Ռեչ Պոսպոլիտա (լեհ.՝ rzecz - իր, գործ և լեհ.՝ pospolita - ընդհանուր, «ընդհանուր գործ»), պաշտոնական անվանումը՝ Լեհաստանի թագավորություն և Լիտվայի մեծ իշխանություն (լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie)՝ դաշնություն Եվրոպայում 16-18-րդ դարերում՝ կազմավորված Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության միությունից։ Առաջացել է 1569 թ.-ին Լյուբլինյան ունիայի արդյունքում, վերացել՝ 1795 թ.-ին երկրի բաժանման հետևանքով՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։ Տեղակայված էր ներկայիս Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսիաի և Լիտվայի, ինչպես նաև մասնակիորեն՝ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի և Սլովակիայի տարածքների վրա։ Համարվում էր Եվրոպայի ամենամեծ և հայտնի երկրներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում[1]։ Երկրի ղեկավարը ընտրվում էր սեյմի կողմից՝ ցմահ, և կրում էր Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի տիտղոսը։
Ծանոթագրություններ
- ↑ Norman Davies, Europe: A History, Pimlico 1997, p. 554: Poland-Lithuania was another country which experienced its 'Golden Age' during the sixteenth and early seventeenth centuries. The realm of the last Jagiellons was absolutely the largest state in Europe (անգլ.)