Սիենա ֆուտբոլային ակումբ, իտալական ֆուտբոլային ակումբ, հիմնադրվել է Սիենայում, Տուսկանիայի շրջանում։ Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սնանկացումից հետո։
Սիենան իր տնային հանդիպումները անցկացնում է Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը կարող է ընդունել 15373 հանդիսական, և գտնվում է Սիենա քաղաքի կենտրոնում։
Պատմությունը
Ակումբը ձևավորվել է 1904 թվականին որպես Società Studio e Divertimento (Ուսումնառության և զվարճանքի կազմակերպություն)։ 1908 թվականին անվանվել է Società Sportiva Robur և հայտնի դարձել որպես ֆուտբոլային ակումբ։