Ազգային օրհներգ՝«Ազատ ու անկախ Արցախ» Արցախի Հանրապետության օրհներգ
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Արցախի Հանրապետության մայրաքաղաքն Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն էր։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ ՀայքիԱրցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[13]։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքաՏիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարումԱրշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան[15]։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից[16]։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»[17]։
«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»[18]։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[19]։
Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի դրոշի նմանությամբ։ Արցախի դրոշի վրա միայն ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակման արդյունքում վերջինիս վերամիավորումը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է՝ 1:2-ի։
Արցախի դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Արցախի կառավարությունը։ Արցախյան դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը[20]։
Արցախի զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է։ Այն հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից՝ 1994 թվականինոյեմբերի 17-ի որոշմամբ։ Զինանշանի հեղինակը նկարիչ և քանդակագործ Լավրենտ Ղալայանն է։ Արցախի զինանշանի կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների արքայական հարստության թագը։ Վահանի վրա՝ ուղղահայաց դիրքով Արցախի Հանրապետության դրոշիսպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով հատվածի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակի պատկերն է։ Ներքևում՝ արծվի մագիլների մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մեծատառերով մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ»։ Արցախյան զինանշանի վրայի արծիվը շագանակագույն գույնի է՝ սև զարդագծերով, իսկ գլուխը՝ սպիտակ, մագիլները՝ նարնջագույն։ Արևի ճառագայթները և ցորենի հասկերն ունեն ոսկեգույն գունավորում։ Բարձրադիր Քիրս լեռը, որն Արցախի խորհրդանիշներից է, պատկերված է երկնագույն գույնով, իսկ քաղաքամայր Ստեփանակերտի պատկերավորման համար օգտագործվող «Մենք ենք մեր սարերը» քանդակը՝ շագանակագույնով։ Արտաշիսյանների հարստության ոսկեգույն թագը, որը Հայոց երկրի արքայական պատմության խորհրդանիշն է։ Խաղողի վազի և թթենու տերևները կանաչ են։ Խաղողի ողկույզը պատկերված է շագանակագույն, իսկ թութը՝ սպիտակ գույնով։ Հայալեզու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ» մակագրությունն արված է սև գույնով[21]։ Արցախի Հանրապետության «զինանշանի մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է զինանշանի կիրառությունն իրավական փաստաթղթերում և այլ ձևաթղթերում։ Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերն օգործածվում է Արցախի Հանրապետության օրենքների, նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, պաշտոնական տեղեկագրերի վրա, Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, հանրապետական գործադիր մարմինների, դատարանների, դատախազության մարմինների, Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի, պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի), Արցախի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձևաթղթերի վրա։ Արցախի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել ազգային շքանշանների ու մեդալների վրա ևս։
Արցախի Հանրապետության օրհներգը«Ազատ ու անկախ Արցախ» հայրենասիրական երգն է, որի խոսքերը հեղինակել է Վարդան Հակոբյանը, իսկ երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանը։ Այն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի ԳԽ-ի 1994 թվականիդեկտեմբերի 23-ի որոշմամբ։ Արցախի Հանրապետության օրհներգն իր բնույթով հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով։ Արցախի օրհներգը պարտադիր կերպով հնչում է նախագահի երդմնակալության արարողության, բարձրագույն պաշտոնատար անձանց (նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի) մասնակցությամբ հանդիսավոր արարողությունների, պաշտոնական արարողությունների ընթացքում դրոշի բարձրացման, օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի, զորահանդեսների և կրթական հաստատություններում ուսումնական տարվա սկզբի և ավարտի ժամանակ։ Ոչ պարտադիր հիմունքներով Արցախի օրհներգը կարող է հնչեցվել նաև պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ինչպես նաև հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ։
«Պետական դրոշի մասին» ԱՀ օրենքը տարբեր կարգավիճակ ունեցող անհատների համար սահմանում է վարքագծի կանոններ, որոնք պարտադիր են երաժշտական ստեղծագործության հնչելու ժամանակ։ Համապատասխան օրենքի 8-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Ըստ նույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի՝
Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Արցախի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի։ Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով։
- «Արցախի Հանրապետության սահմանադրություն», հոդված 8
Մ.թ.ա. 6-րդ դարում Երվանդ Սակավակյացը հիմնադրում է առաջին համահայկական պետությունը, որի մեջ միավորվում են հայալեզու բոլոր գավառները։ Նույն դարում այն դառնում է Աքեմենյան պետությանսատրապությունը, ապա՝ կիսվում հյուսիսային ու հարավային հատվածների։ Արցախը մտնում է Հյուսիսային Հայաստանի կազմի մեջ, որի կենտրոնը Էրեբունի ամրոցն էր (Երևան)։ Արցախի նախարարական տունը, ըստ ավանդության, սերում է Հայկ Նահապետի ժառանգ Սիսակից։ Նախարարական տան նախահայրը եղել է Հայկազուն Առանը, որի անունից էլ առաջացել է հարստության «Առանշահիկ» (նշանակում է Առանի տիրակալ) անվանումը։ Ալեքսանդր Մակեդոնացու՝ մ.թ.ա. 334 թվականին սկսված արշավանքներից հետո Երվանդունիների թագավորությունն անկախանում է։ Այդ ժամանակ նույնպես, Արցախը և արևելյան հարևան Ուտիքը մտել են հայկական պետության մեջ[24]։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ՝ «Օրխիստինա» անվանմամբ։ Մ.թ.ա. 189 թվականին Մեծ Հայքում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն և գահին բազմում են Արտաշեսյանները։ Տոհմի հիմնադիր Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) ձեռնարկում է հայկական պետությունից անջատված ծայրագավառների վերադարձը։ Ստրաբոնի վկայությամբ՝ Արտաշեսի միավորիչ գործունեության արդյունքում հայալեզու գավառները մտան մեկ պետության կազմ։ Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (հնավայրը Ակնա քաղաքի շրջակայքում է, պեղումները՝ 2006 թվականից)։ 66 թվականից Արշակունյաց հարստության շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայկական միասնական պետության կազմում[25]։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր՝ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը Արշակունյաց Հայաստանի առաջատար նահանգներից մեկն է[24]։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387 թվական) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Սասանյան Պարսկաստանիտիրապետության տակ[26]։ Սակայն նույնիսկ օտար լծի տակ գտնվելով՝ Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը։ Այդ մասին են փաստում Կորյունի վկայությունները, որոնց համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցը լուսավորչական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք։ Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում Մեսրոպ Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցներից մեկը։
