Արժույթ

Արժույթ (միջին անգլերեն՝ curraunt` «շրջանառության մեջ», լատ.՝ currens` «ընթանալ», -entis), հասկացության ամենատարածված օգտագործումը վերաբերում է փողի՝ որպես փոխանակման միջոցի գործառույթին, ինչպես նաև օգտագործման կամ շրջանառության բոլոր ձևերին[1][2]։ Մասնավորապես վերաբերում է շրջանառվող թղթադրամներին և մետաղադրամներին։ Ընդհանրացված սահմանումն այն է, որ արժույթը փողի տեսակների (դրամական միջոցներ) համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, հատկապես այն գործածության մեջ դրած երկրի բնակչության համար[3]։ Օրինակ՝ ԱՄՆ դոլար (US$), ֆունտ ստերլինգ (£), Ավստրալիական դոլար (A$), Եվրո (€), Ռուսական ռուբլի և Հնդկական ռուփի։ Այս բազմապիսի արժույթները ճանաչված են որպես ազգային կամ պահպանման արժեք և փոխանակվում ու օգտագործվում են այլ երկրների արժութային շուկաներում։ Ըստ այդ շուկաների էլ սահմանվում են արժույթների հարաբերական արժեքը՝ արտահայտված տվյալ երկրի արժույթով։ Այդ առումով արժույթների արժեքները սահմանվում են պետության կամ կառավարության կողմից[4]։ Ըստ վերը նշվածի` արժույթի բնորոշումները ունեն որոշակի սահմանափակումներ։ Ըստ «արժույթի» մեկ այլ բնորոշման` այն ընդգրկում է, համապատասխանաբար, թղթադրամ, մետաղադրամ և փող հասկացությունները։

Արժույթները դասակարգում են 2 դրամական համակարգերի՝ թղթային (ֆիատ) և ապրանքային, կախված նրանից թե ինչն է երաշխավորում կամ ապահովում արժույթի արժեքը (տնտեսությունը ամբողջությամբ ապահովված է կառավարության մետաղային՝ ոսկու պահուստով)։ Որոշ աժույթներ քաղաքական իրավաբանության տեսանկյունից օրինական վճարամիջոց են, իսկ մնացածը ընդամենը փոխանակման միջոց են և ունեն տնտեսական արժեք։ Թվային արժույթը ծագել է համակարգչի և համացանցի հանրաճանաչ դառնալուց հետո և օգտագործվում է որպես շրջանառության միջոց։

Պատմություն

Վաղ արժույթ

Cowry shells- ն օգտագործվում է արաբ վաճառողի կողմից որպես դրամ:

Սկզբնապես որպես փոխանակման միջոց օգտագործվում էր հնագույն Միջագետքի, ավելի ուշ նաև Հին Եգիպտոսի տաճարների ամբարներում պահված հացահատիկը։

Արժույթի առաջին փուլում մետաղները օգտագործվում էին որպես խորհրդանիշներ՝ ներկայացված ապրանքային արժեքի տեսքով։ Սա էլ ձևավորեց առևտրի հիմքը «բարեբեր մահիկում» ավելի քան 1500 տարի առաջ։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի առևտրային համակարգի փլուզումը ճգնաժամ առաջացրեց այն ժամանակաշրջանում, երբ փոխանակման միջոցը պահելու համար որևէ ապահով վայր չկար․ շրջանառվող միջոցի արժեքի պահպանման միջավայրը պետք է լինի այնքան հուսալի, որքան այդ արժեքային պաշարները պահող ուժերը։ Առևտուրը կարող էր զարգանալ միայն այդ ուժերի շնորհիվ։ Մինչ ուշ Բրոնզի դարը մի շարք պայմանագրեր հաստատեցին առևտրականների անվտանգ անցումը դեպի միջերկրյածովյան շրջան` հյուսիս-արևմուտքում տարածվելով դեպի Կրետե-Մինոսյան և Միկենք, հարավ-արևելքում՝ դեպի Էլամ և Բահրեյն։ Հայտնի չէ, թե ինչն էր օգտագործվում որպես դրամական միավոր, բայց կարծիք կա, որ պղնձաձույլ ցլի կաշվին նմանվող մետաղական միավորները, որոնք պատրաստվում էին Կիպրոսում, օգտագործվում էին որպես դրամական միավոր։

Մերձծովյան ժողովուրդների իրականացրած ծովահենության և արշավանքների աճը ասոցացվում է բրոնզեդարյան փլուզման հետ, որն էլ պղնձաձույլ մետաղական միավորների առևտրային համակարգը հասցրեց ավարտին։ Ք․ա․ 10-ից 9-րդ  դարերում փյունիկյան առևտրի վերականգնումն էր, որ հանգեցրեց բարգավաճման, և առաջացան իրական մետաղադրամները։ Առաջինը ստեղծվեց Անատոլիայում՝ Լիդիայի Կրեսոս թագավորի պատկերով, իսկ ավելի ուշ՝ հունական և պարսկական պատկերներով։ Աֆրիկայում օգտագործվում էին տարբեր արժեքային պաշարների տեսակներ՝ ուլունքներ, մետաղաձույլեր, փղոսկրե առարկաներ, զենքերի բազմազան ձևեր, ընտանի կենդանիներ, ձեռնաշղթաներ, կավային խառնուրդներ և այլ հողային միացություններ։ 15-րդ դարից սկսած՝ Արևմտյան Աֆրիկայում ստրուկների վաճառքի համար դրամական միջոց էին հանդիսանում մետաղական ձեռնաշղթաները՝ օղակները։ Աֆրիկական արժույթը դեռևս աչքի է ընկնում իր բազմազանությամբ և շատ տեղերում պահպանվում են փոխանակման բազմազան տեսակները։

