Ըստ 2017 թվականի տվյալների՝ Կատարի բնակչությունը կազմում է շուրջ 2,6 միլիոն մարդ[15]։ Կատարաբնակներից միայն 313 հազարն ունեն Կատարի քաղաքացիություն, իսկ մնացած 2,3 միլիոնը տարաբնիկներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ կրոնը՝ իսլամը։ Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 11,571 կմ² տարածք (այս ցուցանիշով զբաղեցնում է 164-րդ տեղն ամբողջ աշխարհում)։ Մայրաքաղաքը Դոհան է, որը նաև երկրի արդյունաբերական, տնտեսական, քաղաքական և մշակութային գլխավոր կենտրոնն է։ Երկրի ազգային արժույթը Կատարական ռիյալն է։
Պլինիոս Ավագը վավերագրել է մոտ մ․թ․ա․ 1-ին դարի կեսին թերակղզու բնակիչների հետ առնչվող ամենավաղ վկայությունը։ Հռոմեացի գրողն իր աշխատությունում Կատարը հիշատակել է Կաթարեի անվանումով, որն էլ ամենայն հավանականությամբ վերցված է տեղաբնակների լեզվից[17][18]։ Մեկ դար անց հույն նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը ներկայացրեց թերակղզու պատկերման առաջին քարտեզը, որտեղ երկիրը հիշատակված էր Կատառա անվանումով[19][20]։
Քարտեզում մատնանշված էր նաև թերակղզու արևելքում գտնվող «Կադարան» անվանումով մի քաղաք[21]։ Կատառա տերմինը օգտագործվել է մինչև 18-րդ դարը[22], որից հետո «Կաթառան» դարձավ աշխարհագրական օբյեկտի ամենատարածված անվանումը[21]։ Ի վերջո, ժամանակակից ուղղագրությամբ Կատար ածանցը ընդունվեց որպես երկրի անվանում[21]։
Կատար թերակղզին բնակեցված է եղել դեռևս 50 հազար տարի առաջ[25]։ Թերակղզում հայտնաբերվել են քարիդարյան մի շարք բնակավայրեր, ինչպես նաև աշխատանքային գործիքներ[25]։ Միջագետքի ափամերձ հատվածներից պեղված հնագիտական օբյեկտները թվագրվում են Ուբեյդի դարաշրջանին (մ․թ․ա․ 6500-3800 թվականներ)[26]։ Կատար թերակղզում հայտնաբերվել են նաև ափամերձ լքված բնակավայրեր։ Արևմտյան ափին տեղակայված ալ-Դաասա քաղաքը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր ուբեյդյան տարածքը[27][28]։
Ալ-Խոր կղզում հայտնաբերված մ․թ․ա․ 3-րդ հազարամյակին թվագրվող քասիթականբաբելոնյան գտածոները վկայում են ժամանակակից Կատարի բնակիչների և քասիթների (բնակվել են հիմնականում Բահրեյնի տարածքում) միջև առևտրային հարաբերությունների առկայության մասին[29]։ Կատարի տարածքում հայտնաբերվել են շուրջ 3 միլիոն մանրացված խեցիներ և քասիթական խեցամաններ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Կատարը մանրաթելայիններկերի արտադրության ամենավաղ բնօրրաններից է, քանի որ թերակղզու ափամերձ շրջաններում հայտնաբերվել են մանուշակագույն ներկերի ներկարարական արդյունաբերություններ[30]։ Մ․թ․ա․ 224 թվականինՍասանյան Պարսկաստանը վերահսկողություն սահմանեց Պարսից ծոցի մերձակա տարածքների նկատմամբ[31]։ Կատարը կարևոր դերակատարում է ունեցել սասանյանների առևտրային գործունեության մեջ՝ նպաստելով թանկարժեք մարգարիտների և մանուշակագույն ներկերի մատակարարմանը աշխարհակալ տերության տարբեր շրջաններ[32]։ Սասանյաների տիրապետության օրոք Արևելյան Արաբիայի շատ բնակիչներ ընդունեցին քրիստոնեություն` դեպի արևելք շարժվող միջագետքյան քրիստոնյաների ազդեցության շնորհիվ[33]։ Այս դարաշրջանում Կատարում կառուցվեցին բազմաթիվ վանքեր և ստեղծվեցին նոր բնակավայրեր[34][35][36]։ 628 թվականինՄուհամմադ մարգարեն դեսպան ուղարկեց Արևելյան Արաբիայի կառավարիչ Մունզիր իբն Սավա ալ-Թամիմի մոտ և վերջինիս խնդրեց ընդունել իսլամը[37]։ Մունցիրը Կատարեց այդ ժամանակ Արաբական թերակղզում մեծ ժողովրդականություն վայելով Մուհամմադի խնդրանքը և այս թվականից ի վեր տարածաշրջանի արաբական ցեղերի մեծամասնությունը դարձավ մուսուլման։ Իսլամի ընդունումից հետո արաբներըարշավանքներ կազմակերպեցին դեպի Իրան, որն էլ նպաստեց Սասանյանների ստեղծած կայսրության անկմանը[38]։
Օմայյան խալիֆայության կազմում Կատարը հայտնի է եղել, որպես ուղտերի և ձիերի բուծման կենտրոն[39]։ Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ 8-րդ դարից ի վեր, ինչպես Պարսից ծոցի մյուս տարածքները, այնպես էլ Կատարը սկսեց օգտագործվել առևտրային նկատառումներով[40][41]։ Շուտով այն վերածվեց առևտրային խոշոր հանգույցի։ Կատարը տնտեսական զգալի առաջընթաց ապրեց հատկապես Արաբական խալիֆայության մյուս արքայատոհմի՝ Աբբասյանների օրոք։ Այդ ժամանակահատվածում Բասրայից (գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում) Հնդկաստան և Չինաստան ուղևորվող առևտրային նավերը կանգ էին առնում Կատարի նավահանգիստներում։ Կատարում հայտնաբերվել են չինական ճենապակե իրեր, արևմտաաֆրիկյան մետաղադրամներ և թաիլանդական արվեստի նմուշներ։ 9-րդ դարի հնագիտական գտածոները ենթադրում են, որ Կատարի բնակիչները ունեցել են մեծ հարստություններ, որոնք ներդրել են բարձրորակ տների և հասարակական շինությունների կառուցման համար։ Այս ժամանակահատվածում Մուրվաբայում կառուցվել են ավելի քան 100 քարե տներ, երկու մզկիթներ և Աբբասյանների ամրոցը[42][43]։ Այնուամենայնիվ, Իրաքում խալիֆայության դիրքերի խարխլումից հետո նույնը տեղի ունեցավ նաև Կատարում[44]։ Կատարը հիշատակված է 13-րդ դարի մուսուլման գիտնական Յակութ ալ-Համավի աշխարհագրական այբբենական բառարանում («Մուջամ ալ-Բուլդան»), որտեղ տեղաբնիկները ներկայացված են, որպես գծավոր հյուսվածքներով հագուստ կրող հմուտ նիզակակիրներ[45]։ 1253 թվականին Արևելյան Արաբիայի մեծ մասը կառավարվել է Ուսֆուրյանների արքայատոհմի ներկայացուցիչների կողմից, սակայն 1320 թվականին այդ լիազորությունն անցնում է Օրմուզ իշխանի ձեռքը[46]։ Այդ շրջանում Կատարի եկամտի հիմնական աղբյուրը եղել է մարգարտի արդյունաբերությունը։ 1515 թվականինՊորտուգալիայի թագավորՄանուել I-ը Օրմուզի թագավորությունը դարձնում է վասալական տերություն[47]։ Շուտով պորտուգալական բանակը գրավում է Արևելյան Արաբիայի զգալի մասը՝ այդ թվում և պարսիցծոցյան այս երկիրը[48]։ 1550 թվականին ալ-Հասայի բնակչությունը կամավոր կերպով իշխանությունը հանձնեցին օսմանցիներին՝ պորտուգալական վերահաս լծից ազատվելու համար։ 1670 թվականին օսմանյան սուլթանին հաջողվեց երկրից դուրս մղել Բանի Խալիդին և բացարձակ վերահսկողություն սահմանել տարածաշրջանում[49]։
Սաուդյան և բահրեյնական ժամանակաշրջան (1783–1868)
1766 թվականին Ալ-Խալիֆայի Բանի Ուտբահի ցեղախումբը Քուվեյթից գաղթեց Կատար՝ հաստատվելով Զուբարահում[50]։ Նրանց ժամանման ժամանակ Բանի Խալիդի իշխանությունը թուլացել էր թերակղզում, համաձայն լինելով, որպեսզի խոշորագույն գյուղը կառավարի Բան Խալիդի հեռավոր ազգականը[51]։ 1783 թվականին Կատարում գտնվող կլանները և դաշնակից արաբական ցեղերը ներխուժեցին և պարսիկներից գրավեցին Բահրեյնը։ Ալ-Խալիֆան իր իշխանությունը պարտադրեց Բահրեյնին և ընդլայնեց իր իրավասության ոլորտները Կատարում։ 1788 թվականին Դիրիահի էմիրությունների գահաժառանգ Սուդի աբդ ալ-Ազիզի երդմնակալությունից հետո վերջինս իր կայսրությունը ընդարձակելու նպատակով շարժվեց դեպի Պարսից ծոց և Կատար։ 1795 թվականին Բանի Խալիդին պարտության մատնելուց հետո, Դիրիահի էմիրության վրա սկսեցին հարձակվել երկու ճակատով։ Օսմանցիներն ու եգիպտացիները համատեղ կերպով հարձակվեցին արևմուտքից, մինչդեռ Բահրեյնում ալ-Խալիֆան և Օմանիսի հրամանատարությունը ռազմախուժեցին արևելքից[52][53]։ 1811 թվականին տեղեկանալով արևմտյան ճակատում եգիպտական բանակի առաջխաղացման մասին, Վահաբի ամիրը նվազեցրեց Բահրեյնում և Զուբարահում իր ղեկավարած բանակի դիմադրության ինտենսիվությունը՝ մեծաքանակ զոհերից խուսափելու համար։ 1821 թվականին Դոհան ենթարկվեց ռազմահրետակոծությունների, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ փախուստի դիմեցին։ 1825 թվականի ալ-Թանի արքայատոհմի ներկայացուցիչ Մուհամմեդ բին Թանին դարձավ երկրի առաջնորդ[54]։ 1867 թվականին ալ-Խալիֆան՝ Աբու Դաբիի իշխանությունների հետ միասին, ուժեր է ուղարկում Կատարի ապստամբներին ջախջախելու համար։ Դա հանգեցրեց 1867-1868 թվականների Կատարա-բահրեյնական պատերազմին։ Սակայն Բահրեյնի սկսած ռազմական գործողությունները խախտում էին 1820 թվականի անգլո-բահրեյնական պայմանագիրը, որն էլ հանգեցրեց նրան, որ բրիտանացիները և Կատարցիները համատեղ ուժերով ձեռնարկեցին արշավանք։ 1868 թվականին Բահրեյնի և Կատարի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն օսմանյան կառավարությունը անուղղակիորեն պարտավորվեց ճանաչել բանակցող երկրների անկախությունը։ Բանակցությունները թևակոխեցին նոր շրջափուլ, որտեղ քննարկվեց Մերձավոր Արևելքի արևելյան շրջաններում բրիտանական վերահսկողություն սահմանելու հարցը։
