Տարազ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարազ (այլ կիրառումներ)
Լիտվական ազգային հագուստներ
Ազգային հագուստ կրող պարային համույթը Խամխամա պարելիս
Իսպանական ազգային հագուստ կրող կինը ֆոլկլորիադայի փառատոնի ժամանակ

Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Արևելքի և արևմուտքի երկրների տարազներ

Քանի դեռ Հռոմի տիրապետությունը չէր տարածվել այն ժամանակ հայտնի աշխարհի վրա, և հռոմեական տարազն իր ազդեցությունը չէր թողել նվաճված երկրներում, տարազը ժողովուրդների ու ռասաների բնորոշ տարբերակիչներից էր։ Արևմտա-հռոմեական կայսրության անկումից հետո տարազի վրա ունեցած ազդեցությամբ վճռական դեր է խաղացել Բյուզանդիան՝ ինքը ևս կրելով արևելյան տարազների ազդեցություններ։ Խաչակրաց արշավանքների ժամանակ արևելքի և արևմուտքի ժողովուրդների փոխհաղորդակցության հետևանքով որոշ չափով համահարթվել են տարազների ազգային տարբերությունները։ 11-րդ դարում տարածվել է ֆրանսիական, իսկ 14-17-րդ դարերում՝ իսպանական կոստյումը։ 17-րդ դարից ֆրանսիական կոստյումների տարբերակները լայնորեն տարածվել են ողջ քաղաքակիրթ աշխարհում (հատկապես՝ քաղաքներում

Ազգային տարազ

Ազգային տարազը, իր յուրահատկություններով, գոյատևում է գյուղ, բնակչության, լեռնականների, արևելքի ժողովուրդների մեջ։ Սկսած 19-րդ դարի վերջից, գյուղում նույնպես ազգային տարազն իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպական նորաձև հագուստներին։ Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։ Մեր թվարկությունից առաջ 9-6-րդ դարերում հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ ևն) պահպանվել են բնակչության զանազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) տարազների պատկերներ։

Հայկական տարազ

Մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունիքի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (9-11-րդ դարեր) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (12-13-րդ դարերում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների ազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ 19-րդ դարի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 605

Read other articles:

Nueva Bretaña OrientalEast New Britain Province Provincia Bandera Coordenadas 5°10′00″S 151°45′00″E / -5.1666666666667, 151.75Capital KokopoEntidad Provincia • País  Papúa Nueva Guinea • Isla Nueva BretañaSubdivisiones 4 DistritosSuperficie   • Total 15724 km²Población (2012)   • Total 328 369 hab. • Densidad 20,88 hab/km²[editar datos en Wikidata] Nueva Bretaña Oriental (5°10′S 151...

 

Jacqueline Bisset Winifred Jacqueline Fraser Bisset (lahir 13 September 1944) merupakan seorang aktris berkesbangsaan Inggris. Ia dilahirkan di Weybridge, Surrey. Berkarier di dunia film sejak tahun 1965. Filmografi Cul-de-sac (1966) Casino Royale Two for the Road (1966) Bullitt (1968) Airport (1970) Day for Night (1973) Murder on the Orient Express (1974) The Deep (1977) Class (1981) Domino (2005) Miss You Already (2015) Pranala luar Jacqueline Bisset di IMDb (dalam bahasa Inggris) Artikel b...

 

Етолійський союз у 200 до н. е. Етолійський союз (грец. Αιτωλική Συμπολιτεία) — об'єднання давньогрецьких міст-держав в Етолії. Історія Вже у 5 столітті до н. е. три етолійські племені — аподоти, офіони та евритани — об'єдналися в союз. Перші відомості про загальний...

Ця стаття є частиною Проєкту:Тернопільщина (рівень: III, важливість: найвища) Портал «Тернопільщина»Мета проєкту — створення якісних та інформативних статей на теми, пов'язані з Тернопільщиною. Ви можете покращити цю статтю, відредагувавши її, а на сторінці проєкту вказан...