Մետաղադրամներ

Այս գործոնները հանգեցրին նրան, որ մետաղն իրենով դառնա արժեքային պահուստ` սկզբում՝ արծաթը, հետո՝ ոսկին, ապա՝ բրոնզը։ Այժմ կան պղնձյա և այլ ոչ արժեքավոր մետաղադրամներ։ Մետաղները հանքաարդյունահանվեցին, կշռվեցին և դարձան մետաղադրամներ։ Սա մետաղադրամը ստացող անհատի երաշխիքն էր, որ նա ստանում էր որոշակի զանգված ունեցող թանկարժեք մետաղ։ Մետաղադրամները կարող էին կեղծված լինել, բայց ստանդարտ մետաղադրամների առկայությունը ստեղծեց հաշվի մի նոր միավոր, ինչն էլ նպաստեց բանկային գործունեությանը։ Արքիմեդի օրենքը նախատեսում էր հետևյալը․ մետաղադրամների ճշտգրիտ զանգվածը կարող է հեշտությամբ ստուգվել, և այդպիսով դրա արժեքը կարող է սահմանվել, նույնիսկ եթե այն տաշվել և կեղծվել է։

Մետաղադրամներ օգտագործող հիմնական տնտեսությունները ունեին տարբեր արժեքների մետաղադրամներ՝ պատրաստված պղնձից, արծաթից կամ ոսկուց։ Ոսկյա մետաղադրամները ամենաթանկարժեքն էին և օգտագործվում էին մեծ գնումների, հարկային վճարումների և պետական աջակցության համար։ Հաշվարկային միավորները հաճախ սահմանվում էին որպես ոսկե մետաղադրամի հատուկ տեսակի արժեք։ Արծաթե մետաղադրամները օգտագործվում էին միջին չափի գործարքների համար, երբեմն նաև սահմանվում որպես հաշվարկային միավորներ, մինչդեռ պղնձե, արծաթե կամ էլ դրանց խառնուրդից առաջացած մետաղադրամները կարող էին օգտագործվել ամենօրյա գործարքների համար։ Այս համակարգը օգտագործվում էր Հին Հնդկաստանում մինչ Մահաջանապադասի ժամանակաշրջանը։ Տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր տեղամասերում այս երեք մետաղների արժեքների ճշտգրիտ հարաբերակցությունը մեծապես տարբերվել է։ Օրինակ՝ Կենտրոնական Եվրոպայի Հարց լեռներում արծաթի հանքերի բացումը համեմատաբար արժեզրկեց արծաթը, ինչը տեղի ունեցավ նաև իսպանական նվաճումներին հաջորդող Նոր աշխարհի ջրհեղեղից հետո։ Ինչևիցե, քանի որ ոսկին հազվադեպ հանդիպող մետաղ էր, հետևաբար այն ավելի արժեքավոր էր, քան արծաթը։ Համապատասխանաբար, արծաթը ավելի արժեքավոր էր, քան պղինձը։

Թղթադրամ

Ժամանակակից Չինաստանին նախորդող ժամանակաշրջանում վարկի և փոխանակման համար անհրաժեշտ էր այնպիսի փոխանակման միջոց, որը ավելի թեթև կլիներ, քան հազարավոր պղնձե մետաղադրամները։ Դա հանգեցրեց թղթե փողի ներդրմանը։ Դրանց ներմուծումը աստիճանական գործընթաց էր, որը տևեց Թան դինաստիայի (618-907) ժամանակաշրջանից մինչև Սոնգ դինաստիայի (960–1279) ժամանակները։ Սա էլ հնարավորություն տվեց առևտրականներին փոխանակել ծանր մետաղադրամները՝ ավանդի ստացման համար թողարկված վարկային գրառումների հիման վրա։ Այս գրառումները ժամանակավոր օգտագործվում  էին սահմանափակ տարածքներում։ 10-րդ դարում Սոնգ դինաստիան իր աղի մենաշնորհային արդյունաբերությունում առևտրականների շրջանում շրջանառության մեջ դրեց այս վարկային գրառումները։ Սոնգ դինաստիան իրավունք տվեց մի շարք խանութների թղթադրամներ թողարկել, իսկ 12-րդ դարի սկզբին կառավարությունը վերջապես հանձնարարեց այս խանութներին, որ թողարկեն պետական թղթադրամը։ Սակայն թողարկված թղթադրամները դեռևս մասնավոր էին, և դրանց վավերականությունը ժամանակավոր էր։ Դեռ 13-րդ դարի կեսը չէր, երբ կառավարության թողարկած թղթե փողի ստանդարտ և միատեսակ տարբերակը դարձավ ընդունելի համազգային արժույթ։ Մինչև 11-րդ դարը արդեն իսկ լայն տարածում գտած փայտաքարային տպագրությունը և Բի Շենի շարժական տպագրությունը թղթադրամի մեծածավալ արտադրության խթաններ հանդիսացան Չինաստանում։

