Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[8]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ[9]) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և առաջին Հայ ֆուտբոլիստը,ով հասել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում[10]։
Կենսագրություն
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից[11]։
Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում[12]։
1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալանս» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալանսում։ Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։
Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ։ Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել։
- Հենրիխ Մխիթարյան
1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց։
1995 թվականին Մխիթարյանը դարձել է Փյունիկի երիտասարդական հավաքականի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկան հասակում[16]։ Ավելի ուշ տեղափոխվել է Փյունիկի մեծահասակների հավաքական՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ Փյունիկի մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան (200б, 2007, 2008 և 2009 թվականներին)։ 2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ Հայաստանի գավաթը՝ 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է թիմի 70 հանդիպումներին և դարպաս է ուղարկել 30 գնդակ, իսկ հավաքականի 89 հանդիպումներին դարձել է 35 գոլի հեղինակ[17]։ Փյունիկի,Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ նա իր լավագույն խաղացողին կցանկանար տեսնել ավելի ուժեղ թիմերում խաղալիս։ Մինասյանը հաստատեց, որ երիտասարդ Հենրիխը լեգենդ դառնալու համար լավ ուղի է անցել։ Մինասյանը Հենրիխի մասին ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»[18]։
Մետալուրգ Դոնեցկ
Մխիթարյանը սկսեց խաղալ Դոնեցկի Մետալուրգ ակումբում։ Եվրոպայի լիգայում 2009 թվականի հուլիսի 16-ի իր առաջնախաղին նա խփեց մեկ գոլ, և թիմը 3-0 հաշվով հաղթեց Բելառուսի Պրեմիեր լիգայի Մինսկի Պարտիզանին[19]։ Հուլիսի 19-ին Ուկրաինայի լիգայի Դնիպրոպետրովսկի Դնիպրոյի հետ խաղում կատարեց իր առաջին դեբյուտը՝ ավարտելով այն ոչ-ոքի՝ 0-0[20]: Իր առաջին գոլը խփել է Ուկրաինայի լիգայում՝ հուլիսի 26-ին, Լվովի Կարպատի ակումբի հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2[21]: Օգոստոսի 6-ին Եվրոպայի լիգայում Մխիթարյանը իր առաջին գոլը խփեց Լյուբլյանայի Ինտերբլոկի հետ խաղում[22]։ Մխիթարյանը խաղաշրջանը ավարտեց 38 ելույթում 14 գոլով՝ ներառված 29 խաղ և 9 գոլ լիգայի կազմում։
Հաջորդ խաղաշրջանին՝ հուլիսի 14-ին, 21 տարեկան հասակում Մխիթարյանը դարձավ ակումբի ավագ՝ դառնալով Դոնեցկի Մետալուրգի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը[23]։ Այս խաղաշրջանում Հենրիխը 89-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց իր առաջին գոլը՝ 3-0 հաշվով հաղթելով Կիևի Օբոլոնին[24]։ Մխիթարյանն ակումբում իր վերջին խաղը անցկացրեց Դնիպրոյի հետ՝ օգոստոսի 30-ին՝ հաղթելով նրան 2-1 հաշվով[25]։ Իր երկրորդ խաղաշրջանին նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ այդ բոլորը լիգայում։ Մետալուրգում լինելու ընթացքում նա ունեցավ 37 լիգայի ելույթ՝ խփելով 12 գոլ[26]։ Ընդհանուր առմամբ նա խաղաց ակումբում 46 հանդիպում՝ խփելով 17 գոլ։ Մյուս մրցաշրջանում Մխիթարյանին Մետալուրգում սպասվում էր թիմի ավագի թևկապը, սակայն օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց 7,5 մլն դոլար արժողությամբ գործարքը՝ անցնելով Պրեմիեր լիգայում իշխող չեմպիոն Դոնեցկի Շախտյորին[27]։
Շախտյոր Դոնեցկ
Դոնեցկի Շախտյորը 2010-11 մրցաշրջանին 7․5 մլն ԱՄՆ դոլարով գնում է Մխիթարյանին[28]։ Նրա նորամուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Օբոլոն Կիևի հետ արտագնա խաղում, 62֊րդ րոպեին նրան փոխարինեց Էդուարդոն[29], և խաղն ավարտվեց 1։0 հօգուտ Շախտյորի։ Մխիթարյանի տնային նորամուտը շատ ավելի հաջող ստացվեց։ Սեպտեմբերի 19֊ին, խաղի սկզբում նվազագույն հաշվով պարտվելով՝ Շախտյորին հաջողվեց 4։1 հաշվով հաղթել Տավրիա Սիմֆերոպոլին[30]։ Մխիթարյանն իր առաջին գոլը Շախտյորի կազմում հենց այս խաղում տոնեց։ Երեք օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց Ուկրաինայի գավաթում՝ խաղալով Կրիբվասի դեմ, որն էլ ավարտվեց 6։0 հաշվով հօգուտ «Շախտյորի»[31]։ Այս խաղում Մխիթարյանը հեղինակեց իր երկրորդ գոլը։ Սեպտեմբերի 25-ին նա խաղի վերջին րոպեներին կարողացավ Մետալիստ Խարկովի դեմ արտագնա խաղում գոլ խփել՝ օգնելով թիմին հաղթել 2:1 հաշվով[32]։ Եվրոպայում նա իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայում խաղալով Սպորտինգ Բրագայի դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով[33]։ Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղում։ 81-րդ րոպեին փոխարինելով Ժադսոնին՝ օգնեց Շախտյորին 2։0 հաշվով հաղթել Կիևի Դինամոյին[34]։ Նրա առաջին մրցաշրջանը չափազանց հաջող ընթացավ Շախտյորի կազմում, քանզի նրանք թրեբլ գրանցեցին (Պրեմիեր լիգա, Ուկրաինայի գավաթ, Ուկրաինայի Սուպեր գավաթ)[35]։