Օսմանյան կայսրության կազմում Կատարը միավորվել է Բաղդադիվիլայեթի կազմի մեջ։ Բաղդադի էմիրի ռազմաքաղաքական ճնշումների ներքո, Մադաթ փաշան, 1871 թվականին ալ-Թանի տոհմի ազնվականներին ներկայացրեց հողերի գրանցման վերաբերյալ բարեփոխիչ միջոցների իրագործման ծրագիր (այն հայտնի էր թանզիմաթ անվանումով), որն էլ ավելի կամրապնդեր արաբական երկրները Օսմանյան կայսրության կազմում՝ միաժամանակ բարելավելով սոցիալ-տնտեսական հարաբերությունները ենթակա տարածքներում[55]։ Չնայած Կատարցիների դժգոհություններին՝ ալ-Թանիները համաձայնեցին իրենց անմիջական վերահսկողության տակ գտնվող տարածքներում անցկացնել թանզիմաթյան բարեփոխումներ։ Դրան հաջորդած ժամանակահատվածում Կատարա-օսմանյան հարաբերությունները ծայրահեղ լարվում են։ Դա պայմանավորված էր նրանով, որ 1882 թվականին օսմանյան ղեկավարությունը հրաժարվում է աջակցել Կատարին Աբու Դաբիի (ժամանակակից Արաբական Միացյալ Էմիրություններ) հետ առճակատումների ժամանակ[56]։ Բացի այդ, պաշտոնական Ստամբուլն աջակցում էր Մուհամմադ բին Աբդուլ Վահաբին, ով էլ փորձում էր գործող արքայատոհմից զավթել Կատարական տարածքների ղեկավարությունը։ Սա ի վերջո հանգեցրեց նրան, որ ալ-Թանիներն ապստամբեցին օսմանցիների դեմ՝ թերակղզում բացարձակ վերահսկողություն սահմանելու համար։ 1892 թվականի օգոստոսին հրաժարական տվեց Կատարի կայմակամը, իսկ Կատարցիները դադարեցին հարկեր վճարել[57]։ 1893 թվականի փետրվարին Մեհմեդ Հաֆիզ փաշան մեկնեց Կատար՝ չմարված հարկերը վերցնելու և Ջասիմ բեն Մուհամեդի ընդդիմությանը օսմանյան վարչական բարեփոխումների ծրագրի մասին տեղեկացնելու համար։ Վախենալով, որ իրեն կարող են մահապատժի ենթարկել կամ ձերբակալել՝ մի քանի ազնվականների հետ միասին Ջասիմը հեռացավ ալ-Վաջբա (գտնվում է Դոհայից 10 մղոն դեպի արևմուտք)։ Շուտով օսմանցի պաշտոնյա Մեհմեդը ասաց, որ Ջասիմը զավթել է իր տարածքները և վերջինիս մեղադրեց անօրինություն գործելու մեջ[58]։ Մարտին Մեհմեդը բանտարկեց Ջասիմի եղբորը և 13 հայտնի ազնվական առաջնորդների։ Ջասիմը հրաժարվեց բանտարկյալներից յուրաքանչյուրին ազատելու համար վճարել 10 000 լիրա և Յուսուֆ Էֆենդի հրամանատարության ներքո մոտ 200 զինվոր ուղարկեց դեպի ալ-Վաջբահի ամրոց։ Այսպիսով ազդարարվեց ալ-Վաջբեի ճակատամարտի մեկնարկը։ Կարճ ժամանակահատվածում Կատարցի ապստամբներին հաջողվում է պաշարել ամրոցը, ուր և բանտարկված էին առաջնորդները։ Շուտով օսմանցիները փորձեցին ճեղքել պաշտպանությունը, սակայն ձախողվեցին։ Թուրքերի պարտությունը դարձավ անխուսափելի և երկու կողմերը սկսեցին բանակցություններ։ Դրանց արդյունքում Կատարցի բանտարկյալները ազատ արձակվեցին։
Բրիտանական պրոտեկտորատ
Առաջին համաշխարհային պատերազմի մերձավորարևելյան ռազմաճակատում Օսմանյան կայսրությունը կրեց լուրջ պարտություններ։ Աշխարհամարտի ավարտից հետո արդեն կայսրությունը բռնեց լճացման ուղին։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կատարը մասնակցում էր օսմանցիների դեմ մղվող արաբական ապստամբությանը։ Շուտով հեղափոխությունը պսակվեց հաջողությամբ, իսկ օսմանյան ղեկավարությունը Մեծ Բրիտանիայի հարկադրանքով ստիպված եղավ շեյխ Աբդուլլահ բին Ջասիմ ալ-Թանիին և նրա իրավահաջորդներին ճանաչել, որպես Կատարի գահի օրինական ժառանգորդ։ Կարճ ժամանակահատվածում ալ-Թանիներին հաջողվեց հասնել նրան, որ թուրքերը դուրս բերեցին իրենց զորքերը Դոհայից և հրաժարվեցին Կատարի նկատմամբ իրենց բոլոր լիազորություններից[59]։
Կատարի իշխանության հիմնադիրը համարվում է շեյխ Կասեմ բին Մուհամմադ ալ Թանին (կառավարել է 1878 թվականից մինչև 1913 թվականը)[60]։
Օսմանյան կայսրության մասնատումից հետո՝ 1916 թվականինոյեմբերի 3-ին, Կատարն անցավ բրիտանացիների խնամակալության տակ։ Նույն օրը Միացյալ Թագավորությունը շեյխ Աբդուլլահ բին Ջասիմ ալ-Թանիի հետ կնքեց համաձայնագիր, որով Կատարը մտավ համաձայնագրային Օման կոչվող պրոտեկտորատի կազմի մեջ։ Ըստ այդ համաձայնագրի՝ բրիտանական կողմը պարտավորվում էր պաշտպանել Կատարը ցանկացած ծովային հարձակումից[59]։ 1935 թվականիմայիսի 5-ին Կատարի էմիրը բրիտանական կառավարության հետ ստորագրեց ևս մեկ պայմանագիր, որով Կատարը ապահովագրվեց ներքին և արտաքին ցանկացած սպառնալիքից[59]։ 1939 թվականին Կատարում առաջին անգամ հայտնաբերվեցին բնական նավթի պաշարներ։ Այնուամենայնիվ, այդ նավթի շահագործումը սկսվեց միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից որոշ ժամանակ անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (մասնավորապես Հնդկաստանի և Պակիստանի անկախացումից հետո) Կատարի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ազդեցությունը աստիճանաբար թուլացավ։ 1950-ական թվականներիննավթարդյունաբերությունը սկսեց դառնալ երկրի եկամտի գլխավոր աղբյուր՝ փոխարինելով մարգարտի մշակմանն ու ձկնորսությանը։ Նավթի շահույթը սկսեց նպաստել Կատարի ենթակառուցվածքների ընդլայնմանն ու արդիականացմանը։ 1968 թվականին Կատարը միացվեց Բահրեյնին, ինչպես նաև յոթ այլ համաձայնագրային պետությունների։ Տարածաշրջանային բախումները սակայն Կատարին ստիպեցին հեռանալ դաշնությունից և դառնալ Արաբական Միացյալ Էմիրությունների մաս։
Անկախությունից մինչև մեր օրեր
1971 թվականիսեպտեմբերի 3-ին Կատարը վերջնականապես հռչակվեց անկախ միապետություն։ Կարճ ժամանակահատվածում այն դարձավ արաբական աշխարհի նշանավոր կենտրոններից մեկը։ Բնական նավթի պաշարների շնորհիվ Կատարը դարձավ առաջադեմ պետություն՝ զարգացած տնտեսությամբ և մարտունակ բանակով։ 1990 թվականին Կատարը ներքաշվեց իրաքա-քուվեյթական պատերազմի ռազմագործողությունների մեջ՝ հակամարտելով Իրաքի դեմ։ Կատարական բանակը հատկապես կարևոր դերաԿատարում ունեցավ Խաֆջիի ճակատամարտում։ Պատերազմական գործողությունների տարիներին Կատարը Կանադային թույլատրել է օգտագործել իր երկրի տարածքում գտնվող օդանավակայանները օդանավերի գործարկման համար։ Պարսիցծովյան այս երկրի կառավարությունը նման իրավունք է վերապահել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին[61]։
Կատարը տեղակայված է Ասիաաշխարհամասիհարավարևմտյան հատվածում՝ Արաբական թերակղզու վրա։ Բացարձակ միապետության կառավարման համակարգ ունեցող այս երկիրը գտնվում է համանուն թերակղզում` ծովի մակարդակից մինչև 103 մետր բարձրության վրա[70]։ Արաբական թերակղզու ծայր արևելքում գտնվելու պատճառով Կատար թերակղզու տեղանքը ցածրադիր է։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող հնագույն լեռները, զառիկող իջնելով, տարածվում են դեպի ենթացամաքի մյուս շրջանները՝ ձևավորելով արևելյան հարթավայրային շերտը։ Ամենաբարձր կետը երկրի հարավում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ գտնվող Քուրայն Աբու ալ-Բավլ լեռն է՝ 103 մետր բարձրությամբ[71]։ Կատարի գրեթե ամբողջ տարածքը անապատային է։ Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ կտրտված ծոցերով՝ եզրավորված կորալային խութերով։ Մակերևույթը կրաքարերից կազմված ցածրադիր, քարքարոտ, տեղ-տեղ ճահճապատ հարթություն է։ Հարուստ է նավթի և բնական գազի հանքավայրերով։ Երկրի հյուսիսային ավազոտ հարթավայրերում տեղ-տեղ նկատվում են օազիսներ, որոնք զբաղեցնում են խիստ սահմանափակ տարածքներ։ Կատարը գրեթե ամբողջությամբ (բացառությամբ Սաուդյան Արաբիայի հետ սահմանամերձ հատվածից) շրջապատված է Հնդկական օվկիանոսի մաս կազմող Պարսից ծոցի ջրերով։ Ծովափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 563 կմ։ Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ կտրտված ծոցերով՝ եզրավորված խութերով։ Մշտական գետեր չկան և շատ են չոր հուները։ Անապատային օազիսներում կան ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներ։ Պարսից ծոցի առափնյա հատվածները հարուստ են նավթի և բնական գազի պաշարներով։ Անապատային տեղանքն ու ներքին ջրերի սակավությունը երկրում առաջացնում են խմելու ջրի մեծ պակաս։ Կենցաղում Կատարցիներն օգտագործում են աղազերծված ծովիջուրը։
Կլիմայական պայմաններ
Կատարի կլիմայական քարտեզն այնքան էլ բազմազան չէ։ Կլիմայի հիմնական տեսակը անապատայինն է[72], սակայն որոշակի առանձնացված հատվածներում (հիմնականում Պարսից ծոցի հարակից տարածքներում) նկատելի է չոր արևադարձային կլիմայական գոտու առկայությունը։ Կլիմայական նման պայմանների ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի Հնդկական օվկիանոսի տաք օդային հոսանքների ազդեցությունը։
Կատարի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 27.15 °C։ Ցայտուն կերպով արտահայտված են տարվա չորս եղանակներից միայն երկուսը՝ ամառն ու ձմեռը, իսկ աշունն ու գարունը համարվում են անցումային եղանակներ։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ հունվարյանը՝ 16 °C։ Տարվա ամենաերկարատև եղանակն ամառն է։ Այն սկսվում է մայիսին և ավարտվում սեպտեմբերին։ Կատարական ամառներին բնորոշ հատկանիշներն են ինտենսիվ ջերմությունը, փոխարինող չորությունը և հարաբերական խոնավությունը։ Ամռան ամենատաք օրերին Կատարի ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 °C-ը։ Ի տարբերություն ամռան՝ ձմեռը չափազանց կարճատև է։ Այն սկսվում է նոյեմբերի վերջին և ավարտվում մարտի կեսերին՝ ընդհանուր հաշվով տևելով 4-5 ամիս։ Տարվա ամենացուրտ օրերին ջերմաստիճանը չի իջնում 7 °C-ից։ Բացասական ջերմաստիճանային պայմաններ վերջին հարյուրամյակում չեն գրանցվել։
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 100 մմ (3,9 սմ)։ Ունենալով յուրահատուկ կլիմա՝ Կատարը գտնվում է բնության աղետների թիրախակետում։ Ձմեռային ամիսներին հաճախ լինում են փոթորիկներ և ջրհեղեղներ, իսկ ամառային փոթորկածին քամիները վնաս են հասցնում տրանսպորտային ենթակառուցվածքներին և այլ ծառայություններին։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հորդառատ անձրևներ տեղում են հազվադեպ։ Երկրի տարբեր հատվածներին բնորոշ է սեզոնային կարճատև անձրևների առատությունը։