Song Dynasty Jiaozi, աշխարհի ամենաթանկ թղթային գումար

Միևնույն ժամանակ միջնադարյան իսլամական աշխարհում 7-ից 12-րդ դարերում հզոր դրամական տնտեսություն է ստեղծվել կայուն արժեքավոր արժույթի (դինար) շրջանառության ծավալների հիման վրա։ Մուսուլման տնտեսագետների, առևտրականների և շուկայագետների կողմից ներկայացված նորարարությունները ներառում էին վարկերի[5], չեկերի, հաշիվների, խնայողական հաշիվների, գործարքների հաշիվների, փոխառությունների, վստահված անձանց, փոխարժեքների, երաշխավորված վարկերի և պարտքերի վաղաժամկետ օգտագործումը վարկային կազմակերպությունների[6] և բանկային հաստատությունների համար[6]։ Եվրոպայում թղթե փողերը առաջին անգամ ներկայացվեցին Շվեդիայում 1661թ-ին (թեև Վաշինգտոն Իրվինգը նշում է, որ նախկինում դրանք օգտագործվել են արտակարգ դեպքերում, օրինակ, այն օգտագործվել է իսպանացիների կողմից` Գրենադայի պաշարման ժամանակ)։ Քանի որ Շվեդիան հարուստ էր պղնձով, շրջանառության մեջ եղել են պղնձե շատ մետաղադրամներ։ Այդ հանգամանքը, սակայն, արդյունավետ չէր, քանի որ համեմատաբար ցածր գնով էր ներկայացվում մետաղադրամը, չնայած որ պահանջը անսովոր մեծ էր և հաճախ կշռում էր մի քանի կիլոգրամ։ Թղթային փողի առավելությունները շատ էին. այն կրճատեց ոսկու և արծաթի փոխադրման անհրաժեշտությունը, ինչը ռիսկային էր. դա նպաստեց ոսկով կամ արծաթով վարկերի տոկոսադրույքի բարձրացմանը, քանի որ հիմնական տիպը (փողը` ոսկու կամ արծաթե մետաղադրամների տեսքով, ոչ թե թղթադրամների) երբեք չի մնացել փոխատուի տիրապետության տակ, և դա հնարավոր է դարձրել արժույթը բաժանել վարկային և հատուկ ձևերի։ Դա թույլ տվեց բաժնետիրական ընկերություններին կատարել իրենց բաժնետոմսերի վաճառքը և հետգնումը թղթադրամի։ Բայց կային նաև թերություններ։

1․ Քանի որ թղթադրամը ոչ մի ներքին արժեք չունի, ոչինչ չի կարող արգելել, որ հրապարակողները տպեին իրենց ունեցած գումարից ավելի շատ։

2․ Քանի որ այս դեպքում արդեն ավելացրել է դրամական զանգվածը, ավելացրել է նաև գնաճային ճնշումը, և այդ փաստը նկատվեց Դեյվիդ Հումինի կողմից 18-րդ դարում։

Այսպիսով, թղթային փողերը հաճախ հանգեցնում են գնաճի փուչիկի, որը կարող է փլուզվել, եթե մարդիկ սկսեն մեծ փողեր պահանջել, որի արդյունքում թղթադրամների պահանջարկը կնվազի՝ հասնելով զրոյի։ Թղթային փողերի տպագրումը կապված էր նաև պատերազմների և դրանց ծախսերի ֆինանսավորման հետ, հետևաբար համարվում էր որպես բանակի մշտական կարիքները հոգալու միջոց։ Թղթային փողերը կասկածելի և վատատեսական էին համարվում Եվրոպայում և Ամերիկայում։ Դա նաև կախվածություն էր ենթադրում․ առևտրի և կապիտալի ստեղծման սպեկուլյատիվ շահույթները բավականին մեծ էին։ Խոշոր ազգերը ստեղծում էին թղթե փողեր և մետաղադրամներ, և դրանց այսպես կոչված գանձարանային բաժանմունքները զբաղվում էին հարկերի հավաքագրմամբ, ոսկու և արծաթի պահուստների պահպանությամբ։ Այդ ժամանակ արծաթն ու ոսկին կառավարությունների կողմից համարվում էին հարկերի վճարման համար ընդունված օրինական միջոց։ Այնուամենայնիվ, շուկայում այդ մետաղների մատակարարումը, ինչպես նաև դրանց փոխարժեքի տատանողականությունը երկուսի միջև աճել է 19-րդ դարում։ Երկու մետաղների զուգահեռ օգտագործումը կոչվում է բիմետալիզմ, և փորձ է արվել ստեղծել բիմետալիկ ստանդարտ, որտեղ ոսկու և արծաթի արժույթները շրջանառության մեջ լինեն, ու գնաճի փորձերը բացառվեն։ Այս փուլում կառավարությունները կարող էին օգտագործել արժույթը՝ որպես քաղաքական գործիք՝ տպագրելով թղթադրամ, ինչպես, օրինակ, ԱՄՆ դոլարը օգտագործվել է ռազմական ծախսերը վճարելու համար։ Նրանք կարող էին նաև սահմանել այն պայմանները, որով նրանք կգնեն թղթադրամները` սահմանելով գնման նվազագույն գումարը։ Մինչև 1990 թ. շատ արդյունաբերական երկրներ ոսկու այս կամ այն ձևով ստանդարտներ ունեին, որոնք աշխատանքային միջավայրում ներկայացված էին թղթադրամներով և արծաթե մետաղադրամներով։ Մասնավոր բանկերն ու կառավարությունները ամբողջ աշխարհում հետևել են Գրեշեմի օրենքին, այն է` ստացած ոսկին և արծաթը պահում էին իրենց մոտ, փոխարենը վճարում էին թղթադրամներով։ Սա ամբողջ աշխարհում միառժամանակ չի տեղի ունեցել, այլ տեղի է ունեցել ժամանակ առ ժամանակ, սովորաբար պատերազմի կամ ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ սկսած 20-րդ դարի սկզբից և շարունակելով մինչև 20-րդ դարի վերջ՝ ընդգրկելով ամբողջ աշխարհը։ Ոսկու ստանդարտից ամենաուշը հրաժարված երկրներից էր ԱՄՆ-ն՝ 1971 թվականին, ինչն էլ ստացավ այսպես կոչված «Նիքսոնի շոկ» անվանումը։ Ոչ մի երկիր չի ունենա ոսկու ստանդարտի կամ արծաթի դրամական համակարգի պարտադիր կիրառում։ Ոչ մի երկիր չունի կիրառելի ոսկու ստանդարտ, ինչպես նաև արժութային համակարգի արծաթյա ստանդարտ։

