպարտ եմ, որ այս մրցանակը Ամերիկայի հաշվին է։ Ես դրանով հպարտանում եմ[27]։
- Ալեքսեյ Աբրիկոսով

Աբրիկոսովը եղել է «Տեսական և մաթեմատիկական ֆիզիկա», «Ակնարկներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության մասին» ամսագրերի և «Քվանտ» («Наука» հրատարակչություն) գրադարանի խմբագրական կոլեգիայի անդամ։

Ընտանիք

Ալեքսեյ Աբրիկոսովն ամուսնացել է երեք անգամ, ունեցել է երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։ Առաջին կնոջից բաժանվել է ամուսնությունից 20 տարի անց։ նրանք ունեցել են մեկ որդի[28]։

Երկրորդ կինը՝ Աննի Նոզերը, կիսով չափ ֆրանսուհի էր, կիսով չափ՝ վիետնամուհի։ Աննին նրա հետ ամուսնանալուց առաջ Ալեքսեյի ֆրանսիացի գործընկեր և, պարզապես, ընկեր՝ Ֆիլիպ Նոզերի կինն է եղել, որից բաժանվել է հանուն Աբրիկոսովի։ Նրանք ծանոթացել էին Հնդկաստանում՝ կոնֆերանսի ժամանակ, ուր Նոզերը եկել էր կնոջ հետ։ Որից հետո հաջորդ հանդիպումը եղել է Կովկասում 1968 թվականին, կոնֆերանսի ժամանակ։ Այստեղ նրանք միասին մասնակցել են սար բարձրանալուն։ 1969 թվականին Աբրիկոսովը գործուղվել է Փարիզ և Աննիի հետ ամուսնանալու նպատակով՝ այնտեղ մնացել ևս մեկ ամիս։ Աբրիկոսովը Սովետական դեսպանատանը վերջնագիր է ներկայցրել․ կամ մեկ ամսով երկարաձգում են նրա Փարիզում մնալու թույլտվությունը, կամ՝ ինքը մնում է Արևմուտքում։ Նրանք ամուսնացել են և երբ Աբրիկոսովը կնոջ հետ վերադարձել է Մոսկվա, Տեսական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Իսահակ Խալատնիկովը հայտարարել է, որ նա ազատված է աշխատանքից։ Որոշ ժամանակ Աբրիկոսովը գործազուրկ է եղել՝ չունենալով երկրից հեռանալու ելքի թույլտվություն (ռուս.՝ невыездный)․ նրան թույլատրված էր միայն սոցիալիստական երկրներ մեկնել և 1975 թվականին նա հնարավորություն է ունեցել մասնակցել Ֆինլանդիայում ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի միջազգային կոնֆերանսին, քանի որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև գոյություն ուներ չվերադարձողներին վերահանձնելու համաձայնագիր։ Աննիի հետ ամուսնությունը տևել է 7 տարի։ Նրանք ունեցել են մեկ որդի։ Այնուհետև Աննին վերադարձել է հայրենիք՝ Ֆրանսիա[23][28]։

Ալեքսեյի երրորդ կինը եղել է Սվետլանա Աբրիկոսովան՝ մինչ ամուսնությունը՝ Բունկովա[29]։ Նա 1970-ական թվականներին Մոսկվայում ավարտել է էնդոկրինոլոգիայի գծով օրդինատուրան, և նրա գիտական ղեկավարը՝ Մ. Ա. Ժուկովսկին, որոշել է Սվետլանային թողնել ասպիրանտուրայում, բայց դրա համար նա պետք է ամուսնացած լիներ մոսկվաբնակի հետ։ Այդպիսով, նա Սվետլանային ծանոթացրել է Աբրիկոսովի հետ[30]։ 1980 թվականին Հորմոնների էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի փորձարարական ինստիտուտում Սվետլանան պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

