Գոմել
Գոմել (բելառուս․՝ Гомель), քաղաք Բելառուսում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, բնակչության թվով երկրում երկրորդ խոշոր բնակավայրը մայրաքաղաք Մինսկից հետո[3]։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 510 300[4]։ Գտնվում է Բելառուսի Հանրապետության հարավարևելյան մասում, Սոժ գետի ափին, Մինսկից 302 կմ դեպի հարավ-արևելք, Բրեստից 534 կմ դեպի արևելք, Մոգիլյովից 171 կմ դեպի հարավ, Բրյանսկից 237 կմ դեպի արևմուտք, Չեռնիգովից 111 կմ դեպի հյուսիս, Մոսկվայից 567 կմ դեպի հարավ-արևմուտք։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, արդյունաբերական խոշոր կենտրոն. զարգացած են հատկապես մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական և սննդի արդյունաբերությունը։
Պատմություն
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1142 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1670-ին</ref>[5]: Երկար ժամանակաշրջան գտնվել է Լիտվայի մեծ իշխանության կազմում։ 1772 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի բաժանման ժամանակ անցել է Ռուսաստանին, 19-րդ դարի կեսերին ընդգրկվել Մոգիլյովի նահանգի կազմի մեջ՝ ունենալով մեծաթիվ հրեա բնակչություն։
1939 թվականին քաղաքում ապրում էր 144.169 մարդ, որոնց 44 տոկոսը հրեաներ էին, 29 տոկոսը՝ ռուսներ, 22 տոկոսը՝ բելառուսներ, մնացածը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին քաղաքում գործում էր 24 սինագոգ։ Գերմանական ֆաշիստների տիրապետության շրջանում հազարավոր հրեաներ զոհ գնացին հոլոքոստին։ Քաղաքը մեծապես տուժել է նաև Չեռնոբիլի ատոմակայանի աղետից, որի հետևանքները դեռևս շարունակում են իրենց զգացնել տալ։
Քույր քաղաքներ
Գոմելը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6][7][8].
- Աբերդին, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա[9][10]
- Անապա, Ռուսաստան
- Արմավիր, Ռուսաստան
- Բրյանսկ, Ռուսաստան
- Բուրգաս, Բուլղարիա
- Չենդու, Չինաստան
- Չեռնիգով, Ուկրաինա[11]
- Չերյոմուշկի շրջան (Մոսկվա), Ռուսաստան
- Կլերմոն Ֆերան, Ֆրանսիա[12]
- Դնեպր, Ուկրաինա
- Դոնեցկ, Ուկրաինա
- Ֆորտ Մեյերս, Ֆլորիդա, ԱՄՆ
- Գանձակ, Ադրբեջան
- Հարբին, Չինաստան
- Հուայան, Չինաստան
- Կալինինգրադ, Ռուսաստան
- Կրասնոսելսկի շրջան, (Սանկտ Պետերբուրգ), Ռուսաստան
- Կուրգան, Ռուսաստան
- Կուրսկ, Ռուսաստան
- Քութայիս, Վրաստան
- Լիեպայա, Լատվիա
- Մագնիտոգորսկ, Ռուսաստան
- Օմսկ, Ռուսաստան
- Պրոտվինո, Ռուսաստան
- Ռադոմ, Լեհաստան[13][14][15]
- Դոնի Ռոստով, Ռուսաստան
- Սոլոմիանսկի շրջան (Կիև), Ուկրաինա
- Սուրգութ, Ռուսաստան[16]
Ժողովրդագրություն
Կլիմա
Գոմելի կլիմայական տվյալները
|
Ամիս
|
հունվ
|
փետ