Բանկնոտի դարաշրջան

Բանկնոտները՝ բանկատոմսերը, արժեթղթերի տեսակ են, որը շատ դեպքերում հաճախ օգտագործվում են որպես իրավական միջոց` բազմաթիվ դատական որոշումներ կայացնելիս։ Դրանք առավել տարածված են ԱՄՆ-ում և Կանադայում։ Մետաղադրամի հետ միասին բանկնոտները համարվում է փողի, արժույթի տեսակ։ Բանկնոտները հիմնականում թղթային են, սակայն Ավստրալիայի Գիտահետազոտական և արդյունաբերական կազմակերպությունը 1890-ական թվականներին մշակել է պոլիմերային՝ պլաստիկ արժույթը, 1988-ին այն ներկայացվել է բազմաթիվ ազգերի։ Ներկայումս 22 երկրներում օգտագործվող պոլիմերային՝ պլաստիկ արժույթը զգալիորեն մեծացնում է թղթադրամի ծառայության ժամկետը և նվազեցնում կեղծվածությունը։

Ժամանակակից արժույթներ

Արտարժութային միավորների անվանումը, ըստ երկրի
Ապրիլի 2016 թ. Դրությամբ արժույթների ուժգնությունը
Արժույթի փոխանակման լոգոն

Արժույթի օգտագործումը հիմնված է lex monetae-ի հայեցակարգի վրա։ Դա լատինական արտահայտություն է, որը նշանակում է, որ ինքնիշխան պետությունը ընտրում է, թե ինչ արժույթ է օգտագործելու, և որ վերոհիշյալ արժույթի միավորների արժեքը որոշվում է այդ երկրի օրենքով։ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը ներկայացրել է երեք տառերով կոդային համակարգ (ISO4217)` արժույթ նշանակելու նպատակով դոլարի և ֆրանկ կոչվող մի քանի անվանումով տասնյակ արժույթների առկայությունից առաջացող խառնաշփոթի վերացման համար։ Նույնիսկ մեկ ֆունտը օգտագործվում է գրեթե մեկ տասնյակ տարբեր երկրներում, որոնց մեծ մասը օգտագործվում է որպես ֆունտ, բայց նշանակությունը տարբեր իմաստներ ունի։ Որպես կանոն՝ երեք նշային կոդերից օգտագործվում է ISO66-1 երկրի կոդը, առաջին երկու տառերի և արժույթի անվան առաջին տառը (D դոլար և այլն)՝ որպես երրորդ տառ։ Միացյալ Նահանգների արժույթը ամբողջ աշխարհում կոչվում է ԱՄՆ դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամը օգտագործում է այլ համակարգ, երբ խոսքը վերաբերում է ազգային արժույթներին։

Այլընտրանքային արժույթներ

Ի տարբերություն կենտրոնացված դրամական համակարգի` ոչ կենտրոնացված մասնավոր դրամական համակարգը, ինչպիսիք են Bitcoin, Ethereum, Litecoin, Minero, Peercoin կամ Dogecoin, ինչպես նաև ֆիրմային արժույթները, հիմնվում են այլ սկզբունքների վրա։ Օրինակ, պարտավորություն՝ հիմնված գնի պահպանման վրա, օրինակ` BarterCard, Loyalty Points (Credit Cards, Airlines): Առաջարկում են հավատարմության միավորներ կամ խաղային վարկեր (MMO խաղեր), որոնք հիմնված են առևտրային ապրանքների հեղինակության կամ ավելի խիստ վերահսկվող ակտիվների այլընտրանքային արժույթների վրա` «պարտադիր օժանդակությամբ», ինչպիսիք են շարժական դրամական սխեմաները, ինչպես նաև MPESA-ն (այսպես կոչված` էլեկտրոնային փողի թողարկումը)։

Արժույթը կարող է լինել համացանցային և թվային, օրինակ Բիթքոինը, որը չի վերագրվում որևէ երկրի կամ ԱՄՀ է` հիմնված արժույթների զամբյուղի վրա։

Վերահսկում և արտադրություն

Շատ դեպքերում Կենտրոնական բանկն ունի շրջանառության համար մետաղադրամներ և թղթադրամներ թողարկելու մենաշնորհային իրավունք, որը կարգավորվում է դրամավարկային քաղաքականությամբ բանկերի կողմից թղթադրամի և բանկնոտի թողարկմամբ։ Փոխանակման արժեքը այն գինն է, որով երկու արժույթները կարող են փոխանակվել։ Սա օգտագործվում է երկու արժութային շրջանների միջև առևտրի ժամանակ։ Փոխարժեքները կարող են դասակարգվել որպես լողացող կամ ֆիքսված։ Առաջինը որոշում են փոխարժեքի նախկին օրվա դրամական շարժով, իսկ երկրորդ դեպքում՝ կառավարական միջամտության շնորհիվ։ Այդ ճանապարհով պետությունը գնում կամ վաճառում է սեփական արժույթը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը պահպանելու համար։

