Ֆուտբոլ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուտբոլ (այլ կիրառումներ)
Ֆուտբոլ
Տեսակsport industry? և գնդակով խաղ
Այլ անուններսոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
ՄարմինՖԻՖԱ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ մեծ7[1]
Թիմ փոքր22[2]
Սեռարական
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
ՀարմարանքՖուտբոլի գնդակ
Վայր120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ
Առաջին առաջնություն1863 թվական, Անգլիա (Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը)
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
Տարբերվում էՖուտբոլ
ՊորտալՊորտալ:Ֆուտբոլ
 Association football Վիքիպահեստում
Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Տեխնիկական չափանիշներ

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105x70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Հիմնական կանոններ

• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,

• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,

• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,

• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,

• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Խաղացողներ

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն մի խաղի ընթացքում հինգ անգամ։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են 14 հոգու

  • Դարպասապահ - պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ - խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
  • Աջ պաշտպաններ - գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ - գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ - գործում են կենտրոնում
  • Ունիվերսալ պաշտպաններ - կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ - Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ - Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
  • Հարձակվողներ - Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ - Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ - Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ - Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

Պատմական ակնարկ

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

Հետաքրքիր փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն և աշխարհի գավաթի մասին

Բրազիլիայի դրոշը
  • Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954 թվականներին։ 1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
  • 1950 թվականին Բրազիլիայում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
  • Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսիեն Լորանը։
  • Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բարասին։
  • 1966 թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
  • 1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ՝ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
  • Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ

Տարի Խաղերի անցկացման վայր Չեմպիոն 2-րդ տեղ գրավողներ 3-րդ տեղ գրավողներ
1930 Ուրուգվայ Ուրուգվայ Արգենտինա ԱՄՆ
1934 Իտալիա Իտալիա Չեխոսլովակիա Գերմանիա
1938 Ֆրանսիա Իտալիա Հունգարիա Բրազիլիա
1950 Բրազիլիա Ուրուգվայ Բրազիլիա Շվեդիա
1954 Շվեյցարիա Գերմանիա Հունգարիա Ավստրիա
1958 Շվեդիա Բրազիլիա Շվեդիա Ֆրանսիա
1962 Չիլի Բրազիլիա Չեխոսլովակիա Չիլի
1966 Անգլիա Անգլիա Գերմանիա Պորտուգալիա
1970 Մեքսիկա Բրազիլիա Իտալիա Գերմանիա
1974 Գերմանիա Գերմանիա Հոլանդիա Լեհաստան
1978 Արգենտինա Արգենտինա Հոլանդիա Բրազիլիա
1982 Իսպանիա Իտալիա Գերմանիա Լեհաստան
1986 Մեքսիկա Արգենտինա Գերմանիա Ֆրանսիա
1990 Իտալիա Գերմանիա Արգենտինա Իտալիա
1994 ԱՄՆ Բրազիլիա Իտալիա Շվեդիա
1998 Ֆրանսիա Ֆրանսիա Բրազիլիա Խորվաթիա
2002 Ճապոնիա/Կորեա Բրազիլիա Գերմանիա Թուրքիա
2006 Գերմանիա Իտալիա Ֆրանսիա Գերմանիա
2010 Հարավաֆրիկյան Հանրապետություն Իսպանիա Հոլանդիա Գերմանիա
2014 Բրազիլիա Գերմանիա Արգենտինա Հոլանդիա
2018 Ռուսաստան Ֆրանսիա Խորվաթիա Բելգիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ

Տարի Ֆուտբոլիստ Երկիր
1930 Խոսե Անդրադե Ուրուգվայ
1934 Ֆրանտիշեկ Պլանիչկա Չեխոսլովակիա
1938 Լեոնիդաս դա Սիլվա Բրազիլիա
1950 Ադեմիր Բրազիլիա
1954 Շանդոր Կոչիշ Հունգարիա
1958 Ժյուստ Ֆոնտեն Ֆրանսիա
1962 Գարինչա Բրազիլիա
1966 Էյսեբիո Պորտուգալիա
1970 Պելե Բրազիլիա
1974 Յոհան Կրուիֆ Հոլանդիա
1978 Մարիո Կեմպես Արգենտինա
1982 Պաոլո Ռոսսի Իտալիա
1986 Դիեգո Մարադոնա Արգենտինա
1990 Սալվատորե Սկիլլաչի Իտալիա
1994 Ռոմարիո Բրազիլիա
1998 Զինեդին Զիդան Ֆրանսիա
2002 Ռոնալդո Բրազիլիա
2006 Զինեդին Զիդան Ֆրանսիա
2010 Դիեգո Ֆորլան Ուրուգվայ
2014 Լիոնել Մեսսի Արգենտինա
2018 Լուկա Մոդրիչ Խորվաթիա

Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ

Տարի Ռմբարկուներ Գոլեր
1930 Գիլերմո Ստաբիլե (Արգենտինա) 8
1934 Օլդրժիխ Նեեդլի (Չեխոսլովակիա), Սկիավիո (Իտալիա), Կոնեն (Գերմանիա) 5-ական
1938 Լեոնիդաս դա Սիլվա (Բրազիլիա) 8
1950 Ադեմիր (Բրազիլիա) 9
1958 Շանդոր Կոչիշ (Հունգարիա) 11
1962 Ժյուստ Ֆոնտեն (Ֆրանսիա) 13
1966 Գարինչա, Վավա (Բրազիլիա), Լեոնել Սանչես (Չիլի), Դրաժան Երկովիչ (Հարավսլավիա), Ֆլորիան Ալբերտ (Հունգարիա), Վալենտին Իվանով (ԽՍՀՄ) 4-ական գոլ
1970 Գերդ Մյուլլեր (ԳՖՀ) 10
1974 Գժեգոժ Լյատո (Լեհաստան) 7
1978 Մարիո Կեմպես (Արգենտինա) 6
1982 Պաոլո Ռոսսի (Իտալիա) 6
1986 Գարի Լինեկեր (Անգլիա) 6
1990 Սալվատորե Սկիլլաչի (Իտալիա) 6
1994 Օլեգ Սալենկո (Ռուսաստան), Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա) 6-ական
1998 Դավոր Շուկեր (Խորվաթիա) 6
2002 Ռոնալդո (Բրազիլիա) 8
2006 Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) 5
2010 Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ) 5-ական
2014 Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) 6
2018 Հարի Քեյն (Անգլիա) 6

Դարի լավագույն ֆուտբոլիստ

Պելե

Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկաի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ։ 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13:0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին 16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։

Ֆուտբոլը Հայաստանում

Հայաստան - Լեհաստան 2007 թվական:

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում։ Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ։ Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում։ 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։

1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։

Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։

1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։

Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։

Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է Հենրիխ Մխիթարյանը, ով 2013-2016 թվականներին հաջողությամբ հանդես էր գալիս Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։ 2016 թվականի ամռանը նա Բորուսիայից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» , որտեղ հասավ մեծ հաջողությունների, և դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, ներկայումս հանդես է գալիս իտալական Ռոմա ՖԱ-ում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆուտբոլ հոդվածին
Ընթերցե՛ք «ֆուտբոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Read other articles:

El Fuerte del Zanjón, o Fuerte del Zanjón de Nuestra Señora de Mercedes, fue un puesto fortificado que integró la primera línea de defensa del territorio de Buenos Aires en su frontera con el indio. Ubicado en el llamado pago de Magdalena, en el actual cuartel 9° del partido de Brandsen, provincia de Buenos Aires, sirvió hasta 1779 cuando la frontera fue adelantada y su sector cubierto por el nuevo Fuerte San Juan Bautista de Chascomús. Antecedentes Hacia 1735 las invasiones de pampas...

 

Лез-ЕтанLes Étangs   Країна  Франція Регіон Гранд-Ест  Департамент Мозель  Округ Мец Кантон Віжі Код INSEE 57200 Поштові індекси 57530 Координати 49°08′35″ пн. ш. 6°22′50″ сх. д.H G O Висота 207 - 304 м.н.р.м. Площа 6,05 км² Населення 397 (01-2020[1]) Густота 67,27 ос./км² Розміщення Вл

 

U.S. Navy research unit for submarine and diving medicine This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article relies excessively on references to primary sources. Please improve this article by adding secondary or tertiary sources. Find sources: Naval Submarine Medical Research Laboratory – news · newspapers · books · scholar · JSTOR (Apri...