Կատարը բացարձակ միապետություն է, որը ղեկավարվում է ալ-Թանի արքայատոհմի ներկայացուցիչների կողմից[77][78]։ Վերջիններիս ազնվականական ընտանիքը ստեղծվել է 1825 թվականին և այդ տարվանից էլ ազդեցիկ դեր ունի Կատարում։ 2003 թվականին ընդունվեց Կատարի սահմանադրությունը, որը նախատեսում էր ստեղծել 30-45 անդամներից բաղկացած օրենսդիր խորհուրդ[79][80]։ Սահմանադրությունն ընդունվեց այն բանից հետո, երբ Կատարի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 98 %-ը, հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց սահմանադրամիապետությանը։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ չնայած Կատարը իրավականորեն ունի բացարձակ միապետության կառավարման համակարգ, այնուամենայնիվ խորհրդարանի լիազորությունների առկայությունը վերջինիս դարձում է սահմանադրական միապետություն։
Կատարի պետության գլուխն էմիրն է։ 2013 թվականիհունիսի 25-ից ի վեր այդ պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Սանին, ով թվով ութերորդ էմիրն է Կատարի պատմության մեջ[81]։ Էմիրն ունի վարչապետ և նախարարներ նշանակելու և պաշտոնից ազատելու բացառիկ իրավունք։ Նախարարները միասին ձևավորում են Կատարի նախարարական խորհուրդը, որն էլ իր հերթին հանդիսանում է երկրի բարձրագույն գործադիր մարմինը[82]։ Նախարարական խորհուրդը ևս ընդունված է օրենսդրությամբ։ Նախարարների կողմից առաջարկվող օրենքները վերընթերցվում են խորհրդակցական խորհրդի պաշտոնյաների կողմից, որից հետո վավերացվում են էմիրի կողմից։ Խորհրդակցական ժողովն ունի նախապատրաստելու և հաստատելու (վերջնական որոշումը կայացնում է էմիրը) սահմանափակ իրավունք։ Կատարում 1970 թվականից ի վեր չեն անցկացվել օրենսդրական ընտրություններ։ Կառավարության հրամանագրով նման ընտրություններ երկրի տարածքում կանցկացվեն 2019 թվականին[83]։ Կատարի օրենսդրությունն արգելում է պետական պաշտոնյաններին զբաղվել առևտրաարդյունաբերական գործունեությամբ։ Այն նաև չի թույլատրում քաղաքական մարմինների կամ արհմիությունների ստեղծումը[84]։
Շարիաթական օրենքներ
Կատարի սահմանադրության համաձայն երկրի աշխարհիկ օրենսդրության հիմնական աղբյուրը շարիաթն է[85][86]։ Իրենց հերթին շարիաթի աղբյուրներն են Ղուրանը, Հադիսը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։ Գործնականում Կատարի պետության իրավական համակարգը կարելի է համարել քաղաքացիական իրավունքի և շարիաթի օրենքի խառնուրդ[87][88]։ Շարիաթի օրենքը վերաբերվում է ընտանեկան իրավունքին, ժառանգությանը և մի քանի քրեական գործերի (ներառյալ ընտանեկան դավաճանությանը, կողոպուտին և սպանությանը)[89]։ Որոշ դեպքերում շարիաթի վրա հիմնված քաղաքացիական վարույթներ քննող դատարանները կնոջ վկայությունը համարում են որպես կես ձայն։ Շարիաթի օրենքը սահմանում է նաև իրավախախտմանը հաջորդած պատժամիջոցները։ Ալկոհոլի օգտագործման կամ անօրինական սեռական հարաբերությունների համար որպես պատժամիջոց շարիաթը սահմանում է մտրակահարություն կամ գանակոծում։ Կատարի քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածը հայտարարում է, որ շնություն գործած անձիք դատապարտվում են մտրակի 100 հարվածների[90]։ 2006-2010 թվականների ընթացքում անօրինական սեռական հարաբերությունների կամ ալկոհոլի իրացման համար պատժվել է 18 մարդ, որոնց հիմնական մասը եղել են օտարերկրյա քաղաքացիներ[91][92]։ Միևնույն ժամանակ Կատարի սահմանադրությունում գրված է, որ նման դատավճիռները կայացվում են միայն իսլամադավանների համար, քանի որ վերջիններս համարվում են համեմատաբար ավելի առողջ[93]։ 2013 թվականին 40 մուսուլման արտասահմանցիներ մեղադրվել են խաբեության մեջ, իսկ մեկ տարի անց նույնքան քաղաքացիական անձինք մեղադրվել են ալկոհոլ իրացնելու և դրա ազդեցության տակ մեքենա վարելու մեջ[94]։ Քարկոծումը Կատարում համարվում է պատժի օրինական տեսակ։ Օրենսդրությամբ մահապատիժ սահմանվում է միայն հավատուրացության և համասեռամոլության համար։ Աստվածանարգության համար սահմանված է մինչև յոթ, իսկ հավատորսության համար մինչև տաս տարի ազատազրկում։ Ալկոհոլի սպառումը մասամբ օրինական է Կատարում. որոշ բարձրակարգ հյուրանոցներին թույլատրվում է ալկոհոլ վաճառել իրենց ոչ մուսուլմանական հաճախորդներին[95][96][97]։ Կատարի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ թույլատրել «երկրպագուների գոտիներում» տեսակի ալկոհոլային խմիչքի օգտագործումը[98]։ 2014 թվականն ընդունվել է օրենք, որը չի խրախուսում Կատարի կին զբոսաշրջիկների շրջանում անթև վերնաշապիկների կամ կարճ զգեստներ կրելը[99]։ Տղամարդկանց համար արգելք է հանդիսանում շորտեր և ֆուֆայկաներ հագնելը[100]։
Մարդու իրավունքներ
Ինչպես արաբական մյուս երկրներում, այնպես էլ Կատարում, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ժամանակ առ ժամանակ խախտվում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով ամեն տարի Ասիայի և Աֆրիկայի տարբեր հատվածներից Կատար են գաղթում տասնյակ աշխատավորական խմբեր, որոնք այստեղ ծառայում են որպես էժան աշխատուժ։ Շատ դեպքերում նրանք լինում են ցածր որակավորում ունեցող աշխատողներ կամ տնային ծառաներ։ Աշխատանքային իրավունքի հիմնական խախտողը գործատուն է, ով աշխատավարձ վճարելուց խուսափելու համար որոշ դեպքերում սահմանափակում է օտարերկրյա քաղաքացու ազատությունը (օրինակ՝ աշխատողից վերցնելով անձնագիրը, ճանապարհորդական փաստաթղթերը կամ ելքի թույլտվությունը)։ Օտարեկրացի աշխատողների իրավունքների խախտումների դրսևորումներից է նաև կամայական կալանքն ու սեռական բռնությունը (Կատարի սահմանադրության համաձայն քրեորեն դատապարտելի է)[101]։ Երկրի օրենսդրության համար, որպես հիմք շարիաթն ընդունելը հակասում է աշխարհիկ պետական կարգերին, մարդու իրավունքներին, մտքի ազատությանը և կանանցիրավունքներին։ 2014 թվականից Կատարի քրեական օրենսգրքի որոշ դրույթներ թույլ են տալիս, որպես պատժամիջոց կիրառել քարկոծումն ու մտրակահարությունը։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն գտնում է, որ այդ գործելակերպը խախտում է համապատասխան կոնվենցիան[102][103]։ Կատարում միասեռական գործողություններն ապօրինի են և կարող են հանգեցնել մահապատժի։ Կատարում մինչ օրս գործում է վիզայի հովանավորչական համակարգը, որը նպաստում է ներգաղթի ցուցանիշի բարձրացմանը։ Ներգաղթյալների աշխատանքային համակարգի հետաքննություն իրականացումը համարվում է Կատարի իրավական համակարգի առանցքային խնդիրներից մեկը[104]։ 2014 թվականի մայիսին հրապարակել են ավելի քան 60 առաջարկներ, որոնք ուղղված են փախստականների կենսապայմանների բարեփոխմանը, ելքի վիզաների վերացմանը և նվազագույն աշխատավարձի սահմանմանը։ 2012 թվականիմայիսին Կատարիի իշխանությունները հայտարարել են անկախ արհեստակցական միության ստեղծման վերաբերյալ իրենց նախաձեռնության մասին[105]։ Պաշտոնական Դոհան նաև հայտարարեց, որ օտարերկրյա աշխատուժի համար երկրում կվերացվի հովանավորչական համակարգը։ Արդյունքում՝ բոլոր օտարերկրյա աշխատողները կհովանավորվեն տեղացի գործատուների կողմից[106]։ 2015 թվականի սկզին ընդունվեց մի օրինագիծ, որի համաձայն աշխատողների աշխատավարձը ժամանակին վճարելու դեպքում գործատուն (իրավաբանական անձ կամ կազմակերպություն) կունենա մեծ կորուստներ[107]։ Չնայած վերջին տարիներին իրականացված իրավական համակարգի բարեփոխումներին՝ Կատարում մարդու իրավունքների գերակայության հաստատման առջև ծառացած արդիական խնդիրներից են կոռուպցիան և կանանց իրավունքների ոտնահարումը[108][109][110]։
Կատարը երկկողմ բարիդրացիական հարաբերություններ ունի արտասահմանյան տարբեր մեծ ու փոքր պետությունների հետ։ Կատարի տարածքում գտնվող ալ-Ուդեյդ բրիտանա-ամերիկյան ավիաբազան հանդես է գալիս որպես Պարսից ծոցում ամերիկյան և բրիտանական ռազմաօդային ուժերի բոլոր գործողությունների կենտրոն[113]։ Օդային բազան օգտագործվել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ զենք և զինուժ մատակարարելու համար[114]։ Չնայած ռազմավարական նման օբյեկտի տեղակայմանը՝ Կատարը միշտ չէ, որ ուժեղ արևմտյան դաշնակից է եղել։ Կատարը Աֆղանստանի թալիբներին թույլ է տվել իր երկրի ներսում ստեղծել քաղաքական գրասենյակ և սերտ կապեր ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ (ներառյալ՝ բնական գազի միասնական դաշտ)[115]։ Ըստ «Նյու Յորք Թայմս» հեղինակավոր ամսագրի՝ Կատարի հակաահաբեկչական ջանքերն «ամենավատն են տարածաշրջանում»։ Կատարի և Իրանի պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի արդյունքում ստեղծվել է աշխարհի խոշորագույն ոչ հեռահաղորդակցային գազատարը[116]։ Կատարը դարձավ երկրորդ երկիրը Ֆրանսիայից հետո, որը հրապարակավ Լիբիայի ընդդիմությանը ճանաչեց որպես այդ երկրի օրինական կառավարություն՝ 2011 թվականի քաղաքացիական պատերազմի ընթացքում[117]։ 2014 թվականինԲահրեյնը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Կատարին մեղադրեցին «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական և ահաբեկչական կազմակերպությանն ու Սիրիայի ծայրահեղականներին աջակցելու համար[118]։ Արդյունքում՝ վերոնշյալ երկրները 2014 թվականին ետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից[119]։ Ալ-Ջազիրայի տվյալներով «բազմաթիվ զեկույցներ ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինվորները Եմենում անխնա հարձակում են գործում խաղաղ բնակիչների վրա և քաղաքացիական բնակավայրերում օգտագործում են կլաստերային ռումբեր, որն էլ համարվում է միջազգային իրավունքի խախտում»[120]։ Վերջին տարիներին Կատարի ռազմատենչ իսլամիստական ջոկատները մի շարք երկրներում, այդ թվում Եգիպտոսում, Սիրիայում, Լիբիայում, Սոմալիում և Մալիում իրականացնում են ռազմական առաքելություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Դեյվիդ Քոենը նշել է, որ Կատարը «իրավասու է, ահաբեկիչների ֆինանսավորման թույլատրության համար»[121][122]։
