Սոֆիա"Բուլղարիա" (բուլղար․՝ Со́фия[3][4]), ծագում է՝ հուն․՝ Σοφία - «վարպետություն», «իմաստություն»), Բուլղարիայի մայրաքաղաքը, Սոֆիայի քաղաքային մարզի և նրա միակ Ստոլիչնա համայնքի վարչական կենտրոն։ Գտնվում է Սոֆիայի գոգավորության հարավում, Վիտոշա լեռնազանգվածի ստորոտին։ Քաղաքի արևելյան ծայրամասով հոսում է Իսկիր գետը։
Ընկած լինելով Բալկանյան թերակղզու կենտրոնում՝ քաղաքը գտնվում է Սև ծովից Ադրիատիկ ծով տանող ճանապարհի մեջտեղում և բավականին մոտ է Էգեյան ծովին[5][6]։
Այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից առնվազն 7 հազար տարի առաջ[7]։ Իսկ քաղաքի՝ արձանագրություններով վկայված պատմությունն սկսվում է մ. թ. ա. 29 թվականից, երբ Հռոմեական հանրապետությունը նվաճել է կելտական սերդի ցեղի կողմից այստեղ կառուցված Սերդիկա բնակավայրը, որի վրա հետագայում արշավել են հոնները (343-347 թվականներ և 447 թվական), վեստգոթերը (376-382 թթ.), ավարներն ու սլավոնները (617 թ.): 809 թվականի ապրիլի 9-ին էլ Սերդիկան պաշարել են բուլղար խան Կրում զորքերը[8]։ 1018-ի Բյուզանդական կայսրությունը 22 տարով այստեղ վերջ է տվել բուլղարների տիրապետությանը, որը կարճ ժամանակով վերականգնվելուց հետո դարձյալ զիջել է քաղաքը, այս անգամ արդեն՝ պեչենեգներին (1048 և 1078 թթ.): Հետագայում Սերդիկային տիրել են հունգարները (1183 թ.), խաչակիրները (1095 և 1190 թթ.)[9]: Բուլղարական երկրորդ թագավորության իշխանությունն այստեղ ձգվել է 1194-ից մինչև 1382 թվականը, երբ քաղաքը նվաճել են օսմանցիները[8]։ 1520-ից 1836 թթ. Սոֆիան եղել է Եվրոպայում օսմանյան կայսրության առանցքային մարզի՝ Ռումելիա էյալաթի կենտրոնը։ Բուլղարացիների տիրապետությունն այստեղ վերահաստատվել է 1878 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օդուժն ու ամերիկյան ռազմական ավիացիան ռմբակոծել են քաղաքը։ Պատերազմի ավարտին մոտ՝ խորհրդային զորքերը գրավել են Սոֆիան, որը դեռ 19-րդ դարի վերջերից հռչակվել էր թուրքական լծից ազատագրված, անկախություն նվաճած Բուլղարիայի մայրաքաղաք։
Ներկայումս Սոֆիան Բուլղարիայի տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական կենտրոնն է, որտեղ գործում են երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրական ընկերությունները, մշակութային օջախները, համալսարանները[10]։ Այն տեղ է գրավել ձեռնարկատիրական գործունեություն (հատկապես տեղեկատվական տեծնոլոգիաների բնագավառում) սկսելու համար աշխարհում լավագույն պայմաններ տրամադրող քաղաքների առաջին տասնյակի մեջ[11]։ Սոֆիան համարվում է նաև Եվրոպայի առավել հյուրընկալ քաղաքը[12]։
Քաղաքի բնակչության թիվը 18-րդ դարի վերջերին եղել է մոտավորապես 70 հազար, 1870 թվականին նվազել մինչև 19,000, 1878-ին ավելի նվազելով՝ հասել 11,649-ի և անկախության նվաճումից որոշ ժամանակ անց սկսել է աճել[8]։ Ներկայումս այստեղ 482 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում է 1.23 միլիոն մարդ[13], այսինքն՝ Բուլղարիայի ողջ բնակչության 17.5 տոկոսը։
Այդպես կոչվեց Սուրբ Սոֆյային նվիրված տաճարի անունով։ Իսկ Սոֆիա բառը Բյուզանդիայում նշանակում էր «իմաստություն» և դարձել էր կրոնական տերմին[14]։
Ի հավելումն վերոնշյալի՝ Սոֆիան համագործակցության պայմանագրեր ունի հետևյալ քաղաքների հետ.
{{cite web}}
|last1=