«Միլան» կամ Ֆուտբոլային միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իտալիայի Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։
Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 13 թվականին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։
Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ[2])։ Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012 թվականին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[3]։
Ակումբի մարզիչն է իտալացիՋենարո Գատուզոն է, ով ստանձնել է այդ պաշտոնը 2017 թվականի Նոյեմբերից։
Պատմություն
1901 թվականին «Միլանը» նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային։
1906 թվականին «Միլանը» երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին։ Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թվականին։ Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը «Football Club Milan»։
1926 թվականին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը։ Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը։
1908 թվականին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել։ Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը։ Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության։ Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio) և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan)։
1949 թվականին Միլանում հայտնվեցին Նորդալը, Գրինը և Լիդհոլմը, որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի"։ Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։
1962 թվականին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային։
1968 թվականին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին։ Խաղի հերոս դարձավ Պրատին՝ խփելով երեք գոլ։
1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Սերիա A-ում։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979 թվականին Միլանը նվաճեց իր տասներորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի «Միլան» ակումբի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Սերիա B, որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց։
1986 թվականին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արրիգո Սակկին, իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը, Ռայկարդը և Վան Բաստենը։ Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին, ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, 3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994 թվականին՝ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային։
1996 թվականին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց։ Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը։ Սակայն նա չկարողացավ անել այն, ինչ նրանից սպասում էին։ Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակկին, բայց ապարդյուն։ Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ Սակկիին փոխարինեց Կապելլոն, ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել, որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակկերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն։
Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան, երբ 2001 թվականին Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտտին։ Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, երկու անգամ Իտալիայի սուպերգավաթը, երկու անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, նվաճեց Եվրոպայի երկու սուպերգավաթ, դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։
Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը։ 2009 թվականին Անչելոտտիին փոխարինեց Լեոնարդոն, ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010 թվականի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը 2010-2011 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Սակայն դրանից հետո Միլանը տարեցտարի սկսեց ավելի ցածր դիրքեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում (2011-2012 մրցաշրջանում՝ 2-րդ տեղ, 2012-2013 մրցաշրջանում՝ 3-րդ տեղ, 2013-2014 մրցաշրջանում` մրցաշարի առաջին կեսից հետո, 11-րդ տեղ), ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Ալլեգրիի նկատմամբ թե՛ Միլանի երկրպագուների, թե՛ ղեկավարության կողմից։ 2014 թվականի հունվարի 12 թվականին, մրցաշարի հետնապահ Սասսուոլոյից կրած 4-3 հաշվով պարտությունից հետո, ակումբի ղեկավարությունը հեռացրեց Ալլեգրիին Միլանի մարզչի պաշտոնից[4]։ 2014 թվականի հունվարի 16-ին Միլանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ակումբի նոր մարզչի անունը. Կլարենս Զեեդորֆ, ով ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց անմիջապես հետո ստանձնեց Միլանի մարզիչի պաշտոնը[5]։
Զեեդորֆի գլխավորությամբ թիմը 2013-2014 մրցաշրջանն ավարտեց ընդամենը 8-րդ տեղում՝ զրկվելով եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 2014 թվականի հունիսի 9-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, Զեեդորֆը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպպո Ինձագին[6]։ Սակայն Ինձագիի հետ ակումբը չկարողացավ հասնել հաջողությունների․ առաջնությունում գրավեց ընդամենը 10-րդ տեղը և նորից զրկվեց եվրոպական մրցաշարերից։ 2015 թվականի հունիսի 16 թվականին նրան փոխարինեց սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը[7]։Սակայն Սինիշան նույնպես չկարողացավ արդարացնել Միլանի երկրպագուների և ղեկավարության սպասելիքները։ 2016 թվականի ապրիլի 12-ին 47-ամյա մասնագետն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և նոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Բրոկկին, ով նույն տարում նույնպես հեռացվեց։ Բրոկկիին փոխարինեց Վինչենցո Մոնտելլան։
2017 թվականին Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում Միլանը սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտության է մատնում մակեդոնական Շկենդիային։ Վերջին անգամ եվրագավաթներում 6 գոլ էր խփել 1993 թվականին Կոպենհագենի հետ մրցավեճում (6:0)։ Բացի այդ, դա եվրագավաթներում իտալական ակումբի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։ Ռեկորդը գրանցվել է 1962-63 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ 8:0 հաշվով ջախջախվել է Ունիոնին։ Ուշագրավ է, որ եվրագավաթներում Միլանն առաջին խաղակեսում 3 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 2004-2005 մրցաշրջանիԼիվերպուլի դեմ տխրահռչակ եզչրափակչում։
Չեմպիոնների լիգա