451 թվականին օգտվելով Սասանյան Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն։ Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը՝ Վարդան Մամիկոնյանի համախոհներից մեկը։ Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավորի՝ Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Սակայն 457 թվականին՝ Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնի հետևորդ և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ։
Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում նրա եղբոր որդի Վաչագանը։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում վարչական և կրոնական բարեփոխումներով, ինչպես նաև տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։
Օտար տիրապետությունից մինչև Զաքարյան իշխանապետություն
Մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայոց երկիր ներխուժեցին արաբները։ 652 թվականին հայոց սպարապետ Թեոդորոս ՌշտունինԱսորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[27]։ Սակայն Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահն անցավ նրա փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին։ Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում և Արցախը։ Այդ տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885 թվականին Արբական խալիֆայությունը Աշոտ Ա Բագրատունուն ճանաչեց, որպես Մեծ Հայքի թագավոր։ Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում։
Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում՝ սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ Տուղրիլ բեկի կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ։
1064 թվականին սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն՝ Ալփարսլանի գլխավորությամբ, սրի ու գերության մատնեցին արցախահայությանը։
12-րդ դարի սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր Վրաց թագավորությունը։ Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ՝ չէր համակերպվում այդ կացության հետ և հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը։ Հայ-վրացական ռազմաքաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես՝ Զաքարյանների տոհմի ներկայացուցիչները[28]։ 12-րդ դարի90-ական թվականներին նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։ Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայկական տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել և այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ։ Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը (Ծար), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ, ընդունում էր վերջիններիս գերագահությունը։ Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև։ Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին։ Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց Հասան-Ջալալի օրոք։ Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նույնիսկ վրաց թագավորները։
Մոնղոլական արշավանքներ և թուրք-պարսկական մրցակցություն
1221 թվականինԿոտման գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը։ Երկրորդ արշավանքի ժամանակ թաթարներին հաջողվեց գրավել նաև Արցախը[29]։ Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը, ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները՝ Ղազան խանի օրոք, պաշտոնապես ընդունեցին իսլամը։ Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները։ 1386 թվականին թուրքմենների առաջնորդ Լենկ-Թեմուրը, գրավելով Թավրիզն, անցնում է Արաքսը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ՝ գրավում Վերին Խաչենը։ Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել։
15-րդ դարումկարա-Կոյունլու տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև Ակ-Կոյունլուների տիրապետության շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։
14-15-րդ դարերում հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն՝ այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան՝ Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։
16-17-րդ դարերում Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555 թվականին պատերազմող կողմերն Ամասիայում կնքեցին հաշտության պայմանագիր, որով Հարավային Կովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։ 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմավարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։ 1580 թվականին թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639 թվականը՝ Կասր-ե-Շիրինում կնքված հաշտության պայմանագրի կնքումով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։
Գարեգին Նժդեհն Արցախի մասին
Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։ Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը։ Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյությանը։ Այն օգնում է նաև հայերին անհավասար կռվում։ Այն տանում է հաջողության, ուժեղ թշնամու դեմ թույլերի հաղթանակի[30]
«
»
18-րդ դարի սկզբներին օգտվելով Պարսկաստանի ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ պատերազմներից՝ Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով՝ Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է սղնախներ անունով[31]։ Հայտնի են Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Շուշիի, Բադարայի, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքների, ինչպես նաև Տող և Տումի գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար։
1723 թվականի Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726 թվականին՝ Կոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո, երբ Թուրքիային անցան անդրկովկասյան տիրույթներըլ ներառյալ՝ Թիֆլիսը, Գանձակը, Նախիջևանը, Ղարաբաղն ու Ղափանը[32]։ Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Շուտով Արցախը հայտնվեց թուրք-պարսկական մրցակցության ոլորտում։ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարստաստանի արյունարբու մարտերից հետո առավելության հասան պարսիկները՝ ի դեմս զորավար Նադիր շահի։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը 1736 թվականինԷրզրումում ստիպողաբար հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը, Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1736 թվականին Խամսայի հինգ հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դարավերջին[33]։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող քաղաքատիպ ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիք-Եգանը Նադիր շահից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։
Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում թյուրքական քոչվոր ջիվանշիր ցեղի սարջալլու ճյուղի առաջնորդ Փանահ խանը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի տխրահռչակ մելիք Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շուշիի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան և հիմնեց Ղարաբաղի խանությունը։ Շուրջ 50 տարի Արցախի մելիքները պայքարում էին Ղարաբաղի ինքնահռչակ խաների դեմ։ Այդպիսով՝ Խամսայի մելիքությունը թուլացավ և սկսեց կործանվել։ 18-րդ դարի վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794 թվականին Աղա Մուհամմադ խանն իրեն հռչակում է շահ։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք ընդունեն իր իշխանությունը։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795 թվականին շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ 1797 թվականին Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում է։
1828 թվականիԹուրքմենչայի պայմանագրով վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին, որի արդյունքում Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվում է պարսկական դարավոր լծից։ 1840-1917 թվականներին Ցարական Ռուսաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում մի շարք վարչատարածքային փոփոխությունների իրագործման, որոնց արդյունքում Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ՝ Շամախու նահանգի, մեկ՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում[34]։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917 թվականիմարտի 9-ին ստեղծում է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվում են գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Արդյունքում, Հարավային Կովկասում ստեղծվում են երեք ազգային պետություններ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ժողովրդավարական հանրապետությունների։ Այսպիսով, աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետություն (Մուսավաթական Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Իսկ արցախահայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի ազգային բյուրոն։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95 %-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն։ 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ 1918 թվականիմայիսից մինչև 1920 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարկադրաբար ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։
Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Վրաստանիմայրաքաղաք ԹիֆլիսիցՇուշի է մեկնում գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Արցախի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայության դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերն առաջին հերթին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ակնայում տեղակայված թուրքական երկրորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ (1918 թվականիսեպտեմբերի 7-11-ին), ապա երրորդ համագումարները (1918 թվականիսեպտեմբերի 18-22-ին), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մուսուլմանների ուղեկցությամբ սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբուն, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ և Քարագլուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։
Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ձերբակալվեցին ու նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։ 1919 թվականի օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։
Խորհրդային ժամանակաշրջան՝ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին
1921 թվականի հուլիսի 4-ինՌուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոնՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հայկական ԽՍՀ-ի մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Կրեմլի կառավարության թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում՝ չպահպանելով նույնիսկ նախորդ ընթացակարգը։ Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը՝ առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի կամ երկրի կարգավիճակը[36]։ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ները 1922 թվականի դեկտեմբերին ընդգրկվեցին Խորհրդային Միության կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այս որոշումով ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։ Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո սկիզբ առավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը։ 1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը՝ Հայաստանին» միությունը[37]։ 1927 թվականի նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել՝ «Ղարաբաղը՝ Հայաստանին» նշանաբանով։ 1962 թվականի Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962 թվականի մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե ԼՂԻՄ-ից, թե ՀԽՍՀ-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։
Արցախյան շարժում
1985 թվականին ԽՄԿԿ ապրիլյան պլենումի կողմից գորբոչովյան «գլասնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը միացնել ՀԽՍՀ-ին։ 1987-1988 թվականներինԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու վերաբերյալ, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ[38]։ 1988 թվականիփետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով[39]։ Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Արցախյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ-ի և ՀԽՍՀ-ի աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը խորհրդային իշխանությունների կողմից լուծում չի ստանում, ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։ Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջաբնակ հայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը։ 1989 թվականի օգոստոսի 16-ինՍտեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց ազգային խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, ինքնավար մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան։ 1989 թվականի նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին։ Դեպքերի զարգացման նման ընթացը հանգեցրեց նրան, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման վերաբերյալ։
