Պրոֆեսոր (անգլ.՝ Professor, լատին․՝ Professor — ուսուցիչ), գիտական ուսուցիչ։ Եզրի ճշգրիտ նշանակությունը տարբեր երկրներում տարբեր է։ Գրական պրոֆեսոր բառը ծագել է լատիներենից "person who professes", սովորաբար նշանակում է բարձրակարգ ուսուցիչ, արվեստի կամ գիտության փորձագետ[1]։
Հայաստանում պրոֆեսորը գիտաշխատողի բարձրագույն կոչում և/կամ պաշտոն է ԲՈՒՀ-ում կամ գիտահետազոտական հիմնարկությունում, հաջորդող դոցենտին։ Պրոֆեսորը բարձրակարգ գիտելիքների տիրապետող ուսուցիչ է, որը գիտության կամ արվեստի որոշակի ոլորտի փորձագետ է։ ԲՈՒՀ-ի կամ գիտահետազոտական հիմնարկության Գիտական խորհրդի կողմից պրոֆեսորի կոչում hիմնականում շնորհվում է գիտությունների դոկտորներին, սակայն բացառիկ դեպքերում՝ նաև գիտությունների թեկնածուներին։ Կոչումը շնորհվում է ցմահ, սակայն կոչումին համապատասխան պաշտոնը ժամանակավոր է։
Ստուգաբանություն
Պրոֆեսոր տերմինն առաջին անգամ օգտագործվել է 14-րդ դարի վերջին,որ նշանակում է «անձ, ով ուսուցանում է գիտելիքի որևէ բնագավառ»։[3] Բառը սերում է «...հին ֆրանսերեն պրոֆեսորից (14 դ.) և ուղղակի լատիներեն պրոֆեսորից, որ նշանակում է «անձ, ով դավանում է, ով փորձագետ է ինչ-որ արվեստի կամ գիտության մեջ, բարձրագույն աստիճանի ուսուցիչ»։[3]