Ամռան ամիսներին Աբրիկոսովն արձակուրդն անց է կացրել սարերում։ Մի անգամ բարձրացել է աֆրիկական Կիլիմանջարո հրաբխի վրա։ Ձմռանը զբաղվել է լեռնային դահուկավազքով՝ լինելով Վրաստանում և Մոսկվայից դուրս[31][32]։ Ամեն տարի ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կոնֆերանսներ է կազմակերպել Բակուրիանում։

Վերջին տարիներին՝ ԱՄՆ մեկնելուց առաջ, Նոր տարվա տոներին հավաքույթներ է կազմակերպել իր տանը՝ հրավիրելով ընկերներին և գործընկերներին։ Ընդունված ավանդույթի համաձայն հրավիրվածներց ինչ-որ մեկը կարդում էր «ամանորյա դասախոսություն»։ 1980-ական թվականներին Աբրիկոսովը դասախոս «նշանակեց» բելոռուս աշխարհագրագետ և գեոբուսաբան Օկմիր Աղախանյանցին, որը հրաշալի ճանապարհորդ էր, հետազոտող և փայլուն պատմող։ Ալեքսեյն ինքը ևս հոյակապ դասախոս էր այդ լսարանում և հետաքրքիր զրուցակից՝ տիրապետելով բոլոր հրավիրվածների ուշադրությունը ամբողջովին իր կողմը գրավելու հազվադեպ արվեստին։

Մրցանակներ և մեդալներ

Հրապարակումներ

  • Абрикосов А. А., Горьков Л. П., Дзялошинский И. Е. Методы квантовой теории поля в статистической физике. — 1961.
  • Abrikosov, A. A., Gorkov, L. P. and Dzyaloshinski, I. E. Methods of Quantum Field Theory in Statistical Physics. — Englewood Cliffs: Prentice Hall, 1963.
  • Абрикосов А. А. Академик Л. Д. Ландау: краткая биография и обзор научных работ. — М.: Наука, 1965.
  • Абрикосов А. А. Основы теории металлов: Учебное руководство. — М.: Наука, 1987. — 520 с.
  • Abrikosov, A. A. Fundamentals of the Theory of Metals. — Elsevier Science Pub., 1988.
  • Абрикосов А. А. Основы теории металлов. — Издание 2-е, испр. и доп. — Москва: Физматлит, 2009. — 600 с. — ISBN 978-5-9221-1097-6.
  • Абрикосов А. А., Горьков Л. П., Дзялошинский И. Е. Методы квантовой теории поля в статистической физике. 3-е изд. — Москва: КДУ, Добросвет, 2006, 2014. — 512 c.

