Չեչեններ (ինքնանվանում՝ Նոխչիյ, Նախչու, Նախչիյ), վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում, Չեչենական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 2.000.000 մարդ է։ Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում։
Բնակեցում
Ներկայում չեչենների մեծամասնությունը ապրում է Ռուսաստանի տարածքում, հիմնականում Չեչնիայի Հանրապետությունում։ Չեչենների պատմության մեջ եղել է մի քանի բնակեցում։
1865 թվականի Կովկասյան պատերազմից հետո մոտավորապես 5000 չեչենական ընտանիքներ տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք և այդ շարժումը սկսեցին կոչել մուհաջիրություն[4]։ Այսօր այդ մուհաջիրների ժառանգներն էլ կազմում են Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի չեչենական սփյուռքի հիմնական մասը[5]։
1944 թվականի փետրվարին ավելի քանի կես միլիոն չեչեններ տեղահանվել են իրենց մշտական ապրելավայրերից և բնակեցվել Միջին Ասիայում։ 1957 թվականի հունվարի 9-ին չեչեններին թույլատրվել է վերադառնալ իրենց կովկասյան ապրելավայրերը, սակայն ազգի որոշ մասը մնացել է Ղազախստանում և Ղրղզստանում։
Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներից հետո շատ չեչեններ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Արևմտյան Եվրոպա, Թուրքիա և արաբական երկրներ։ Նաև ավելացել է Ռուսաստանի Դաշնության մյուս շրջանների չեչենական սփյուռքը։