Այն դեպքերում, երբ երկիրը վերահսկում է իր արժույթը, այդ վերահսկումը իրականացվում է կամ կենտրոնական բանկի, կամ ֆինանսների նախարարության կողմից։ Դրամավարկային քաղաքականությունը վերահսկող կառույցը կոչվում է դրամավարկային կառույց։ Դրամավարկային կառույցները ինքնավարության լիազորություններ են ստանում կառավարություններից։ Դրամավարկային կառույցները ստեղծվում և պահպանվում են իրենց հովանավոր-կառավարությունում, ուստի դրամավարկային կառույցի անկախությունը կարող է կրճատվել գործադիր իշխանության այն օրենսդիր կառույցով, որը այն ստեղծում է։ Մի քանի երկրներ կարող են նույն անունը օգտագործել իրենց անհատական արժույթների համար (օրինակէ Ավստրալիական, Կանադական և Ամերիկյան դոլար)։ Բացի դրանից, մի քանի երկրներ կարող են նաև օգտագործել նույն արժույթը (օրինակ, CFA ֆրանկ կամ եվրո), կամ մեկ երկիր կարող է հայտարարել մեկ այլ երկրի արժույթը որպես օրինական վճարման միջոց։ Օրինակ՝ Պանաման և Սալվադորը հայտարարել էին ամերիկյան արժույթը որպես օրինական վճարման միջոց, իսկ 1791-ից 1857 թվականը իսպանական արծաթե մետաղադրամները օրինական վճարման միջոց էին ԱՄՆ-ում։ Տարբեր ժամանակներում երկրները կամ վերահրատարակեցին` կրկին դրոշմելով օտարերկրյա մետաղադրամները, կամ օգտագործեցին արտարժույթի գաղափարը` խորհուրդը, որը արտոնագիր է տալիս արտասահմանյան կառավարության դրոշմած յուրաքանչյուր տարբերակին, ինչպես ներկայումս գործում է Էկվադորում։ Յուրաքանչյուր արժույթը սովորաբար ունի հիմնական ընթացիկ միավոր (օրինակ՝ մի դոլար կամ Եվրո) և ֆունկցիոնալ միավոր, որը հաճախ սահմանվում է որպես բազային միավոր 1100: 100 ցենտ = 1 դոլար, 100 սենտիմը = 1 ֆրանկ, 100 պենսե = 1 ֆունտ, չնայած երբեմն լինում են 110 կամ 1100: Որոշ երկրներում ընդհանրապես չկան փոքր միավորներ, ինչպիսին է իռլանդական կրոնան։ Մավրիտանիան և Մադագասկարը միակ երկրներն են, որոնք ունեն տեսականորեն կոտորակային միավորներ, որը չի հիմնվում տասնորդական միավորային համակարգի վրա, փոխարենը մավրիտանական ուգիան տեսականորեն բաժանված է 5 խումերի, իսկ մալայան արիերը տեսականորեն բաժանված է 5 իրիմբլիաների։ Այդ երկրներում դոլարի կամ ֆունտի նման բառերը «պարզապես ոսկու կշիռների համար են»։ Խումերի և իրիմբլիաների ներքին գնաճը գործնականում այլևս արդիական չէ։

Արժույթի փոխարկելիություն

Արժույթի փոխարկումը որոշվում է անհատի, կորպորացիայի կամ կառավարության կողմից իր արժույթը այլ արժույթով կամ հակառակը փոխանակելու իր կարողությամբ` կառավարության կենտրոնական բանկի միջամտությամբ կամ առանց դրա։ Ելնելով վերը նշված սահմանափակումներից կամ ազատ և հեշտ փոխարկելի գործառույթներից՝ արժույթները դասակարգվում են որպես `

Լիովին փոխարկելի

Այս պարագայում չկան սահմանափակումներ կամ արգելքներ, որոնք կարող են խանգարել դրանց վաճառվելուն միջազգային շուկայում, և կառավարությունը արհեստականորեն չի սահմանում կամ սահմանափակում դրանց համար միջազգային առևտրի արժույթի նվազագույն արժեքը։ ԱՄՆ դոլարն ամբողջովին փոխարկելի արժույթի օրինակ է, և այդ պատճառով ԱՄՆ դոլարը Ֆորեքս (Forex) շուկայում վաճառվող հիմնական արժույթներից մեկն 1։

Մասամբ փոխարկելի

Կենտրոնական բանկերը վերահսկում են միջազգային ներդրումները երկրի ներսում և դրանից դուրս։ Թեև ներքին գործարքների մեծ մասը առանց հատուկ պահանջների է մշակվում, այնուամենայնիվ միջազգային ներդրումների վրա զգալի սահմանափակումներ կան, և հատուկ արտոնություն է պահանջվում նաև այլ արժույթների փոխանակման համար։ Օրինակ՝ Հնդկական ռուփին և յուանը մասնակի փոխարկելի արժույթներ են ։
Ոչ փոխարկելի
Կառավարությունը չի մասնակցում միջազգային արժութային շուկային և չի թույլատրում իր արժույթը ֆիզիկական կամ իրավաբանական ընկերությունների միջև փոխարկել։ Այս արժույթները հայտնի են նաև որպես արգելափակված։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի ուոնը և Կուբայի պեսոն։

Տեղական արժույթներ

Տնտեսության մեջ տեղական արժույթը այն արժույթն է, որը չի աջակցվում կառավարության կողմից և նախատեսված է միայն փոքր տարածքում առևտրի համար։ Փաստաբանները, ինչպիսին է Ջեյն Ջեյքոբսը, պնդում են, որ դա թույլ է տալիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրող մարդկանց ապրուստի միջին մակարդակը պահպանելու համար։ Դրանով նրանց ապահովում են փոխանակման միջոցներով, որը նրանք կօգտագործեն տեղական արտադրության ապրանքներից և ծառայություններից օգտվելու համար։ Այս հայեցակարգի հակառակորդները պնդում են, որ տեղական արժույթը ստեղծում է խոչընդոտ, որը կարող է խանգարել մասշտաբային տնտեսություններին և չտալ համագործակցության առավելություններ, և որ որոշ դեպքերում նրանք կարող են ծառայել որպես հարկերից խուսափելու միջոց։ Դրա օրինակն է 2002 թ. Արգենտինայի տնտեսական ճգնաժամը, որտեղ տեղական կառավարությունների թողարկած պարտատոմսերը արագ ձեռք բերեցին տեղական արժույթների որոշ առանձնահատկություններ։ Տեղական արժույթի լավագույն օրինակներից մեկը 1890-ականների սկզբին Վանկուվեր կղզու վրա հիմնված LETS-ի արժույթն է։ 1982 թվականին Կանադայի Կենտրոնական բանկի վարկերի տոկոսադրույքները աճեցին 14% -ով, ինչը հանգեցրեց խոշորագույն բանկերի վարկերի տոկոսադրույքների մինչև 19% աճին։ Արդյունքում արժույթի և վարկերի պակասը հանգեցրեց կղզում տեղական արժույթ ստեղծելու անհրաժեշտությանը[7]։

