Յոիչիրո Նամբուն ծնվել է 1921 թվականին Տոկիոյում[15]։ Երբ քաղաքը 1923 թվականի ավերվեց երկրաշարժից նրանց ընտանիքը տեղափոխվեց Ֆուկուի, նրա հոր ծննդավայր[16]): 1942 թվականին Ավարտել է Տոկիոյի համալսարանը ստանալով բալալավրի աստիճան[17]։
Այնուհետև անցել է զինվորական ծառայություն, սկզբում որպես սովորական զինվորական, ապա սկսել աշխատել ռադարների ստեղծման վրա։ 1945-1949 թվականներին աշխատել է Տոկիոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ իր վրա մեծ ազդեցություն են թողել Շինիչիրո Տոմոնագայի հետազոտությունները Քվանտային էլեկտրադինամիկայի բնագավառում և Րյոգո Կուբոյի աշխատանքները խտացված նյութի ֆիզիկայի ոլորտում։ 1950 թվականին Օսակայի համալսարանում ստացել պրոֆեսորի կոչում։
1952 թվականին ստանալով դոկտորի կոչում տեղափոխվում է ԱՄՆ աշխատելով Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, ապա տեղափոխվել Չիկագոյի համալսարան, սկզբում որպես գիտաշխատող (անգլ.՝ research associate): 1970 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 1973-1976 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանաի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։
Ընտանիք
Հայրը՝ Կիիչիրո Նամբու, մայրը՝ Կիմիկո Նամբու։ 1945 թվականին ամուսնացել է Չիեկո Հիդեի հետ, որդին՝ Ջունիչի Նամբուն, քիմիկոս է[18][19]։
Գրականություն
Храмов Ю. А. Физики: Биографический справочник. 2-е изд. — М.: Наука, 1983. — 400 с.
Աշխատություններ
Намбу Й. Почему нет свободных кварков(ռուս.) // Успехи физических наук. — Российская академия наук, 1978. — Т. 124, вып. 1. — С. 147—169.
↑Nambu, Yoichiro.«Yoichiro Nambu — Biographical». // The Official Web Site of the Nobel Prize. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.: