Ճապոներեն (ճապ.՝ 日本語 - նիհոնգո), արևելաասիական կամ ալտայական ճապոնական լեզու։ Ճապոնիայի պաշտոնական լեզուն, ըստ խոսողների թվով աշխարհի լեզուների դասակարգման՝ 8-րդն է, այն մայրենի լեզու է 147 միլիոն մարդու՝ գլխավորապես Ճապոնիայում ապրողների համար։Մարդկանց կողմից վիճելի է համարվում դրա որևէ լեզվաընտանիքի պատկանելը։ Ճապոներենը
Քիչ բան է հայտնի ճապոներենի նախապատմության կամ առաջացման մասին։ 3-րդ դարի չինական փաստաթղթերը հաղորդում են մի քանի ճապոնական բառ, սակայն մինչև 8-րդ դարից հին ամբողջական տեքստեր հայտնի չեն։ Հեյան ժամանակաշրջանում (794-1185 թվականներ) չինարենը զգալի ազդեցություն է ունեցել Հին ճապոներենի բառապաշարի և հնչյունաբանության վրա։ Ուշ միջնադարի ճապոներենը (1185-1600 թվականներ) կրել է բնորոշ գծերի այնպիսի փոփոխություններ, որոնք այն մոտեցրել են մեր օրերի լեզվին։ Այդ ժամանակներում են հայտնվելեվրոպական առաջին փոխառված բառերը։ 1853 թվականին Ճապոնիայի ինքնամեկուսացման ավարտից հետո, զգալիորեն մեծացավ նաև եվրոպական լեզուներից արվող փոխառությունների ներհոսքը։ Մասնավորապես, անգլերենից փոխառված բառերը դարձան սովորական։
Ճապոներենը Չինարենի հետ ունի ծագումնաբանական ընդհանրություններ ու մոտիկ կապեր, և ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի (漢字) լայն գործածություն իր գրերի համակարգում։ Բառապաշարի մի խոշոր բաժին նույնպես փոխառված է չինարենից։ Կանջիի հետ միասին ճապոներենի գրենական համակարգում գործածվում են երկու վանկակազմական գրանշաններ՝ հիրագանան (ひらがな կամ 平仮名) և կատականան (カタカナ կամ 片仮名)։ Լատինատառ գրերի գործածությունը սահմանափակ է, դա արվում է հիմնականում փոխառնված հապավումների դեպքում։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները։
Այլազգիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ական թվականների տնտեսական վերելքը։ Դրանից հետո, ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ, ճապոներեն սովորողների քանակն աշխարհում կտրուկ ավելացավ։
Ճապոներենի լեզվաբանական կապերը մինչև վերջ դեռ բացահայտված չեն։ Այն կարող է դիտարկվել որպես առանձին լեզվախումբ, կամ ճյուղ, սակայն այժմ՝ ըստ բազմաթիվ հետազոտողների ուսումնասիրությունների, գերակայում է այն վարկածը, որ ճապոներենը պատկանում է ալտայան լեզվաընտանիքին։ Ճապոներենը որպես լեզու և դրա քերականական կառուցվածքը ամենաշատը նման են չինարենին։ Կան նաև շատ փոխառույուններ կոգուրյո լեզվից։
Ճապոներենի բառապաշարը համեմատվում է ալթայական կամ ավստոնեզյան լեզուների հետ։ Ինչպես կորեերենը՝ ճապոներենը ևս մեծ ազդեցություն է կրել չինարենից, սակայն քերականական մասով այն պատկանում է սինո-տիբեթյան լեզուների խմբին։