Բորուսիա Դորտմունդ
2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի«Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը համարվում է «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ[36]։
Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։
Մխիթարյանը տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյոր»-ին, «Փյունիկ»-ին և Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Հենրիխը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողել։ Այնուամենայնիվ երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիա»-ն կարողացավ «Շախտյոր»-ի հետ ֆուտբոլիստի տրասնֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։
Այստեղ կային նաև մի շարք գործոններ, որոնք ստիպեցին Հենրիխին ընտրել հենց «Բորուսիան»։ Առաջինն իհարկե Եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելն էր, որը նոր հեռանկարներ էր բացում Մխիթարյանի համար։ «Բորուսիա»-ն համարվում է Բունդեսլիգայի առաջատար ակումբներից մեկը, բացի դա Բունդեսլիգայում Մխիթարյանը կարող էր իր ամենալավ որակները ցուցադրել, քանի որ վերջին շրջանում Բունդեսլիգան մեծ քայլերով շարունակում է աճել ու տարեցտարի բարելավում է իր ցուցանիշները այլ լիգաների նկատմամբ։
Այստեղ կային նաև այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մարիո Գյոթցեի գործոնները։ 2013 թվականին թիմը հրաժեշտ տվեց Մարիո Գյոտցեին և անհրաժեշտ էր նրան փոխարինող գտնել։ Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս կիսապաշտպանության առջևի գծում և շատ հաճախակի միանում էր թիմի գրոհներին։ Կլոպը նրան խաղադաշտում ազատ գործելու հնարավորություն էր ընձեռում։ Գյոթցեն «Բորուսիա»-ի կազմում ստեղծագործ ֆուտբոլիստներից մեկն էր, որն իր ոչ ստանդարտ գործողությունների շնորհիվ միշտ անակնկալի էր բերում մրցակիցներին և ավելի գունեղ էր դարձնում «Բորուսիա»-ի խաղը։ Հենց այդպիսի փոխարինող էլ փնտրում էր Կլոպը, և իհարկե գտավ նրան։ Հենրիխը կարողացավ ապացուցել, որ իզուր չի գերմանական ակումբը ձեռք բերել իր ամենաթանկարժեք տրանսֆերը։ Բացի դա, Յուրգեն Կլոպը կարողացավ «Բորուսիային» հասցել իր լավագույն մակարդակին։ Կլոպը վերակենդանացրեց երբեմնի հզոր գերմանական ակումբներից մեկին՝ հաղորդելով նոր շունչ և խաղային նոր փիլիսոփայություն։
Կա ևս մեկ հետաքրքիր ցուցանիշ, որը նպաստել է Հենրիխի տեղափոխվելուն. 580 հազար բնակչություն ունեցող Դորտմունդ քաղաքն ամբողջովին ապրում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբով և իրենց սիրելի թիմի խաղերի ժամանակ 80.700 հանդիսատես տեղավորող մարզադաշտում ասեղ գցելու տեղ չի լինում։ Ակումբի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80.520 երկրպագու և այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն գլխավորում է Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը։ Դորտմունդյան ակումբը տարեկան վաճառում է 50 հազարից ավելի տոմս։
«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և whoscored կայքի արդյունքներով Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով[37]։ Բացի դա նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։
2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը[38]։
Հետագայում բազմաթիվ վնասվածքների և այլ պատճառներով տուժեց ինչպես Մխիթարյանի, այնպես էլ ողջ թիմի խաղը։ Այդ ժամանակաշրջանում «Բորուսիան» ցուցադրում էր իր ամենավատ խաղը։ Ակումբն անընդհատ վարկանիշային աղյուսակում հետընթաց էր ապրում, ինչի պատճառով էլ տուժում էր թիմի բոլոր ֆուտբոլիստների խաղը։ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և հետ մնաց 6 շաբաթով։
Այդ ամենից հետո Յուրգեն Կլոպը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Հենրիխը Մխիթարյանը Կլոպի և իր ակումբի հետ միասին կարողացավ նվաճել Բունդեսլիգայի փոխչեմպիոնի տիտղոսը, դարձավ Գերմանիայի գավաթի ֆինալիստը, իսկ 2014 թվականին հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթեց Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ։
2015 թվականի հուլիսի 1-ին Թոմաս Տուխելը 3 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նա սկսեց թիմին մարզել և հենց այդ ժամանակ թիմը ծաղկում ապրեց։ Կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց տվեց իր իրական դեմքը։ Ակումբը վարկանիշային աղյուսակում բարձրացավ և ամրապնդվեց առաջին հորիզոնականներում՝ ցույց տալով իր լավագույն խաղը։
Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»։ Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի։ Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ։ Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում։ Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում։ Հույս ունեմ։ Առաջին քայլը նա կատարել է։ Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»[39]։
