Դպրոցական տարկներին Էռնստը ստացել է ֆիզիկայի հիմնավոր գիտելիքներ, իր ֆիզիկայի ուսուցիչ Կառլ Ռեյնինգի շնորհիվ։ Նույն դպրոցում Ռուսկայից երկու տարի անց սովորել է մեկ այլ հայտնի ֆիզիկոս Վալտեր Էլզասերը։
Առաջին էլեկտրոնային մանրադիտակի նախատիպը, որը բաղկացած էր երկու հաջորդական տեղադրված մագնիսականոսպնյակներից, ներկայացվել է Ռուսկայի և Մ. Նոլլի կողմից 1931 թվականի մարտի 9-ին։ 400-անգամյա խոշորացում ունեցող այդ գործիքը զգալիորեն զիջում էր այժմյան օպտիկական մանրադիտակներին, սակայն այն ցույց տվեց մագնիսական ոսպնյակի փոխարեն սոլենոիդի օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ 1933 թվականին Ռուսկան կառուցեց էլեկտրոնային մանրադիտակի տարբերակ, որի թողտվությունը թույլ էր տալիս դիտարկել մարմիններ, որոնց չափերը կազմում էին 500 անգստրեմ, որը գերազանցում էր օպտիկական մանրադիտակների հնարավորությունները։
Դոկտորական աշխատության պաշտպանելուց հետո, 1933 թվականին Ռուսկան սկսում է աշխատել հեռուստատեսային ընկերությունում Բեռլինում և զբաղվում է հեռուստատեսային խողովակների արտադրության տեխնոլոգիայի բարելավմամբ։ 1937 թվականին նա աշխատելով Siemens ընկերությունում մասնակցում է աշխարհում առաջին կոմերցիոն էլեկտրոնային մանրադիտակի նախագծմանը։ Այդ գործիքը, ունենալով 100 անգստրեմ թողտվություն առաջին անգամ շուկա է հանվել 1939 թվականին։
1955 թվականին Siemens-ում աշխատանքը թողնելուց հետո Ռուսկան դարձավ Ֆրից Հաբերի ինստիտուտին պատկանող Էլեկտրոնային միկրոսկոպիայի ինստիտուտի տնօրեն, և աշխատել է այս պաշտոնում մինչև 1974 թվականը։ Միաժամանակ նա աշխատում է Բեռլինի տեխնիկական համալսարանու որպես պրոֆեսոր 1957-ից 1974 թվականը։