Կաբարդա-Բալկարական Հանրապետություն կամ Կաբարդա-Բալկարիա (ռուս.՝ Кабарди́но-Балка́рская Респу́блика, կաբարդա-չերքեզերեն՝ Къэбэрдей-Балъкъэр Республикэ, կարաչայ-բալկարերեն՝ Къабарты-Малкъар Республика), հանրապետություն Ռուսաստանի կազմում[3][4], Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Մայրաքաղաքն է Նալչիկ քաղաքը։
Սահմանակցում է Ստավրոպոլի երկրամասի հետ հյուսիսում, Հյուսիսային Օսիա-Ալանիայի և Վրաստանի հետ հարավում, և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության հետ արևմուտքում։
Անվանում
Անվանումը ստացել է կաբարդացի և բալկարցի ժողովուրդների անունից[5]։
Բնակչություն
- Ազգային կազմը
Կաբարդա-Բալկարական Հանրապետության ազգային կազմը 2010 թվականի մարդահամարի տվյալներով[6] ունի հետևյալ տեսքը․
Վարչատարածքային բաժանում
Կաբարդա-Բալկարական Հանրապետությունը բաժանվում է 13 մունիցիպալ կազմավորումների՝ 3 քաղաքային օկրուգների և 10 մունիցիպալ շրջանների։
Քաղաքային օկրուգները և դրանց կենտրոնները․
- I. Նալչիկի քաղաքային օկրուգ — ք․ Նալչիկ
- II. Բակսանի քաղաքային օկրուգ — ք․ Բակսան
- III. Պրոխլադնիի քաղաքային օկրուգ — ք․ Պրոխլադնի
Շրջանները և դրանց վարչական կենտրոնները․
- Բակսանի շրջան — ք. Բակսան (չի մտնում շրջանի կազմի մեջ)
- Զոլկայի շրջան — ավ. Զալուկոկոաժե
- Լեսկենի շրջան — գ. Անզորեյ
- Մայսկիի շրջան — ք. Մայսկի
- Պրոխլադնիի շրջան — ք. Պրոխլադնի (չի մտնում շրջանի կազմի մեջ)
- Թերեքի շրջան — ք. Տերեկ
- Ուրվանի շրջան — ք. Նարտկալա
- Չեգեմի շրջան — ք. Չեգեմ
- Չերեկի շրջան — ավ. Կաշխատաու
- Էլբրուսի շրջան — ք. Տիռնիաուզ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 149)։
|