«Լը Մոնդ» (ֆր.՝ Le Monde, թարգ․՝ «Աշխարհ»), ֆրանսիական օրաթերթ։ Ունի ձախ ազատական կողմնորոշում։ 2014 թվականի տվյալներով տպաքանակը եղել է 364 240 օրինակ (դրանից մոտավորապես 40 հազար օրինակը վաճառվում է արտասահմանում)։ Հիմնադրվել է Շառլ դը Գոլի կարգադրությամբ, 1944 թվականին[3] և նույն թվականի դեկտեմբերի 19-ին լույս է տեսել առաջին համարը։ 1995 թվականի դեկտեմբերի 19-ից օրաթերթը կարելի է կարդալ նաև առցանց։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզի 13-րդ շրջանում՝ Boulevard Auguste Blanqui, 80 հասցեում։
2021 թվականին Reuters Institute for the Study of Journalism կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները վկայել են, որ ֆրանսիացիների շրջանում «Լը Մոնդ»-ը համարվում է առավել վստահելի ազգային օրաթերթը[4]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Merrill, John C. and Harold A. Fisher. The world's great dailies: profiles of fifty newspapers (1980) pp 202–10
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 701)։
|