Աննա Սաքսե (լատիշ․՝ Anna Sakse, հունվարի 16, 1905(1905-01-16)[1], Լեյասցիմես, Valka County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1981(1981-03-02)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։
Գործունեություն
Տպագրվել է 1925 թվականից։ 1934 թվականից եղել է հեղափոխական գրողների, նկարիչների և լրագրողների անլեգալ միավորման մեջ։ Նրա «Աշխատավոր սերունդ» (1941) վեպը պատկերել է լատվական գյուղի կյանքը XIX դարի 1970-ական թվականներից մինչև 1905-1907 թվականների հեղափոխությունը։ «Սարն ի վեր» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) վեպը նվիրված է գյուղի սոցիալիստական վերակառուցմանը։ Բուրժուական Լատվիայի մտավորականության կյանքն է պատկերված «Կայծեր գիշերվա մեջ» (հ․ 1-2, 1951-1957, Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1959) վեպում։ Սաքսեն հեղինակ է նաև պատմվածքների, մանկական գրքերի, «Ագռավի թագավորը» (1962) հեքիաթների և «Հեքիաթներ ծաղիկների մասին» (1966) ժողովածուների։ Սաքսեի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ ԽՍՀՄ III-IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 3 այլ շքանշանով։
Աննա Սաքսեն հայերեն
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։
|