ԴասակարգումըՎիքիցեղերում
ՊատկերներՎիքիպահեստում
ITIS 32964 NCBI 4147
Հասմիկ կամ Նազվարդ (լատին․՝ Jasmínum, պարս.՝ یاسمین}-ից -Նազվարդ), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ Հայաստանում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (J. fruticans), որը 1մ բարձրությամբ թուփ է։
Տերևները հակադիր են կամ եռմասնյա, հերթադիր, հազվադեպ՝ պարզ, ծաղիկները՝ երկսեռ, հոտավետ, դեղին, միայնակ կամ վահանիկում հավաքված։ Պտուղը հատապտուղ է՝ գնդաձև, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
Ըստ The Plant List-ի տվյալների[1]։
Առավել հայտնի։
Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։