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Абрикосов Алексей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #108744183 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Argonne Scientist and Nobel Laureate Dies at 88
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. https://www.amacad.org/person/alexei-alexeyevich-abrikosov
  9. Notable Names Database — 2002.
  10. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 5.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. The Nobel Prize in Physics 2003Nobel Foundation.
  13. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  14. https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
  15. Alexei A. Abrikosov (անգլ.)
  16. Alexei Abrikosov (անգլ.)
  17. Ի․ Մ․ Սեչենովի անվան առաջին Բժշկական ինստիտուտը Մոսկվայում՝ սկսած 1930 թվականից  
  18. լատին․՝ prōsecta, ōrum proseco, դիահերձման համար պատասխանատու
  19. Институт физических проблем имени П. Л. Капицы РАН
  20. s:Сообщение ТАСС об аресте врачей-вредителей Арест группы врачей-вредителей : Хроника // ТАСС, 13.01.1953 (Опубликовано в газете «Правда» № 13 (12581) и других центральных газетах 13 января 1953 г.)
  21. Алексей Абрикосов, ученик Ландау. // Еврейский журнал. 25.06.10. (Ստուգված է 9 Նոյեմբերի 2010)
  22. Андреев А. Ф., Буздин А. И., Варламов А. А., Векилов Ю. Х., Горьков Л. П., Дзялошинский И. Е., Каган Ю. М., Мухин С. И., Осипьян Ю. А., Питаевский Л. П., Стишов С. М., Фальковский Л. А. Алексей Алексеевич Абрикосов (к 80-летию со дня рождения)(ռուս.) // Успехи физических наук : журнал. — Российская академия наук, 2008. — Т. 178. — № 6. — С. 669—670.
  23. 23,0 23,1 Игорь Осипчук «ФАКТЫ» 14.10.2003
  24. Спин-орбитальное взаимодействие- քվանտային ֆիզիկայում դա շարժվող մասնիկի և իր սեփական մագնիսական մոմենտի միջև փոխազդեցությունն է` պայմանավորված մասնիկի պտույտով։
  25. Спиновые стёкла - նոսր մագնիսականությամբ համաձուլվածքներ՝ 10−3 - 10−1մագնիսական իոնների հարաբերական կոնցենտրացիայով մագնիսական խառնուրդներով ոչ մագնիսական նյութեր ․ օրինակ՝ CuMn, AgMn կամ AuFe։
  26. «The Nobel Prize in Physics 2003». Нобелевский комитет. Վերցված է 2 апреля 2017-ին.
  27. ««В России я натерпелся достаточно». Скончался эмигрировавший в США нобелевский лауреат Алексей Абрикосов». Lenta.ru. 30 марта 2017. Վերցված է 2 апреля 2017-ին.
  28. 28,0 28,1 Buried Glory: Portraits of Soviet Scientists - Istvan Hargittai - Google Книги
  29. Nobel laureate Alexei Abrikosov | Flickr - Photo Sharing!
  30. News 2003-10-08
  31. «РГ» 2003-10-11
  32. Герштейн, 2017
  33. «Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28 октября 1982 года № 946 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области науки и техники»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  34. «Winners of the John Bardeen Prize | Department of Physics at the U of I». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  35. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
  36. APS Fellow Archive

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Աբրիկոսով» հոդվածին։

Read other articles:

In computer science, a mark–compact algorithm is a type of garbage collection algorithm used to reclaim unreachable memory. Mark–compact algorithms can be regarded as a combination of the mark–sweep algorithm and Cheney's copying algorithm. First, reachable objects are marked, then a compacting step relocates the reachable (marked) objects towards the beginning of the heap area. Compacting garbage collection is used by modern JVMs, Microsoft's Common Language Runtime and by the Glasgow ...

 

Mary Brown kan verwijzen naar: Mary Brown (single), een single van Emly Starr Explosion Mary Brown-Bullock, een Amerikaans academicus gespecialiseerd in Chinese geschiedenis Mary Browne, een tennisspeelster uit de Verenigde Staten van Amerika Mary Brown's, een Canadese restaurantketen Bekijk alle artikelen waarvan de titel begint met Mary Brown of met Mary Brown in de titel. Dit is een doorverwijspagina, bedoeld om de verschillen in betekenis of gebruik van Mary Brown...

 

شيكاغو بيرز   تأسس عام 1919  الملعب ملعب سولدر فيلد،  وملعب سولدر فيلد  البلد الولايات المتحدة  الدوري الدوري الوطني لكرة القدم الأمريكية  الموقع الرسمي الموقع الرسمي  تعديل مصدري - تعديل   شيكاغو بيرز شعار الفريق الاسم الكامل Chicago Bears تأسس في 1920 البلد شيكا...

Public college in New York City, New York, U.S. Baruch CollegeSeal of Baruch CollegeFormer namesCity College School of Business and Civic Administration (1919–1953)Baruch School of Business (1953–1968)TypePublic collegeEstablished1919; 104 years ago (1919) (original school)1968; 55 years ago (1968) (independent college)Parent institutionCity University of New YorkEndowment$295.7 million[1] (Baruch College), $3.6 billion (City University of New Y...