1989 թվականիդեկտեմբերի 1-ինՀԽՍՀԳերագույն խորհուրդը և ԼՂ ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում[40]։ Միացումը, որի կարգախոսի տակ բարձրացել էր Արցախյան շարժումը՝ կայացավ։ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին ընդունված «համատեղ որոշումը» միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների տեսնակյունից ընդունվեց օրինական կերպով։ ԼՂԻՄ-ի վերամիավորումը ՀԽՍՀ հետ չէր հակասում ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին, որ արգելում էր փոփոխության ենթարկել միութենական հանրապետության սահմաններն առանց նրա համաձայնության։ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ ենթադասությանը տալը չէր նշանակի, թե խախտվում է Ադրբեջանական ԽՍՀ տարածքային ամբողջականությունը։ ԼՂԻՄ և ՀԽՍՀ բարձրագույն իշխանությունների կողմից վերամիավորման մասին «Համատեղ որոշմանը» հետևեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի պատժիչ գործողությունները։ 1991 թվականի ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները՝ խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին Օղակ գործողությունը։ Այն իրենից ներկայացնում էր Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված ծայրահեղ գործողություն[41]։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Արցախի բնակչությունը հանրաքվեյով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (այլ կերպ՝ Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանական Հանրապետություն։ Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունները[42]։
1991 թվականիապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀԽանլարի շրջանիԳետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային կարգի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր ԿարապետյանըԱրաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ 1991 թվականիսեպտեմբերի 25-ինՇուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը, որն էլ ազդարարեց Արցախյան գոյամարտի սկիզբը[43]։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմված էր 20-25 հազար զինյալներից։ 75-80 հազարանոց Ադրբեջանի բանակը գրեթե երեք անգամ գերազանցում էր հայոց ուժերին, սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականիմայիսի 12-ին։ Արդյունքում՝ հայերն ունենում են 5856 զոհ[44] (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհետ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ մինչև 30 հազար զոհ[45]։ ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թվականիի մարտի 26-ին ստեղծվեց ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվում է Շուշին:
2016 թվականիապրիլի 1-ին ադրբեջանական ուժերը խախտելովա Սոչիում կնքված համաձայնությունը լայնամասշտաբ հարձակում են գործում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Քառօրյա պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունենում են մարդկային և նյութական կորուստներ։ Կարճատև պատերազմի ընթացքում Արցախը կորցնում է 8 կմ քառ․ տարածք, սակայն այնուամենայնիվ ստատուս քվոն տարածաշրջանում պահպանվում է։
44-օրյա պատերազմ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՀանրապետությունըԹուրքիայի աջակցությամբ սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմը տևեց 44 օր և այն իր տեսակով Արցախյան ազատամարտից ի վեր ամենաարյունալի ու դաժան պատերազմն էր[46]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[47]։
Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռների արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ իրեն բնորոշ բարդ ռելիեֆով։ Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը։ Մակերևույթի բարձրությունների տարբերությունը կազմում է 3600 մետր։ Հյուսիսային Արցախում արևմուտքից արևելք ձգվում են է Մռավի լեռնաշղթան, որի երկարությունը կազմում է շուրջ 70 կմ։ Լեռնաշղթան կազմված է հրաբխածինապարներից, որոնք տեղ-տեղ կտրտված են խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մետր), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մետր), Քյոռողլուդագը (3462 մետր), Օմարը (3395 մետր) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մետր), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Մռավի լեռնաշղթայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության ամենաբարձր կետը՝ Գոմշասարը (3724 մետր բարձրությամբ), որը հաճախ անվանում են նաև Արիության լեռ։ Լեռների լանդշաֆտը լեռնամարգագետնային է, իսկ լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ և սողանքային լճակներ։ Արցախի արևմտյան տարածքում տարածվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Այն ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը։ Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ղարաբաղի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Մեծ Քիրս լեռն է՝ 2724 մետր բացարձակ բարձրությամբ։ Այս լեռնաշղթայի փեշերին՝ ԼՂՀ Հադրութի շրջանում է գտնվում Ազոխի քարայրը, որտեղ պահպանվել են նեանդերթալյան մարդու բրածո մնացորդներ։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների։
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր։ Առավել նշանավոր է Շուշիի սարավանդը, որ գահավիժելով իջնում է Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից սկիզբ առնող Կարկառ գետիՔարինտակ վտակի հովիտները։ Հյուսիս-արևելքում Արևելյան Սևանի լեռնաշղթան է, որը սկիզբ է առնում ՀայաստանիԳեղարքունիքի մարզից։ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև գտնվում է Սյունիքի բարձրավանդակը, որն իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ։ Այստեղի լեռները կազմված են կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենյան լավաների հզոր շերտով։ Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքիցհարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550մ) հրաբխային զանգվածները։ Ամենաբարձր լեռնագագաթը Դալին է՝ 3616 մետր բարձրությամբ։ Այն Արցախի ամենաբարձր լեռներից մեկն է։ Հարավարևմտյան մասում՝ Ծռասար և Մխմաթիք լեռնաշղթաների հատման կետում, գտնվում է Գժասար լեռը՝ 3616 բարձրությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային է հարավն ու արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում է Միլի կամ Արցախի դաշտավայրը։ Արցախյան բարձրավանդակի արևմտյան հատվածը թեքությամբ իջնում դեպի արևելք՝ ձուլվելով Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին։ Արցախի տարածքի շուրջ 35 %-ը ծածկված է անտառներով (մասնավորապես 1.500-2.250 մետր բարձրության վրա գտնվող շրջանները)։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։
Հանրապետության տարածքում կան գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գրաֆիտի, վիմագրական քարի, գիպսի, ավազի ու կավի բարձրորակ հումք։ Լեռնային Ղարաբաղի տարածքը հարուստ է նաև հանքային ջրի ռեսուրսներով։ Որոշ աղբյուրներ այստեղ հայտնի են եղել դեռ շատ վաղուց։ Հատկապես կիրառական նշանակություն ունեն Լիսագորիհանքային ջրի աղբյուրները, որոնք գտնվում են Շուշիից 16-18 կմ. հեռավորության վրա, Շուշի-Գորիս ավտոճանապարհի մոտ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ և արժեվորվում են իրենց բուժիչ հատկանիշներով։ Իսկ Շուշիի շրջանի Շրլան գյուղի մոտ գտնվող աղբյուրի հիման վրա Շուշիում գործում էր առողջարան։
