- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան འབྲུག་ཡུལ་ Druk Yul |
---|
|
|
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն, թագավորություն, երկիր և hermit kingdom? |
---|
Ներառում է | Bumthang District?, Chukha District?, Dagana District?, Gasa District?, Haa District?, Lhuntse District?, Mongar District?, Paro District?, Pemagatshel District?, Punakha District?, Samdrup Jongkhar District?, Samtse District?, Sarpang District?, Thimphu District?, Trashigang District?, Trashiyangtse District?, Trongsa District?, Tsirang District?, Wangdue Phodrang District? և Zhemgang District? |
---|
Պետական լեզու | ձոնգքհա |
---|
Մայրաքաղաք | Թհիմփհու |
---|
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն |
---|
Օրենսդիր մարմին | Parliament of Bhutan? |
---|
Երկրի ղեկավար | Jigme Khesar Namgyel Wangchuck? |
---|
Կառավարության ղեկավար | Լոթայ Ցերինգ |
---|
Ազգաբնակչություն | ▼787 424 մարդ (2023)[1] |
---|
Խտություն | 18 մարդ/կմ² |
---|
Կրոն | Mahāyāna?[2], հինդուիզմ[2] և քրիստոնեություն[2] |
---|
Հիմն | Դրուկ ցենդեն |
---|
Կարգախոս | Happiness is a place և Mae hapusrwydd yn lle |
---|
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1949 թ. |
---|
Արժույթ | բութանի նգուլտրում |
---|
Կենտրոնական բանկ | Royal Monetary Authority of Bhutan? |
---|
Ժամային գոտի | UTC+6 և BTT?[3] |
---|
Հեռախոսային կոդ | +975 |
---|
Ինտերնետ-դոմեն | .bt |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,666[4] |
---|
|
bhutan.gov.bt |
Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են գտնվում Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ։
Անվանում
Անվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ[5]։
Պատմություն
Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։
Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։
Տնտեսություն
Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։
Հետաքրքիր փաստեր
Համախառն ներքին արդյունքի ընդհանուր ընդունված հայեցակարգը Բութանում փոխարինվել է ավելի համապատասխան ցուցանիշով՝ «համախառն ազգային երջանկությունով»։ Սա միակ պետությունն է աշխարհում, որտեղ կա Երջանկության նախարարություն։ Այսպիսով, երջանկությունը դրվում է ազգային քաղաքականության առաջնագծում[6]։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 587)։
|