 

Belief in the connection of unrelated events For other uses, see Magical thinking (disambiguation). Magical thinking, or superstitious thinking,[1] is the belief that unrelated events are causally connected despite the absence of any plausible causal link between them, particularly as a result of supernatural effects.[1][2][3] Examples include the idea that personal thoughts can influence the external world without acting on them, or that objects must be causal...

 

Apex LegendsInformasi produksiPengembangRespawn EntertainmentPenerbitElectronic ArtsPengarahSteven FerreiraProduserDrew McCoyTina SanchezPerancangMackey McCandlishSenimanRobert TaubeKaelan De NieseRyan LastimosaBenjamin BissonJung ParkPenulisMohammad AlaviKomponisStephen Barton Data permainanMesinSourceUnreal Engine 4 (seluler)PlatformMicrosoft WindowsPlayStation 4Xbox OneAndroid (akses awal)GenreBattle royale, Tembak-menembak orang-pertamaModeMultipemain PerilisanTanggal rilisWindows, PS4, X...

Indian actress and poet (1933–1972) For other people named Meena Kumari, see Meena Kumari (disambiguation). Meena KumariMeena Kumari c. 1957BornMahjabeen Bano(1933-08-01)1 August 1933Bombay, Bombay Presidency, British IndiaDied31 March 1972(1972-03-31) (aged 38)Bombay, Maharashtra, IndiaBurial placeRahmatabad cemetery, Mumbai, Maharashtra, IndiaNationalityIndianOther namesTragedy QueenOccupations Actress poet singer costume designer Years active1939–1972WorksFull list...

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (مارس 2019) بات مكنمارا معلومات شخصية الميلاد 11 أغسطس 1949 (74 سنة)  ملبورن  مواطنة أستراليا  مناصب عضو الجمعية التشريعية في فيكتوريا   في المنصب3 أبريل 1982  – 12 أب...

 

Form of Lebanese nationalism This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Phoenicianism – news · newspapers · books · scholar · JSTOR (November 2007) (L...

شطرنج صينيمعلومات عامةصنف فرعي من رياضة عقلشطرنج الاسم الأصل 象棋 (بالصينية) 象棋 (بالكانتونية) 象棋 (بالوو صينية) عمل مُشتق simplified mahjong (en) الحد الأدنى لعدد اللاعبين 2 الحد الأقصى لعدد اللاعبين 2 يمارسها xiangqi player (en) تعديل - تعديل مصدري - تعديل ويكي بيانات شيانغ تشي (Xiangqi)(بالصينية: ...

 

Transport BoardThe Flag of the Transport Board and later Transport Branch in 1832Agency overviewFormed1690-1724, 1794-1817Jurisdiction Kingdom of England Kingdom of Great BritainHeadquartersDorset Square, Canon Row, Westminster, LondonAgency executiveCommissioners for Transportation Parent agencyHM Treasury The Transport Board was a British government organisation responsible periodically (between the late 17th and early 19th centuries) for the overseas transport of troops and horses, arms an...

 

Chimpanzee who learned how to draw and paint CongoA painting by CongoSpeciesChimpanzee (Pan troglodytes)SexMaleBornc. 1954Died1964 (aged 9–10)London Zoo, London, EnglandCause of deathTuberculosisYears active1956-1959Known forLearning to draw and paint Congo (1954–1964) was an English artist and painter who was also a chimpanzee. Zoologist, author, and surrealist painter Desmond Morris first observed his abilities when the chimpanzee was offered a pencil and paper ...

Perl-based structured wiki application For the robot character, see Twiki (robot). TWikiDeveloper(s)Peter ThoenyInitial release23 July 1998; 25 years ago (1998-07-23)Stable release6.1.0[1] / 2018-07-16[±]Preview releaseNone (None) [±] Repositorysvn.twiki.org/svn/twiki/ Written inPerlTypeWikiLicenseGPLWebsitetwiki.org TWiki is a Perl-based structured wiki application,[2] typically used to run a collaboration platform, knowledge or documen...

