Սանսկրիտ (դեվանգարի։ संस्कृता वाच्, saṃskṛtā vāk, «գրական լեզու»), Հնդկաստանի հին գրական լեզու՝ իր բարդ սինթետիկ քերականությամբ։ Սանսկրիտ բառը նշանակում է «մշակված, կատարյալ»[5]։ Սանսկրիտով գրված ամենավաղ գրական հուշարձանների տարիքը հասնում է մինչև 3,500 տարեկանի (մ.թ.ա. II հազարամյակ)։
Տարածված է Հյուսիսային Հնդկաստանում իբրև ժայռագիր լեզուներից մեկը[6] սկսած մ. թ. ա. I դարից մինչ մ. թ.[7]: Սանսկրիտը չպետք է դիտարկել իբրև որևէ ժողովրդի լեզու, այլ որոշակի մշակույթի լեզու, որը բացառապես տարածված է սոցիալական ընտրանու միջավայրում, ամենաքիչը սկսած անտիկ շրջանից[8][9][10][11]։
Այս մշակույթը գլխավորապես ներկայացված է հինդուիստական կրոնական տեքստերում, և, ինչպես լատիներենն ու հունարենը Արևմուտքում, սանսկրիտն էլ Արևելքում հաջորդ դարաշրջաններում դարձավ գիտնականների և կրոնական գործիչների միջմշակութային հաղորդակցության լեզուն։ Ներկայումս Հնդկաստանի պաշտոնական 22 լեզուներից մեկն է[12]։ Սանսկրիտի քերականությունը չափազանց բարդ է և արխայիկ, գտնում են, որ սանսկրիտն աշխարհի թեքական լեզուներից մեկն է։ Սանսկրիտի բառապաշարը հարուստ է և ոճաբանորեն բազմակերպ։