1954 թվականին Միլանի համալսարանումդիսերտացիայի պաշտպանությունից հետո Ռիկարդոն այնտեղ գտել է ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի աշխատանք։ 1956 թվականին անցել է աշխատանքի Ինդիանա նահանգի համալսարանում Բլումինգթոնում, իսկ 1958 թվականին՝ Փրինսթոնի համալսարանում։ 1959 թվականից սկսած նա աշխատել է Քեմբրիջում Գիտության և տեխնիկայի ամերիկյան կորպորացիայում (անգլ.՝ American Science and Engineering), ընկերություն, որն ստեղծվել էր Բրունո Ռոսսիի[Ն 1] կողմից՝ պետական միջոցների հետազոտություններ անցկացնելու նպատակով։ 1966 թվականին Ռիկարդոն ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդում և 1969 թվականից դարձել ընկերության փոխնախագահ։
1973 թվականից աշխատել է որպես տնօրենի տեղակալ Քեմբրիջում (Մասսաչուսեթս)Հարվարդ-Սմիտսոնովսկու աստղաֆիզիկայի կենտրոնի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնում։ 1981 թվականից աշխատել է Բալթիմորում՝ որպես Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի տնօրեն և Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թվականից մինչև 1999 թվականը եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Միլանում։ 1993 թվականից մինչև 1999 թվականը եղել է գլխավոր տնօրեն Եվրոպական հարավային աստղադիտարանում (անգլ.՝ ESO, European Southern Observatory ), որը գտնվում է Գարխինգում (Մյունխենի շրջակայքում)։ 1999 թվականին վերադարձել է ԱՄՆ և այդ ժամանակից հանդիսացել է Վաշինգտոնի միացյալ համալսարանների նախագահ և պրոֆեսոր-հետազոտող՝ Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ Բալթիմորում։
Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» մանիֆեստը (1992)[22]։
Ընտանիք
Ռիկարդո Ջակոնին ամուսնացել է Միրելե Ջակոնիի հետ, որին ճանաչել է դպրոցական նստարանից։ Նա աշխատել է թարգմանչուհի МТИ-ում։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ջինան և Աննան։
Նվաճումներ
Ջակոնիի աշխատանքը մինչև 1959 թվականը բնութագրվել է անհաջողությունների շարքով։ Նրա սեփական բառերով, նա AKHT ընկերությունում նոր մեկնարկ է սկսել, իսկ այդ կորպորացիայում աշխատանքի տարիները եղել են ամենաարդյունավետը նրա կյանքում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը նա մասնակցել է 23 հետազոտական հրթիռների և 6 արբանյակների գործարկմանը, և մեկ թռիչքի՝ ինքնաթիռով։
1962 թվականի հունիսի 12-ին մեկնարկել է մեծ բարձրությունների վրա գործունակ (բարձրագործ) Աերոբի (անգլ.՝ Aerobee) հետազոտական հրթիռը, որի վրա կար ռենտգենյան դետեկտոր (անգլ.՝ detector)[Ն 2][23]: Նախագիծը նպատակ էր դրվել լուսանկարելԼուսինը ռենտգենյան դիապոզոնում[24]։ Թեև այդ նպատակին հասնել չի հաջողվել, բայց այսօր արդեն հայտնի է, որ ճառագայթման ինտենսիվությունը բավարար չի եղել այդ ժամանակվա դետեկտորների զգայունության համար։ Դրա փոխարեն հաջողվել է Կարիճ համաստեղությունում հայտնաբերել պայծառ օբյեկտ՝ Կարիճ X-1-ը։
Ջակոնիի հաջորդ նախագիծը եղել է առաջին ուղեծրային ռենտգենյան աստղադիտարանը՝ Uhuruարբանյակը, որը գործարկվել է 1970 թվականին և, որի միջոցով կատարվել է երկնքի լրիվ նկարահանումը ռենտգենյան դիապազոնում։ 2-ից մինչև 6 կէվ դիապոզոնում գտնվել են 339 օբյեկտներ։ Արբանյակային հաջորդ նախագիծը եղել է ռենտգենյան ճառագայթները ֆոկուսավորող առաջին հայելային տիեզերական HEAO-2 (Էյնշտեյնի անվան) աստղադիտարանը, որը գործարկվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին։
1976 թվականին Ռիկարդո Ջակոնին Հարվի Տանանբաումի (Harvey Tananbaum) հետ միասին մշակել և ՆԱՍԱ-յին են ներկայացրել նաև Չանդրա ռենտգենյան աստաղդիտարանի նախագիծը, որը նրանք կոչել են AXAF «Ռենտգենյան ֆիզիկայի առաջադեմ սարք» (անգլ.՝ Advanced X-ray Astrophysics Facility)։ Նախնական աշխատանքները սկսվել են հաջորդ տարի, և կատարելագործման աշխատանքները շարունակվել են մինչև 1998 թվականը, երբ մրցույթային կարգով որոշվել է աստղադիտարանն անվանվել է CXO Չանդրա ռենտգենյան աստղադիտարան (անգլ.՝ Chandra X-ray Observatory)[25]։ Այն 1978 թվականին տիեզերք ուղարկված «Էյնշտեյնի աստղադիտարանի» առավել առաջադեմ տարբերակն էր՝ ռեկորդային՝ 22 753 կգ թռիչքային զանգվածով, նախատեսված տասներկու հայելիներից չորսը հեռացված և վեց գիտական սարքավորումներից երկուսը կրճատված[26]։ Այն տիեզերք է ուղարկվել Կոլումբիաշաթլի օգնությամբ, 1999 թվականի հուլիսի 23-ին[27]։ Չանդրան 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ՆԱՍԱ-ի տիեզերք ուղարկած չորս «Մեծ աստղադիտարաններից» երրորդն է[28]։ Առաջինը Հաբլ աստղադիտակն էր, երկրորդը Կոմպտոնը և չորրորդը Սպինցերը։ Այն շարունակում է գործել[29][30]։
1981 թվականից մինչև 1993 թվականը Ջակոնին եղել է ուղեծրային Հաբլ աստղադիտակի նախագծման և շինարարության պատասխանատուն։
Հաջորդ՝ ROSAT ռենտգենյան արբանյակի նախագծմանը Ջակոնին չի մասնակցել, բայց ունեցել է էական ներդրում նրանում՝ ամերիկյան միջոցները նախագծի մեջ ներգրավելու միջոցով, ի թիվս այլ բաների, նաև՝ անվճար գործարկումը։ Այդպիսի ակտիվությունը շատ օգտակար էր, քանի որ այդ ժամանակ, նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գերմանական նախարարության առաջ քաշած պայմաններից մեկն էր՝ ընդարձակ միջազգային համագործակցությունը։
Ռենտգենյան աստղագիտության բնագավառում իր վաստակի համար, նախ և առաջ, Կարիճ X-1 աղբյուրի բացահայտման համար, Ջակոնին 2002 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
↑Բրունո Ռոսսի-իտալացի աստղաֆիզիկոս և հետազոտող տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում։
↑Տեխնիկական միջոց կամ նյութ, որը ցույց է տալիս չափվող օբյեկտի որոշակի հատկությունների առկայությունը՝ համապատասխան մեծությունով սահմանային արժեքը մեծացնելու դեպքում։
↑Дейвис // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 431. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
Джиаккони Р. У истоков рентгеновской астрономии (Нобелевская лекция)(ռուս.) // Успехи физических наук. — Физический институт имени П. Н. Лебедева РАН, 2004. — Т. 174. — № 4. — С. 427—438. — doi:10.3367/UFNr.0174.200404i.0427