Մինսկ (բելառուս․՝ Мінск, մինչև 1939 թվականը՝ Մենսկ[3]), Բելառուսի մայրաքաղաքը, Մինսկի մարզի և Մինսկի շրջանի վարչկենտրոն, սակայն չի մտնում դրանց կազմի մեջ, քանի որ համարվում է ինքնավար տարածք։ Ունի «Հերոս քաղաք» կոչում։ Խոշորագույն տրանսպորտային հանգույց, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է։
Մինսկում գտնվում է ԱՊՀ-ի գլխավոր գրասենյակը։ Քաղաքը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնի մոտ և գտնվում է Սվիսլոչ գետի ափին։ Մինսկի մակերեսը 348,84 կմ²։
Առաջին անգամ Մինսկը հիշատակվում է 1067 թ.-ին, որպես ամրոց։ 12-րդ դարից եղել է Մինսկի իշխանության կենտրոնը, 14-րդ դարից՝ Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1499 թ.-ին քաղաքին տրվել է մագդեբուրգյան իրավունք, 14-րդ դարից դարձել է Մինսկի վոյեվոդության կենտրոնը։ 1793 թ.-ից, Ռեչ Պոսպոլիտայի 2-րդ բաժանումից հետո, մտել է Ռուսական կայսրության մեջ, 1796 թ.-ից Մինսկի նահանգի կենտրոնն էր։
1898 թ.-ի մարտի 1-3-ը Մինսկում կայացել է ՌՍԴԲԿ 1-ին համագումարը։
1915 թ.-ից՝ մերձճակատային քաղաք, ուր տեղավորված էր Արևմտյան ռազմաճակատի շտաբը։ Խորհրդային իշխանություն Մինսկում հաստատվել է 1917 թ.-ի հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին։ 1941 թ.-ի հունիսի 28-ից 1944 թ.-ի հուլիսի 9-ը օկուպացվել են գերմանական ֆաշիստները։
1946-1950 թթ.-ին Մինսկը վերականգնվել է։
Հավանական է, որ քաղաքի անվանումը եկել է Մինյա գետի անվանումից, որը եղել է Պտիչ գետի վտակ։ Մինյա գետի անվանումը եկել է հնդեվրոպական *men բառից։ Անվան հին ռուսական տարբերակներն են Мѣньскъ, Мѣнескъ, Мѣнск-ը[4]։ Ավելի հին ժամանակներում քաղաքի անվանումը գրվում էր առանց ятя Меньск, Менеск, Менск[5]:
Տասնվեցերորդ դարի վերջին Մինսկը որպես քաղաքի անվանում քչերն էին օգտագործում[6], հետագայում ավելի շատ օգտագործվում էր «Миньск—Минск» անվանումը (տասնյոթերորդ դարի երկրորդ կեսերից), բայց չէր մոռացվել նաև Менск: «Менск» անվանումը անհետացել է միայն տասնութերորդ դարում[6]։
1502 թվականից սկսած Minsk տեսքը օգտագործվում է միայն լատինական լեհական փաստաթղթերում («Minsk», «Mińsk»): Քաղաքի անվան ձևափոխումը տեղի է ունեցել ուկրաինական բարբառների ազդեցությամբ[7]։ Տասնութերորդ դարի վերջում՝ Լեհաստանի բաժանումից հետո, ռուսական փաստաթղթերում կայուն մնաց «Минскъ» անունը[8]։
Բելառուսերենում ուղղագրությունը ձևավորվել տասնիններորդ դարի վերջում[9][10][11], որն ազդեց նաև քաղաքի անվան ձևակերպման մեջ։ Ազգագիր Պավել Շպիլևսկին հրապարակել է Մինսկ քաղաքի անվան ծագման լեգենդը։ Համաձայն այդ լեգենդի՝ Մինսկի հիմնադիրը եղել է Մենեսկը։
ԲԽՍՀ-ի ժամանակ Մենսկ անվանումը կրկին դարձավ նորմատիվ և միաժամանակ[6] օգտագործվում էր Բելոռուսիայի պաշտոնական փաստաթղթերում մինչև 1939 թվականի հուլիսի 29-ը, մինչև ԲԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը փոխեց քաղաքի անունը «Мінск»-ի[12]։
1991 թվականին Մինսկի նախարարներից կազմված խորհուրդը դիմում է Գերագույն խորհրդին մի խնդրանքով՝ վերանվանել քաղաքի անունը Менск-ի, բայց խնդրանքը մերժվում է[13]։ Քաղաքը Менск վերանվանելու համար քվեարկել է 142 պատգամավոր, բայց հարկավոր էր 173-ը[14]։