Արցախի ջրագրական համակարգը տեսականորեն նման է Հայաստանինին։ Հանրապետությունը դեպի ծով ազատ ելք չունի, սակայն վերջինիս տարածքում կան բազմաթիվ ներքին ջրեր (լճեր, գետեր, ճահիճներ)։ Խոշոր գետերը հիմնականում պատկանում են Կուր և Արաքս գետերի ավազաններին։ Գետերի սնումը հարաբերականորեն խառն է, իսկ հոսքն ունի սեզոնային բնույթ։ Գարնան բոլոր ամիսներին և աշնան սկզբին Արցախի գետերը հորդանում են, իսկ ամռանը՝ ծանծաղում։ Այստեղ հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է։ Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձրադիր լեռնաշղթաներից և ունեն մեծ անկում։ Ջրային ռեսուրսները կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության զարգացող տնտեսության կայունացման գործում։ Սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ աղբյուրն է։ Գետերի ոռոգման ջրերը խիստ անհրաժեշտ են նաև չորային Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման համար։
Արցախի գետերի մեծամասնությունը (75 %) պատկանում են Կուրի ավազանին։ Այս գետի խոշոր վտակներից են Թարթառը, Հևջան, Խաչենը, Կարկառը, Խոնաշենը։ Ամենախոշոր վտակն աջակողմյան Կարկառն է, որի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Այն սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ ծովի մակարդակից մինչև 2080 մետր բարձրությունից։ Կարկառն իր հերթին ևս ունի երկու խոշոր վտակներ՝ Մեղրագետը և Բագարան։ Արաքսի ավազանի վտակները համեմատաբար ավելի խոշոր են և ջրառատ։ Դրանք են՝ Հագարին, Վարանդան, Իշխանագետը։ Հագարին հոսում է Քաշաթաղի շրջանում և ունի 113 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Վարանդան և Իշխանագետը սնմամբ և հոսքով նման են Արցախի մյուս գետերին։ Կան մի քանի գետեր, որոնք սկիզբ են առնում Հայաստանի տարածքում և հոսում են մինչև Արցախ։ Օրինակ՝ Քարաշեն գետն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Արցախի Հանրապետության տարածքում աջից միախառնվում է Աղավնո գետին։ Արցախի Հանրապետության մայր գետը Թարթառն է, որը պատկանում է Կուր գետի ավազանին։ Թարթառ գետի վերին ավազանում ժամանակին գտնվել է պատմական Ծար ավանը, իսկ գետի միջին հոսանքում՝ ձախ ափին, գտնվում է Դադիվանքը։ Թարթառի ափին է գտնվում նաև Քարավաճառ քաղաքը։ Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու համար 1970 թվականին կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման և ջրաէներգետիկ նպատակներով։ Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը ( հզորությունը՝ 110 մեգավատտ)։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Արցախյան ազատամարտի տարիներին Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Արցախի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։
Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղանակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։
Անտառներում հանդիպում են նապաստակներ, աղվեսներ, ոզնիներ, կովկասյան աքիսներ, երբեմն էլ եղնիկ, արջ ու անտառային կատու։ Գետերում ապրում են լեռնային գետերին և անուշահամ բարձրադիր լճերին հատուկ ձկներ։ Մարդու անհոգի վերաբերմունքի հետևանքով ձկների որոշ տեսակներ անհետացել են։ Բոլոր լճակներում և գետերում տարածված են գորտը, լորտուն և կրիան։ Եղեգնապատ վայրերում հանդիպում է կարմիր բադը։ Աղբյուրներին, գետակներին, լճակներին հատուկ են ջրային որդերը և ճպուռները։ Կանգնած ջրավազաններում ապրում են մոծակների մի քանի տեսակներ։
Ղարաբաղի ձին, որը հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է, դեռևս հնագույն ժամանակներից տարածված է եղել Արցախի տարածքում։ Ըստ մեզ հայտնի աղբյուրների՝ ղարաբաղյան ձին առաջացել է ժողովրդական ընտրասերման արդյունքում՝ պարսկական, թուրքմենական, իսկ հետագայում նաև արաբական ձիերի խաչասերումից և բնակություն է հաստատել Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Ներկայումս այն համարվում է արևելյան տիպի լավագույն ձիատեսակներից մեկը։ 19-րդ դարում այն ներազդել է հարավռուսական ձիաբուծության վրա և մեծ քանակով արտահանվել արևմուտք՝ Ֆրանսիա, Անգլիա, Լեհաստան և այլուր։
Ղարաբաղի ձին հատկապես աչքի է ընկնում իր գեղեցիկ արտաքին կառուցվածքով։ Անզեն աչքով նկատելի է ղարաբաղյան ձիու նմանությունն մեկ այլ արևելյան նժույգի՝ արաբական ձիու հետ։ Երկու ձիատեսակների գլխավոր նմանություններն են չոր մարմնակազմվածքը և հեզ վարքագիծը։ Ղարաբաղյան ձիու գլուխը բավականին թեթև է, իսկ իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը կազմում է 145-150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145-150 սմ։ Տարբեր ժամանակներում արցախյան այս ձիատեսակն օգտագործվել է Դոնի, անդրկովկասյան հանրապետությունների (Ադրբեջանական Հանրապետությունում համարվում է ազգային խորհրդանիշ), Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Ներկայումս ղարաբաղյան ձիերը սահմանափակ քանակով բուծվում են Արցախի Հանրապետության որոշ շրջաններում։
Ըստ Արցախի Հանրապետության «վարչատարածքային բաժանման մասին օրենք»-ի՝ ութ շրջաններում իրականացվում է պետական կառավարում, համայնքներում՝ տեղական ինքնակառավարում։ Տեղական ինքնակառավարում է իրականացվում Ստեփանակերտ քաղաքում ևս՝ համատեղելով պետական կառավարման հետ։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերը՝ առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին ընդգրկվում են համայնքների մեջ[51]։
Ներկայիս Արցախի Հանրապետությունը փաստացիորեն (դե ֆակտո) անկախ պետություն է, որն ունի սեփական դրոշը, զինանշանը և օրհներգը, իշխանական մարմինները, ֆինանսատնտեսական համակարգը։ Հայաստանը միջազգային-իրավական հարթակում Արցախը ճանաչում է որպես իր անբաժանելի մաս։ Այնուամենայնիվ, Արցախյան խնդրի միջազգային-իրավական կարգավորումը մեծապես կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Մարդու իրավունքների տեսանկյունից «Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում Հայաստանը զինամթերքով և կամավորներով օգնություն է ցուցաբերում Արցախին։ Հայաստանի ներգրավվածությունն Արցախյան պատերազմում աճում է 1993 թվականի դեկտեմբերի ժն տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումից հետո։ Դրանից հետո Հայաստանի ներքին գործերի նախարարությունը երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ և սկսեց զորակոչ անցկացնել Արցախի պաշտպանական դիրքերում կռվելու համար»։ Հայաստանն և Արցախն ունեն շաղկապված քաղաքականություն, որի վառ ապացույցն է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը Հայաստանի վարչապետի (1994-1997) և ապա նաև նախագահի (1998-2008) պաշտոնում։ Հայաստանի կառավարությունը բազմիցս կարողանում է պաշտպանել երկու հայկական պետությունների շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների ընթացքում։ Իր եվրասիական ուսումնասիրությունների ընթացքում Արևմտաեվրոպական միության հետազոտությունների ինստիտուտի նախագահ Դով Լինչև գրում է․ «Արցախի անկախացումը թույլ է տալիս նոր հայկական պետությանը խուսափել ագրեսիայի միջազգային խարանից, չնայած այն բանին, որ հայկական զորքերը 1991-1994 թվականներին գերիշխանում էին արցախա-ադրբեջանական շփման գծում»։ Լինչը նաև մատնանշում է, որ «հայկական զինված ուժերի հզորությունը և Հայաստանի ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ, դիտվում են որպես Ստեփանակերտի իշխանությունների կողմից արցախյան պետության պաշտպանության առանցքային վահաններ»։ Այնուամենայնիվ, շատ աղբյուրներ Արցախը փաստացիորեն համարում են Հայաստանի մաս։
Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանը, Ադրբեջանական Հանրապետությունը և երրորդ կողմ հանդիսացող Արցախը, ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի կառավարությանը հորդորում է դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից և մյուս վիճելի տարածքներից, ինչպես նաև բոլոր տեղահանված անձանց թույլատրել վերադառնալ իրենց տներ։ Հայաստանը մերժում է ադրբեջանական կողմի պահանջները և կարծում է, որ Արցախի ժողովուրդն ունի ազգային ինքնորոշման անտարելի իրավունք։ Թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը նշում են, որ Արցախն իրեն անկախ է հռչակել Խորհրդային Միությունից և այլ ոչ թե Ադրբեջանից։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ Արցախի կառավարությունը պետք է մասնակցի տարածաշրջանի ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկման՝ միաժամանակ մերժելով ազատագրված տարածքները վերադարձնելու և փախստականներին մուտքի պահանջները։
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթաց
Կողմերի միջև բանակցությունները կազմակերպվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների անմիջական նախաձեռնությամբ։ Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված առաջին բանակցությունները 2001 թվականին ընթացել են նախ և առաջ Փարիզում և ապա՝ Ֆլորիդայում։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը մոտ էին խնդրի հանգուցալուծմանը, ադրբեջանական իշխանությունները՝ ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ իր որդու՝ Իլհամ Ալիևի (2003 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո) պաշտոնավարման տարիներին, հստակորեն հերքում են Փարիզում և Ֆլորիդայում կայացված ցանկացած համաձայնություն։ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև հետագա բանակցությունները տեղի են ունեցել 2004 թվականի սեպտեմբերին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այս անգամ ադրբեջանական կողմի ներկայացված առաջարկներից մեկը Արցախում և Ադրբեջանում հանրաքվեի անցկացումն էր՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ։ 2006 թվականի փետրվարի 10-ին և 11-ին Ռամբույե ավանում տեղի են ունենում բանակցություններ, որոնք որևէ համաձայնության չեն հանգեցնում։ Սակայն այդ ընթացքում քննարկվում են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են օրինակ Քարվաճառից հայկական զորքերի դուրս գալու հարցը։
Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141..400 մարդ։ Ազգաբնակչության մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը կազմում է 52.310 մարդ[52]։
Գյուղատնտեսության կարևոր ճյուղերն էին հացահատիկային տնտեսությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը։ Մշակվել են նաև բրինձ, ձիթատու վուշ, սիսեռ, կարտոֆիլ և այլն։ 1805 թվականին Ղարաբաղը, ինքնակամ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը (հաստատվել է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով) և գտնվելով Ռուսաստանի կայսրության վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգում, զարգացել է կայսրության ծայրամասային շրջաններին բնորոշ հաստատության օրինաչափություններով։ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 թվական), անղրկովկասյան ազգերի անկախացումն ու ազգամիջյան հակամարտությունների սրումը նոր անկախացած երկրների տնտեսությունը հասցրել են քայքայման եզրին։ Մեծ չափով տուժել է նաև Արցախ-Ղարաբաղի տնտեսությունը։ Խորհրդայնացումից հետո պահանջվել է մի քանի տասնամյակ, որպեսզի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստացած ԼՂ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշներով մոտենար 1915-1916 թվականների մակարդակին։
Տրանսպորտ
Արցախի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։
Նախատեսվում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ։
Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիները պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում։
Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը[57][58][59]։
Արցախի Հանրապետության ճանաչման նախագիծ Հայաստանի Ազգային ժողովում
2014 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեցին 8 պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության բոլոր 5 պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Արծվիկ Մինասյան), «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ քվեարկեց։ Բոլոր մյուս պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, որի արդյունքում նախագիծը չընդունվեց։ Նախագծով նախատեսվում էր պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և բացառել այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին, ինչպես նաև երկու այլ դրույթներ[73]։ Նախկինում ևս «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկվել են ԼՂՀ անկախության ճանաչման նախագծեր, որոնք նույնպես մերժվել են Ազգային ժողովի կողմից։
2020 թ. սեպտեմբերի 27-ից վերսկսվել են քննարկումները Հայաստանիի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին[74]։
Հայրենիք համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օր
Դեկտեմբերի 7
Եկրաշարժի զոհերի հիշատակի օր
Ադրբեջանի ներխուժում Արցախ
Արցախի վրա 2023 թվականի Ադրբեջանի ներխուժման ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը բնաջնջման վտանգի տակ[77]սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու հրամանագիր, որով Արցախի Հանրապետությունը պետք է դադարեր գոյության ունենալ։ Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներից հետո, դեկտեմբերի 10-ին նախագահ Շահրամանյանը չեղարկել է Արցախի Հանրապետությունը լուծարելու իր հրամանագիրը[78][79]։ Արցախի սահմանադրության համաձայն, հանրաքվեով անկախացած պետությունը չի կարող լուծարվել միջնորդավորված ընտրված նախագահի հրամանագրով[80][81]։ Բացի այդ, միջազգային իրավունքով՝ անվավեր է ցանկացած իրավական ակտ, որ ընդունվել է սպառնալիքի տակ[82]։
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 152
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 157
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 242-243
↑«Կոմունիստ», 2 դեկտեմբերի, 1920, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, ժողովածու, Երևան, 1957, էջ 497-498
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 307
↑Ուլուբաբյան Բ., «Արցախի պատմությունը», Երևան, 1994
↑Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 354
↑ՀՀ ԱԺ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Կարգավորման ուղիներ, Խորհրդարանական լսումներ 29-30 մարտի, 2005 թվական, «Անտարես», Երևան, 2006, էջ 279
↑Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիներ», Երևան 2006, էջ 280
↑Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 102
↑Kaufman, Stuart (2001). Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War. New York: Cornell Studies in Security Affairs. էջ 61. ISBN0-8014-8736-6.