- Հենրիխ Մխիթարյան
2015 թվականի սեպտեմբերի 23-ին Հենրիխ Մխիթարյանը իր 100-րդ խաղն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Նոյեմբեր ամսվա դրությամբ Եվրոպայի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակում Մխիթարյանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 13 գոլով։ Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Պիեռ Էմերիկ Օբամեյանգը համարվում են Բորուսիայի և Եվրոպայի լավագույն տրիոներից մեկը։ Նրանց բարձր արդյունավետության և փոխանցումների շնորհիվ «Բորուսիան» պարբերաբար հաղթանակներ է տանում։
«Շախտյոր»-ում իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը:«Բորուսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել, ու արդյունավետ փոխանցումներ կատարել։ Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ։ Եվ, փառք աստծո, կարող եմ լուծել այդ խնդիրները։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ[40]։
- Հենրիխ Մխիթարյան
Բորուսիայի 2015-2016 մրցաշրջանում 27–ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է թիմի 31 խաղին` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ։
Մանչեսթեր Յունայթեդ
2016 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում, և Միկին ուզում է օգտվել այդ հնարավորությունից։ Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները նրան ասացին, որ կարող է հեռանալ այս ամառ, սակայն հիմա սկսեցին վախենալ սեփական երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ Մխիթարյանը պետք է մնա ևս մեկ սեզոն` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։ Սա վատ բիզնես է, նրանք Հումելսին տալիս են իրենց երդվյալ թշնամուն, սակայն միաժամանակ թույլ չեն տալիս Միկիին հեռանալ։ Այսպես չի լինի
Հունիսի 23-ին մի շարք հայկական լրատվամիջոցներ սկսեցին հաղորդել Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին` նշելով, որ անգլիական ակումբը համաձայնել է վճարել պահանջվող 40 մլն եվրոն, մինչդեռ «Բորուսիայի» համաձայնության մասին ոչ մի հստակ տեղեկատվություն չկար։ Միակ լուրը եղել է այն, որ դորտմունդցիներն այժմ ավելի մեղմ են տրամադրված, ու բաց կթողնեն ֆուտբոլիստին, եթե նրանց վճարվի պահանջվող գումարը։ Հունիսի 28-ին The Guardian-ը, SkySports-ը հայտնեցին, որ ակումբների միջև համաձայնությունն արդեն կա, իսկ ավելի ուշ դա հաստատեց նաև գերմանական աղբյուր Ruhr Nachrichten-ը։ Հաղորդվում էր 26,3 մլն ֆունտի շուրջ պայմանավորվածության մասին։ Ավելի ուշ ասվեց, որ Մխիթարյանը ինքն է վճարելու իր տրանսֆերի մի մասը։ Ոչ ամենաարժանահավատ աղբյուրներից հաղորդվում էր նաև, որ Մխիթարյանը կնքելու է 4 տարվա պայմանագիր ու ստանալու տարեկան 12 մլն ֆունտ։
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել էր, որ դժվար է որոշում կայացնել Մխիթարյանի տեղափոխության շուրջ, նրա տրանսֆերի հարցը պետք է լուծվի մինչև հուլիսի 4-ը, երբ թիմը սկսելու է նախամրցաշրջանային հավաքը։
Ի վերջո հուլիսի 6-ին Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին[41]։ Նրա տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով 2006 թվականին իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց[42]։ Մխիթարյանը համարվում է նաև մանչեսթերցիների կազմում հանդես եկած 40-րդ ազգության, ինչպես նաև առաջին հայ ֆուտբոլիստը[43]։ Նրա աշխատավարձը Մանչեսթերում կազմելու է տարեկան 12.5 մլն եվրո։ Բացի այդ, Հենրիխը 8 մլն եվրո բոնուս կստանա «կարմիր սատանաներին» միանալու համար։ MUTV-ին տված հարցրազրույցում Հենրիխը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը, այդ իսկ պատճառով նա չէր կարող մերժել այդ առաջարկը[44]։ Նա իր նոր ակումբում հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով։
Տեղափոխությունից անմիջապես հետո Հենրիխն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ ուղղված «Բորուսիայի» երկրպագուներին։
Հարգելի ընկերներ։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել «Բորուսիայում» բոլորին՝ ղեկավարությունից մինչև մարզչական շտաբ, թիմակիցներիս ու երկրպագուներին՝ ցուցադրած սիրո ու աջակցության համար։ Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք միասին կիսել ենք վերջին երեք տարիներին։ Երբ վերադառնում եմ արմատներիս ու հորս ֆուտբոլային կարիերային, ապա ինձ սովորեցրել են ընդունել նոր մարտահրավերները։ Պետք է կատարեմ այս քայլը և միանամ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Շնորհակալություն լավ հուշերի համար։ Դուք միշտ յուրահատուկ տեղ կունենաք իմ սրտում
- Հենրիխ Մխիթարյան