Լեհերենում հնուց օգտագործվում էր լեհ.՝ Mińsk Litewski (Լիտվականան Մինսկ, որի անվանումը եկել Լիտվական մեծ իշխանությունից) անվանումը, իսկ ավելի ուշ լեհ.՝ Mińsk Białoruski (Բելառուսական Մինսկ), որպեսզի չխառնեն Լեհաստանի Մինսկոմ-Մազովեցկի քաղաքի հետ։ Հիմա լեհական «Mińsk» բառը մեծամասնությամբ նշանակում է Բելառուսի մայրաքաղաքը։
Մինսկը տեղակայված հարավ-արևելքի թեքության վրա, նա ունի մերենական ծագում։ Միջին հեռավորությունը ծովի մակարդակից 220 մ է։
Մինսկի ամենաբարձր տարածքը 283 մ է, իսկ ամենացածրը՝ 181,4 մ է[15]։
Չափավոր ցամաքային կլիմա ունի Մինսկը՝ ատլանտյան ծովային օդի հետ մեկտեղ։ Միջին տարեկան նստվածքը մոտ 700 մմ է։ Մինսկում ամառը տաք է, բայց շոգ չէ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը +18,5 °C է։ Ձմեռը Մինսկում շատ ցուրտ չէ, միջին ջերմաստիճանը հունվարին −4.5 °C է։
2012 թվականի դրությամբ քաղաքի մակերեսը կազմում է 34 884,43 հեկտար (348,84 կմ²)։ Իսկ 2006 թվականի դրությամբ՝ 306,68 կմ²։ Հետագայում փոխում են Մինսկ քաղաքի և Մինսկի շրջանի սահմանները Բելառուսիայի նախագահի հրամանով 2007 թվականի նոյեմբերի 22-ին № 592 «Քաղաք Մինսկի և Մինսկի շրջանի սահմանների փոփոխման մասին»[17] քաղաքի սահմանի մեջ են վերցնում Մինսկի շրջանից 5,2715 հեկտար (0,05 կմ²)։ Նաև 116,95 հեկտար (1,17 կմ²) տարածք Սմոլևիչյան շրջանից, Մինսկի շրջանից Բելառուսիայի նախագահի հրամանով 2008 թվականի հուլիսի 21-ին № 397 «Քաղաք Մինսկի և Սմոլևիչյան շրջանի սահմանների փոփոխման մասին»[18]։
Քաղաքի միջով անցնում է Բալթյան և Սև ծովյան ջրավազանների բաժանման գիծը։ Մինսկի միջով հոսում է Սվիսլոչ գետը, որի մեջ թափվում են վեց գետ։ Բոլոր այդ գետերը պատկանում են Սև ծովյան ջրավազանին։
2010 թվականի մայիսի կեսերից մինչև հուլիսը աղբ է թափվել մոտ 28 տոննա ջրիմուռ[19]։ 2011 թվականի գարուն-աշուն շրջանում Սլիվոչի գետից հանել են մոտ 400 տոննա աղբ[20]։
Խմելու ջուր քաղաք մատակարարվում է երկու աղբյուրներից՝ ստորգետնյա և վերգետնյա։ Արտեզյան խմելու ջուրը օգտագործվում է հետևյալ շրջաններում՝ Լենինյան, Պերվոմայան, Կենտրոնական, Պարտիզանական մասամբ նաև Կաստիրչյան։ Ֆրանսիական Մոսկովյան շրջանները սնվում են վերջրյա աղբյուրից[21]։
Մինսկի Վարչական բաժանումը նախաձեռնվել է 1938 թվականին քաղաքի բնակչության մեծ աճի պատճառով (մինչև 218 հազար մարդ)։ 1938 թվականի մարտի 17-ից ստեծվեցին Ստալինյան (1961 թվականի նոյեմբերի 2-ից՝ Զավոդսկոյ), Վորոշիլովկի (1961 նոյեմբերի 2-ից՝ Սովետական) և Կագանովիչեյսկի (1957 թվականի հուլիսի 20-ից՝ Կաստիրչյան շրջան) շրջանները։
Ներկա պահին Մինսկը բաժանվում է 9 վարչական տարածքների։
Ըստ 2009 թվականի Բելառուսիայի մարդահամարի Մինսկի բնակչությունը 1 836 808 մարդ էր։ 2011 թվականի սկզբին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի բնակչությունը պետք է սահմանափակել 1,8 միլիոն մարդկանցով[26]։
2005-2012 թվականներին ծնելության գործակիցը բարձրացել է 9,4-ից 12 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 14,4), մահացության գործակիցը իջել է 9,6-ից մինչև 9,2 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 6,6), իսկ ընդհանուր բնական աճի գործակիցը բարձրացել է −0,2-ից մինչև +2,8 1000 մարդու նկատմամբ (+7,8 1990 թվականին)[22][27]։ Բնակչության միջին կյանքի երկարությունը բարձրացել է 72,3-ից (67 տղամարդկանց, 77,2 աղջիկների մոտ) մինչև 74,9 տարի (69,6 տղամարդկանց, 79,4 աղջիկների մոտ)[22]։