|
մարտ
|
ապր
|
մայ
|
հուն
|
հուլ
|
օգոս
|
սեպ
|
հոկ
|
նոյ
|
դեկ
|
Տարի
|
Ռեկորդային բարձր °C (°F)
|
9.6 (49.3)
|
15.8 (60.4)
|
21.5 (70.7)
|
29.3 (84.7)
|
32.5 (90.5)
|
34.0 (93.2)
|
37.9 (100.2)
|
38.9 (102)
|
32.2 (90)
|
27.5 (81.5)
|
18.0 (64.4)
|
11.6 (52.9)
|
38.9 (102)
|
Միջին բարձր °C (°F)
|
−2.0 (28.4)
|
−1.2 (29.8)
|
4.6 (40.3)
|
13.2 (55.8)
|
20.2 (68.4)
|
23.2 (73.8)
|
25.2 (77.4)
|
24.3 (75.7)
|
18.1 (64.6)
|
11.3 (52.3)
|
3.6 (38.5)
|
−1.0 (30.2)
|
11.6 (52.9)
|
Միջին օրական °C (°F)
|
−4.5 (23.9)
|
−4.2 (24.4)
|
0.7 (33.3)
|
8.4 (47.1)
|
14.8 (58.6)
|
17.9 (64.2)
|
19.8 (67.6)
|
18.7 (65.7)
|
13.0 (55.4)
|
7.1 (44.8)
|
0.8 (33.4)
|
−3.3 (26.1)
|
7.4 (45.3)
|
Միջին ցածր °C (°F)
|
−6.9 (19.6)
|
−7.1 (19.2)
|
−2.8 (27)
|
4.0 (39.2)
|
9.6 (49.3)
|
12.9 (55.2)
|
14.8 (58.6)
|
13.6 (56.5)
|
8.7 (47.7)
|
3.7 (38.7)
|
−1.4 (29.5)
|
−5.6 (21.9)
|
3.6 (38.5)
|
Ռեկորդային ցածր °C (°F)
|
−35.0 (−31)
|
−35.1 (−31.2)
|
−33.7 (−28.7)
|
−13.6 (7.5)
|
−2.5 (27.5)
|
−0.2 (31.6)
|
6.0 (42.8)
|
1.2 (34.2)
|
−3.2 (26.2)
|
−12.0 (10.4)
|
−21.7 (−7.1)
|
−30.8 (−23.4)
|
−35.1 (−31.2)
|
Տեղումներ մմ (դյույմ)
|
34 (1.34)
|
33 (1.3)
|
33 (1.3)
|
38 (1.5)
|
56 (2.2)
|
80 (3.15)
|
90 (3.54)
|
61 (2.4)
|
58 (2.28)
|
56 (2.2)
|
47 (1.85)
|
40 (1.57)
|
626 (24.65)
|
Միջ. անձրևոտ օրեր
|
8
|
7
|
10
|
13
|
14
|
16
|
14
|
12
|
14
|
14
|
13
|
9
|
144
|
Միջ. ձնառատ օրեր
|
18
|
17
|
10
|
2
|
0.1
|
0
|
0
|
0
|
0.03
|
2
|
10
|
16
|
75
|
% խոնավություն
|
86
|
83
|
77
|
66
|
64
|
69
|
70
|
71
|
77
|
81
|
87
|
88
|
77
|
Միջին ամսական արևային ժամ
|
48
|
71
|
136
|
177
|
264
|
272
|
275
|
252
|
170
|
116
|
44
|
32
|
1857
|
Տոկոս հնարավոր արևի լույս
|
19
|
25
|
37
|
42
|
54
|
54
|
54
|
55
|
45
|
35
|
17
|
13
|
41
|
Աղբյուր #1: Pogoda.ru.net[17]
|
Աղբյուր #2: Belarus Department of Hydrometeorology (sun data from 1957–1960 and 1973–2000)[18]
|
Գրականություն
- Виноградов Л. Гомель. Его прошлое и настоящее. 1142—1900 гг. Москва, 1900 (репринт 1991).
- Гомель. Энциклопедический справочник. — Мн.: БелСэ, 1991. — 527 с.
- Макушников О. Гомель с древнейших времён до конца XVIII века: историко-краеведческий очерк. — Гомель: ЦНТИ, 2002. — 243 с.
- Рогалев А. Ф. От Гомеюка до Гомеля: Городская старина в фактах, именах, лицах. — Гомель, 1993.
Պատկերասրահ
-
Ռումյանցև-Պասկևիչի պալատը
-
Ռումյանցև-Պասկևիչի պալատը
-
Տեսարան Ռումյանցև-Պասկևիչի պալատից
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 152)։
|
|
|