1962-63 մրցաշրջան՝ Ալտաֆինիի բաղձալի դուբլ
Միլանն իր առաջին Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը նվաճել է հեռավոր 1962-63 թվականների մրցաշրջանում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Պորտուգալական Բենֆիկայի նկատմամբ։ Այդ տարիներին Միլանում տոն էին տալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսինն են օրինակ՝ Ժոզե Ալտաֆինին, Ջիանի Ռիվերան, Չեզարե Մալդինին։
Հավելում. Միլանը առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը։
1968-69 մրցաշրջան՝ Պրատիական գոլահարություն…
Հաջորդ գավաթին Միլանցիները ստիպված էին սպասել 6 տարի։ 1968-69 մրցաշրջանում Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը՝ 4-1 հաշվով ջաղջախելով հոլանդական Այաքսին։ Այդ տարիներին Միլանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, իսկ թիմի ուղեղը համարվում էր Պիերինո Պրատին, ով քարը քարի վրա չթողեց Այաքսից, դառնալով հեթրիկի հեղինակ։
Չնայած այն բանին, որ Այաքսը այդ տարիներին շատ հզոր կազմ ուներ, լեգենդար Յոհան Կրույիֆի գլխավորությամբ, սակայն Միլանցիները այդ երեկո դաշտ էին դուրս եկել «Առյուծի» հոգեբանությամբ։ Արդեն 7րդ րոպեին Պրատին բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 40րդ րոպեին նույն Պրատին կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ։ Հոլանդացիները չնկճվեցին և 60րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրճատեց կենտրոնական պաշտպան Վասովիչը՝ 2-1…
7 րոպե էլ չէր անցել Վասովիչի գոլից, և Միլանի իտալացի հարձակվող Սորմանին ձախ ոտքի հուշքու հարվածով նորից ետ բերեց 2 գնդակի առավելությունը՝ 3-1…
Իսկ ահա հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75րդ րոպեին Պրատին գլխի հարվածով հաշիվը դարձրեց արդեն 4-1, դառնալով այդ խաղում հեթրիկի հեղինակ և Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը Չեմպիոնների Լիգայում…
1988-89 մրցաշրջան կամ՝ Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ
Թերևս ութսունականների վերջերի և ինըսունականների սկզբների Միլանը միշտ կմնան պատմության մեջ, որպես հոլանդական տրիո անվանմամբ։ Բանն այն է, որ այդ տարիներին Միլանում հավաքվել էին ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ամենահզոր եռյակը՝ Վան Բասեն, Ռուդ Գուլիտ, Ֆռենկ Ռայկարդ։ Այս ֆուտբոլիստները չէին ճանաչում հեղինակություն, այս ֆուտբոլիստները կերտեցին մի բան, որի մասին խոսում են մինչ օրս…
Դրա վառ ապացույցն էր 1988-89 մրցաշրջանը։
Այդ տարի Միլանի 3 ֆուտբոլիստ պայքարում էին իրար մեջ Ոսկե Գնդակի համար՝ Բարեսին, Ռայկարդը և Վան Բաստենը։ (Հաղթեց Վան Բաստենը)
Միլանն այդ տարվա կիսաեզրափակչում 5-0 հաշվով ջաղջախեց Մադրիդի Ռեալին, որը ամենախայտառակ պարտությունն էր Մադրիդի Ռեալի պատմության մեջ։
1989 թվականի Մայիսի 24ին Բարսելոնայի Քամփ Նոու մարզադաշտում Միլանն (Խանութում կոշիկի վաճառող) Արիգո Սակիի գլխավորությամբ ուղղակի շան ծեծ տվեց Ռումինական Ստյաոային՝ 4-0…
Այդ խաղում հիշատակվեցին Ռուդ Գուլիտի և Վան Բաստենի դուբլերը, որոնց շնորհիվ Միլանը արդեն 3րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը։
1989-90 մրցաշրջան՝ Հերթը Ռայկարդինն է
Մյուս մրցաշրջանում Միլանը պահպանեց չեմպիոնական տիտղոսը և դարձավ վերջին ակումբը, որը անընդմեջ գավաթ է նվաճում Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում։
Այս մրցաշրջանում Հոլանդական եռյակը նորից իր բարձրության վրա էր։
Մինչև այդ Միլանցիները կիսաեզրափակում մրցաշարից դուրս էին թողել Բավարիային. առաջին խաղը կայացել էր Սան-Սիրոյում և Միլանը հաղթել էր 1-0 հաշվով։ Երկրորդ խաղը անցավ գերլարված պայքարում. Մյունխենցիները 59-րդ րոպեից Շտրունցի օգնությամբ գոլ խփեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ահա 101-րդ րոպեին փոխարինման դուր ելած Բորգոնովոն հաշիվը դարձնում է 1-1, ճիշտ է 4 րոպե անց Բավարիայի ֆուտբոլիստներին հաջողվում է գոլ խփել և հաղթել Միլանին, սակայն մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ Միլանցիները դուրս են գալիս եզրափակիչ… (Այդ տարի Միլանն առաջին ակումբն էր մրցաշարի պատմության մեջ, որը լրացուցիչ ժամանակում գոլ է խփում և հաղթում է մրցակցին)
Եզրափակիչը նոույնպես անցնում է գերլարված և համառ պայքարում, սակայն այդ երեկո Միլանցիները հաղթում են Բենֆիկային, 1-0 հաշվով։ Ֆռենկ Ռայկարդի գոլի շնորհիվ Միլանը 4րդ անգամ է նվաճում Չեմպիոնների գավաթը։
Մարզադաշտ
Միլանը իր տնային խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Սկզբում ունեցել է 20 հազար ընդունակություն և կարող էր տեղավորել մինչև 35 հազար հանդիսատես։ 1955 թվականին մարզադաշտը ենթարկվել է հերթական վերակառուցման, որի արդյունքում տեղավորելիությունը աճել է մինչև 82000 հանդիսատես։ Նույն թվականին Միլան քաղաքի մեկ այլ ակումբ՝ Ինտերը, տեղափոխվել է Սան Սիրո։
Սան Սիրո մարզադաշտի համայնապատկերը
1979 թվականին Սան-Սիրո մարզադաշտն անվանվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անունով, և դրանից հետո սկսել կոչվել «Ջուզեպպե Մեացցայի անվան Սան-Սիրո մարզադաշտ»։
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[8]։
Միլանի կազմում ամենաշատ խաղերն անց է կացրել Պաոլո Մալդինին՝ 902 պաշտոնական խաղ, որից 647-ը՝ Սերիա A-ում. այս ցուցանշիշը նույնպես ռեկորդային է։ Նրան է պատկանում նաև եվրոպական առաջնություներում Միլանի կազմում անցկացրած խաղերի ռեկորդը՝ 168 խաղ։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում խաղացել է ռեկորդային 24 տարի 132 օր (1985 թ.-ի հունվարի 20-ից մինչև 2009 թ.-ի մայիսի 31-ը)։
Իտալիայի գավաթի խաղարկություններում Միլանի կազմում ամենաշատ խաղեր անց է կացրել Ֆրանկո Բարեզին՝ 97 խաղ։
Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստներ
Փակագծերում նշված են Միլանի կազմում անցկացրած խաղերի քանակը
Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շվեդ հարձակվող Գուննար Նորդալն է, ով ակումբի կազմում դարձել է 221 գոլերի հեղինակ։ 1950-51 խաղաշրջանում Նորդալը խփել է ընդհանուր 38 գնդակ, որոնցից 35-ը՝ Սերիա Ա-ում, ինչը ոչ միայն ակումբի, այլ նաև իտալական ֆուտբոլի ռեկորդ է։