Աշխարհի խոշորագույն վճարային արժույթների ցանկը

Հետևյալ աղյուսակը գնահատվում է SWIFT- ի կողմից 2012-ից մինչև 2018 թ. Համաշխարհային վճարումների 15 ամենատարածված օգտագործվող արժույթները[8][9][10][11]։

15 հիմնական արժույթներ համաշխարհային վճարումներով( Աշխարհում %-ով)
Rank Արժույթ Հունվար

2012

Արժույթ Հունվար

2014

Արժույթ Հունվար

2015

Արժույթ Փետրվար

2017

Արժույթ Հոկտեմբեր

2018

Արժույթ Հունվար

2019

Աշխարհ 100.00% Աշխարհ 100.00% Աշխարհ 100.00% Աշխարհ 100.00% Աշխարհ 100.00% Աշխարհ 100.00%
1 Եվրամիություն Եվրամիություն Եվրո 44.04% Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ Դոլար 38.75% Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ դոլար 43.41% Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ դոլար 40.86% Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ դոլար 39.71% Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ դոլար 40.08%
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ դոլար 29.73% Եվրամիություն Եվրամիություն Եվրո 33.52% Եվրամիություն Եվրամիություն Եվրո 28.75% Եվրամիություն Եվրամիություն Եվրո 32.00% Եվրամիություն Եվրամիություն Եվրո 34.24% Եվրամիություն Եվրամիություն Եվրո 34.17%
3 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 9.00% Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 9.37% Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 8.24% Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 7.41% Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 7.28% Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ֆունտ ստեռլինգ 7.07%
4 Ճապոնիա Ճապոնիա իեն 2.48% Ճապոնիա Ճապոնիա իեն 2.50% Ճապոնիա Ճապոնիա իեն 2.79% Ճապոնիա Ճապոնիա իեն 3.30% Ճապոնիա Ճապոնիա իեն 3.65% Ճապոնիա Ճապոնիա իեն 3.30%
5 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 2.08% Կանադա Կանադա Կանադական դոլար 1.80% Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական յուան 2.06% Կանադա Կանադա Կանադական դոլար 1.89% Կանադա Կանադա Կանադական դոլար 1.79% Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական յուան 2.15%
6 Կանադա Կանադա Կանադական դոլար 1.81% Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 1.75% Կանադա Կանադա Կանադական դոլար 1.91% Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական յուան 1.84% Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական յուան 1.70% Կանադա Կանադա Կանադական դոլար 1.74%
7 Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 1.36% Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինական յուան 1.39% Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 1.91% Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 1.66% Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 1.48% Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլար 1.50%
8 Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 1.05% Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 1.38% Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 1.74% Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 1.61% Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլլար 1.35% Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիական դոլար 1.44%
9 Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլար 1.03% Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլար 1.09% Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլար 1.28% Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլար 1.30% Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 1.23% Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլար 1.02%
10 Հոնկոնգ Հոնկոնգ Հոնկոնգի դոլար 0.95% Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 0.98% Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 0.98% Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 1.01% Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլլար 1.00% Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 0.96%
11 Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.93% Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 0.97% Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլար 0.89% Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 0.97% Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 0.93% Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական ֆրանկ 0.85%
12 Թաիլանդ Թաիլանդ Թայլանդական բատ 0.82% Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլար 0.88% Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 0.80% Սինգապուր Սինգապուր Սինգապուրյան դոլլար 0.96% Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 0.78% Շվեդիա Շվեդիա Շվեդական կրոն 0.81%
13 Դանիա Դանիա Դանիական կրոն 0.54% Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.80% Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.68% Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.68% Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.70% Նորվեգիա Նորվեգիա Նորվեգական կրոն 0.66%
14 Ռուսաստան Ռուսաստան Ռուսական ռուբլի 0.52% Դանիա Դանիա Դանիական կրոն 0.60% Դանիա Դանիա Դանիական կրոն 0.56% Լեհաստան Լեհաստան Լեհական զլոտի 0.51% Լեհաստան Լեհաստան Լեհական զլոտի 0.54% Լեհաստան Լեհաստան Լեհական զլոտի 0.54%
15 Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկյան ռանդ 0.48% Լեհաստան Լեհաստան Լեհական զլոտի 0.58% Լեհաստան Լեհաստան Լեհական զլոտի 0.55% Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկյան ռանդ 0.45% Մալայզիա Մալայզիա Մալազիական ռինգիտ 0.46% Դանիա Դանիա Դանիական կրոն 0.46%

Ծանոթագրություններ

  1. "Currency": Անվճար բառարան։
  2. Bernstein, Peter (2008) [1965]. "4–5". Փողի, Բանկային գործի և Ոսկու այբբենարան (3rd ed.). Hoboken, NJ: Wiley.ISBN 9780470287583 OCLC 233484849
  3. ''Currency'' Հանրագիտարան։
  4. "Guide to the Financial Markets" Տնտեսագետ։
  5. Բանաջի, Ջայրուս (2007)։ "Islam, The Mediterranean and the Rise of Capitalism": Պատմական մատերիալիզմ։ 15(1)։ 47-74։ doi: 10.1163/156920607X171591 : ISSN 1465-4466 OCLC 440360743 : Վերցված է բնօրինակից Արխիվացված 2013-12-19 Wayback Machine, մայիսի 23, 2009։ Ուղղվել է օգոստոսի 28, 2010։
  6. 6,0 6,1 Լաբիբ, Սուբհի Յ. (մարտ,1969)։ «Կապիտալիզմը միջնադարյան իսլամում»։ Պատմական տնգտեսագիտության աշխատություն։ 29 (1)։ 79–86: ISSN 0022-0507:JSTOR 2115499. OCLC 478662641
  7. "Opening Money": Էքստրաբնապահպաններ։ Ուղղվել է դեկտեմբերի 29, 2016։
  8. '' RMB breaks into the top ten most-used currencies for payments"
  9. " Chinese Renminbi Overtakes the Swiss Franc as a World Payments Currency"
  10. "RMB reaches record levels of payments activity between offshore centres"
  11. " RMB role and share of international payments is declining" Ապրիլի 5, 2017։


