Նիլս Բոր
|
---|
| Ծնվել է | հոկտեմբերի 7, 1885(1885-10-07)[1][2][3][…] Կոպենհագեն, Դանիա[4][5][2][…] |
---|
Մահացել է | նոյեմբերի 18, 1962(1962-11-18)[1][2][3][…] (77 տարեկան) Կոպենհագեն, Դանիա[6][7][8] |
---|
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն[9] |
---|
Բնակության վայր(եր) | Դանիա, Շվեդիա, Անգլիա, ԱՄՆ և Կոպենհագեն |
---|
Քաղաքացիություն | Դանիա |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս, գիտության փիլիսոփա, ֆուտբոլիստ և քիմիկոս |
---|
Գործակից | Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան, Նիլս Բորի ինստիտուտ, Քեմբրիջի համալսարան և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[10] |
---|
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան, Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Նիլս Բորի ինստիտուտ |
---|
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա և տեսական ֆիզիկա |
---|
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[11], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[12], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[13], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա և BBAW?[14] |
---|
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան (1911)[5][15], Թրինիթի քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և դանիերեն[16][17] |
---|
Գիտական ղեկավար | Քրիստիան Քրիստիանսեն[18] և Ջոզեֆ Թոմպսոն[19] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Օգե Բոր, Robert Bruce Lindsay?[20] և Svein Rosseland?[20] |
---|
Հայտնի աշակերտներ | Hans Kramers?, Լև Լանդաու, Oskar Klein?, Օգե Բոր և Ջոն Ուիլեր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Մարգրեթ Նորլունդ[2][5][13] |
---|
Երեխա(ներ) | Էրնեստ Բոր[13], Էրիկ Բոր[13], Հանս Բոր[13] և Օգե Բոր[41][5][2][…] |
---|
Հայր | Քրիստիան Բոր[5][2][13] |
---|
Մայր | Էլեն Բոր[5][2][13] |
---|
Ստորագրություն
| Niels Bohr Վիքիպահեստում |
Նիլս Բոր (դան․՝ Niels Henrik David Bohr, հոկտեմբերի 7, 1885(1885-10-07)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4][5][2][…] - նոյեմբերի 18, 1962(1962-11-18)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[6][7][8]), դանիացի ականավոր ֆիզիկոս և հասարակական - քաղաքական գործիչ։ Ստեղծել է ատոմի առաջին քվանտային տեսությունը և հետագայում ամենաակտիվ մասնակցություն է ունեցել քվանտային մեխանիկայի հիմունքների մշակման գործում, որի համար էլ 1922 արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Բորը միաժամանակ մեծ ավանդ ունի նաև ատոմային միջուկի և միջուկային ռեակցիաների տեսության մեջ։ Նա, մասնավորապես, զարգացրել է ատոմային միջուկների բաժանման տեսությունը։
Կոպենհագենում Բորը ստեղծել է ֆիզիկոսների մեծ բազմազգ դպրոց և շատ բան է արել ամբողջ աշխարհի ֆիզիկոսների համագործակցության զարգացման համար։ Բորն ակտիվորեն մասնակցել է ատոմային սպառնալիքի դեմ պայքարին։
Կենսագրություն
Նիլս Բորը 1907 թվականին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում։ Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թվականին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը։ 1916 թվականից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920 թվականից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։
Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում։ Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե՜ նրա կառուցվածքը, թե՜ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ։ Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է։ Այդպես Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը՝ նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա։ XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922 թվականին Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան։
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։ Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները։ Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո՜չ տարիք, ո՜չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են։ Գլխավորը ճշմարտությունն է և գիտության զարգացումը։ Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ։ Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով՝ մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից։ Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա միշտ կոչ էր անում արգելել միջուկային զենքը։
Երիտասարդ տարիքում Նիլս Բորը որպես ֆուտբոլիստ դարապասապահի դիրքում խաղացել է դանիական «Ակադեմիսկ» ակումբում[42]։
Աղբյուր
- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Aaserud F. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.tandfonline.com/doi/full/10.1080/09599916.2013.791340
- ↑ 7,0 7,1 7,2 http://link.springer.com/article/10.1007%2FBF02959119
- ↑ 8,0 8,1 8,2 JSTOR — 1995.
- ↑ http://assistens.dk/kort-map/
- ↑ Bohr N., Wheeler J. A. The Mechanism of Nuclear Fission // Phys. Rev. / E. L. Nichols, E. Merritt, F. Bedell, G. D. Sprouse — Lancaster, Pa.: for the American Physical Society by the American Institute of Physics, 1939. — Vol. 56, Iss. 5. — P. 426—450. — 25 p. — ISSN 0031-899X; 1536-6065 — doi:10.1103/PHYSREV.56.426
- ↑ 11,0 11,1 List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 40.
- ↑ www.pas.va
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.bbaw.de/die-akademie/akademie-historische-aspekte/mitglieder-historisch/historisches-mitglied-niels-bohr-268
- ↑ http://www.nbi.ku.dk/english/www/niels/bohr/universitetet/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 20,0 20,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1922 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.fi.edu/laureates/niels-bohr
- ↑ Die Welt (գերմ.) / Hrsg.: S. Aust — WeltN24, Axel Springer SE, 1946. — ISSN 0173-8437
- ↑ https://web.archive.org/web/20100311073706/http://libraries.mit.edu/archives/research/collections/collections-mc/pdf/mc10.pdf
- ↑ https://www.orden-pourlemerite.de/mitglieder/niels-henrik-david-bohr
- ↑ https://bohrmedal.com/about-the-award/previous-winners/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/faraday-division-open-award-faraday-lectureship-prize/previous-winners/
- ↑ https://www.dpg-physik.de/auszeichnungen/dpg-preise/max-planck-medaille/preistraeger
- ↑ https://www.chemie-schule.de/KnowHow/Kategorie:Tr%C3%A4ger_des_Falkenordens_(Gro%C3%9Fkreuz)
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=574087718&single=true
- ↑ https://www.nd-archiv.de/artikel/605521.helmholtz-medaille-fuer-niels-bohr.html
- ↑ https://www.accademiaxl.it/medaglia-matteucci/
- ↑ https://www.dtu.dk/Forskning/Om-DTUs-forskning/Den-klassiske-doktorgrad/Aeresdoktorer
- ↑ https://www.scientificlib.com/en/Physics/Info/GuthrieMedalAndPrize.html
- ↑ https://www.chemie-schule.de/KnowHow/Niels_Bohr
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://event.ku.dk/sonningprisen/prismodtagere/
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ http://www.guardian.co.uk/football/2005/jul/27/theknowledge.panathinaikos
Արտաքին հղումներ
|
---|
| 1901–1925 | |
---|
| 1926–1950 | |
---|
| 1951–1975 | |
---|
| 1976–2000 | |
---|
| 2001–2025 | |
---|
| |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 526)։
|
|
|