Մինսկում 2012 թվականին գրանցվել է 15 514 ամուսնություն (8,2՝ 1000 մարդու նկատմամբ) և 8121 ամուսնալուծություն (4,3՝ 1000 մարդու նկատմամբ)[27]։
16-րդ դարի վերջերին Մինսկում ապրում էր մոտ 4-5 հազար բնակչություն[28]։ 1654-1667 թվականների պատերազմի ավարտին Մինսկի բնակչությունը կրճատվեց 2 հազարով[29][30]։ 1797 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 5794 մարդ[31], իսկ 1811 թվականին կազմում էր 11 200 մարդ[32]։ Հերթական պատերազմի պատճառով 1812 թվականին բնակչությունը կրճատվեց մինչև 3480 մարդ[32], բայց կրկին նրանք վերականգնվում էին, և արդեն 1827 թվականին բնակչությունը հասել էր 14591-ի։ Պատերազմի պատճառով 1812 թվականին Մինսկը իր մեծությամբ երկրորդ քաղաքն էր Բելառուսում, նա զիջում էր Վիտեբսկին[33]։ Քաղաքը սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ 1970-ական թվականներին կառուցեցին երկու երկաթուղային ճանապարհները՝ Մոսկվա-Բրետյան և Լիբավո-Ռոմենսկային։ Եթե 1860 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 26 760 մարդ[33], ապա արդեն 1897 թվականին կազմում էր 90 912 մարդ[34]։
Շրջաններում բնակչության բելառուսների բաժինը տատանվում է 73,59 %-ից Պերվոմայսկի շրջանում մինչև 84,73 %-ը Զավոդսկոյի շրջանում,իսկ ռուսների մոտ 7,81 %-ից Պեռվոմայսկի շրջանում մինչև 13,51 % Զավոդսկոյի շրջանում։
2010 թվականների սկզբին երկրի քաղաքական ուժերը որոշեցին փոխել մայրաքաղաքի և մոտակա շենքերի տեսքը։ Դրա փոխարեն քաղաք-արբանյակների կառուցման միտքը առաջ քաշվեց։ Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն արգելեց շինարարությանը գյուղատնտեսական հողերի վրա, որոնք գտնվում են Մինսկի շրջանաձև ավտոճանապարհի կողքին[39]։
Ի սկզբանե Մինսկը պետք է ունենար ինը քաղաք-արբանյակներ՝ Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ստոլբցի, Ուզդա, Ռուդինսկ, Սմոլովիչի, Ժոդինո, Լոգոյսկ[40] (բոլոր քաղաքները բացի Լոդոյսկից և Ուզդիից մայրաքաղաքի հետ կապված են երկաթուղիով), բայց ավելի ուշ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով նրանք կրճատվեցին մինչև վեցը (Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ռուդինսկ, Սմոլովիչի, Լոգոյսկ)[41]։ «БелНИИП градостроительства»-ն սպասում էր, որ մարդկանց քանակը քաղաք-արբանյակներում կշատանա Մինսկից տեղափոխվող ժողովրդի հաշվին[42]։ Մի քանի փորձնական շինարարական նախագծերից հետո Սմելվիչում վերջապես 2014 թվականի ամռանը կառուցվեց բարձրահարկ բնակելի շենք, բայց առանց հարմարությունների[43]։ Այդ նույն տարվա աշնանը Մինսկ քաղաքի գլխավոր քաղաք-արբանյակ դարձավ Ռուդենսկը։ Նախարարները հայտարարում են, որ քաղաք արբանյակներում հարկավոր է կառուցել հինգ հարկից ոչ ավելի շինություններ[44]։ Որպեսզի ակտիվացնել շինարարական աշխատանքները արբանյակ-քաղաքներում «Мингорисполком»-ը որոշում է 2017 թվականին երկու անգամ քչացնել շինարարական տարածքները[45].
Մինսկը ունի հետևյալ քույր քաղաքներ[46]։