Ֆիններենի նման էստոներենում ևս օգտագործվում է լատինական այբուբենը՝ որպես սեփական այբուբենի հիմք, որին ավելացրել են ä, ö, ü, և õ տառերը, այնուհետև որպես ավելի ուշ հավելում՝ š և ž տառերը։ Այբուբենի c, q, w, x և y տառերն սահմանափակվում են միայն օտար բառերի կիրառության դեպքում, իսկ f, z, š, և ž հանդիպում են միայն փոխառյալ և օտար բառերում միայն։ Ö և ü տառերը արտաբերվում են ինչպես իրենց համարժեքները շվեդերենում և գերմաներենում։ Ի տարբերություն գերմաներենի, բայց ֆիններենի և շվեդերենի նմանությամբ (r-ին հաջորդող դիրքում) Ä-ն հնչում է որպես [æ], ինչպես անգլերենmat բառում։ Ä, Ö և Ü առանձին մաքուր հնչյուններ են և ներհատուկ էստոներենին՝ չնայած տառաձևը եկել է գերմաներենից։ Ձայնավորներից õ-ն արտահայտում է /ɤ/, ոչ շրթնայնացված /o/ կամ փակ-միջին ետին շարքի ոչ շրթնայնացված ձայնավոր։ Այն գրեթե համապատասխանում է բուլղարերենъ /ɤ̞/-ին և վիետնամերենơ-ին և կիրառվում է ռուսերենы-ի տառադարձման ժամանակ։
Հնչյունաբանություն
Ձայնավորներ
Էստոներենում առկա է 9 ձայնավոր մենաբարբառ-հնչյուն՝ 3 ձայնավորական բարձրացումներով, մեծ քանակությամբ երկբարբառներ։ Չկան թուլացող հնչյուններ։
Առկա են 36 երկբարբառներ (որոնցից 26-ը բնիկ էստոնական են[3]), բոլոր ինը ձայնավորները կարող են հանդես գալ որպես երկբարբառի առաջին բաղադրիչ, բայց միայն ɑ, e, i, o, u կարող են լինել երկրորդ բաղադրիչ։
Բաղաձայանական հնչյունական համակարգը բնութագրվում է կոշտ և փափուկ բաղաձայն հնչյունների առկայությամբ, ոչ շնչեղացված պայթական բաղաձայններով (առանց շնչեղության արտասանվող p, t, k հնչյունները հակադրվում են գերմաներենին) և կոշտ բաղաձայնների՝ առաջին շարքի ձայնավորների հետ համադրվելու կարողությամբ (օրինակ՝ tee, täht, töö, tüvi բառերում t-ն հնչում է որպես կոշտ բաղաձայն, իսկ i ձայնավորից առաջ բաղաձայնները փափկում են)
Վանկ և շեշտ
Էստոներենում վանկերը շատ հազվադեպ են սկսվում որոշ բաղաձայններով։ Հիմնականում շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա։ Բարդ բառերում, նաև առաջին վանկում երկբարբառներ կամ երկար ձայնավորներ լինելու դեպքում հանդես է գալիս երկրորդական շեշտ։ Կան մի քանի բացառություններ, որտեղ շեշտը երկրորդ վանկում . օրինակ՝ aitäh «շնորհակալություն», sõbranna «ընկերուհի»։ Փոխառյալ բառերում շեշտը կարող է լինել ինչպես բնօրինակում, այսպես՝ ideaal «իդեալ», professor «պրոֆեսոր»։
Kõik inimesed sünnivad vabadena ja võrdsetena oma väärikuselt ja õigustelt. Neile on antud mõistus ja südametunnistus ja nende suhtumist üksteisesse peab kandma vendluse vaim.
(Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 83)։