Ազգության ձևավորմանը մասնակցել են լեռնական կովկազական ցեղերը, ալանները, բուլղարները և ղփչաղները։ Կարաչայների մեջ մինչև 19-րդ դարի կեսը պահպանվել էին ավատատիրական-նահապետական հարաբերությունները։ Անցյալում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ։ Պատկանում են Եվրոպոիդ ռասայի կովկասյան ենթառասային։
Խորհրդային Միության տարիներին զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ստեղծվել է գիր։ Փաստացի մեկ ազգ են իրենց հարևան բալկարցիների հետ ունենալով նրանց հետ մեկ ծագում, մշակույթ և լեզու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 302)։