Իր նորամուտը անգլիացիների կազմում Հենրիխը նշեց հուլիսի 16-ին՝«Ուիգանի» հետ ընկերական խաղում՝ դաշտում անցկացնելով 45 րոպե։ Առհասարակ Մխիթարյանն իր բոլոր նորամուտի խաղերում աչքի է ընկել արագությամբ, գոլերով, ինչպես նաև գոլային փոխանցումներով[45]։ «Ուիգանի» հետ խաղից հետո, հուլիսի 20-ին Մխիթարյանն իր ակումբի հետ մեկնեց Չինաստան, որտեղ «Յունյթեդն» անցկացնելու էր ուսումնամարզական հավաք։ Հուլիսի 22-ին Շանհայում կայացավ International Champions Cup-ի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճը, որտեղ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը մանչեսթերցիների կազմում։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ «Բորուսիայի» հաղթանակով[46]։ Հենրիխ Մխիթարյանը առաջին մրցաշրջանում՝ Պրեմիեր Լիգայում խբեց 4 գոլ, իսկ մանկունյանցիներին օգնեց հաղթել Եվրոպա Լիգան։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում կիսաշրջադարձ հարվածով գրավեց Ամստերդամի Այաքսի դարպասը, և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանը՝ այդ տարի դարձավ ԵԼ-ում Մանչեսթեր Յունայթեդի կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։ Հիշվող է այդ մրցաշրջանում՝ Հենրիխ Մխիթարյանի կարիճ գոլը, որը եղավ «Սանդերլենդ»-ի հետ խաղում։
2017-2018
2017-2018 մրցաշրջանը լավ սկսեց Մխիթարյանի համար, նա Պրիմեր Լիգայի սկզբի խաղերում դարձավ 1 գոլի, և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը նաև ՉԼ-ում գրավեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը։ Սակայն Հայաստանի ազգային հավաքականի խաղերից հետո՝ Մխիթարյանը խաղային հետընթաց գրանցեց։ Միարժամանակ լարվեց Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյոի հետ հարաբերությունները, որոնք լարված էին նաև Մխիթարյանի Մանչեսթեր տեղափոխության սկզբի ամիսների ընթացքում։ Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կարիք ունեցավ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էին Միլանի Ինտերը և Արսենալը։ Ինտերը չկարողացավ գնել Մխիթարյանին, որովհետև վտանգ կար խաղտելու ֆեյր-փլեյի կանոնները, իսկ Արսենալը եղավ միակ տարբերակը։
Լոնդոնի «Արսենալ»
2018 թվականիհունվարի 22-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «զինագործների» հետ։ Նրա աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 142 հազար եվրո։ Մխիթարյանի փոխարեն Մանչեսթեր Յունայթեդը գնեց Արսենալի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը։
Մխիթարյանը իր նորամուտը «Արսենալում» նշեց հունվարի 20-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[47]։ Իսկ «Էմիրեյթս» ստադիոնում իր առաջին խաղը եղավ փետրվարի 3-ին՝ Լոնդոնի Էվերտոնի դեմ։ Այդ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։
Արսենիալի կազմում առաջին գոլը խփել է մարտի 8-ին՝ Սան Սիրո մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8-րդ եզրափակչում կայանալիք Միլանի հետ խաղում։ Հանդիպման 15-րդ րոպեին Մեզութ Օզիլի կատարած փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց դարպասին, և Լեոնարդո Բոնուչիից անդրադարձով գնդակը հայտնվեց Ջանլուիջի Դոննարումմայի պաշտպանած դարպասը։ Արսենալը այդ խաղում հաղթեց 2։0 հաշվով։
«Ռոմա»
2019 թվականի Սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը։ Վճարման արժեքը 3մլն Եվրո էր։ Հենրիխը իր առաջին խաղը` նոր թիմի կազմում անցկացրեց սեպտեմբերի 15-ին "Սասուոլո" ի դեմ մրցավեճում, որտեղ դարձավ գոլի հեղինակ։ Չնայած, որ Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը` նա հարմարվեց "Ռոմա"-ին ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։
2020թ. օգոստոսի 30-ին "Ռոման" գնեց Մխիթարյանի տրանսֆերը։ Նոյեմբերի 5-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի ռումինական "Կլուժի" դեմ մրցավեճում Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց հակառակորդի դարպասը ու այդպիսով դարձավ տվյալ մրցաշարում իր ակումբի ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նոյեմբերի 8-ին Հենրիխը Ջենոայի հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց (3:1), իսկ նոյեմբերի 22-ին արդեն Պարմայի դեմ հանդիպմանը նա դուբլ արեց։ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվեց "Ռոմայի" նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։
Խաղաոճ
Մխիթարյանը հանդես է գալիս հարձակվողական ոճով կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերում։ Նա մասնագիտացել է հարձակվողների ետևից խաղում։ Դա նրան հնարավորություն է տալիս համատեղ աշխատել թիմակիցների հետ և՛ իր դիրքում, և՛ դիրքից դուրս։ «Կոտրելով» մրցակցի պաշտպանական շղթան, Հենրիխը հարձակվողների համար ստեղծում է ազատ տարածություն, ինչն իր հերթին բերում է գոլային բազում հնարավորությունների։ Նա գովասանքի է արժանացել իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։ Նա տիրապետում է բարդ և վտանգավոր հարվածների, պաշտպաններին ճարպկորեն շրջանցելու հնարքների և դեպի փոխանցումը գնալու հրաշալի հմտությամբ[48][49]։
2012-2013 մրցաշրջանի ընթացքում շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ Փեթ Նևինը հետևյալ կերպ է արտահայտվել Մխիթարյանի մասին.