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թվականինոյեմբերի 5-ին՝ համապատասխան իրավական ակտով[134]։ Ըստ Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանն ունի յուրահատուկ հարաբերություններ՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա[135]։ Ե՛վ հայկական, և՛ Կատարական կողմն իրենց հայտարարություններում բազմիցս միմյանց անվանել են բարեկամական երկրներ։ Հայաստանը կարող է Կատարի համար դառնալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկխոսությունների միջնորդ։ Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և Ռուսաստանի Դաշնության միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-Կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահին բռնել են կայունացման ուղին[136]։ 1999 թվականիփետրվարին աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարարՎարդան Օսկանյանը[137]։ 2002 թվականիապրիլին հերթական աշխատանքային այցը Կատարել է Ռոբերտ Քոչարյանը, ով եղել է Հայաստանի առաջին նախագահը, ով այցելել է Կատար[137]։ Հայաստանի նախագահը Կատարցի գործընկերների հետ կնքել է հայ-Կատարական առաջին համաձայնագրերը՝ առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ։ 2002 թվականին ստեղծվել է հայ-Կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողով։ Հայաստանի և Կատարի հարաբերությունների համար շրջադարձային է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Դոհա Կատարած այցը, որը տեղի է ունեցել 2017 թվականիմայիսին[136]։ Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Այցի ընթացքում կողմերը նշել են հայ-Կատարական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հայաստանում Կատարի շահերը ներկայացնում է Թեհրանի Կատարական դեսպանությունը (2010 թվականի հունիսից Հայաստանում Կատարի դեսպանն է Իբրահիմ Աբդ ալ-Ռահման ալ-Մեղայիսիբին, որի նստավայրը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում)։ Դոհայում դեռևս հայկական դեսպանություն չի գործում[135][136]։
Զինված ուժեր
Կատարիզինված ուժերի գլխավոր գործառույթը երկրի անկախության և անվտանգության պահպանությունն է։ Զինված ուժերի խնդիրներները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական և պետական կարգով, ինչպես նաև Կատարի արտաքին և ներքին քաղաքականությամբ։ Կատարի զինված ուժերն օգտագործվում են արտաքին թշնամիներից պաշտպանվելու և այլ խաղաղապահ նպատակներով և հանդիսանում են Կատարական արտաքին քաղաքականության գլխավոր հենարանը։ Կատարական բանակում ծառայում է ավելի քան 11 հազար զինվորական և սպա։ Ցամաքային զորքերում ծառայում են 8500, ռազմածովային նավատորմում՝ 1800, իսկ օդուժում՝ 1500 անձինք։ Կատարի պաշտպանության ծախսերը 1993 թվականին հաշվառվել են ամբողջ երկրի համախառն ներքին արդյունքի 4.2 %-ը, իսկ 2010 թվականին՝ 1.5 %-ը[138]։ Վերջին տարիներին Կատարի Պետությունը պաշտպանության երաշխավորող պայմանագրեր է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, ինչպես նաև Ֆրանսիայի հետ։ Ավելի վաղ Կատարը նման պայմանագրեր է կնքել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամների՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Օմանի հետ[139]։ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված ալ-Ուդեյդ ավիաբազան ծառայում է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների համար, որպես ռազմաօդային կայանք մերձավորարևելյան տարածաշրջանում։ Կատարի հատուկ նշանակության ուժերը վերապատրաստվում են Ֆրանսիայի Հանրապետությունում և արևմուտքի մի շարք երկրներում[140]։ Նրանք տիրապետում են բավականաչափ մարտավարական հմտությունների։ Կատարի զինված ուժերի առաջին մարտավարական փորձերը եղել են 2011 թվականի լիբիական քաղաքացիական պատերազմի տարիներին։ Կատարական զինված ուժերը հատկապես կարևոր մասնակցություն են ունեցել Տրիպոլիի ճակատամարտին։
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի գնահատմամբ 2010 թվականի տվյալներով Կատարն աշխարհի 46-րդ ամենախոշոր զենք ներկրող պետությունն է։ Չնայած այս ամենին՝ շվեդական նույն ինստիտուտի համոզմամբ վերջին տարիներին Կատարը զգալի առաջընթաց ունի այդ ցուցանիշում։ 2016 թվականին Կատարը դարձել է 11-րդն այդ ցանկում։ Կատարի զինված ուժերը մասնակցել են Եմենի քաղաքացիական պատերազմին։ Եմենի մայրաքաղաք Սանաայի գրոհի ժամանակ Կատարական ուժերը քաղաքացիական բնակավայրերում օգտագործել են կասետային ռումբեր, որը միջազգային իրավունքի խստագույն խախտում է։ Կատարի դաշնակից Սաուդյան Արաբիայի կողմից ռմբակոծվել են նաև հիվանդանոցներ և այլ հասարակական կառույցներ[141][142]։
Կատարի բնակչության թիվը զգալիորեն տարբերվում է տարվա տարբեր սեզոններին, քանի որ ընդհանուր բնակչության մեջ մեծ թիվ են զբաղեցնում արտասահմանցի միգրանտ աշխատողները։ 2017 թվականի սկզին Կատարի 2.6 միլիոն բնակչության մեջ Կատարի քաղաքացիների ընդհանուր թվաքանակը կազմում էր ընդամենը 313 հազար մարդ։ Ոչ արաբ օտարերկրացիները կազմում են Կատարի բնակչության մեծամասնությունը։ Կատարի ամենախոշոր ազգային փոքրամասնությունները հնդիկներն են։ 2017 թվականին Կատարում բնակվել է 650 հազար հնդիկ։ Հնդիկներից բացի մյուս խոշոր էթնիկ խմբերն են նեպալցիները (350 հազար), բանգլադեշցիները (280 հազար), ֆիլիպինցիները (260 հազար), եգիպտացիները (145 հազար), ցեյլոնցիները (145 հազար), պակիստանցիները (125 հազար) և այլն։
Կատարի բնակչության մասին առաջին հիշատակումները եղել են 1892 թվականին, երբ տարածաշրջանում գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1892 թվականին Կատարի բնակչությունը կազմել է 9830 մարդ (հաշվարկված է միայն քաղաքային բնակչությունը)։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 1 699 435 մարդ։ 2013 թվականի հունվարին Կատարի ազգային վիճակագրական մարմինը երկրի բնակչությունը գնահատել է 1 903 447 մարդ, որոնցից 1 405 164-ը եղել են տղամարդիկ, իսկ 498 283-ը՝ կանայք։ Անկախ Կատարում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1970 թվականին։ Այդ ժամանակ այս երկրի ընդհանուր բնակչությունը եղել է ընդամենը 111 133 մարդ[148]։ 2011 թվականին բնակչության թվաքանակը եռապատկվել է (2001 թվականին այդ թիվը կազմել է ավելի քան 600 հազար մարդ)։ Տղամարդ աշխատավորների մեծ ներհոսքը խախտել է Կատարի սեռատարիքային բուրգի հավասարակշռությունը։ Արդյունքում՝ ներկայումս կանանց բաժին է հասնում ամբողջ բնակչության միայն մեկ քառորդը[149]։
Կատարի ազգային վիճակագրական մարմնի կողմից հրապարակված կանխատեսումները ցույց են տալիս, որ երկրի ընդհանուր բնակչությունը 2020 թվականին կարող է հասնել 2.8 միլիոնի։ Բնակչության աճի տեմպը գնահատվում է ընդամենը 2.1%։ Բնակչության միջին խտությունը կազմում է 196 մարդ 1 կմ քառակուսու վրա է։
Իսլամը Կատարի ամենագերակշիռ կրոնն է, որն այս երկրում ունի պաշտոնական կարգավիճակ[146][153][154]։ Կատարի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համարվում է վահաբիզմի սալաֆի մուսուլմանական շարժման հետևորդ։ Իսլամադավան Կատարցիների մոտ 20 %-ը համարվում են շիա իսլամի և Իսլամի այլ աղանդների հետևորդներ[155][156][157]։
Ընդհանուր հաշվով Կատարի բնակչության 67.7 %-ը դավանում է իսլամ, 13.8 %-ը՝ քրիստոնեություն, 13.8 %-ը՝ հինդուիզմ, իսկ 3.1%-ը՝ բուդդիզմ[158]։ Մնացած կրոնների հետևորդներն ու կրոնական կողմնորոշում չունեցող անձինք հաշվարկված են մնացած 1,6 %-ի մեջ[159]։ Կատարը մասամբ կրոնապետություն է, չնայած պետական կառավարման նման համակարգն ամրագրված չէ օրենքով։ Այնուամենայնիվ, դրա վառ ապացույցը համարվում է այն հանգամանքը, որ Կատարի օրենսդրության հիմնական աղբյուրը շարիաթն է։
Կատարի քրիստոնյա բնակչության ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ է։ 2008 թվականից քրիստոնյաներին թույլատրվում է օրինական կերպով կառուցել եկեղեցիներ[160]։ Կատարի նշանավոր քրիստոնեական եկեղեցիներից են Մար Թոմա սիրիական, մալանկարա ուղղափառ, կաթոլիկ և անգլիական եկեղեցիները[161][162][163]։ Կատարի տարածքում կան նաև երկու մորմոնական եկեղեցիներ։