 

Apple Macintosh De allereerste Macintosh uit 1984 Type Computer Ontwikkelaar Apple Inc. Verschijning 1984 Website https://www.apple.com/mac/ Portaal    Computer Informatica Mac Stopgezet Apple I · II · III · Apple Lisa · Macintosh · Power Mac · PowerBook · MacBook · iMac Pro MacBook Air · MacBook Pro iMac (G3 · G4 · G5) Mac Pro (2006 · 2013 · 2019 · 2023) Mac mini (2005 · 2006 · 2010 · 2018 · 2020) · Mac Studio Besturingssystemen · Mac OS X · macOS Cheetah (10.0)

 

Facultad de Ingeniería Acrónimo FIUSACForma parte de Universidad de San Carlos de GuatemalaFundación 1880LocalizaciónDirección Ciudad de GuatemalaCampus Ciudad Universitaria Zona 12AdministraciónDecano Inga. Anabela CórdobaAcademiaEstudiantes 14 150 (año 2015)Sitio web Ingeniería Usac[editar datos en Wikidata] La Facultad de Ingeniería es una de las 10 facultades que conforman la Universidad de San Carlos de Guatemala. Fundada en 1880, es la facultad de ingeniería m...

Brutalist university building in Durham, England Dunelm HouseThe top level entrance of the buildingGeneral informationTypeUniversity buildingArchitectural styleBrutalismCoordinates54°46′24″N 1°34′18″W / 54.77333°N 1.57167°W / 54.77333; -1.57167Completed1966Technical detailsFloor count6 Listed Building – Grade IIOfficial nameDunelm House including landing stage, steps and attached wallsDesignated9 July 2021Reference no.1477064[1] Dunelm House ...

 

Michael Landau, 2008 Michael Landau (* 1. Juni 1958 in Los Angeles) ist ein US-amerikanischer Gitarrist, Studiomusiker und Songwriter. Inhaltsverzeichnis 1 Karriere 2 Stil 3 Equipment 3.1 Gitarren 3.2 Verstärker und Effekte 4 Diskografie (Auszug) 5 Filmografie 6 Weblinks 7 Einzelnachweise Karriere Michael „the Man“ Landau ist einer der gefragtesten Studiomusiker der USA. Er hat viele Stars der amerikanischen und britischen Musikszene bei Aufnahmen oder Kompositionen unterstützt, so zum ...

 

Filtration method that uses nanometer sized pores in biological membranes Water desalination Methods Distillation Multi-stage flash distillation (MSF) Multiple-effect distillation (MED) Vapor-compression (VC) Ion exchange Membrane processes Electrodialysis reversal (EDR) Reverse osmosis (RO) Nanofiltration (NF) Membrane distillation (MD) Forward osmosis (FO) Freezing desalination Geothermal desalination Solar desalination Solar humidification–dehumidification (HDH) Multiple-effect humidific...

Northern regions of Western Australia, Northern Territory and Queensland in Australia For the former administrative subdivision, see North Australia. AreaNorthern AustraliaArea The unofficial geographic term Northern Australia includes those parts of Queensland and Western Australia north of latitude 26° and all of the Northern Territory.[citation needed] Those local government areas of Western Australia and Queensland that lie partially in the north are included. Although it compris...

 

Thyridanthrax elegans Klasifikasi ilmiah Kerajaan: Animalia Filum: Arthropoda Kelas: Insecta Ordo: Diptera Famili: Bombyliidae Genus: Thyridanthrax Spesies: Thyridanthrax elegans Thyridanthrax elegans adalah spesies lalat yang berasal dari genus Thyridanthrax dan famili Bombyliidae. Lalat ini juga merupakan bagian dari ordo Diptera, kelas Insecta, filum Arthropoda, dan kingdom Animalia. Lalat ini biasanya memakan nektar dan polen yang ada dalam bunga. Referensi Bisby F.A., Roskov Y.R., Orrell...

