Ծնվել է 1958 թվականին Սոչի քաղաքում, գերմանական ծագմամբ ինժեներների ընտանիքում[15] (միակ բացառությունը Գեյմի ընտանիքում եղել է նրա մայրական կողմից մեծ տատիկը, ով հրեա է եղել[16][17])։ Գեյմը իրեն համարում է եվրոպացի և կարծում է, որ կարիք չունի առավել խորապես ուսումնասիրել իր արմատները[17]։ 1964 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նալչիկ։
Հայրը՝ Կոնստանտին Գեյմը, (1910—1998)[18] 1964 թվականից աշխատել է Նալչիկի էլեկտրական վակուումի գործարանում, որպես գլխավոր ինժեներ[19], մայրը՝ Նինա Բայերը (ծնվ. 1927), աշխատել է գլխավոր տեխնոլոգ[19]։
Մինչև 1982 թվականը սովորել է ֆիզիկայի ֆակուլտետում, գերազանց ավարտել է և ընդունվել է ասպիրանտուրա։ 1987 թվականին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
1990 թվականին ստացել է անգլիական թագավորական հասարակության կրթաթոշակ և դուրս է եկել ԽՍՀՄ-ից[20][21]։ Աշխատել է Նոթինգեմյան համալսարանում, Բատայի համալսարանում, նաև ոչ այդքան երկար Կոպենհագենի համալսարանում։ Իսկ հիմա Մանչեստերյան կենտրոնի ղեկավարն է նանոտեխնոլոգիայի բնագավառում[22]։
Նիդեռլանդների Թագավորության ենթակա[24]։ Կինը՝ Իրինան, աշխատել է, ինչպես Գեյմը, Պինդ մարմինների ֆիզիկայի ինստիտուտում, իսկ այժմ աշխատում է Մանչեստերի համալսարանի լաբորատորիայում ամուսնու հետ[25]։
Գեյմին Նոբելյան մրցանակ հանձնելուց հետո Միջազգային համագործակցության հիմնադրամի վարչության տնօրեն Ալեքսեյ Սիտնիկովը հայտարարում է, որ մտադրություն ունի Գեյմին հրավիրել Սկոլկովում աշխատելու։ Գեյմը հայտարարում է.
Ձեր մոտ մարդիկ լրի՞վ են խելքները կորցրել։ Նրանք մտածում են, որ եթե նրանք ինչ-որ մեկին շաղախեն մի պարկ ոսկու մեջ, ապա կարող են բոլորին հրավիրե՞լ:
Գիտական ձեռքբերումներ
Գեյմի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել բիոյնիկական ադգեզիվայի (սոսինձ) ստեղծումը, ավելի ուշ հայտնի է դառնում, որպես gecko tape[26]:
Այդեպես ճանաչված է նրա «Magnetic levitation» փորձը, ինչպես նաև հայտնի «թոչողը»[27], որի համար Գեյմը հանրահայտ մաթեմատիկոսի Մայքլ Բերրի հետ 2000 թվականին ստացել է Իգնոբելյան մրցանակ։
2004 թվականին Անդրեյ Գեյմը իր աշակերտի հետ հայտանգործում է գրաֆիտ-ի ստացման եղանակը։ Իսկ ինչպես պարզվեց հետագայում, գրաֆիտը ունի մի շարք հետաքրքիր հատկություններ[28]։
Այդ հայտնագործության համար Ֆիզիկայի ինստիտուտը (Մեծ Բրիտանի)) 2007 թվականին Գեյմին պարգևատրում է Մոտտի մրցանակով։ Նա նաև ստաում է Եվրոֆիզիկայի մրցանակը։ 2010 թվականին գրաֆիտի հայտնաբերումը նաև նպաստում է, որ նա արժանանում է Նոբելյան մրցանակին[29]։ Գեյմը դառնում է առաջին գիտնականը, ով ստանում է և՛ Ժնոբելյան, և՛ Նոբելյան մրցանակներ[30]։ 2013 թվականին ստացել է Կոպլի մեդալը։
Գիտնականը տարբերվում էր յուրօրինակ հումորով։ Դրա վառ ապացույցներից մեկը լեվիտացիայի մասին հոդվածն է, որում Գեյմի համահեղիկնակը նշվում էր իր սիրելի համստերներ Տիշան[31]։ Հենց ինքը՝ Գեյմը, այս հոդվածի առթիվ հայտարարել էր, որ կրծողի դերը բավականին մեծ էր[32]։
↑«The Nobel Prize in Physics 2010» (անգլերեն). Официальный сайт Нобелевского комитета. 5 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
«Гейм, Андрей Константинович — из личного дела»(html) (ռուսերեն). сайт веб-музея МФТИ — Фотографии документов А. К. Гейма (диплома, зачётной книжки, экзаменационных работ и пр.). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.