東海カーボン株式会社TOKAI CARBON CO., LTD. 種類 株式会社市場情報 東証プライム 5301 略称 東海カ、東海カボン本社所在地 日本〒107-8636東京都港区北青山1-2-3設立 1918年4月8日業種 ガラス・土石製品法人番号 6010401020094 事業内容 カーボンブラック・黒鉛電極・ファインカーボン・摩擦材および工業炉・関連製品の製造、販売代表者 代表取締役社長兼社長執行役員 長坂一資本...

 

Sebuah bendera perang (bendera militer atau bendera tempur) adalah varian dari sebuah bendera nasional yang digunakan oleh pasukan militer negara di daratan. Bendera perang saat ini Hanya digunakan tentara Angkatan Darat Bendera Perang Bolivia Bendera Perang Brunei Kanada Bendera Perang Republik Rakyat Tiongkok Georgia Bendera Tentara Angkatan Darat MoldovaBukan bendera perang Moldova yang resmi Bendera Perang Portugal Sri Lanka Bendera Perang Britania Raya (ratio 3:5) Hanya digunakan Tentara...

 

Questa voce sull'argomento conflitti è solo un abbozzo. Contribuisci a migliorarla secondo le convenzioni di Wikipedia. Segui i suggerimenti del progetto di riferimento. Guerra delle Toyotaparte della guerra libico-ciadianaIn rosso la striscia di Aouzou, posta al confine tra i due contendentiData16 dicembre 1986 - 11 settembre 1987 LuogoRegione di Borkou-Ennedi-Tibesti, Ciad EsitoVittoria ciadiana Schieramenti Libia CDR OLP[1][2] Con il sostegno di: Unione Sovi...

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: In the Middle of a Dream – news · newspapers · books · scholar · JSTOR (June 2015) (Learn how and when to remove this template message) 1939 sheet music cover, Larry Spier, New York. In The Middle Of A Dream is a 1939 song composed by Tommy Dorsey, Einar Swan, ...

 

American heavy metal band DisturbedDisturbed performing in 2016Background informationAlso known asBrawl (1994)OriginChicago, Illinois, U.S.Genres Heavy metal hard rock alternative metal nu metal (early) Years active 1994–2011 2015–present Labels Giant Reprise Warner Intoxication Members Dan Donegan Mike Wengren David Draiman John Moyer Past members Erich Awalt Steve Kmak Websitedisturbed1.com Disturbed is an American heavy metal band from Chicago, formed in 1994. The band includes guitari...

 

Якби я тебе кохаврос. Если бы я тебя любил Жанр мелодрамаРежисер Сергій КрутінПродюсер Сергій СендикОлександр БоковиковСценарист Олена ЮгайУ головних ролях Катерина КістеньВолодимир ВдовиченковІнна ЦимбалюкКатерина ГусєваОператор Володимир ІвановКомпозитор Єгор О...

The PactFirst issue of the second series.Publication informationPublisherImage ComicsFormatLimited SeriesPublication date(vol 1) February 1994(vol 2) March 2005No. of issues(vol. 1): 3(vol. 2): 4Main character(s)FirebreatherShadowhawkInvincibleZephyrQuantum GirlHandgunnBlacklightSlamCutlassCreative teamCreated byJim ValentinoLen Senecal The Pact is a fictional team of superheroes. The Pact was a comic book title released in two limited series by Image Comics. Vol. 1 The members were Handgunn,...

 

Deck of Magical Items GenreRole-playing gamesPublisherTSRPublication date1993 Deck of Magical Items is an accessory for the 2nd edition of the Advanced Dungeons & Dragons fantasy role-playing game, published in 1993. Publication history The deck was published by TSR.[1] Contents The deck contains 439 cards with magic items from the Dungeon Master's Guide and Tome of Magic.[1] Reception Keith H. Eisenbeis reviewed the accessory in issue No. 38 of White Wolf magazine. He not...

 

Polish basketball player Anna MakuratMakurat with UConn in 2020No. 11 – Umana Reyer VeneziaPositionShooting guardLeagueLega Basket FemminilePersonal informationBorn (2000-03-31) 31 March 2000 (age 23)Lębork, PolandNationalityPolishListed height1.88 m (6 ft 2 in)Career informationCollegeUConn (2019–2021)Playing career2017–presentCareer history2017–2019Arka Gdynia2021–2022AZS AJP Gorzów Wielkopolski2022-2023Dinamo Banco di Sardegna Sassari2023-presentUman...