 

Puysegur Point View from Puysegur Point Puysegur Point Lighthouse and foundations of old lighthouse keepers buildings Puysegur Point is a headland located in the far southwest of the South Island of New Zealand.[1] It lies within Fiordland National Park on the southern head of Preservation Inlet and is 145 kilometres (90 mi) west-northwest of Invercargill. The name 'Puysegur' was bestowed by Lieutenant Jules Dumont d'Urville or Midshipman Jules de Blosseville during a South Pacif...

Fictional character from the Star Wars universe Fictional character Ezra BridgerStar Wars characterEzra as depicted in the last two seasons of RebelsFirst appearanceProperty of Ezra BridgerRebels(2014)Created byDave FiloniVoiced byTaylor Gray (Rebels, Forces of Destiny)Adrian Petriw (Droid Tales)Portrayed byEman Esfandi (Ahsoka)In-universe informationFull nameEzra BridgerAliasJabba the HuttDev MorganLando CalrissianBrom TitusSpeciesHumanGenderMaleOccupationJedi Padawan (formerly)Affiliation J...

 

В Википедии есть статьи о других людях с фамилией Ухватов. Эта статья во многом или полностью опирается на неавторитетные источники, что может вызвать сомнения в нейтральности и проверяемости представленной информации. Статью можно улучшить, использовав источник...

 

South Korean TV series or program TwogetherPromotional posterGenreTravel documentaryCreated by Cho Hyo-jin Chang Hyuk-jae Go Min-seok Starring Lee Seung-gi Jasper Liu Country of originSouth KoreaTaiwanOriginal languages Korean Mandarin No. of seasons1No. of episodes8 (list of episodes)ProductionProducerJang Hyuk-jaeProduction locations Indonesia Thailand Nepal Running time55–83 minutesProduction companyCompany SangSangOriginal releaseNetworkNetflixReleaseJune 26, 2020 (2...

Musée arménien de FranceInformations généralesType Musée d'art, musée archéologiqueOuverture 1949Site web le-maf.comCollectionsCollections privée de la Nourhan Fringhian Foundation.LocalisationPays FranceRégion Île-de-FranceCommune ParisAdresse 59, avenue FochCoordonnées 48° 52′ 18″ N, 2° 16′ 53″ ELocalisation sur la carte de Parismodifier - modifier le code - modifier Wikidata Le musée arménien de France est un musée situé à Paris, en F...

 

This article is about the South Korean TV show. For other uses, see Big (disambiguation). South Korean TV series or program BigPromotional posterGenreRomance Comedy Drama FantasyWritten byHong Jung-eun Hong Mi-ranDirected byJi Byung-hyunKim Seong-yoonStarringGong YooLee Min-jungBae SuzyShin Won-hoCountry of originSouth KoreaOriginal languageKoreanNo. of episodes16ProductionProduction locationSouth KoreaRunning timeMondays and Tuesdays at 21:55 (KST)Production companyBon Factory Worldwide...

 

Umbrella organisation for rugby clubs This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) The topic of this article may not meet Wikipedia's notability guidelines for companies and organizations. Please help to demonstrate the notability of the topic by citing reliable secondary sources that are independent of the topic and provide significant coverage of it beyond a mere trivial mention. If ...

Agency of the Government of the Philippines Anti-Money Laundering CouncilAMLC LogoAgency overviewFormed2001JurisdictionPhilippinesHeadquartersAnti-Money Laundering Council, EDPC Building, BSP Complex, Malate, Manila , PhilippinesAnnual budget₱75.06 million Php (2018)[1]Agency executive Eli M. Remolona, Jr., (Chairman) Reynaldo A. Regalado, (Member) Emilio Aquino, (Member) Matthew M. David, (Executive Director) Websitewww.amlc.gov.ph The Anti-Money Laundering Council (AMLC) is the ag...

 

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: The Feeble Files – news · newspapers · books · scholar · JSTOR (January 2017) (Learn how and when to remove this template message) 1997 video gameThe Feeble FilesDeveloper(s)Adventure SoftPublisher(s)Adventure SoftMacPlayDirector(s)Michael WoodroffeProducer(s)M...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!