Read other articles:

Blanche dari PrancisMakam Blanche dari PrancisPermaisuri AustriaPeriode1300-1 Maret 1305Informasi pribadiPemakamanMinoritenkirche, ViennaWangsaIstana CapetIstana HabsburgAyahPhilip III dari PrancisIbuMaria dari Brabant, Ratu PrancisPasanganRudolph I dari Bohemia Blanche dari Prancis (tahun 1282 – 1 Maret, 1305) dilahirkan di Paris, orangtuanya adalah Philip III dari Prancis dan Maria dari Brabant, Ratu Prancis.[1] Keluarga Blanche merupakan anak kedua dari tiga anak yang dilahirkan ...

 

Hashim Thaçi 4º Presidente della Repubblica del KosovoDurata mandato7 aprile 2016 –5 novembre 2020 Capo del governoIsa MustafaRamush HaradinajAlbin KurtiAvdullah Hoti PredecessoreAtifete Jahjaga SuccessoreVjosa Osmani Primo ministro del KosovoDurata mandato2 aprile 1999 –1º febbraio 2000 PresidenteIbrahim Rugova PredecessoreBujar Bukoshi SuccessoreNexhat Daci (ad interim) Durata mandato9 gennaio 2008 –9 dicembre 2014 PresidenteFatmir SejdiuBe...

 

Grupo SantillanaSantillana headquarter in BarcelonaParent companyPRISAFounded1959Founders Jesús de Polanco Francisco Pérez González Country of originSpainHeadquarters locationMadridOfficial websitewww.santillana.com Grupo Santillana, formerly Santillana Ediciones Generales, is a Spanish publisher founded in 1959 by Jesús de Polanco and Francisco Pérez González.[1][2] From 2008 and due to the high debts of the group PRISA, Santillana made disinvestments to guide itself.&#...

Bad LiarSingel oleh Selena GomezDirilis18 Mei 2017 (2017-05-18)FormatUnduhan digitalGenrePop rockindie rocknew waveDurasi3:34LabelInterscopePenciptaSelena GomezJulia MichaelsJustin TranterIan KirkpatrickChris FrantzTina WeymouthDavid ByrneProduser Ian Kirkpatrick Kronologi singel Selena Gomez It Ain't Me (2017) Bad Liar (2017) Fetish (2017) Video musikBad Liar di YouTube Bad Liar adalah lagu oleh penyanyi asal Amerika Serikat, Selena Gomez. Lagu ini ditulis oleh Gomez, Julia Michaels, Ju...

 

Історія  США Назва: АмерикаБудівник: Вільям Браун, Нью-ЙоркЗакладений: кінець листопада 1850Спуск на воду: 3 травня 1851Перейменований: Камілла (1856) Америка (1862) Доля: утилізовано у 1945р. Історія Конфедеративні Штати Америки Перейменований: Мемфіс (1860)Доля: затоплена (Джексон...

 

WarGreymonMegaPenampilan perdanaDigimon Adventure Episode 38[1]PartnerTaichi KamiyaEvolusi dariAgumonBerevolusi menjadiOmnimonVictoryGreymon[2] Tingkatan evolusiAgumon Level In-Training Koromon Level Rookie Agumon Level Champion Greymon Level Ultimate MetalGreymonSkullGreymon Level Mega WarGreymon DigiDestined: Taichi Kamiyalbs WarGreymon merupakan salah satu digimon yang menjadi peran utama dalam Digimon Adventure. WarGreymon merupakan digimon berbentuk naga dan merupakan ben...

Railway station in Zhenjiang, China Zhenjiang镇江Zhenjiang railway stationGeneral informationLocationRunzhou District, Zhenjiang, JiangsuChinaCoordinates32°11′57″N 119°25′37″E / 32.19917°N 119.42694°E / 32.19917; 119.42694Operated byChina Railway Shanghai Group, China Railway CorporationLine(s)Beijing–Shanghai railway,Shanghai–Nanjing intercity railwayPlatforms3Other informationStation code 30407 (TMIS code) ZJH (telegraph code) ZJI (pinyin code) Clas...

 

Constituency of the Karnataka legislative assembly in India PadmanabhanagarConstituency for the Karnataka Legislative AssemblyConstituency detailsCountryIndiaRegionSouth IndiaStateKarnatakaDistrictBangalore UrbanLS constituencyBangalore SouthReservationNoneMember of Legislative Assembly16th Karnataka Legislative AssemblyIncumbent R. Ashoka PartyBharatiya Janata PartyElected year2018 Padmanabhanagar Assembly seat is one of the seats in Karnataka Legislative Assembly in India. It is a segment o...

 

Pour les articles homonymes, voir Eugène Motte et Motte. Pour les autres membres de la famille, voir Famille Motte. Eugène Motte Eugène Motte dans le Le Pèlerin Fonctions Maire de Roubaix 26 janvier 1902 – 19 mai 1912(10 ans, 3 mois et 23 jours) Prédécesseur Édouard Roussel Successeur Jean-Baptiste Lebas Conseiller général du Nord 1895 – 1910(15 ans) Circonscription Canton de Roubaix-Est Prédécesseur Henri Carette Successeur Henri Watremez Député français...