↑Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 118
(b) recognises the right to self-determination of all peoples including those of the Republic of Nagorno-Karabakh, … (f) calls on the Commonwealth Government to officially recognise the independence of the Republic of Nagorno-Karabakh and strengthen Australia’s relationship with the Nagorno-Karabakh and its citizens.
Верхняя палата парламента Нового Южного Уэльса одновременно с резолюцией о признании НКР и права на самоопределение карабахского народа приняла и обращение к властям Австралии официально признать независимость Карабаха со всеми вытекающими последствиями.
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետություն
2008 single by Carly Rae JepsenTug of WarSingle by Carly Rae Jepsenfrom the album Tug of War ReleasedSeptember 16, 2008Recorded2007-2008GenrePoppop rockLength3:44 (album version)3:19 (radio edit)LabelCarly Rae Music Inc.Songwriter(s)Carly Rae JepsenRyan StewartCarly Rae Jepsen singles chronology Sunshine on My Shoulders (2008) Tug of War (2008) Bucket (2009) Tug of War is a song by Canadian singer/songwriter Carly Rae Jepsen, released on 16 September 2008 as the second single from her debut s...
В Википедии есть статьи о других людях с такой фамилией, см. Романо. Эта статья или раздел нуждается в переработке.Улучшить перевод.Пожалуйста, улучшите статью в соответствии с правилами написания статей. (2 октября 2021) Джордан Романо Торонто Блю Джейс — №68 Питчер Отби...
Knooppunt Ngauranga Kenmerken Wegen 1 × 2 Land Nieuw-Zeeland Plaats Ngauranga Type knooppunt splitsing Ligging 41° 15′ ZB, 174° 49′ OL Portaal Verkeer & Vervoer Het Knooppunt Ngauranga (Engels: Ngauranga Interchange) is een verkeersknooppunt in de plaats Ngauranga ten noorden van de Nieuw-Zeelandse hoofdstad Wellington. Hier kruisen de Wellington Urban Motorway (SH1) richting Wellington, de Hutt Valley Expressway (SH2) richting Lower Hutt en de Centennial ...
Karl Kraus, 1984 Karl Kraus (* 21. März 1938 in Vrchlabí; † 9. Juni 1988 in Würzburg) war ein deutscher theoretischer Physiker, der wichtige Beiträge zu den Grundlagen der Quantenphysik geleistet hat. Leben und Wirken Kraus wurde 1938 in Vrchlabí im Riesengebirge (1938 bis 1945 Hohenelbe) geboren. Nach dem Krieg wuchs er in Elsterwerda auf und besuchte dortige Schulen. Er studierte von 1955 bis 1960 an der Humboldt-Universität Berlin (Ost) und der Freien Universität Berlin (West) Phy...
Ben Harper Benjamin Chase Harper (Claremont (Californië), 28 oktober 1969) is een Amerikaanse singer-songwriter. Hij is gespecialiseerd in akoestische slide-gitaar. The Innocent Criminals is zijn vaste begeleidingsband. Biografie Harper pakt op jonge leeftijd de gitaar op en raakt geïntrigeerd door de Weissenborn-gitaren, een gitaar die al liggend op de schoot bespeeld moet worden als slide-gitaar (kortgezegd: met een stalen buisje - de slide - om een vinger over de snaren glijden in plaats...
Benavente y Los Valles Comarca Situación en la provincia de ZamoraCoordenadas 42°00′36″N 5°49′50″O / 42.009874, -5.83065768Capital BenaventeEntidad Comarca • País España • Comunidad Castilla y León Castilla y León • Provincia ZamoraZamoraSuperficie • Total 1366.54 km²Población (2022) • Total 33 473 hab.Gentilicio vallesano, -a[editar datos en Wikidata] Benavente y Los Valles e...
Si ce bandeau n'est plus pertinent, retirez-le. Cliquez ici pour en savoir plus. Cet article ne cite pas suffisamment ses sources (mai 2019). Si vous disposez d'ouvrages ou d'articles de référence ou si vous connaissez des sites web de qualité traitant du thème abordé ici, merci de compléter l'article en donnant les références utiles à sa vérifiabilité et en les liant à la section « Notes et références » En pratique : Quelles sources sont attendues ? Commen...
American singer, opera singer and music educator (1897–1982) Frederick Jagel (1937) Frederick Jagel (June 10, 1897, Brooklyn, New York – July 5, 1982, San Francisco, California) was an American tenor, primarily active at the Metropolitan Opera in the 1930s and 1940s. Life and career Jagel studied voice in New York City and Milan. He debuted as Rodolfo in La bohème in Livorno, in 1924. He sang throughout Italy under the name of Federico Jaghelli. After his return to America, he made his d...
Artikel ini tidak memiliki referensi atau sumber tepercaya sehingga isinya tidak bisa dipastikan. Tolong bantu perbaiki artikel ini dengan menambahkan referensi yang layak. Tulisan tanpa sumber dapat dipertanyakan dan dihapus sewaktu-waktu.Cari sumber: Agama di Georgia – berita · surat kabar · buku · cendekiawan · JSTOR Agama di Georgia (2014)[1] Ortodoks Timur (83.4%) Muslim (10.7%) Gereja Apostolik Armenia (2...
Schematische Darstellung französischer Flüsse und Kanäle Aa Adour Aff Aisne Aulne Autise Baïse Blavet Canal d’Accolay (auch: Embranchement de Vermenton) Canal d’Aire Canal d’Arles à Fos Canal d’Ille-et-Rance Canal de Bergues Canal de Bourbourg Canal de Bourgogne (Burgund-Kanal) Canal de Briare Canal de Brouage Canal de Calais Canal de Caen à la Mer Canal de Caronte Canal de Donzère-Mondragon Canal de Fos à Port-de-Bouc Canal de Furnes Canal de Jonction Canal de l’Aisne à la...