Ճապոնախոսների մեծ մասն ապրում է Ճապոնական կղզիախմբում և այն տարածքներում, որոնք երբևէ գրավված են եղել Ճապոնիայի կողմից (Կորեա, Թայվան, Չինաստանի մի մասը)։ Նկատվում է նաև ճապոներենի օգտագործումը գաղթականների կողմից Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում (Կալիֆոռնիա, Հավայան կղզիներ, Բրազիլիա, Պերու)։ Ճապոներենը՝ որպես դպրոցներում դասավանդվող լեզու, հասանելի է Ասիայի և Օվկիանիայի երկրների մեծամասնությունում։
Վերջին տարիներին՝ անիմեի (և ճապոնական մշակույթի) տարածմանը զուգահեռ, ամբողջ աշխարհում մեծանում է նաև, դրա երկրպագուների կողմից ճապոներեն ուսումնասիրելու տենդենցը։
Պետական կարգավիճակ ունի Ճապոնիայում և Պալաուի Անգուր կղզում։ դա
Ճապոնիայի աշխարհագրական առանձնահատկության շնորհիվ գոյություն ունեն լեզվի ավելի քան տասը բարբառներ։ Դրանք տարբերվում են բառապաշարով, ձևաբանությամբ, սպասարկող մասնիկներով, որոշ դեպքերում՝ արտասանությամբ։ Տարածված բարբառների շարքում կարելի է առանձնացնել այնպիսիք, ինչպիսիք են կանսայ-բեն (関西弁), տոհոկու-բեն (東北弁) և կանտո-բեն (関東弁) բարբառները, Տոկիոյի և հարակից շրջանների բարբառը։
Հեռավոր տարբեր բարբառներով խոսելիս հաճախ կարող են իրար չհասկանալ։ Լեզվական ոչ մեծ տարբերություններ կան նաև Ճապոնիայի հյուսիսային և հարավային հատվածների միջև։ Հիմնական մասը բաժնվում է արևելյան և արևմտյան խմբերի։ Հիմնականում լեզուն ձևավորվել է Տոկիոյի բարբառի հիման վրա (共通語 կյո ցու գո)։ Ձևաչափված բարբառը 1886 թվականից սկսել է դասավանդվել ուսումնական հաստատություններում։ Բարբառային առանձնահատկությունների հարթեցումը նաև կապված է ԶԼՄ-ներում կիրառվող ընդհանուր բարբառի օգտագործմամբ։
Ճապոնացի դպրոցականների ստեղծած դիմանկար է, որն ստացվում է հիրագանա տեսակի գրեր օգտագործելով։
Հոնքերն ու բերանը պատկերվում են հե へ գրանշանով, աչքերը՝ նո の, իսկ քիթը՝ մո も գրանշաններով։
Ճապոներենում բացակայում են երկհնչյունները։ Ձայնավորները հինգն են, ինչպես նաև գոյություն ունի ձայնավորների երկարության-կարճության կատեգորիա։ 叔父さん (օձիսան, տղամարդ) и お爺さん (օձի։ սան, պապ).
Ճապոներենում բայը միշտ դրվում է նախադասության վերջում՝ գործում է SOV, անգլերեն՝ Subject-Object-Verb սխեման։
Նախադասության հիմնական կառուցվածքը ենթակայի մեկնաբանությունն է։ Նախադասությունը կառուցվում է թեմայական ենթակայի շուրջ։
«Վա» մասնիկը ցույց է տալիս, որ այստեղ նախադասության թեմայական ենթական «կոչիրա»-ն է (որը նշանակում է՝ այս)։ Դե արու (դեսու-ն նրա դասական՝ դե արիմասու-ի միաձուլվածքն է) բայը հանդիսանում է հանգույց և սովորաբար թարգմանվում է «լինել» կամ «-ն է» (չնայած, կան նաև «լինել» թարգմանվող այլ բայեր)։ Տեխնիկապես այն չունի իմաստ և գործածվում է նախադասությունն առավել «բարեկիրթ» ներկայացնելու համար։ Որպես արտահայտություն՝ Տանակա-սան դեսու-ն մեկնաբանություն է։ Այս նախադասության գրական թարգմանությունն է՝ «Ինչ վերաբերում է այս մարդուն՝ (նա) պարոն/տիկին Տանական է»։