Առաջնության 8 խաղում 11 գոլ խփելը արդեն ֆանտաստիկ է, բայց երբ այդ ամենին ավելանում է այն փաստը, որ նա կիսապաշտպան է, դա արդեն ֆենոմենալ է։ Եթե դուք նրա մասին դեռ չեք լսել, եթե անգամ Եվրոպայի գերակումբների գործակալները նույնպես չեն լսել նրա մասին, ապա դուք շուտով կիմանաք նրան։ Նա ունի արագություն, թնդանոթային հարված և արագ խաղի մեջ մտնելու կարողություն՝ Ֆրենկ Լեմպարդի նման։ Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նա պետք է հաճախ աչքի ընկնի[50]։
Քաղվածքներ
Ես «Բորուսսիայի» մասնիկ եմ ու երջանիկ եմ։ Ես փորձում եմ ամեն ինչ անել թիմի համար, ու կարծես թե հիմա գործերը լավ են ընթանում, այնպես որ ես երջանիկ եմ։ Փորձում եմ խաղալ այն խաղը, որը բոլորը սպասում են ինձնից։ Կարող եմ ասել, որ այս տարի բախտս էլ է բերում։ Գոլեր եմ խփում, փոխանցումներ կատարում, ուրախ եմ դրա համար։ Ինձ համար դա լավ է, բայց բավարար չէ, այնպես որ պետք է շարունակեմ աշխատել ու առաջ շարժվել։ Փորձելու եմ ավելի շատ խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, քանի որ դա լավ է թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Ես չեմ կարող բավարարվել ձեռք բերածով, պետք է շարունակեմ աշխատել ամեն օր[51]։
Չգիտեմ, թե այդ գաղափարն ակումբում ինչպես է ծագել։ Բայց ինձ շատ հաճելի է, որ 50 հազարանոց մարզադաշտում ամեն գոլիցս հետո հնչում է «Սուսերով պարը», որովհետև ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին, հայ ժողովրդին։ Ինձ համար դա մեծ պատիվ է[52]։
Ցանկացած մարդ ունի տաղանդ և պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է։ Եթե ֆուտբոլիստն օժտված է ֆուտբոլային տաղանդով, միայն դրանով չի կարող առաջ գնալ, պիտի կարողանա տաղանդը համատեղել աշխատանքի և նվիրվածության հետ։ Դա նույնն է, որ ինչ-որ նկարիչ լավ նկարի, բայց չգնա նկարչության։ Ամեն մարդ պիտի կարողանա գտնել իր ճիշտ ուղին
Ես սկսել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերը նայել, երբ Էրիկ Կանտոնան դեռ թիմում էր և ինձ դուր էր գալիս նայել նրա խաղը։ Հետևում էի նաև Անդրեյ Կանչելսկիսի խաղին, քանի որ ռուս էր, ինձ հետաքրքիր էր թվում նրա խաղը։ Բայց մեծապես երկրպագել եմ Ալեքս Ֆերգյուսոնին։ Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ընթացում երկրպագել եմ Զինեդին Զիդանին։ Եվ հարցն այն չէր, թե ինչեր է նա անում խաղադաշտում, այլ այն, որ նա կարողանում էր իր հետևից տանել ամբողջ թիմը։
Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։ Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։
Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։
Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել և երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի՝ «Շախտյոր»-ի աշխատանքի արդյունքն էր։ Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունեինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինյո, Դարիո Սռնա, դա «հանքափորների» պատմության մեջ լավագույն թիմն էր։
Իմ գաղտնիքը շատ պարզ է։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ շրջապատել և շրջապատում են գերազանց մարդիկ, ովքեր օգնում են, աջակցում են անհաջողությունների դեպքում, չեն թողնում գոռոզանամ հաջողությունների դեպքում։ Դրա համար կարող եմ շնորհակալ լինել Աստծուց։
Ես շատ շնորհակալ եմ Նիկոլայ Կոստովին, որովհետև նրանից ես շատ բան սովորեցի տակտիկական գրագիտության առումով։ Նա միշտ կարողանում էր ինձնից քաղել առավելագույնը։ Միրչա Լուչեսկուն ինձ հնարավորություն տվեց միանալ Ուկրաինայի լավագույն ակումբին և խաղալ Չեմպիոնների լիգայում։ Նա կառուցել էր ակումբի պատմության կազմում լավագույն թիմը՝ բրազիլացի բոլոր ֆուտբոլիստներով հանդերձ, և նրա հետ աշխատելը ևս մեծ փորձ էր ինձ համար։ Յուրգեն Կլոպը վստահեց ինձ և դարձրեց թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ Նա ինձ հետ շատ աշխատանք էր տանում հոգեբանական առումով։ Թոմաս Տուխելը տվեց ինձ բոլոր հնարավորությունները, լիակատար վստահություն հաղորդեց, և ամեն ինչ սկսեց գնալ իր բնականոն հունով։ Ես այնքան ազատ էի իմ գործողություններում նրա օրոք, որ կարծես ճախրեի օդում․․․ Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյոին, ես հուսով եմ շատ բան սովորել նրանից։ Նա ֆանտաստիկ նվաճումների հասած մարզիչ է։
Ամեն մարդ ինքն ավելի լավ գիտի, ինչից սկսել։ Ես ինքս սկսել եմ վաղ տարիքից, ֆուտբոլ խաղացել, գումար վաստակել, ինձ և ընտանիքիս ապահովել, արել եմ ամեն բան, ընտանիքիս օգնելու համար։ Պետք է քչից սկսել, հավատալ սեփական ուժերին, ընտրել այն ճանապարհը, որով կկարողանաս հաջողության հասնել, ոչ թե ժամանակը վատնել ոչինչ չանելու վրա։
