Մանիլա, Ֆիլիպինների մայրաքաղաքը, գտնվում է Լուզոն կղզու վրա, Մանիլայի ծոցի 48 կմ երկարությամբ ափին։ Բնակչությունը 1.652.171 մարդ (2010 թ․)։ 16 այլ քաղաքների և համայնքների հետ մաս է կազմում Մետրո Մանիլա ագլոմերացիայի, որի բնակչությունը մոտ 12 միլիոն է։ Մանիլիայի ողջ բնակչությունը զբաղեցնում է ընդամենը 38.55 կմ² տարածք, որով Մանիլան աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն է[3]։ Համարվում է նաև աշխարհի՝ շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից մեկը[4]։
Քաղաքը բաժանված է 897 միկրոշրջանների («բարանգայների»)։ Յուրաքանչյուր միկրոշրջան ունի համայնքային ղեկավար և ավագանի։