Լեզու
Կատարի պաշտոնական լեզուն արաբերենն է։ Միմյանց հետ հաղորդակցվելու համար Կատարցիներն օգտագործում են արաբերեն լեզվի Կատարական բարբառը։ Խուլ և համր Կատարցիները միմյանց հետ շփվում են ժեստերի և նշանագրերի լեզուներով։ Կատարցիների երկրորդ լեզուն անգլերենն է, որը հիմնականում օգտագործվում է առևտրաարդյունաբերական հարաբերություններում[164]։ Վերջին տարիներին Կատարցիների շրջանում անգլերեն լեզվի իմացությունն աճել է այնքան, որ արաբ պահպանողականները ամեն կերպ փորձում են զերծ պահել Կատարական արաբերենի խոսակցական լեզուն օտարածին անգլերեն բառերից[165]։
Կատարում անգրագետ է տղամարդկանց 3.1, իսկ կանանց՝ 4,2 %-ը։ Այս ցուցանիշով Կատարն ամենացածրն է արաբական երկրների շարքում և 86-րդն ամբողջ աշխարհում։ Կատարի տարածքում բնակվող բոլոր անձինք պարտավոր են նախակրթական ուսումնարաններից կամ մանկապարտեզներից հետո հաճախել հանրակրթական դպրոց և ունենալ միջնակարգ կրթություն։ Դոհայի համալսարանը երկրի մայր բուհն է, որը հիմնադրվել է 1973 թվականին։ Թերևս այն համարվում է երկրի տարածքում գործող ամենահին ուսումնական հաստատությունը։
2002 թվականինոյեմբերին Համադ բեն Խալիֆա ալ-Թալիի նախաձեռնությամբ ստեղծվել է կրթության գերագույն խորհուրդ։ Այդ խորհրդի «Նոր դարաշրջանի կրթություն» նախաձեռնության շրջանակներում երկրում անցկացվել են կրթական ոլորտի բարեփոխումներ։ Ըստ «Webometrics Ranking of World Universities»-ի գնահատականի՝ Կատարի ամենավարկանշային բուհը Դոհայի համալսարանն է (1881-րդն ամբողջ աշխարհում)։ Առավել նշանավոր հաստատություններից են Կատարի Տեխաս A&M համալսարանը և Ուիլ Քորնելի բժշկական քոլեջը։ Կատարական երկու բուհեր՝ Հյուսիսատլանտյան համալսարանը և Քալգարիի համալսարանը ունեն հարակից քոլեջներ։ Համալսարանների մեծամասնությունը գտնվում են պետության հովանավորման ներքո։
Տարածքով և բնակչության թվով Կատարի երկրորդ խոշորագույն քաղաքը ալ-Վակրան է, որը հայտնի է իր արևոտ ծովափներով։ Ալ-Վակրան գտնվում է երկրի ծայր արևելքում՝ քաղաքամայր Դոհայից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Ալ-Վակրան նորաձևության քաղաք է։ Քաղաքը առավել հայտնի է բազմաթիվ մզկիթներով և մշակութային համալիրներով։
Կատարի մյու խոշոր քաղաքներն են ալ-Դայիանը, ալ-Ռայիյանը, ալ-Խորը, ալ-Շամալը և ալ-Սալալը։ Կատարի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, ուստի ուրբանիզացման մակարդակը բարձր է՝ 99,2%։
Տնտեսություն
Մինչև նավթի հայտնաբերումը, Կատարի տնտեսությունը կենտրոնացած էր ձկնորսության և մարգարտի արդյունաբերության վրա։ 1892 թվականիՕսմանյան կայսրության տեղական իշխանությունների պատրաստած զեկույցում նշվում է, որ այդ տարում մարգարտի որսից ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 2,450,000 կրան։ 1920-1930-ական թվականներին ճապոնական մշակված մարգարտի համաշխարհային շուկա մուտք գործելուց հետո Կատարական արտադրությունը աստիճանաբար դուրս մղվեց։ Նավթի առաջին պաշարները Կատարում հայտնաբերվել է 1940 թվականին՝ Դուխանի դաշտում[168]։ Բնական նավթի պաշարների հայտնաբերումը վերափոխեց երկրի տնտեսությունը։ Այժմ երկիրը օրինական քաղաքացիների համար ապահովում է բարձր կենսամակարդակ։ Կատարում գործում է աշխարհում սահմանված հարկերի ամենացածր դրույքաչափերից մեկը։ Գործազրկության մակարդակը 2013 թվականի հունիսին կազմել է 0.1 %։ Կատարի օրենսդրությամբ ամրագրված կորպորատիվ օրենքը հնարավորություն է տալիս էմիրության ցանկացած քաղաքացու ունենալ ձեռնարկության 51 %-ի չափով բաժնեմաս։ Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2016 թվականի տվյալներով Կատարն ունի մեկ շնչին բաժին ընկող եկամտի ամենաբարձր ցուցանիշը։ Այն մեծապես հենված է օտարերկրյա աշխատուժի վրա։ Օտարերկրյա բնակիչները կազմում են Կատարի բնակչության 86 %-ը և ընդհանուր աշխատուժի 94 %-ը[169][170]։ Կատարը քննադատության է ենթարկել Միջազգային արհմիության կոնֆեդերացիայի կողմից։ Կատարի տնտեսական աճի ցուցանիշը մեծապես հիմնված է նավթի և բնական գազի արդյունահանման վրա, որը սկսվել է 1940 թվականից։ Կատարը նաև հեղուկ գազի առաջատար արտադրողն է աշխարհում։ 2012 թվականին գնահատվել է, որ հաջորդ տասնամյակում Կատարը էներգետիկ ոլորտում կներդնի ավելի քան 120 միլիարդ դոլար[171]։ 1961 թվականին Կատարը դարձել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ[172]։ Ներկայումս Կատարը տնտեսապես զարգացած երկիր է։ 1950-1960-ական թվականներին նավթարդյունահանությունը վերահսկվել է օտարերկրյա կապիտալի կողմից։ 1972 թվականին ստեղծվել է պետական նավթային ընկերություն, որի նախաձեռնությամբ օրական արդյունահանվել է 1,54 միլիոն բարել նավթ։ Նավթի մի մասն արտահանվում է Ումմ Սաիդ նավահանգստից, որտեղից նավթամուղով մատակարարվում է մայրաքաղաք Դոհա։ Այդ նավթի մի մասը վերամշակվում է և օգտագործվում ներքին կարիքների համար, իսկ մյուս մասը արտահանվում է։ 2012 թվականին Կատարը դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը (ըստ մեկ շնչի հաշվով եկամուտի)՝ երրորդ անգամ անընդմեջ առաջ անցնելով Լյուքսեմբուրգին։ Ըստ Վաշինգտոնի միջազգային ֆինանսների ինստիտուտի հրապարակած տվյալների՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության հավասար է 106 000 դոլարի։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Լյուքսեմբուրգը (80 000 դոլար), իսկ երրորդ տեղում՝ Սինգապուրը (61 000 դոլար)։ Հետազոտությունները պարզել են, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կտրուկ աճը պայմանավորված է բնական գազի և սև ոսկու գների թռիչքային աճով։ Երկրի իշխանությունները քաղաքացիներից հարկեր պահանջում են միայն շքեղ ապրանքներ գնելու դիմաց։ Հարկերը խստորեն կիրառվում են այն ապրանքների նկատմամբ, որոնք վնաս են հասցնում մարդու առողջությանը, օրինակ՝ արագ սնունդ, ծխախոտ կամ ալկոհոլային խմիչքներ։ Քաղաքացիներին հարկերից ազատելը հանգեցրեց 2016 թվականին նավթի գնի իջեցմանն ու տնտեսական դիֆիցիտին։ Բացի այդ, 2016 թվականի տվյալներով նկատվել է նաև աշխատատեղերի կրճատում։ Կատարը համաշխարհային շուկա արտահանում է նավթ, հեղուկ գազ, ցեմենտ, մարգարիտ, չորացրած ձուկ, մանր ծովախեցգետին, արմավ, ներմուծում՝ պարեն, գործվածք, շինանյութ, սարքավորումներ և մեքենաներ։ Դրամական միավորը Կատարական ռիալն է[173][174]։
Էներգետիկ արդյունաբերություն
2012 թվականի տվյալներով Կատարի ընդերքում կա 15 միլիարդ բարել նավթի և գազի պաշարներ, որոնք կազմում են համաշխարհային ռեսուրսների ավելի քան 13 %-ը։ Նստվածքային թաղանթումվառելիքային հանածոների նման առատությունը Կատարին դարձրել է աշխարհի ամենահարուստ պետությունը։ Կատարի 2,6 միլիոն բնակիչներից ոչ ոք չի ապրում աղքատության գծից ներքև, իսկ գործազրկության ցուցանիշը չի գերազանցում 1 %-ը[175]։ Կատարի տնտեսությունը 1982-1989 թվականներին անկում է ապրում։ Դրան նպաստում են ՆԱԵԿ-ի քվոտները, նավթի գնի անկումը և միջազգային շուկայում նավթարդյունաբերության շահույթի կրճատումը։ Այդ տարիներին նվազեցվեց Կատարի կառավարության ծախսերի ծրագիրը՝ տնտեսական ճգնաժամից խուսափելու նպատակով։ 1990-ական թվականներից սկսած Կատարի տնտեսությունը սկսեց վերածնունդ ապրել։ Այդ գործընթացում մեծ ներդրում ունեցավ Եգիպտոսից և Հարավային Ասիայի երկրներից ժամանած արտասահմանցիների էժան աշխատուժը։
Ներկայումս Կատարի ընդերքից օրական արդյունահանվում է 500 հազար բարել նավթ։ Կառավարության կողմից նախատեսվում է կրճատել արտահանման ծավալները, քանի որ կանխատեսվում է, որ մինչև 2023 թվականը նավթի պաշարները կարող են ի սպառ վերանալ։ Կատարի էներգետիկ արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի նաև գազի արդյունահանումը։ Գազի հիմնական պաշարները տեղակայված են երկրի հյուսիս-արևելքում։ Գազի պաշարներով Կատարն աշխարհում երրորդն է՝ մոտ 250 տրիլիոն քառակուսի խորանարդ ծավալով։ 1996 թվականին Կատարը սկսեց արտահանել նաև բնական հեղուկ գազ։ Կատարի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ներդրել գազի խողովակաշարների շինարարության համար։ Կատարի գազի պաշարները նախ և առաջ բավարարում են սեփական կարիքները։ Դրանք օգտագործվում են երկրի տարածքում գտնվող նավթարդյունահանող, ուրանի և ամոնիակի պարարտանյութերի, պողպատի և նավթաքիմիական գործարաններն աշխատացնելու համար։ Կատարական գազ արդյունահանող կազմակերպությունները համագործակցում են եվրոպական և ճապոնական մի շարք ընկերությունների հետ։
Կատարի էներգետիկ համակարգի վիճակագրություն
Կապիտա
Պրիմ․ էներգիա
Արտադրանք
Արտահանում
Էլեկտր․
CO2-ի արտահ․
միլլիոն
TWh
TWh
TWh
TWh
Mt
2004
0.78
210
883
667
12.3
38.6
2007
0.84
258
1,198
930
14.7
48.5
2008
1.28
281
1,452
1,161
20.1
53.9
2009
1.41
277
1,628
1,338
23.0
56.5
2010
1.76
262
2,025
1,748
26.4
66.1
2012
1.87
387
2,457
2,043
30.1
71.4
2012R
2.05
441
2,563
2,103
32.6
75.8
2013
2.17
467
2,605
2,109
32.5
72.4
2004-10
126 %
25 %
129 %
162 %
114 %
71 %
Mtoe = 11.63 TWh.