Ես շատ հասարակ մարդ եմ, և, ինձ թվում է` մնացել եմ այնպիսին, ինչպիսին 5 կամ 7 տարեկան էի։ Ինձ համար կարևոր է, որ բոլորը, ովքեր ինձ գիտեն, ասեն՝ Հենրիխ Մխիթարյանը չի փոխվել ո՛չ «Շախտյոր» տեղափոխվելուց, ո՛չ էլ Հայաստանի և ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, ես շատ լավ գիտակցում եմ, որ աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում։
Կարծիքներ Մխիթարյանի մասին
Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։ Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները։ Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս։ Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն։ Կարծում եմ՝ Հենրիխը սիրված անձնավորություն է։ Ցանկացած խաղի նա ցույց է տվել, որ ինքն առաջատար է։ Ցանկացած խաղի ժամանակ օգուտ է տվել թիմին, որպես առաջատար տարել է թիմին իր ետևից՝ թե խոսքերով, թե գործով։
Հենրիխը շատ հանգիստ բնավորության տեր մարդ է, կրթված է, հավասարակշռված, շատ ընկերասեր, մարդամոտ, ուրախ և հետաքրքիր։ Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել։ Փոքր տարիքում Հենոն շատ աշխատասեր էր և սովորելու մեծ ընդունակություն ուներ։ Կարելի է ասել՝ խաղադաշտում շատ էմոցիոնալ է, իսկ խաղադաշտից դուրս շատ հանգիստ ու հասարակ։ Նրա բնավորության գծերից մեկն այն է, որ ունի հաղթողի բնավորություն ու ամեն օր, ամեն ժամ սիրում է կատարելագործվել։ Հենրիխը միշտ ձգտում է խաղալ լավ ակումբներում և հույս ունեմ, որ օրերից մի օր նրան կտեսնենք ավելի լավ առաջնությունում, ինչպիսիք են Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները։ Իսկ Գերմանիայում նա միայն առաջընթաց է ապրում։ Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին։ Նա բոլոր խաղերում 100 % նվիրվածությամբ է խաղացել։
Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», և ազգային հավաքականին։ Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի։ Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը և աչքի է ընկնում գոլային հոտառությամբ։ Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է։ 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է։ Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում։ Այնքան լավ է, երբ նա գնդակով է։
Հենրիխը «Բորուսիայում» է եղել երեք տարի։ Եթե անկեղծ լինենք, մեկնարկային երկու մրցաշրջանները նրա համար հեշտ չէին։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ում վստահություն է հարկավոր սեփական ուժերի հանդեպ։ Նրան անհրաժեշտ է անընդհատ խաղալ, ինքնահաստատվել ու ավելի լավը դառնալ։ «Բորուսիան» այն ժամանակ լավ չէր խաղում, ու հարմարվելը Հենրիխի համար հեշտ չէր։ Մխիթարյանը որոշակի խնդիրներ ուներ։ Սակայն նախորդ մրցաշրջանում նա անհավանական խաղ ցուցադրեց։ Հնարավոր է՝ նա նախորդ 2015-2016 մրցաշրջանում «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր։ Եթե նա այդկերպ շարունակի, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա։ Նրան մաղթում եմ լավագույնը
Մխիթարյանն ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է աշխարհում (7 լեզու՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն:)[53]
Ըստ Transfermarkt.com-ի Հենրիխի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո, բայց Բորուսիան նրա համար վճարել է 27.5 մլն եվրո։
Հաճախ է զբաղվում բարեգործությամբ, սակայն չի սիրում բարձրաձայնել դրանց մասին, քանի որ բարեգործությունը համարում է յուրաքանչյուր մարդու պարտքը[54]։
2012/2013 մրցաշրջանում Մխիթարյանը «Շախտյորում» ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է՝ 2507 րոպե, մասնակցել է 29 խաղի։ Խփել է ռեկորդային 25 գոլ, ընդ որում ձևակերպելով 1 հեթ-տրիկ, 6 դուբլ, և ընդամենը մեկ 11 մետրանոց հարվածի իրացում։
Երկրպագուները և խաղընկերները Հենրիխին հաճախ անվանում են Միկի կամ MagicTaryan, իսկ ռուսները՝ Самый лучший из армян – это Генрих Мхитарян (լավագույնը հայերից Հենրիխն է Մխիթարյան)։
Պաշտոնական խաղերում խփել է ավելի քան 150 գնդակ[55]։
Առաջին հայն է, ով խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» և Պրեմիեր լիգայում։
Առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակչին։ Առաջին հայ ֆուտբոլիստն է, որ կարողացել է Եվրոպայի լիգայի գավաթին արժանանալ, և վերջինիս եզրափակչում գոլի հեղինակ դառնալ։
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմում միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է դառնալ հետ-տրիկի հեղինակ։ 2009 թվականին՝ երիտասարդական հավաքականի կազմում հետ-տրիկի հեղինակ է դարձել Իռլանդիայի հետ խաղում, իսկ 2016թ․ ազգային հավաքականի կազմում Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում Մխիթարյանը դարձավ հետ-տրիկի հեղինակ։