Ճապոներենը, շատ դեպքերում, բնորոշվում է որպես «թեման շեշտող լեզու», քանի որ այն ունի թեման ենթակայից անջատ ցուցադրելու ուժեղ միտում։ Եվ այդ երկուսը երբեք չեն համընկնում։
Զյո վա հանա-գա նագաի (象は鼻が長い) նախադասությունը գրականորեն նշանակում է՝ «Ինչ վերաբերում է փղ(եր)ին, նրա(նց) կնճիթ(ներ)ը երկար է(են)»։ Թեման այստեղ զյո (փիղ) բառն է, իսկ ենթական՝ հանա (քիթ, տվյալ դեպքում՝ կնճիթ նշանակությամբ) բառը։
Ճապոներենում նախադասության ենթական կամ լրացումը կարիք չունեն հայտարարվելու, եթե դա ակնհայտ է համատեքստից։ Որպես հետևանք այս կարգի քերականական թույլտվությունների՝ կա սեղմության ձգտելու միտում. ճապոներեն խոսողներն ունեն դերանունները բաց թողնելու հակում։ Տեսականորեն դրանք ենթադրվում են նախորդող նախադասությունից և, հետևաբար, հասկացվում են։ Վերը բերված օրինակի համատեքստում հանա-գա նագաի-ն կնշանակի՝ «[նրանց] կնճիթները երկար են», այն դեպքում, երբ նագաի-ն ինքը նշանակում է «[դրանք] երկար են»։
Միայն մի բայով կարելի է կազմել նախադասություն՝ Յատտա! (やった!) «[Ես/մենք/նրանք/և այլն] արեցի/նք/ն [դա]»։ Բացի դա, այն բանից հետո, երբ ածականները կարող են ձևավորել ստորոգյալ, ճապոներեն նախադասության մեջ (օրինակ՝ ներքևում բերված) միայն մի ածականը կարող է կազմել նախադասություն՝ Ուրայամաշիի! (羨ましい!)« [Ես] նախանձում եմ [դրան]»։
Ճապոներենի գոյականները չունեն քերականական թիվ, սեռ կամ հոդի կերպ։ Հոն (本) գոյականը կարող է ասվել ինչպես մի հատ գրքի, այնպես և մի քանի հատ գրքերի մասին; հիտո (人) բառը կարող է նշանակել «մարդ, անձ» կամ «մարդիկ»; նմանապես՝ (木) կի բառը կարող է նշանակել ե'ւ «ծառ», ե'ւ «ծառեր»։ Որտեղ որ թիվը կարևոր է, այն կարող է նշվել (հաճախ՝ քանակ նշանակող բառով) կամ (հազվադեպ)՝ ածանց ավելացնելով։
Բառերը ճապոներենում սովորաբար հասկացվում են եզակի թվով։ Այսպես, Տանակա-սան սովորաբար նշանակում է «պրն/տկն Տանակա»։ Մարդկանց կամ կենդանիներին վերաբերող բառերը կարող են ստեղծվել խումբ ցույց տվող ածանց ավելացնելով, ինչպես, ասենք՝ -տաչի, սակայն, այն նույնպես լիարժեք հոգնակի չէ, այլ ավելի շուտ ունի «և մյուսները» նշանակությունը։ Խումբ բնութագրող Տանակա-սան-տաչի արտահայտությունը կարող է ներառել Տանակա ազգանուն չունեցող մարդկանց։ Որոշ ճապոներեն բառեր լիարժեք հոգնակի են, ինչպես հիտոբիտո (մարդիկ) և վարեվարե (մենք, մեզ) բառերը, այն դեպքում, երբ տոմոդաչի (ընկեր) բառն ունի եզակիի նշանակություն, չնայած, որ ունի հոգնակիի կառուցվածք։
Բայերը խոնարհվում են ցույց տալով ժամանակ, որոնք երկուսն են՝ անցյալ և ներկա (կամ՝ ոչ անցյալ), որը գործածվում է ներկա և ապառնի ժամանակների համար։ Ընթացող գործողություն ցույց տվող բայերի համար -տե իրու ձևը ցույց է տալիս նրա շարունակվող կերպը։ Մնացած դեպքերում, ինչպես վիճակի փոփոխությունն է, -տե իրու ձևը ցույց է տալիս կատարյալ կերպ։ Օրինակ՝ կիտե իրու նշանակում է «Նա եկել է (և դեռ այստեղ է)», սակայն, տաբետե իրու նշանակում է «Նա ուտում է»։
Ածականները երեք տեսակի են՝
Երկու՝ քեյյոշի և քեյյոդոշի ածականները կարող են ստորոգեն նախադասությունները։ Օրինակ՝
Քեյյոշի-ն և քեյյոդոշի-ն ձևավորում են մակբայներ հետևելով նի-ով ձևին, այնպես, ինչպես քեյյոդոշի-ի դեպքում է՝
և ի-ն դարձնելով կու, ինչպես քեյյոշի-ի դեպքում է՝
Գոյականների քերականական գործառույթները ցույց են տրվում ետադրությունների միջոցով։
Այս մեկը գործածվում է նաև դեպի նպատակ շարժվելը ցույց տալը՝
Ճապոներենում կիրառվում է թվականների երկու կատեգորիաներ՝
Աղյուսակում ներկայացված է չինական և իսկոն-ճապոնական թվականների համեմատությունը
Հաճախ խոսակցական լեզվում 四 թվականի կարդացման համար (սի) համանուն հիերոգլիֆի մեկ այլ նշանակության պատճառով 死 (սի, մահ) կիրառվում է կունյոմի (յոն)։ Նույն պատճառով 七 թվական անունը կարդացվում է նանա սիթիի փոխարեն։
Կրթական ոլորտում օգտագործվում են հետևյալ թվականները. 十 (ձյու։, 10) — 二十 (նիձյու։, 20), 百 (հյակու, 100) — 五百 (հոհյակու, 500), 千 (սեն, 1000) — 九千 (կյու։ սեն, 9000), 万 (ման, 10000) — 三万 (սամման, 30000), միլիոն - 百万 (հյակուման), որը բառացիորեն նշանակում է «հարյուր անգամ տասը հազար». Ավելի բարձր կարգի թվականների համար օգտագործվում են 億 (օկու, հարյուր միլիոն), 兆 (տյո, տրիլիոն)։
Սկզբնական ճապոներենում գոյություն ունեցող բառերը, որոնք չէին փոխառնված չինարենից, կազմում են, այսպես կոչված, վագո 和語 (վա բառեր) խումբը։ Այս նախնական բառերին այսօրվա ճապոներենում ավելացվել են որոշ քանակի բառեր, որոնք կամ փոխառնվել են չինարենից, կամ ձևավորվել են չինարենի արմատական բառերից։ Այս բառերը հայտնի են որպես կանգո 漢語 և լեզվի մեջ մուտք են գործել սկսած 5-րդ դարից չինական մշակույթի հետ շփումների միջոցով։ Կանգո բառերը պարունակում են ճապոներենի ամբողջ բառապաշարի 49.1%-ը, վա բառերը՝ 33.8%-ը, այլ օտար բառերը կամ գաիրաիգո-ն 外来語 կազմում են 8.8%-ը և մնացած 8.3%-ը կազմում են հիբրիդացված կամ կոնշուգո 混種語 բառերը, որոնք պարունակում են մեկից ավել լեզուներից վերցրած տարրեր։
Ճապոներենում կան նաև մեծ քանակության դիմախաղերի ծագումով բառեր, ձայնային խորհրդանշանների հարուստ հավաքածու, բնության ձայներից ստացված և ավելի աբստրակտ բառեր։ Բառերի մի փոքր մասը ճապոներենի մեջ է մտել այնու լեզվից։ Դրանցից են լավ հայտնի տոնակաի (հյուսիսային եղջերու), րակկո (ջրասամույր) և շիշամո (ձկան մի տեսակ) բառերը։
Տարբեր ծագում ունեցող բառերը գործածվում են տարբեր բնագավառներում։ Ինչպես եվրոպական լեզուներում լատինական ծագումով բառերը, այնպես և կանգո բառերն ընկալվում են որպես մի տեսակ պաշտոնական կամ ակադեմիական՝ համեմատած համարժեք յամատո բառերի հետ։