2012R = CO2-ի հաշվարկի չափանիշները փոխվել են, թվերը նորացված են։
Տրանսպորտ և հեռահաղորդակցություն
Ներկայումս Կատարում խոշոր երկաթուղիներ չկա։ 2008 թվականին գերմանական «Deutsche Bahn International» ընկերության հետ համատեղ ստեղծվում է «Qatari Diar Real Estate Investment» անշարժ գույնքի ներդրումային ձեռնարկությունը, որի նպատակը Կատարում երկաթուղիների և նոր ավտոճանապարհների ստեղծումն է։ 2009 թվականին կնքվեց պայմնագաիր, համաձայն որի նախագծվում էր ստորգետնյա երկաթուղիներով միմյանց կապել Կատարն ու Բահրեյնը։ Սակայն այդ համաձայնությունը չիրականացվեց։ Կատարի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2011 թվականին ստեղծվում է «Qatar Railways Development Company»-ն, որը պատասխանատու է ողջ երկաթուղային ցանցի նախագծման և շինարարական աշխատանքների համար։ Ըստ նախնական տվյալների՝ Կատարի երկաթուղային ցանցերի ընդհանուր երկարությունը պետք է հասնի 750 կմ-ի, իսկ մարդատար և բեռնատար կայարանների թիվը՝ մինչև 100-ի։ 2013 թվականին Կատարի կառավարությունը նախատեսել է 8.2 միլիարդ դոլար՝ Դոհայի մետրոպոլիտենի առաջին փուլի կառուցման համար։ Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է ստեղծել չորս երկաթուղային գծեր և մետրոյի կայարաններ, որոնք կանցնեն քաղաքի կենտրոնով։ Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2019 թվականին՝ մինչ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կատար գալը։ 2010 թվականի տվյալներով՝ Կատարի ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9830 կմ։ Ավտոճանապարհները գրեթե ամբողջությամբ ասֆալտապատված են։ 2002 թվականին փակվել են Կատարի հասարակական տրանսպորտի ոլորտի բոլոր մասնավոր ընկերությունները։ Ներկայումս Կատարի ամբողջ տարածքում գործում են շուրջ 3000 տաքսիներ, որոնք պատկանում են պետական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «Karwa» ապրանքանիշին։ Կատարական տրանսպորտի անբաժանելի մասն են կազմում 100 ստանդարտ և 200 լյուքս դասի լիմուզինները, որոնք պատկանում են օդանավակայանին և խոշոր հյուրանոցներին։ Շքեղ այդ մեքենաները ուղևորափոխադրումներ են Կատարում ամբողջ մայրաքաղաքի տարածքում։ Այնուամենայնիվ, Կատարի հասարակական տրանսպորտի մակարդակը հաճախ քննադատությունների տեղիք է տալիս, քանի որ տաքսիների քանակը փաստացիորեն չի համապատասխանում բնակչության թվին։ Կատարի տրանսպորտի մյուս տեսակներն են խողովակաշարային, ծովային և օդային տրանսպորտը։ 2013 թվականի տվյալներով՝ Կատարն ունի 288 կոնդենսատային, 221 կմ երկարությամբ կոնդենսատա-գազային, 2383 գազային, 745 նավթային գազատարներ և 103 կմ երկարությամբ խողովակաշարներ նավթարդյունահանման համար։ Կատարի էմիրությանն են պատկանում Պարսից ծոցի երեք խոշոր նավահանգիստները՝ Դոհան, Մեսայիդը և ալ-Ռաֆֆանը։ 2010 թվականի տվյալներով Կատարի առևտրայի նավատորմը կազմված է առևտրաարդյունաբերական նկատառումներով օգտագործվող 28 նավերից, այդ թվում՝ 3 բալլերներից, 2 քիմիական հեղուկանավերից, 13 կոնտեյներական նավերից, 6 հեղուկ գազ արտահանող հեղուկանավերից և 4 նավթատար հեղուկանավերից։ Կատարի տարածքում գտնվող միակ միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայանը Դոհայի «Համադ» օդանավակայանն է։
Զբոսաշրջություն
Կատարի աշխարհագրական դիրքը լայն հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Կատարը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ զբոսաշրջային հսկա Արաբական Միացյալ Էմիրությունների հարևանությամբ` Պարսից ծոցի ափին։ Տաք և խոնավ կլիմայական պայմանները, ինչպես նաև ֆինանսական մակարդակը թույլ են տալիս երկրում ստեղծել հիանալի պայմաններ արևային հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների համար։ Այս ոլորտի զարգացմանը նպաստող հանգամանքներից է նաև Կատարի ֆինանսական կայունությունը (մեծ թվով օտարերկրացիներ ապաստանում են այստեղ՝ աշխատանք գտնելու համար)։ Սակայն առկա են նաև մի շարք խոչընդոտներ, որոնց հիմնական մասի պատճառն այն է, որ Կատարը իսլամադավան պետություն է։ Շարիաթի վրա հիմնված Կատարական օրենսդրությունը խիստ պայմաններ է ստեղծում նաև Կատար ժամանած օտարերկրացի իրավախախտների նկատմամբ։ Կատարում զարգացած է մշակութային, առողջապահական, սպորտային տուրիզմը։ Կատարը տիպիկ ավանդական արաբական պետություն է՝ ազգային և մշակութային ահռելի ժառանգությամբ։ Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ բացօթյա ցուցահանդեսներ և թանգարաններ, որոնց մարգարիտը Դոհայի իսլամական արվեստի թանգարանն է։ Կատարը Մերձավոր Արևելքի առաջատար բժշկություն ունեցող երկրներից է։ Ամեն տարի տասնյակ անձինք Եգիպտոսից, Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից ժամանում են Կատար՝ հանրամատչելի և բարձրորակ բուժում ստանալու նպատակով։ Կատարը նաև կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի սպորտի զարգացման մեջ։ Դրա վառ ապացույցն են ամեն տարի այս երկրում անցկացվող սպորտային միջոցառումները (այդ թվում և Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը)։ Զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերը Կատարի կառավարության կողմից ներդրվել է դեռևս տասնամյակներ առաջ։ Այդ ծրագրերի իրականացման ճապարհին մայրաքաղաքում և հարակից տարածքներում կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ և հանգստյան տներ, կոմերցիոն շինություններ և մշակութային կենտրոններ։ Արդյունքում՝ քաղաքամայր Դոհան դարձել է արաբական տարածաշրջանի ամենաճոխ քաղաքներից մեկը։ 2007 թվականին Կատար ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 964 հազար մարդ, իսկ 2010 թվականին՝ շուրջ 1,5 միլիոն։ Զբոսաշրջությունը 2013 թվականին կազմել է ամբողջ երկրի Համախառն ներքին արդյունքի 3.6 %-ը, իսկ 2014 թվականին՝ 4.1 %-ը։
Կատարի տարածքում վաղուց ի վեր կառուցվել են պաշտպանական ամրություններ՝ ամրոցներ և բերդեր։ Դրանք կառուցվել են հիմնականում կրաքարից, կավից և այլ նյութերից։ Կատարի բնակելի տները կառուցված են տեղական կրաքարից, կապիճից և բազմաթիվ այլ շինանյութերից։ Դռները լինում են մետաղական կամ փայտե, պատուհանները՝ հիմնականում ապակե։ Կատարի մայրաքաղաք Դոհայի հին թաղամասերը կառուցված են ավանդական արաբական ճարտարապետական ոճով։ Դոհայի ֆինանսական և քաղաքական կենտրոնը բավականին տարբեր է պատմամշակութային ժառանգություն ունեցող հին թաղամասից։ Ժամանակակից քաղաքը կորցրել է արաբական ճարտարապետությանը բնորոշ լուծումները և կառուցվել է արևմտյան ճարտարապետության ազդեցությամբ։
2006 թվականին Կատարում սկսվել է էկո-քաղաքի շինարարական աշխատանքներ։ Այս ծրագրի մեծ ներդրվել է 45 միլիարդ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2019 թվականին։ Ծրագրի ավարտին Դոհան կունենա 450 հազար մարդ բնակչություն, այդ թվում՝ 200 հազար մշտական բնակիչ։
Դոհայի ժամանակակից ճարտարապետական գլուխգործոցը հանդիսանում է 400 հեկտար տարածք ընդգրկող արհեստական կղզին, որը կոչվում է «Մարգարտահատ Կատար»։ Այն աշխարհի ամենամեծ տեխնածին կղզին է՝ թանկարժեք ապակյա շինություններով և ճարտարապետական նոր լուծումներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ԱՄՆ 15 միլիարդ դոլար։ Դոհայի ժամանակակից շինությունների մեծամասնությունը նախագծված է եվրոպացի (հիմնականում՝ իսպանացի և ֆրանսիացի) ճարտարապետների կողմից։
Նախքան Կատարում նավթի հայտնաբերումը՝ Կատարցիները արվեստի ճյուղերից նախապատվություն էին տալիս գեղագրությանն ու ճարտարապետությանը։ Նավթային հեղափոխությունից հետո նկարչոթյունը դարձավ Կատարական արվեստի ամենահայտնի ձևերից մեկը։ Երկրի տարածքում սկսեցին կազմակերպվել ցուցահանդեսներ, որտեղ վաճառվում էին հայտնի արվեստագետների կտավները։ Կատարական կերպարվեստի հիմնադիրը Յուսուֆ Ահմադն է, ով էլ 1977 թվականին Դոհայում կազմակերպեց առաջին նկարչական ցուցահանդեսները։ Նրա նախաձեռնությամբ Կատարում բացվեց առաջին գեղարվեստական պատկերասրահը։ 1982 թվականին կազմակերպվեց կանանց առաջին ցուցահանդեսը։ 20-րդ դարի վերջին Կատարցի արվեստագետները ստեղծագործում էին հիմնականում սյուրռեալիզմի, ռեալիզմի և էքսպրեսիոնիզմի ժանրերում։
Երաժշտություն և պարարվեստ
Կատարական երաժշտությունը հիմնված է ծովային ժողովրդական պոեզիայի, քնարերգության, երգարվեստի և պարեարվեստի վրա։ Ծովին նվիրված երգը Կատարական ժողովրդական երաժշտության ամենատարածված տեսակն է[176]։ Մասնավորապես, արաբ երգահանները բազմաթիվ երգեր են նվիրել մարգարտի որսով զբաղվող ձկնորսներին։ Ծովային երաժշտությունը, որն իր ռիթմով տարբերվում է երաժշտության մյուս տեսակներից, ներկայացնում է մարգարտի կյանքի տևողությունը և կենսական նշանակությունը Կատարցիների կյանքում, ինչպես նաև բազմաթիվ ծովային դրվագներ՝ նավարկությունից մինչ նավաբեկություն։ Այս տեսակի երգերը երգվել են մարգարտի որսի ժամանակ։ Ասում են, որ ժամանակին մարգարտի փնտրտուքով զբաղվող յուրաքանչյուր նավ ուներ իր երգը։
Պարը Կատարցիների առօրյայի անբաժանելի մասն է[177]։ Ամեն ուրբաթ օր Դոհայում կազմակերպվում է ավանդական պարերի երեկո։ Կատարական ամենանշանավոր պարը կոչվում է արդա։ Արդա պարում են երկու հոգով՝ հարվածային գործիչների նվագակցությամբ։ Պարսից ծոցի երկրներում հայտնի է արդա պարի երկու տեսակ՝ ցամաքային արդա և ծովային արդա։ Կատարական արդան այս երկու պարի տեսակների խառնուրդն է։ Պարի սկզբում տեղի է ունենում թմբուկներով երթ, որին հաջորդում է զույգերի բաժանումը։ Երկրորդ փուլի ժամանակ պարում են սրերով՝ Կատարելով կտրուկ շարժումներ։
Գրականություն