Մխիթարյանը հանդես է եկել Հայաստանի մինչև 17տ և մինչև 19տ հավաքականներում։ Նա Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշեց 2007 թվականի հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում։
2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում Հենրիխը խփել է իր 12-րդ գոլը և դարձել Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 2016 թվականին Ռոման Բերեզովսկու կարիերան ավարտելուց հետո դարձել է հավաքականի ավագը։ 2020թ.-ի հոկտեմբերի 11-ին Վրաստանի ընտրանու դեմ խաղում Մխիթարյանը խփեց իր 30-րդ գոլը Հայաստանի հավաքականի կազմում
↑Nevin, Pat (2012 թ․ սեպտեմբերի 11). «PAT NEVIN: GROUP TASK». www.chelseafc.com. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
↑[2]Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Հենրիխ Մխիթարյան. «Ուրախ եմ խփածս գոլերի ու կատարած գոլային փոխանցումների համար, բայց դա ինձ բավարար չէ» (VIDEO)
↑[3] Հենրիխ Մխիթարյան. Ամենակարևորն այն է, որ երեխադ լավ մարդ մեծանա
↑[4]Արխիվացված 2017-03-17 Wayback Machine Հենրիխ Մխիթարյանն աշխարհում ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է, ով խոսում է 7 լեզվով (տեսանյութ)
1986 film directed by Rajasekhar VikramTheatrical release posterDirected byRajasekharScreenplay byKamal HaasanSujathaStory bySujathaProduced byKamal HaasanChandrahasanStarring Kamal Haasan Sathyaraj Lissy Dimple Kapadia Amjad Khan Charuhasan Janagaraj Cinematography V Ranga S. M Anwar (Special Effect Photograph) Edited byR. VittalC. LancyMusic byIlaiyaraajaProductioncompanyRaaj Kamal Films InternationalRelease date 29 May 1986 (1986-05-29) CountryIndiaLanguageTamilBudget1.5 cro...
Polychrus marmoratus Classificação científica Reino: Animalia Filo: Chordata Subfilo: Vertebrata Classe: Reptilia Ordem: Squamata Subordem: Sauria Família: Polychrotidae Género: Polychrus Espécie: P. marmoratus Nome binomial Polychrus marmoratusLinnaeus, 1758 Polychrus marmoratus[1] é uma espécie de réptil do gênero Polychrus. É também comumente referido como o lagarto-preguiça devido ao seu movimento lento.[2] A espécie tem muitos predadores, incluindo aranhas e primatas.[3] De...
Bezirk Tamsweg Lage im Bundesland Salzburg Lage des Bezirks Bezirk Tamsweg im Land Salzburg (anklickbare Karte) Basisdaten Bundesland Salzburg NUTS-III-Region AT-321 Verwaltungssitz Tamsweg Fläche 1.019,65 km²(31. Dezember 2019) Einwohner 20.437 (1. Jänner 2023) Bevölkerungsdichte 20 Einw./km² Kfz-Kennzeichen TA Bezirkskennzahl 505 Webseite BH Tamsweg Karte Lage der Gemeinde Bezirk Tamsweg im Bezirk Hallein (anklickbare Karte) Der Bezirk Tamsweg ist ein politischer Be...
2015 studio album by John MayallFind a Way to CareStudio album by John MayallReleased4 September 2015 (2015-09-04)GenreBlues rockLength46:30LabelForty BelowProducer John Mayall Eric Corne John Mayall chronology A Special Life(2014) Find a Way to Care(2015) Talk About That(2017) Find a Way to Care is a studio album by British blues musician John Mayall, released on 4 September 2015 through Forty Below Records. It was produced by Mayall and Eric Corne and received positiv...
Generalized but fixed and oversimplified image or idea of a particular type of person or thing For other uses, see Stereotype (disambiguation). Not to be confused with Stereotypy. An 18th-century Dutch engraving of the peoples of the world A stereotypical caricature of a villain (i.e. generic melodramatic villain stock character, with handlebar moustache and black top-hat), particularly popular in early 20th century silent films and melodramas and popularized by Snidely Whiplash Part of a ser...
British music competition Live and Unsigned2011 version of logoGenreMusic CompetitionBeginsSeptEndsJulyFrequencyAnnuallyLocation(s)United KingdomYears active16Inaugurated2007Most recent2012Participants40,000 annuallyWebsiteliveandunsigned.org Live and Unsigned is a music competition in the United Kingdom for unsigned bands and vocal groups to perform live for substantial prizes.[1] It was founded 2007, and has attracted over 40,000 entrants annually since its inception.[2] Com...