Frank(ie) Miller kan verwijzen naar: Striptekenaar Frank Miller (stripauteur) (1957), Amerikaans schrijver, regisseur en comicauteur (o.a. Batman, Daredevil en Sin City) Frank Miller (krantstriptekenaar) (1898–1949), Amerikaans striptekenaar voor kranten Frank Miller (redactioneel striptekenaar) (1926–1983), redactioneel striptekenaar Musicus Frank Miller (cellist) (1912–1986), Amerikaans cellist in het NBC Symphony Orchestra Frank Miller (The Easy Riders) (1918-2015), Amerikaans zanger...

 

Alí Zeidanعلي زيدان Primer ministro del Estado de Libia 14 de octubre de 2012-11 de marzo de 2014Presidente Mohamed Yousef al-Magariaf Juma Ahmad Atigha (interino)Nuri Abu SahmainPredecesor Abdurrahim El-KeibSucesor Abdulllah al-Zini (interino) Información personalNombre en árabe علي زيدان Nacimiento 15 de diciembre de 1950(72 años)LibiaNacionalidad LibiaReligión Sunismo EducaciónEducado en Universidad Jawaharlal Nehru Información profesionalOcupación Político, d...

 

Fictional character in Apocalypse Now This article possibly contains original research. Please improve it by verifying the claims made and adding inline citations. Statements consisting only of original research should be removed. (July 2022) (Learn how and when to remove this template message) Fictional character Walter KurtzMarlon Brando as Colonel Kurtz in Apocalypse NowFirst appearanceApocalypse Now (1979)Created byJohn MiliusFrancis Ford CoppolaBased onKurtz from Heart of DarknessPortray...

Palazzo GrandeDettagli del palazzoLocalizzazioneStato Italia RegioneToscana LocalitàLivorno Indirizzopiazza Grande Coordinate43°33′04.37″N 10°18′31.65″E / 43.551215°N 10.308791°E43.551215; 10.308791Coordinate: 43°33′04.37″N 10°18′31.65″E / 43.551215°N 10.308791°E43.551215; 10.308791 Informazioni generaliCondizioniIn uso Costruzione1950-1952 Inaugurazione1952 StileNeues Bauen Usouffici - abitazioni - teatro - Ristorante - Discoteca ...

 

River in eastern Ireland, tributary of the Liffey RyeConfluence of the Rye (right) with the Liffey (centre to left), at the Boathouse of Leixlip Castle.LocationCountryIrelandPhysical characteristicsSource  • locationAgher Cross, County Meath • elevation~122 m (400 ft) Mouth  • locationRiver Liffey at Leixlip, County KildareLength~30.5 km (19.0 mi)Basin size59.7 km2 (23.1 sq mi)Discharge ...

 

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Baal EP – news · newspapers · books · scholar · JSTOR (October 2017) (Learn how and when to remove this template message) 1982 EP by David BowieBaalEP by David BowieReleasedFebruary 1982RecordedSeptember 1981StudioHansa by the Wall, BerlinLength11:...

Hormon progesteron Progesteron (bahasa Inggris: progesterone, P4) merupakan hormon steroid dari golongan progestogen yang berpengaruh pada siklus menstruasi perempuan, kehamilan dan embriogenesis. Progesteron bersama dengan estrogen dihasilkan oleh kurpus luteum, yaitu sebuah kelenjar endokrin yang merupakan sisa dari folikel setelah terjadinya peristiwa ovulasi Progesteron berperan besar dalam perkembangan fetus. Pengaruh progesteron pada reproduksi diantaranya adalah Mempertebal dinding...

 

LumbincomuneLumbin – Veduta LocalizzazioneStato Francia RegioneAlvernia-Rodano-Alpi Dipartimento Isère ArrondissementGrenoble CantoneLe Moyen-Grésivaudan TerritorioCoordinate45°19′N 5°55′E / 45.316667°N 5.916667°E45.316667; 5.916667 (Lumbin)Coordinate: 45°19′N 5°55′E / 45.316667°N 5.916667°E45.316667; 5.916667 (Lumbin) Superficie6,78 km² Abitanti2 007[1] (2009) Densità296,02 ab./km² Altre informazioniCod. p...

 

Bryan Edwards Edwards 2021 New Orleans Saints Wide Receiver Geburtsdatum: 13. November 1998 Geburtsort: Conway, South Carolina Größe: 1,73 m Gewicht: 88 kg Karriere College: South Carolina NFL Draft: 2020/Runde: 3/Pick: 81  Teams: Las Vegas Raiders (2020–2021) Atlanta Falcons (2022) Kansas City Chiefs (2022)* New Orleans Saints (seit 2023) * nur Offseason und/oder Practice Squad Momentaner Status: Aktiv Karriere-Highlights und Auszeichnungen Second Team All-SEC (2019) Ausg...

Alpin skidåkningvid de XIX:e olympiska vinterspelen AnläggningSnowbasin, Park City& Deer Valley, Utah USADatum10-23 februari 2002Deltagare278 från 57 nationer← Nagano 1998   Turin 2006 → Alpin skidåkning vidolympiska vinterspelen 2002 Slalom herrar damer Storslalom herrar damer Super-G herrar damer Störtlopp herrar damer Kombination herrar damer Huvudartikel: Olympiska vinterspelen 2002 Målgången i Super-G-backen. Tävlingarna i st...

 

Paghimo ni bot Lsjbot. Alang sa ubang mga dapit sa mao gihapon nga ngalan, tan-awa ang Grassy Creek. 38°40′06″S 176°31′13″E / 38.66823°S 176.52021°E / -38.66823; 176.52021 Grassy Creek Suba Nasod  Nuzeland Rehiyon Auckland Gitas-on 584 m (1,916 ft) Tiganos 38°40′06″S 176°31′13″E / 38.66823°S 176.52021°E / -38.66823; 176.52021 Timezone TOT (UTC+13)  - summer (DST) [[|]] (UTC+12) GeoNames 6237220 Suba...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!