Կատարական գրականությունն ունի խոր ակունքներ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր պետությունների տիրապետությունն իր ազդեցությունն է ունեցել Կատարցի ժողովրդի ազգային պոեզիայի վրա։ Ավանդական գրողների և բանաստեղծների մեծամասնությունը ստեղծագործել է դասական արաբական ոճով, որը տարբերվում է Կատարցի ժամանակակից ստեղծագործողների գրական ոճից։ 20-րդ դարի կեսերից Կատարցի մշակութային գործիչները սկսեցին ստեղծագործել սյուրռեալիզմի և էքսպրեսիոնիզմի գրական ուղղություններում։ 20-21-րդ դարերում գնալով ավելանում է երիտասարդ բանաստեղծների թիվը, որին նպաստում է այս երկրի ազգայի պոեզիայի վրա արևմտյան գրականության զգալի ազդեցությունը։ Կատարցի երիտասարդ բանաստեղծները գրում են ազատ գրքեր և քնարերգություններ, ինչպես նաև քաղաքական և վավերագրական ստեղծագործություններ։ Կատարական ստեղծագործությունները հրատարակվում են հիմնականում արաբերեն լեզվով, իսկ երբեմն նաև անգլերենով։
Ստեղծագործությունների հիմնական մասը հրատարակվում են «Bloomsbury Qatar Foundation Publishing» (արաբ․՝ بلومزبري مؤسسة قطر للنشر) հրատարակչությունում։ Գրական ստեղծագործություններից բացի հրատարակվում են նաև ամսագրեր և օրաթերթեր։
Մեդիա և լրատվություն
Կատարում մամուլի ազատությունը հարաբերական հասկացություն է։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ այս երկրում մամուլի ազատությունը դրված է հարցականի տակ։ Կատարում հեռուստատեսային հեռարձակումը սկսվել է 1970 թվականից[178]։ Առաջին հեռուստաալիքը «ալ-Ջազիրան» էր, որն իր գործունեությունը սկսել է, որպես արաբական լուրերի կայան։ Հետագայում հեռուստաալիքի սահմաններն ընդարձակել են, իսկ ներկայումս ցանցը հասանելի է բազմաթիվ տարբեր լեզուներով։ Որոշ ժամանակ հետո Կատարական հեռուստատեսությունը համալրվել է գլոբալ ցանցի մի քանի մասնագիտացված հեռուստաալիքներով։
ԶԼՄ-ների կողմից բաց հեռուստատեսությամբ կառավարության, էմիրի կամ իշխող արքայատոհմի քննադատությունը անօրինական է[179]։ Մամուլին վերաբերվող օրենսգրքի 46-րդ օրենսգրքի համաձայն «Կատարի Պետության էմիրը չի կարող ենթարկվել քննադատության, իսկ նրա հայտարարությունները չեն կարող վերնագրվել՝ առանց վերջինիս գրավոր թույլտվության»[180]։ Հետապնդման կարող են ենթարկվել նաև իսլամատյաց լրագրողները, կամ բոլոր այն լրատվական աշխատողները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վիրավորանք են հասցնում մուսուլմանական կրոնին։ 2014 թվականին ընդունվում է կիբեռհանցագործության կանխարգելման մասին օրենք[181]։ Օրենքում նշվում է, որ երկրում սահմանափակվում է մամուլի ազատությունը։ Այն ենթադրում է կեղծ լուրեր հրապարակող կամ երկրի խաղաղությունն ու անդորրը վտանգող օրինազանցների անխտիր դատապարտում[182]։ Պարսից ծոցի երկրների մարդու իրավունքների կենտրոնի հայտարարությամբ՝ Կատարում օրենքը սպառնալիք է խոսքի ազատության համար։ Միևնույն ժամանակ կառույցը հորդորել է Կատարական կառավարությանը վերանայել երկրի օրենսդրության որոշ կետեր։
Վերջին տարիներին մամուլը Կատարում ընդլայնվել է։ Ներկայումս այս երկրի տարածքում շրջանառվում են յոթ թերթեր, որոնցից չորսը լույս են տեսնում արաբերենով, իսկ երեքը՝ անգլերենով[183]։ Կան նաև հնդկական, նեպալական և շրիլանկայական թերթեր, որոնք տպագրվում են Կատարի ազգային փոքրամասնությունների համար։
Խոհանոց
Կատարի ազգային խոհանոցը ձևավորվել հարավասիական տարածաշրջանի ազգային խոհանոցների ազդեցությամբ՝ չկորցնելով արաբական խոհանոցին բնորոշ առանձնահատկությունները։ Շրջանի ավանդական ճաշատեսակներից շատերը հիմնված են ծովամթերքի՝ հատկապես օմարի, ծովախեցգետնի, թունաձկան և այլնի վրա[184]։ Լայն կիրառություն ունի նաև հալյալ (արաբ․՝ حلال, արաբերենից թարգմանաբար՝ թույլատրելի) մսամթերքը, որը հարմարեցված է մուսուլմանական օրենքներին։ Բնական սնունդը (օրինակ՝ թթու խնձորն ու թարմ նուշը) համարվում է նուրբ խորտիկ։ Ինչպես արաբական մյուս երկրների ազգային խոհանոցներում, այնպես էլ Կատարական խոհանոցում լայն կիրառություն ունեն բրինձն ու կծու համեմունքները։ Կատարի ազգային ուտեստը համարվում է եմենական ծագում ունեցող կաբսա ճաշատեսակը, որը պատրաստվում է մսից և բրնձից։ Ճաշատեսակը Կատարում առավել հայտնի է մաքբուս (արաբ․՝ مكبوس) անվանումով։ Կատարցիների ամենասիրած ուտեստներից է նաև կովի կամ այծի կաթով շոգեխաշված գառան կամ ոչխարի միսը։ Նշանավոր ուտեստներից է նաև ղուզին, որն իրենից ներկայացնում է բրնձով և ընկույզով համեմված գառան աղացած միս[185]։ Կատարցիների առօրյայում ամենաշատ օգտագործվող ճաշատեսակներից է հումուսը, որը պարունակում է մեծ քանակությամբ որոկյալ բուսական սպիտակուցներ, թաղաթանյութ, չհագեցած ճարպերև երկաթ։ Հումուսը պատրաստում են շոգեխաշած սիսեռից, որը հետո մշակում են և ստանում համասեռ զանգված։
Սիսեռի պատրաստի խյուսի մեջ ավելացնում են ձիթապտուղի յուղ, կիտրոնի մզվածք կամ պատրաստի հյութ (առանց շաքարավազի) և թահին, այն է՝ քնջութի սոուս։ Համեմունքները ավելացնում են ըստ ցանկության և ճաշակի։ Կատարական խոհանոցն ունի նաև մի քանի համեղ աղանդերներ։ Դրանցից են մալալաբիան, որը կազմված է վարդի ջրից և պիստակ պուդինգից և ում ալի, որն էլ իր հերթին կազմված է հացի պուդինգից, ընկույզից և սպիտակ չամիչից։
Կատարական խոհանոցում ալկոհոլային խմիչքներ չեն օգտագործվում, փոխարենը՝ լայնորեն կիրառվում է թեյ և սուրճ։ Արաբական սուրճը չունի դառնություն և Կատարցիների ճնշող մեծամասնությունն այն օգտագործում է առանց շաքարավազ ավելացնելու։ Կատարական սուրճի առավելություններից մեկն այն է, որ այն պարունակում է բավականին մեծ քանակությամբ կոֆեին, որն ակտիվացնում է նյարդային համակարգը և օգնում է քնկոտներին՝ տալով զգալի էներգիա։ Սուրճն արաբական երկրների ոչ նյութական մշակութային ժառանգությունն է, որը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի վերահսկողության տակ։
Կատարցիների սննդակարգը բավականին պարզ է։ Նախաճաշին նրանք սովորաբար ընդունում են թեթև կերակուր՝ մածուն, պանիր կամ ձիթապտուղ՝ սուրճի ընկերակցությամբ։ Կեսօրվա ճաշը սովորաբար ավելի ծանր է և դժվարամարս։ Այն կազմված է նախուտեստից և աղանդերից։ Սովորաբար կեսօրին Կատարցիներն ուտում են գառանմիս, ձուկ, բանջարեղեն կամ բրինձ պարունակող ճաշատեսակներ և արաբական հաց։ Երեկոյան ճաշը սովորաբար ավելի թեթև է՝ բացառությամբ ռամադանի և հատուկ առիթների։ Կատարցիների կենցաղի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանցից շատերը հացը կիսելու ժամանակ դանակներ չեն օգտագործում[184]։
Սպորտ
Ֆուտբոլը Կատարի ամենատարածված սպորտաձևն է։ Կատարի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականը 1981 թվականին հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Արևմտյան Գերմանիայի ֆուտբոլի հավաքականին «4-0» հաշվով՝ դառնալով առաջնության փոխչեմպիոն։ 2011 թվականին Կատարում է անցկացվել Ասիայի 15-րդ առաջնությունը։ Առաջին անգամ այդ մրցաշարը Կատարը հյուրընկալել էր հեռավոր 1988 թվականին։ 2010 թվականիդեկտեմբերի 2-ին Կատարը ստացել է Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը հյուրընկալելու իրավունք։ Այսպիսով, 2022 թվականինԿատարի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակչին՝ շրջանցելով որակավորման փուլը։ Մրցույթի կազմակերպիչները ՖԻՖԱ-ի հովանավորությամբ նախատեսում են կառուցել 9 նոր մարզադաշտեր, ինչպես նաև ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող 3 մարզադաշտերը։ Այսպիսով՝ Կատարն առաջին արաբական երկիրն է, որ հյուրընկալում է հեղինակավոր ֆուտբոլային այս մրցաշարը։ Այնուամենայնիվ, մի շարք ֆուտբոլային քննադատներ մեղադրել են ՖԻՖԱ-ին կոռուպացված լինելու համար։ Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման որոշմանը գլխավորապես դեմ է ՈւԵՖԱ-ի ներկայացուցչությունը։ Վերջիններիս պատճառաբանմամբ եվրոպական հավաքականների ֆուտբոլիստներն ի վիճակի չեն մարզադաշտ դուրս գալ արաբական ամռան եղանակային պայմաններում։ 1972 թվականից ի վեր ամեն տարի Դոհայում անցկացվում է Կատարի էմիրի առաջնությունը, որը երկրի գլխավոր սպորտային մրցաշարներից է։ Կատարում զգալի հաջողություններ ունեն թիմային մյուս մարզաձևերը ևս։ 2015 թվականին Դոհան հյուրընկալում է հանդբոլի աշխարհի 24-րդ առաջնությունը։ Կատարի հանդբոլի ազգային հավաքականը առաջնության ընթացքում առավելության է հասնում Բրազիլիայի, Չիլիի, Սլովենիայի, Բելառուսի, Գերմանիայի, իսկ 1/4 եզրափակչում նաև Լեհաստանի հավաքականի նկատմամբ։ Եզրափակչում հաղթանակը բաժին հասավ Ֆրանսիային, իսկ Կատարը սեփական հարկի տակ դարձավ փոխչեմպիոն։ Կատարը զգալի հաջողություններ ունի նաև բասկետբոլի ասպարեզում։
Դոհայի միջազգային թենիսի համալիրը 2008 և 2010 թվականներին հյուրընկալել է կանանց պրոֆեսիոնալ միջազգային թենիսի WTA Ամփոփիչ մրցաշարը։ Ամեն տարվա փետրվարին Կատարի սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ վեց օր անընդմեջ անցկացվում են հեծանվավազքի մրցաշարեր։ Մրցույթն ընթանում է վեց տարբեր փուլերով, իսկ առաջնության հաղթողը մասնակցում է ազգային մրցությանը։ Կատարի մայրաքաղաք Դոհան մեկ անգամ իր հարկի տակ ընդունել է Ասիայի վոլեյբոլի առաջնությունը։
Ծանոթագրություններ
↑«Բնակչության կառուցվածքը». Զարգացման պլանավորման և վիճակագրության նախարարություն. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
↑Պաուլ Ռիսը Դոհայում. «Բլատերը հասնում է Արաբիա». Առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրը արաբական Կատարն է. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
↑«Կատարի պատմություն»(PDF). www.qatarembassy.or.th. Արտաքին գործերի նախարարություն՝ Կատար, Լոնդոն, Միացյալ Թագավորություն. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
↑«Կատարի Պետություն». Կենտրոնական հետախուզության գործակալություն. 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
↑Ա․Հ․ Մուբաշեր (1993). Հողի սնկերը Կատարում և այլ արաբական երկրներում. Գիտական և կիրառական հետազոտությունների կենտրոն, Կատարի համալսարան. էջ i–xvi, 570 էջ, 86 plates. ISBN978-99921-21-02-3.
↑«Կատարի Պետության սահմանադրություն». «Հոդված 1։ Կատարն անկախ արաբական երկիր է։ Իսլամը երկրի պաշտոնական կրոնն է, իսկ շարիաթը՝ օրենսդրության հիմնական աղբյուրը։»
↑«ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե. Մարդու իրավունքների մոնիտորինգ և դաժանության իրավական ճանաչում». Մարդու իրավունքներ. 313 (3): 777–800. 2009.