↑«Carlo Rigotti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Mario Zorzan». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Aldo Boffi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giuseppe Antonini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Enrico Boniforti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Gianni Toppan». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giovanni Rossetti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Andrea Bonomi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Omero Tognon». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ettore Puricelli». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Carlo Annovazzi». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Mario Trebbi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«José Altafini». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giorgio Ghezzi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Amarildo». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Nello Santin». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Angelo Sormani». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Roberto Rosato». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Pierino Prati». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Angelo Anquilletti». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Fabio Cudicini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Romeo Benetti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giorgio Biasiolo». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giulio Zignoli». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Albertino Bigon». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giuseppe Sabadini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Aldo Maldera». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Luciano Chiarugi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Maurizio Turone». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Walter De Vecchi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Enrico Albertosi». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Aldo Bet». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Egidio Calloni». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Fulvio Collovati». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giorgio Morini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ruben Buriani». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Roberto Antonelli». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Franco Baresi». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Walter Novellino». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Francesco Romano». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Sergio Battistini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ottorino Piotti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Mauro Tassotti». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Andrea Icardi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Alberigo Evani». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Vinicio Verza». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Filippo Galli». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ray Wilkins». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Paolo Maldini». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Roberto Donadoni». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Giovanni Galli». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Daniele Massaro». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Carlo Ancelotti». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Angelo Colombo». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ruud Gullit». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Marco van Basten». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Frank Rijkaard». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Demetrio Albertini». magliarossonera.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Marco Simone». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Sebastiano Rossi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Stefano Eranio». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Dejan Savićević». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Zvonimir Boban». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Christian Panucci». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Marcel Desailly». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«George Weah». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Massimo Ambrosini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Leonardo». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Oliver Bierhoff». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Thomas Helveg». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Christian Abbiati». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Andriy Shevchenko». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Serginho». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Gennaro Gattuso». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Dida». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Kakha Kaladze». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Cristian Brocchi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Filippo Inzaghi». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Rui Costa». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Andrea Pirlo». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Dario Šimić». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Jon Dahl Tomasson». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Alessandro Nesta». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Clarence Seedorf». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Cafu». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Kaká». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Ignazio Abate». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Alberto Gilardino». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Marek Jankulovski». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Daniele Bonera». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Alexandre Pato». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Mathieu Flamini». magliarossonera.it (Italian). Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)