Լիտվերեն (ինքնանուն՝ lietuvių kalba), հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան լեզվախմբի լեզու։ Աշխարհում լիտվերեն խոսում են 3 միլիոն մարդ։ Այն պաշտոնական լեզու է Լիտվայում։ Լիտվերենը չի մտնում ըստ տարածման աշխարհի լեզուների դասակարգման մեջ։
Հիմնական առանձնահատկություններ
Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան ճյուղին։ Ունի երկու հիմնական բարբառ ժյամայտյան (ստորին լիտվական) և աուկշտայտյան (վերին լիտվական)․ վերջինս ընկած է գրական լիտվերենի հիմքում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքում բնորոշ է առավել հնատիպ գծերով։
Հնչյունական կազմը հարուստ է(12 ձայնավոր, 8 երկբառ, 45 բաղաձայն)։ Ձայնավորներն ունեն իմաստազատիչ քանակային տարբերություն(երկար–կարճ)։ Շեշտը փոփոխական է, վանկը բնորոշ է ինտոնացիոն ուրույն կաղապարով։
Գոյականն ունի սեռի (արական, իգական, ընդհանուր), թվի(եզակի, հոգնակի, բարբառներում՝ երկակիի մնացորդներ), հոլովի (7) կարգեր։ Բայը ևս հարուստ է ձևաբանական կարգերով (4 եղանակ, 4 ժամանակային ձև)։ Գրավոր հուշարձանները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։
Տես նաև
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 635)։
|
[[Կատեգորիա: