Բուխարեստ (ռումիներեն՝ Bucureşti, [bukuˈreʃtʲ]), Ռումինիայի մայրաքաղաքը։ Տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Բուխարեստում և նրա արվարձաններում ապրում է ավելի քան 1 883 425 մարդ։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ² է։ Դա ամենամեծ քաղաքն է Բալկանյան թերակղզում։
Պատմություն
Բուխարեստի մասին առաջին հիշատակումները պատմիչները գտնում են Վլադ Դրակուլայի1459 թվականի փաստաթղթերում, ով ժամանակակից քաղաքի տեղում ամրոց է կառուցել Վալախիան թուրքերից պաշտպանելու համար։
200 տարի անց Բուխարեստը դառնում է Վալախիայի մայրաքաղաքներից մեկը, իսկ դքսության մայրաքաղաքն այստեղ վերջնականապես տեղափոխել է Կոնստանտին Բրինկովյանուն։
1862 թվականին Բուխարեստը հռչակվել է Ռումինիայի մայրաքաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Բուխարեստը կառուցապատվում էր ֆրանսիական բոզար ոճով։
Անվանում
Ժամանակակից անունով հայտնի է 17-րդ դարից։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Բուկուր անձնանունից (հավանաբար եղել է ֆեոդալ տիրոջ անունը)[5]։ Արևմտահայերենում տարածված է Պուքրէշ ձևը։
Դիմբովիցա գետի ոչ մեծ վտակից՝ Կոլենտինա գետից բացի, քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է լճերի շղթա։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ֆլորյասկա, Տեյ, Հերաստրաու լճերը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է արհեստական Չիշմիջիու լիճը, որը շրջապատված է այգիներով և զբոսայգիներով։
Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 55,8 մետրի (Բուխարեստի հարավարևելյան հատվածում) և 91,5 մետրի (եկեղեցու մոտ, Միլիտար շրջանում) միջև։
Մինչ վերջերս Բուխարեստը հիմնականում շրջապատում էր գյուղական տեղանքը, սակայն 1989 թվականից հետո Իլֆով գավառում սկսվեց ակտիվ կառուցապատումը նոր արվարձանային շրջաններում։
Բուխարեստի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ են հարաբերականորեն տոթ ամառներ և մեղմ փոփոխական ձմեռներ։ Այդպիսի կլիման պայմանավորված է քաղաքի համեմատաբար ցածր լայնությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +10,8 °C:
Աղբյուր #1: Pogoda.ru.net (average temperatures, humidity, precipitation, and snowy days)[7]
Աղբյուր #2: NOAA (snowfall and sunshine, 1961–1990)[8], Administrația Națională de Meteorologie (extremes)[9]
Բնակչություն
Բուխարեստի բնակչության թիվը զգալիորեն աճել է վերջին երկու հարյուրամյակների ընթացքում Ռումինիայի ուրբանիզացման շնորհիվ։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ռումինիան ագրարային երկիր էր։ Ներկայումս Ռումիայի բնակչության մոտ 9%-ը բնակվում է Բուխարեստում։
Բուխարեստում բնակիչների կյանքի միջին տևողությունը 2000-2002 թվականների դրությամբ 73,1 տարեկան էր, ինչը 2 տարով ավելի շատ է, քան միջին ցուցանիշն ամբողջ Ռումինիայում։
Բուխարեստի բնակչության մոտ 97 %-ը կազմում են էթնիկ ռումինացիները։ Երկրորդ խոշոր էթնիկ խումբը կազմում են գնչուները (1,4 %), այնուհետև հունգարացիները (0,3 %), հրեաները (0,1 %) և չինացիները (0,1 %)[10]։ Բուխարեստի բնակիչների 96,1 %-ը ուղղափառ են, 1,2 %-ը՝ կաթոլիկներ, 0,5 %-ը՝ մուսուլմաններ, 0,4 %-ը՝ հույն կաթոլիկներ։
վերգետնյա տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է ավտոբուսներից, տրամվայներից, տրոլեյբուսներից և արագընթաց տրամվայներից (ղեկավարվում է RATB ընկերության կողմից)։ Քաղաքում առկա է 106 ավտոբուս, 37 տրոլեյբուս և 26 տրամվայ։
մասնավոր տաքսիների ցանց
Բուխարեստի մոտ գտնվում է Անրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանը (նախկին «Օտոպեն» օդանավակայանը)։ Այնտեղ գործում են TAROM, Alitalia, Lufthansa, Air Canada և Air France ավիաընկերությունները։ Ռումինական այլ մասնավոր ավիաընկերություններն օգտագործում են «Աուրել Վլայկու» օդանավակայանը։
Մշակույթ
Բուխարեստում գործում է մի քանի թատրոն, որոնցից են՝
Ռումինիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սուրբ Սավվայի ակադեմիան, ստեղծվել է 1694 թվականին։ 1864 թվականին ստեղծվել է Բուխարեստի համալսարանը։ Ներկա դրությամբ մայրաքաղաքում 21 բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն է ստանում մոտ 100 հազար ուսանող։
↑«Official data for 2011 census» (Romanian). National Institute of Statistics (Romania). 2013 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 603)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!