Railway station in Aso, Kumamoto Prefecture, Japan Namino Station波野駅Namino Station in 2007General informationLocationJapanCoordinates32°56′19″N 131°11′42″E / 32.93861°N 131.19500°E / 32.93861; 131.19500Operated by JR KyushuLine(s)■ Hōhi Main LineDistance64.1 km from KumamotoPlatforms2 side platformsTracks2ConstructionStructure typeAt gradeBicycle facilitiesBike shedOther informationStatusUnstaffedWebsiteOfficial websiteHistoryOpened2 December&...

 

This article is about the bridge in the United States. For the bridge in England, see Town Bridge, Newbury. For the bridge in Wales, see Newport Town Bridge. United States historic placeTown BridgeU.S. National Register of Historic Places Show map of ConnecticutShow map of the United StatesLocationTown Bridge Rd. over Farmington River, Canton, ConnecticutCoordinates41°49′28″N 72°55′43″W / 41.82444°N 72.92861°W / 41.82444; -72.92861Arealess than one acreBuil...

 

Swedish freestyle skier Sandra NäslundSandra Näslund during February 2016 World Cup competitions in Idre Fjäll, SwedenCountry SwedenBorn (1996-07-06) 6 July 1996 (age 27)Kramfors, SwedenHeight1.67 m (5 ft 6 in)Ski clubKramfors AlpinaWorld Cup careerSeasons12 – (2012–present)Individual wins37Team wins1Indiv. podiums63Team podiums2Indiv. starts103Team starts2Overall titles1 – (2018)Discipline titles4 – Ski cross (2...

Hong Kong politician and academic For the composer and pianist, see Anthony Cheung (composer). This biography of a living person needs additional citations for verification. Please help by adding reliable sources. Contentious material about living persons that is unsourced or poorly sourced must be removed immediately from the article and its talk page, especially if potentially libelous.Find sources: Anthony Cheung – news · newspapers · books · scholar ...

 

American football player (born 1985) American football player Reggie BushBush in 2023No. 25, 22, 21, 23Position:Running backPersonal informationBorn: (1985-03-02) March 2, 1985 (age 38)Spring Valley, California, U.S.Height:5 ft 11 in (1.80 m)Weight:203 lb (92 kg)Career informationHigh school:Helix (La Mesa, California)College:USC (2003–2005)NFL Draft:2006 / Round: 1 / Pick: 2Career history New Orleans Saints (2006–2010) Miami Dolphins (201...

 

artikel ini perlu dirapikan agar memenuhi standar Wikipedia. Tidak ada alasan yang diberikan. Silakan kembangkan artikel ini semampu Anda. Merapikan artikel dapat dilakukan dengan wikifikasi atau membagi artikel ke paragraf-paragraf. Jika sudah dirapikan, silakan hapus templat ini. (Pelajari cara dan kapan saatnya untuk menghapus pesan templat ini) Artikel ini membutuhkan rujukan tambahan agar kualitasnya dapat dipastikan. Mohon bantu kami mengembangkan artikel ini dengan cara menambahkan ruj...

English writer For people with a similar name, see Bob Gould (disambiguation). This article includes a list of references, related reading, or external links, but its sources remain unclear because it lacks inline citations. Please help to improve this article by introducing more precise citations. (March 2013) (Learn how and when to remove this template message) Robert Gould (1660? – 1708/1709) was a significant voice in Restoration poetry in England. The title page to Love Given O'er....

 

« CIA » redirige ici. Pour les autres significations, voir CIA (homonymie). Ne doit pas être confondu avec FBI. Central Intelligence Agency Drapeau de la CIA. Sceau de la CIA. Siège de la CIA le George Bush Center for Intelligence à Langley en Virginie. Création 18 septembre 1947 (76 ans) Affiliation Aucune (agence indépendante du gouvernement des États-Unis) Juridiction Gouvernement fédéral des États-Unis Siège George Bush Center for IntelligenceLangley, Virginie ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!