Պոդգորիցա (չեռնոգոր.՝ Подгорица/Podgorica), Մոնտենեգրոյի խոշորագույն քաղաք և գործնական կենտրոն, համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոն։ Համաձայն երկրի Սահմանադրության 7-րդ հոդվածի, Չեռնոգորիայի պաշտոնական մայրաքաղաքը Ցետինեն է։ Սակայն պետական հաստատությունների մեծամասնությունը, այդ թվում նաև կառավարությունը և պառլամենտը, գտնվում են Պոդգորիցայում, որը ըստ Սահմանադրության ունի գլխավոր քաղաքի կարգավիճակ։
Ունի համալսարան։ Որպես քաղաք հայտնի է 1330-ից։ XV դ․ վերջից մինչև 1878-ը եղել է օսմանյան լծի տակ։ Բեռլինի կոնգրեսի որոշմամբ 1878-ին վերադարձվել է Չեռնոգորիային։ 1918-ից Սերբերի, հորվաթների, սլովենների թագավորության կազմում էր (1929-ից՝ Հարավսլավիայի)։ Պահպանվել են թուրք. ամրոցի ավերակներ (XV դ․), շենքեր (XVII-XIX դդ․)։ 1972-ին Երևանի և Պոդգորիցաի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության համաձայնագիր։
Քույր քաղաքներ
Տես նաև
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 15)։
|
|
---|
| Հատուկ կարգավիճակով քաղաքներ | | |
---|
| Քաղաքներ | |
---|
| |
|