4-5 մլն.
Վրացիներ կամ քարթվելներ (վրաց.՝ ქართველები, ինքնանվանում՝ քարթվելեբի) քարթվելական ընտանիքի ազգ, որոնց մեծ մասը կենտրոնացած է Վրաստանի սահմանների ներսում՝ Սև ծովի ափին, Կավկասիոնի և Թրիալեթի լեռնաշղթաների միջև ընկած հատվածում։ Զգալի թվով վրացիներ բնակվում են նաև Թուրքիայի արևելյան նահանգներում և Իրանի ներքին շրջաններում՝ հատկեպես Ֆերեյդուն-Քենար քաղաքում։ Շատ վրացիներ ունեն մուգ գույնի մազեր, հանդիպում են նաև շիկահերներ։ Վրացիների մեծ մասի աչքերը շագանակագույն են, իսկ 30%-ինը կապույտ կամ մոխրագույն։ Լեզվաբանական սկզբունքով վրացիները բաժանվում են 3 խմբի՝ իբերական, սվանական և մեգրելա-լազական։ Վրացիների դավանանքը քրիստոնեությունն է (ուղղափառությունը), որն ընդունվել է 319 թ. մայիսի 6-ին։ Մարդաբանորեն պատկանում են հիմնականում եվրոպոիդ ռասայի պոնտոսական և կավկասիոնական խմբերին։ Վրաց ազգի կազմավորման ավարտը համարվում է հիմնականում 5-10 դարերը, թեև ողջ միջնադարում վրացիները բաղկացած են եղել տարբեր ազգագրական խմբերից և ցեղերից։
Վրացիները կազմված են հետևյալ էթնիկ խմբերից՝