↑Եզրակացություններ և առաջարկություններ՝ Կատար (Report). ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն. 2006 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին. «Քրեական օրենսգրքի որոշ դրույթներ թույլ են տալիս դատական և վարչական մարմինների կողմից պատժամիջոցներ կիրառել, որպես դավադրություն։ Դրանք կիրառվում են կոնվենցիայի պարտավորվածությունների խախտման համար։ Կոմիտեն նշում է, որ իշխանությունները ներկայումս փոփոխություններ են նախատեսում։»
↑«Կատարն ԱՄՆ-ի դաշնակիցն է։ Նրանք նաև գիտակցում են ահաբեկչությունը։ Ի՞նչ է կատարվում». New Republic. 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է հոկտոմբերի 7, 2014-ին. «Երկու գերակշիռ նպատակներից մեկը Կատարի քաղաքականության առաջ քաշելն է, իսկ մյուսը՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում Կատարի ազդեցության սփռումն է։ Սա սկզբում արտացոլում էր նախկին իշխանի և ներկայիս էմերի հայրը, Շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի և նրա արտգործնախարարի, ինչպես նաև վերջին վարչապետ Շեյխ Համադ բին Ջասիմ ալ-Թանիի անձնական փառքը։ Երկրորդ նպատակը եղել է իշխող ընտանիքի և պետականության անվտանգության ապահովումը։» {{cite journal}}: |first1= missing |last1= (օգնություն)
↑«Բնակչության կառուցվածքը». Կատարի ազգային վիճակագրական մարմին. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին. 2010 թվականի մարդահամարի տվյալներ, Ազգային վիճակագրական մարմին
↑«Կատարի բնակչություն». Reuters. 2013 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
↑«Կրոնական կազմը ըստ երկրի»(PDF). Global Religious Landscape. Pew Forum. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
↑Դ․ Բարեթ; Ջորջ Կուրիան; Թոդ Ջոնսոն (2001). Համաշխարհային քրիստոնեական հանրագիտարան. Ժամանակակից աշխարհի եկեղեցիների և կրոնների համեմատական հետազոտություն. Vol. 1. Oxford University Press. էջ 617. ISBN978-0-19-510318-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 286)։
Entrance of a single screen Cinema in Kolkata, fully jammed with film posters showing the film enthusiasm of the city Cinema has been one of the most popular forms of entertainment in the city of Kolkata, India and movie theatres since the 20th century. And movie theatres are major entertainment venues in the city.[1] Notable cinemas There are many single screen and multiplex halls in the city. Single screen Bijoli Cinema Bijoli Cinema is located in 38, Shyama Prasad Mukherjee Rd, Jat...
Hen Detailopname met de typische brede stand en dubbele omzoming Het Indisch vechthoen of Indische vechter is een Engels kippenras, dat omtrent 1820 als vleeskip gefokt is uit Aseels, Oud-Engelse vechters en Maleiers[1] Er bestaat ook een krielvariant. Geschiedenis Naar verluidt was het Sir Walter Raleigh Gilbert die rond 1820 door kruisingen van verschillende vechthoenders een nieuw ras creëerde.[2] Het ras droeg de dubbele naam Indische vechter en Cornish game vanwege de oo...
Swedish politician Birgitta OhlssonOhlsson in 2011Minister for European Union AffairsIn office2 February 2010 – 3 October 2014Prime MinisterFredrik ReinfeldtPreceded byCecilia MalmströmSucceeded byOffice abolishedLeader of the Liberal Youth of SwedenIn office1999–2002Preceded byErik UllenhagSucceeded byFredrik Malm Personal detailsBorn (1975-07-20) 20 July 1975 (age 48)Linköping, SwedenPolitical partyLiberalsSpouseMark KlambergAlma materStockholm University Eva Birgitta Oh...
У Вікіпедії є статті про інших людей з таким прізвищем: див. Абрисовський. Абрисовський Савин Йосипович Основна інформаціяДата народження 1874Місце народження Старі Петликівці, Бучацький район, Тернопільська область, СРСРДата смерті 31 травня 1900(1900-05-31)[1]Місце смерті Ко
عبد اللطيف بن عزي معلومات شخصية الميلاد 20 أغسطس 1968 (العمر 55 سنة)وجدة مواطنة المغرب الطول 198 سنتيمتر الوزن 115 كيلوغرام الحياة العملية المدرسة الأم المدرسة العليا للعلوم الاقتصادية والتجارية [لغات أخرى] المهنة لاعب اتحاد الرغبي اللغات الفرنسية ا...
Blick auf die Westheimsiedlung vom Messerschmitt-Werksbad und auf die Ortschaft Winzer mit Winzerer Höhen im Hintergrund (ca. 1938–1942) Das Westheim, auch Westheimsiedlung genannt, ist eine Arbeitersiedlung aus den 1930er-Jahren sowie Namensgeber des gleichnamigen Unterbezirks im Westenviertel von Regensburg.[1] Inhaltsverzeichnis 1 Geografie 2 Geschichte 2.1 Baugebiet 2.2 Baugeschichte 2.3 Organisation 3 Galerie 4 Literatur 5 Weblinks 6 Einzelnachweise Geografie Die Westheimsiedl...
Ця стаття є частиною Проєкту:Черкащина (рівень: невідомий) Портал «Черкащина»Мета проєкту — покращувати усі статті, що розповідають про Черкаську область. Ви можете покращити цю статтю, відредагувавши її, а на сторінці проєкту вказано, чим ще можна допомогти. Учасники про
Restaurant in New York, United StatesGallaghers SteakhouseRestaurant informationEstablishedNovember 1927; 96 years ago (1927-11)Owner(s)Dean PollFood typeSteakStreet address228 West 52nd Street, in the Theater District, ManhattanCityNew York CityStateNew YorkCountryUnited States Gallagher's Steakhouse is a steakhouse restaurant at 228 West 52nd Street in the Theater District in Manhattan, New York City.[1] It was founded in November 1927[2] by Helen Gall...
أ. ليو أوبنهايم معلومات شخصية الميلاد 7 يونيو 1904 فيينا الوفاة 21 يوليو 1974 (70 سنة) بيركيلي، كاليفورنيا مواطنة الولايات المتحدة الحياة العملية المدرسة الأم جامعة فيينا المهنة مؤرخ، وأستاذ جامعي، وعالم آشوريات [لغات أخرى] اللغات الألمانية
Die Gleichtaktunterdrückung (englisch Common-Mode Rejection, kurz CMR) in der Elektronik besagt, dass eine Gleichtaktverstärkung unterdrückt wird oder in welchem Umfang das möglich ist. Prinzipiell verfügt ein elektrischer Differenzverstärker mit seinen zwei Eingängen einerseits über eine Gegentaktverstärkung, die den Unterschied zwischen beiden Eingangsspannungen untereinander erfasst, und andererseits über eine Gleichtaktverstärkung, die den gemeinsamen Unterschied zu einem Bezug...
Bentor Estatua en honor a Bentor en el mirador de El Lance, Icod el Alto, de Carmen LeónInformación personalOtros nombres Ventor, Bentore, Bentorey, BenytomoNacimiento siglo XVTenerifeFallecimiento Enero o febrero de 1496Los Realejos, TenerifeCausa de muerte SuicidioEtnia GuancheFamiliaPadres Bencomo ¿Hañagua?Hijos Un varón ¿Ana Gutiérrez?Familiares Tinguaro (tío), ¿Dácil? (hermana), ¿Ruymán? (hermano), ¿Rosalva o Ramagua? (hermana), Collarampa (hermana) y Chachiñama (...
This article or section should specify the language of its non-English content, using {{lang}}, {{transliteration}} for transliterated languages, and {{IPA}} for phonetic transcriptions, with an appropriate ISO 639 code. Wikipedia's multilingual support templates may also be used. See why. (April 2019) This is a list of Galician words of Celtic origin, many of them being shared with Portuguese (sometimes with minor differences) since...
Ninetta May RunnalsRunnals in 1960BornJanuary 14, 1885Dover-Foxcroft, MaineDiedJune 1, 1980(1980-06-01) (aged 95)Waterville, MaineNationalityAmericanEducationB.S. mathematics, Colby College, 1908M.A., Columbia University, 1920OccupationDean of WomenYears active1920–1926; 1928–1949EmployerColby CollegeSuccessorBarbara Sherman[1]Parent(s)William Frank RunnalsIda Jane Bowker RunnalsAwardsMaine Women's Hall of Fame, 1992 Ninetta May Nettie Runnals (January 14, 1885 – June ...
Japanese manga series You can help expand this article with text translated from the corresponding article in Japanese. (April 2009) Click [show] for important translation instructions. View a machine-translated version of the Japanese article. Machine translation, like DeepL or Google Translate, is a useful starting point for translations, but translators must revise errors as necessary and confirm that the translation is accurate, rather than simply copy-pasting machine-translated text...
2011 studio album (reissue) / EP by Take ThatProgressedStudio album (reissue) / EP by Take ThatReleased13 June 2011Recorded2009–2010Studio Abbey Road Studios (London, United Kingdom) Sarm West Studios, (London) Electric Lady Studios (New York City, United States) Genre Pop electropop rock alternative rock Length34:58LabelPolydorProducerStuart PriceTake That chronology Progress(2010) Progressed(2011) Progress Live(2011) Singles from Progressed Love LoveReleased: 11 May 2011 W...
For the South Korean film, see The Unforgiven (2005 film). World Wrestling Entertainment pay-per-view event UnforgivenPromotional poster featuring John Cena and Kurt AnglePromotionWorld Wrestling EntertainmentBrand(s)RawDateSeptember 18, 2005CityOklahoma City, OklahomaVenueFord CenterAttendance8,000Buy rate243,000Pay-per-view chronology ← PreviousSummerSlam Next →No Mercy Unforgiven chronology ← Previous2004 Next →2006 The 2005 Unforgiven was the eighth annual Unfo...
KoreanikPersebaranKorea, ManchuriaPenggolonganbahasaSalah satu rumpun bahasa utama duniaBahasa indukProto-KoreanikSubcabang Korea Jeju †Baekje †Goguryeo Kode bahasaGlottologkore1284Lokasi penuturanPersebaran rumpun bahasa Koreanik saat ini Portal Bahasa L • B • PWBantuan penggunaan templat ini PemberitahuanTemplat ini mendeteksi bahwa artikel bahasa ini masih belum dinilai kualitasnya oleh ProyekWiki Bahasa dan ProyekWiki terkait dengan subjek. Apa tujuan penilaian arti...
Paulista Pernambucanas Estação PaulistaAcesso do lado par da Rua da Consolação. Uso atual Estação de metrô Proprietário Governo do Estado de São Paulo Concessionária Grupo CCR S.A. Administração ViaQuatro Linha Amarela Sigla PTA Posição Subterrânea Plataformas Laterais Capacidade Para até 150 mil passageiros/hora Serviços Conexões Consolação Informações históricas Inauguração 25 de maio de 2010 (13 anos) Localização Localização Estação Paulista Endereç...
1983 video gameExcaliburPublisher(s)Atari Program ExchangeDesigner(s)Chris CrawfordLarry SummersValerie AtkinsonPlatform(s)Atari 8-bitRelease1983Genre(s)StrategyMode(s)Single-player Excalibur is a 1983 resource-management strategy video game for the Atari 8-bit family. It was designed by Chris Crawford and developed with the help of Larry Summers and Valerie Atkinson. Like Crawford's earlier Eastern Front (1941), Excalibur was published by the Atari Program Exchange. Gameplay The object of th...
Arab-Andalusian Muslim writer and philosopher (1126–1198) The Commentator redirects here. For other uses, see Commentator (disambiguation). AverroesIbn Rushdابن رشدStatue of Averroes in Córdoba, SpainBorn(1126-04-14)14 April 1126Córdoba, Al-Andalus, Almoravid EmpireDied11 December 1198(1198-12-11) (aged 72)Marrakesh, Almohad CaliphateOther namesAbū l-Walīd Muḥammad ibn ʾAḥmad ibn RushdThe CommentatorEraMedieval, Islamic Golden AgeRegionIslamic philosophySchoolAristo...