Եվրոպական լեզուներից ներմուծումն սկսվել է 16-րդ դարում պորտուգալերենից փոխառնված բառերից, որին հետևեցին հոլանդերենից փոխառնվածները՝ Էդո ժամանակաշրջանում Ճապոնիայի երկարատև մեկուսացման ժամանակ։ Մեկուսացման ավարտից հետո՝ 19-րդ դարում փոխառումներ իրականացվեցին գերմաներենից, ֆրանսերենից և անգլերենից։
Մեր օրերում հիմնական փոխառնվող բառերն անգլերենից են։ Այդ բառերը կրկնում են հնչելու ձևը՝ ջյու։սու ジュース հյութ (անգլերեն՝ juice [dʒu։s] ), վայֆու ワイフ կին (որպես ամուսնական զույգ) (անգլերեն՝ wife [waɪf] ), սենթա センタ կենտրոն (անգլերեն՝ center ['sɛntə])։
Վերջին մի քանի տասնամյակներում վասեյ-էյգո-ն («Ճապոնիայում շինած անգլերեն») դարձել է առաջնային երևույթ։ Այդպիսի բառերից է, օրինակ՝ սուկինշիպպու スキンシップ (skin+ -ship, ֆիզիկական կոնտակտ)։
Յոջիջուկուգոն (ճապոներեն՝四字熟語, よじじゅրոմաջի՝ yoji-jukugo, բառացի՝ չորս գրանշանանոց պատրաստի բառ), ճապոներենի եզրույթ է, որը կիրառվում է չորս գրանշաններից բաղկացած բարդ բառամիացություններ նշելու համար։ Լինում են իդիոմային և ոչ իդիոմային։
Դրանք շատ մեծ քանակով են, հավանաբար՝ տասնյակ հազարներ։ Նրանց ճնշող մեծամասնությունն այնպիսին են, որ նրանց իմաստը հասկացվում է հեշտությամբ՝ իրենց առանձին մասերի գրական բացատրությունից։
Օրինակ՝ օկունաիկին'էն 屋内禁煙 «Ներսում չծխե՛լ» բաղադրյալ բառը ոչ իդիոմատիկ յոջիջուկուգո է։ Այն կառուցվել է չորս բառերից՝ օկու 屋 շենք, նաի 内 ներս, կին 禁 արգելվել և էն 煙 ծխել։ Այլ կերպ, այն կարող է կազմվի որպես երկու հատ երկու գրանշանանի բաղադրյալ բառերի միացություն՝ օկունաի 屋内 ներսում և քին'էն 禁煙 ծխելու արգելք։
Ստորև բերված է ոչ իդիոմատիկ յոջիջուկուգոների մի քանի օրինակներ՝
Նշենք, որ 四字熟語-ն ինքը ոչ իդիոմատիկ չորս գրանշանանի ֆրազ է։
Ի հակադրություն, այս մի քանի հազար չորսնշանանի բաղադրյալ բառերն իսկական իդիոմներ են, ունեն մասնավոր իմաստ, որը տարբերվում է բաղադրիչ բառերի իմաստներից։ Գերազանց իդիոմային բաղադրյալի օրինակ է՝
ումիսենյամասեն 海千山千 (ումի ովկիանոս + սեն հազար + յամա լեռ + սեն հազար)
Ովկիանոս-հազար-լեռ-հազար նշանակում է «խորամանկ ծեր աղվես» կամ՝ մի մարդ, ով ունի կյանքի այնքան մեծ փորձառություն, որ կարող է միայնակ և ի հաշիվ իր ճարպկության դուրս գալ ցանկացած դժվար իրավիճակից։ Իմաստը բխում է մի հին հավատալիքից, ըստ որի ովկիանոսում հազար տարի և լեռներում հազար տարի ապրած օձը դառնում է վիշապ։ Այդ ժամանակից ի վեր խորամանկ, աշխարհիս իմաստուն մարդը ներկայանում է մեզ որպես ովկիանոս-1000-լեռ-1000-մարդ։
Շատ իդիոմական յոջիկուկուգոներ փոխառնվել ն չինական դասական գրականությունից։ Մյուս մասը վերցված են բուդդիստական գրականությունից և ձեռագրերից, հին ճապոնական սովորույթներից և ասացվածքներից, ինչպես նաև ճապոնացիների պատմական և ժամանակակից կյանքից ու փորձառությունից։