Seitenkopf des ersten Hefts der Modernen Rundschau, 1. April 1891Jaques Joachim (auch Jacques und Johann Jakob Joachim; * 24. November 1866 in Wien[1]; † 7. November 1925[2]) war Soziologe, Herausgeber der Modernen Rundschau (1891) und Rechtsanwalt. Leben Anzeige des 1. HeftsGeboren als Sohn von Moriz Joachim und Sophie, geb. Ehrlich (gest. 18. Dezember 1905[3][4]). Er hatte mehrere Geschwister: Artur (geb. 20. August 1864), Julius (23. November 1868, Medizin...
See also: List of newspapers in New Jersey American daily broadsheet newspaper New Jersey HeraldThe August 19, 2008 front page of the New Jersey Herald.TypeDaily newspaperFormatBroadsheetOwner(s)GannettPublisherKeith FlinnEditorBruce TomlinsonFounded1829LanguageAmerican EnglishHeadquarters2 Spring Street, Newton, New JerseyCountryUnited StatesCirculation11,220 Daily17,430 Sunday (as of 2008)[1]ISSN0893-3677OCLC number12198584 Websitewww.njherald.comMedia of the United StatesList o...
Type of chair by Hans Wegner Wishbone chairDesignerHans WegnerDate1949Made inDenmarkStyle / traditionDanishHeight29.5 inches (75 cm)Width21.75 inches (55.2 cm)Depth20 inches (51 cm) The Wishbone Chair, also known as the CH24 Chair or Y Chair is a chair designed by Hans Wegner in 1949 for Carl Hansen & Søn. The chair features a bentwood armrest and a paper cord rope seat in a woven envelope pattern. The chair is named after the Y or wishbone-shaped backrest. The design was ...
Artikel ini sebatang kara, artinya tidak ada artikel lain yang memiliki pranala balik ke halaman ini.Bantulah menambah pranala ke artikel ini dari artikel yang berhubungan atau coba peralatan pencari pranala.Tag ini diberikan pada Januari 2023. Logo Kampanye Memeluk Ukraina. Memperkuat Persatuan. Merangkul Ukraina, Memperkuat Persatuan (Bahasa Inggris: Embrace Ukraine, Strengthen the Union; Bahasa Ukrainia: Прийми Україну. Зміцни Союз atau Pryimy Ukrainu. Zmitsny Soiuz)...
TV movie about Lucille Ball This article uses bare URLs, which are uninformative and vulnerable to link rot. Please consider converting them to full citations to ensure the article remains verifiable and maintains a consistent citation style. Several templates and tools are available to assist in formatting, such as reFill (documentation) and Citation bot (documentation). (September 2022) (Learn how and when to remove this template message) LucyFilm advertisementWritten byKatie FordT. S. Cook...
Seribu TahunAlbum studio karya JikustikDirilisJuli 20001 April 2001Direkam1999 di Musica Studio's, JakartaGenrePopDurasi45:45 (Versi Utama) 58:00 (Versi Repackage)LabelWarner Music IndonesiaKronologi Jikustik Seribu Tahun (2000)Seribu Tahun Repackaged(2001) Perjalanan Panjang(2002)Perjalanan Panjang2002 Seribu Tahun adalah album musik karya Jikustik. Album yang dirilis pada tahun 2000 ini beisi 10 buah lagu dengan lagu Maaf, Seribu Tahun Lamanya, Saat Kau Tak Disini dan Setia sebagai lagu...
Dam in Diyarbakır, TurkeyDicle DamLocation of Dicle Dam in TurkeyOfficial nameDicle BarajiLocationDiyarbakır, TurkeyCoordinates38°13′51.02″N 40°10′35.59″E / 38.2308389°N 40.1765528°E / 38.2308389; 40.1765528PurposePower, irrigationStatusOperationalConstruction began1986Opening date1997Owner(s)State Hydraulic WorksDam and spillwaysType of damEmbankment, earth-fillImpoundsTigris RiverHeight75 m (246 ft)Length307 m (1,007...
Василь Панков Народився 15 серпня 1968(1968-08-15) (55 років)м. Мінськ, СРСР Зріст 1,88 м Вага 87 кг Позиція ц/п нападник Кидок лівою Проф. клуби Динамо МінськТівалі МінськЛада ТольяттіСлован БратиславаАугсбург ПантерсЮність Мінськ Нац. збірна Білорусь (1994—2002) Ігрова кар'єра 1986 — 2...
Series of services in the Church of England Three Common Worship liturgy books. From left to right they are Daily Prayer (red), Pastoral Services (green) and the Main Volume (black).Common Worship is the name given to the series of services authorised by the General Synod of the Church of England and launched on the first Sunday of Advent in 2000. It represents the most recent stage of development of the Liturgical Movement within the Church and is the successor to the Alternative Service Boo...
The Lion Arts Centre in Adelaide's West End at night. The venue has hosted live music since 1986. Music of Adelaide includes music relating to the city of Adelaide, South Australia. It includes all genres of both live and recorded music by artists born or living in the city, live music events happening in the city, and other aspects of the music industry relating to Adelaide. Adelaide is a UNESCO City of Music. It enjoys several annual music festivals and awards, and possibly has more live mu...