Օպտիկական թակարդների ստեղծման բնագավառում ռահվիրա գիտնկականներից մեկն է, ինչը հնարավորություն տվեց ղեկավարելու ատոմները, մոլեկուլները և կենսաբանական հյուսվածքները, նշանավոր աշխատանքներ ունի նաև ֆոտոռեֆակցիայի, երկրորդ օպտիկական հարմոնիայի գեներացիայի և ոչ գծային օպտիկայի հետ կապված։
Կենսագրություն
Ծնվել է հրեական ներգաղթյալների ընտանիքում, հայրը Իսիդոր Էշկինը Օդեսսա քաղաքից էր և ԱՄՆ է գաղթել եղբոր հետ 1909 թվականին[12], մայրը՝ Աննա Էշկին Գալիցիայից էր։ Արթու Էշկինի եղբայրը՝ Ջուլիուս Էշկինը (1920-1982) նույնպես ֆիզիկոս էր։
Ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը 1940 թվականին, շարունակել ուսումը Կոլումբիայի համալսարանում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ, որտեղ միաժամանակ մասնակցել է ռազմական ռադարային համակարգերի մագնետրոնների ստեղծման աշխատանքներին։ Ըստ Էշկինի, այդ ժամանակ նրա հետ նույն թիմում աշխատել են հետագայում նոբելյան մրցանակ ստացած ևս 3 գիտնականներ[13][14]։ Ծառայության ավարտից հետո 1947 թվականին շարունակել է ուսումը Կոռնելի համալսարանում, որտեղ 1952 ստացել է փիլիսոփայական դոկտորի կոչում ֆիզիկայի ոլորտում։
Սթիվեն Չուն զարգացնելով օպտիկական թակարդներում ատոմի սառեցման Էշկինի մեթոդը 1997 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ[13]
1992 թվականին մոտ 40 տարվա գիտական գործունեությունից հետո անցել է թոշակի, սակայն շարունակել է աշխատել Բելլի լաբորատորիաում[16][17]։
Մինչև 2019 թվականը Ջոն Գուդենաֆի կողմից քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակ ստանալը եղել է այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրը, Էշկինը ստացել է մրցանակը 96 տարեկանում, իսկ Գուդենաֆը 97 տարեկանում։
Անձնական կյանք
Ամուսնացած է Էլին Էշկինի հետ (ծնվ. 1932), ում հետ ծանոթացել է Կոռնելյան համալսարանում սովորելու տարիներին, ով մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի է[18][19]։ Ունեն երեք երեխա և հինգ թոռնիկ։ Տղան՝ Մայքլ Էշկինը (ծնվ. 1955 թ.), արվեստի բնագավառում ունի պրոֆեսորի կոչում։
Մենագրություններ
Arthur Ashkin. Optical Trapping and Manipulation of Neutral Particles Using Lasers. World Scientific Publishing Company, 2006. — 940 pp.
↑
Bell Labs - Murray Hill (1997-11). «He Wrote the Book on Atom Trapping». Lucent Technologies 2002. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին. «Retired Bell Labs scientist Arthur Ashkin discusses his years as a physicist and how he discovered that light could trap atoms -- the discovery that led Steven Chu and two others to the Nobel Prize»