Defunct railway in Ontario Not to be confused with Canadian Northern Railway. Map A map showing the route of the Northern at its maximum extent in the late 1800s. Only the portion from Toronto to Barrie and a small section running west remain in service, while the section north of Orillia has merged with another line. The Northern Railway of Canada was a railway in the province of Ontario, Canada. It was the first steam railway to enter service in what was then known as Upper Canada. It was e...
Binghamton Bearcats 2023–24 Binghamton Bearcats men's basketball team UniversityBinghamton UniversityHead coachLevell Sanders (2nd season)ConferenceAmerica EastLocationVestal, New YorkArenaBinghamton University Events Center (Capacity: 5,322)NicknameBearcatsColorsDark green, white, and black[1] Uniforms Home Away Alternate NCAA tournament appearances2009Conference tournament champions2009Conference regular season champions2009 The Binghamt...
Lippo CentreInformasi umumStatusSelesaiJenisPerkantoran komersialLokasiShenton Way, SingapuraRampung1990Biaya$35 jutaTinggiAtap150 m (490 ft)Data teknisJumlah lantai34Lift12Desain dan konstruksiArsitekRaymond Woo and Associates ArchitectsReferensi[1][2][3] Lippo Center adalah pencakar langit setinggi 150 m (490 ft) yang terletak di 78 Shenton Way di Downtown Core, Singapura. Gedung berlantai 34 ini selesai dibangun tahun 1990. Lippo Center dan The G...
Bạch tuộc vânPhân loại khoa họcGiới (regnum)AnimaliaNgành (phylum)MolluscaLớp (class)CephalopodaBộ (ordo)OctopodaHọ (familia)OctopodidaeChi (genus)AmphioctopusLoài (species)A. marginatusDanh pháp hai phầnAmphioctopus marginatus(Taki, 1964) Danh pháp đồng nghĩa Octopus marginatus Taki, 1964 Octopus striolatus Dong, 1976 Bạch tuộc vân (Danh pháp khoa học: Amphioctopus marginatus) hay còn gọi là bạch tuộc dừa là một loài bạch tuộc trong họ ...
Artikel ini sebatang kara, artinya tidak ada artikel lain yang memiliki pranala balik ke halaman ini.Bantulah menambah pranala ke artikel ini dari artikel yang berhubungan atau coba peralatan pencari pranala.Tag ini diberikan pada Januari 2023. SDLB Mini BaktiSekolah Dasar Luar Biasa Mini BaktiInformasiJenisSwastaNomor Pokok Sekolah Nasional20110334Jumlah siswa0 2010StatusAktifAlamatLokasiJln.Kayu Jati III/Rt.01/05 No.7 Pulogadung, Jakarta Timur, DKI Jakarta, IndonesiaSitus webLaman...
Untuk stasiun metro yang berada di dekatnya, lihat Shanghai Huochezhan. Untuk stasiun Shanghai Railway lama, lihat Stasiun Shanghai Utara. Shanghai上海Pemandangan Bangunan Selatan Stasiun ShanghaiLokasiJalan Moling, Distrik Jing'an, ShanghaiTiongkokKoordinat31°15′06″N 121°27′02″E / 31.251552°N 121.450446°E / 31.251552; 121.450446Koordinat: 31°15′06″N 121°27′02″E / 31.251552°N 121.450446°E / 31.251552; 121.450446Pengelol...
Dominus ac Redemptor Breve apostólico del papa Clemente XIV 21 de julio de 1773, año IV de su Pontificado Escudo de Clemente XIVArgumento Supresión de los JesuitasDocumentos pontificiosConstitución apostólica • Motu proprio • Encíclica • Exhortación apostólica • Carta apostólica • Breve apostólico • Bula[editar datos en Wikidata] Dominus ac Redemptor es un breve apostólico, promulgado el 21 de julio de 1773 por el Papa Clemente XIV, por medio del cual se supri...
2021 single by Brent Faiyaz and DJ Dahi featuring Tyler, the Creator GravitySingle by Brent Faiyaz and DJ Dahi featuring Tyler, the Creatorfrom the album Wasteland ReleasedJanuary 29, 2021Length3:34LabelLost KidsVeniceStemSongwriter(s) Christopher Wood Dacoury Natche Tyler Okonma Steve Lacy Producer(s)DJ DahiBrent Faiyaz singles chronology Dead Man Walking (2020) Gravity (2021) Eden (2021) DJ Dahi singles chronology Outro To Q4 (2020)(2021) Gravity(2021) DJ(2021) Tyler, the Creator...
Political system of Botswana Politics of Botswana Constitution Government President Mokgweetsi Masisi Vice-President Slumber Tsogwane Cabinet of Botswana Parliament National Assembly Speaker: Phandu Skelemani Ntlo ya Dikgosi(House of Chiefs) Constituencies Judiciary High Court of Botswana Administrative divisions Districts Sub-districts Villages Elections Recent elections General: 2009201420192024 Political parties Foreign relations Minister of Foreign Affairs Minister: Vincent T. Seretse Dip...
GermanyNickname(s)Die Adler (The Eagles) Die Mannschaft (The Team)AssociationDeutscher Volleyball-VerbandConfederationCEVHead coachMichał WiniarskiFIVB ranking10 (as of 2 December 2023)Uniforms Home Away Third Summer OlympicsAppearances4[a] (First in 1968)Best result (1972 (GDR))World ChampionshipAppearances12[b] (First in 1956)Best result (1970 (GDR))World CupAppearances3[c] (First in 1965)Best result (1969 (GDR))European ChampionshipAppearances24[d] (First i...