 

Kebun Anggur Merah dekat ArlesSenimanVincent van GoghTahun1888MediumMinyak di kanvasUkuran75 cm × 93 cm (29.5 in × 36.6 in)LokasiMuseum Seni Rupa Murni Pushkin, Moskwa Kebun Anggur Merah dekat Arles adalah sebuah lukisan minyak karya pelukis Belanda Vincent van Gogh yang dibuat pada awal November 1888. Lukisan tersebut diyakini merupakan satu-satunya lukisan van Gogh yang pernah dijual pada masa hidupnya dan termasuk salah satu karya terbesarnya. ...

 

  1989 German Grand PrixRace detailsRace 6 of 15 races in the1989 Grand Prix motorcycle racing seasonDate28 May 1989Official nameGroßer Preis von Deutschland für Motorräder[1][2][3]LocationHockenheimringCoursePermanent racing facility6.789 km (4.218 mi)500 ccPole positionRider Kevin SchwantzTime 2:02.620Fastest lapRider Kevin SchwantzTime 2:02.680PodiumFirst Wayne RaineySecond Eddie LawsonThird Mick Doohan250 ccPole positionRider Helmut BradlTime...

In DarknessPoster sinematik Britania RayaSutradara Agnieszka Holland Produser Andrzej Besztak Steffen Reuter Patrick Knippel Marc-Daniel Dichant Leander Carell Juliusz Machulski Paul Stephens Eric Jordan Ditulis olehDavid F. Shamoon (berdasarkan pada In the Sewers of Lvov karya Robert Marshall)PemeranRobert Więckiewicz Benno Fürmann Maria Schrader Herbert KnaupPenata musikAntoni Komasa-ŁazarkiewiczSinematograferJolanta DylewskaPenyuntingMike CzarneckiPerusahaanproduksiZebra Films, Sc...

 

Estonian artist This biography of a living person does not include any references or sources. Please help by adding reliable sources. Contentious material about living people that is unsourced or poorly sourced must be removed immediately.Find sources: Taavi Varm – news · newspapers · books · scholar · JSTOR (February 2022) (Learn how and when to remove this template message) Taavi Varm (2011) Taavi Varm (born 2 June 1979, in Tallinn) is an Estonian ar...

 

Campionati mondiali di nuoto in vasca corta 1999 Competizione Campionati mondiali di nuoto in vasca corta Sport Nuoto Edizione III Organizzatore FINA Date 17 - 20 aprile Luogo Göteborg ( Svezia) Partecipanti 501 Nazioni 71 Impianto/i Scandinavium Statistiche Miglior medagliato Matthew Dunn,  Australia (3/0/0) Miglior nazione  Australia (9/2/6) Gare 32 Cronologia della competizione Mondiali in vasca corta 1995 Mondiali in vasca corta 1999 Manuale I terzi Campionati mo...

American politician and retired police chief James T. Butts Jr.Butts in 2009Mayor of Inglewood, CaliforniaIncumbentAssumed office January 27, 2011Preceded byDanny Tabor Personal detailsBornJames Thurman Butts Jr. (1953-08-01) August 1, 1953 (age 70)Los Angeles, California, U.S.[1]EducationCalifornia State Polytechnic University, Pomona (MBA)California State University at Los Angeles (BS)OccupationPolitician, former law enforcement officialPolice careerDepartmentInglewood Poli...

 

Not to be confused with Fire and Skill – The Jam Live. 1999 compilation album by Various artistsFire & Skill: The Songs of the JamCompilation album by Various artistsReleased1 November 1999RecordedVariousGenreRock, mod revivalLength36:55LabelIgnition RecordsProducerSimon HalfonVarious artists chronology The Very Best of The Jam(1997) Fire & Skill: The Songs of the Jam(1999) The Sound Of The Jam(2002) Professional ratingsReview scoresSourceRatingAllMusic[1]NME[2&#...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!