Ոլոռ (լատին․՝ Pisum), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի
ցեղ։ Հայտնի է 6-7 տեսակ։ Սննդի մեջ օգտագործվում են ինչպես ոլոռի հատիկները, այնպես էլ մատղաշ ունդերը։
Ցողունը անկյունավոր է, փռվողկառչող, երբեմն՝ կանգուն, բարձրություն՝ 20 սմ - 2,5 մ։ Տերևները զույգփետրաձև են, ձվաձև, կլորավուն կամ երկարավուն տերևիկներով, վերջանում են բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ կեղծ հովանոց, ծաղիկները՝ սպիտակ կամ կարմրամանուշակագույն երանգավորումներով։ Ծաղկում
է հունիսի կեսերին։ Ինքնափոշոտվող է (սակայն չոր ու տաք պայմաններում փոշոտվում է նաև խաչաձև)։ Պտուղը սրաձև ունդ է, ուղիղ համրիչանման։
Սերմերը (3-10 հատ) ձվաձև են, կլորավուն, անկյունավոր, հարթ կամ կնճռոտ, տարբեր գույների։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր։
Քիմիական կազմ
Համեմատած այլ բանջարային մշակաբույսերի հետ՝ ոլոռը սպիտակուցային նյութերով ամենահարուստն է և սննդարժեքի տեսակետից գրավում է առաջին տեղերից մեկը։ Տարբեր տեսակներ բնակլիմայական տարբեր պայմաններում տարբեր քիմիական կազմ են ունենում, սակայն ոլոռի չոր նյութի մեջ սպիտակուցային նյութերը միջին հաշվով կազմում են մոտ 22-32%, շաքարները՝ 16-27%, օսլան՝ 10-31%, ճարպերը՝ 1,6-2%, թաղանթանյութը՝ 2-6%։ Կալորիականությամբ ոլոռը 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան մյուս բանջարեղենները։ Ոլոռը հարուստ է նաև A, B և C վիտամիններով։
Կիրառում
Պարենային, կերային, ագրոտեխնիկական մշակաբույս է։
Սերմերն օգտագործվում են սննդի մեջ, կանաչ սերմերը նաև պահածոյացնում են։
Hernández Bermejo, J. E. & León, J., (1992). Neglected crops: 1492 from a different perspective, Food and Agricultural Organization of the United Nations (FAO) ContentsԱրխիվացված 2018-11-06 Wayback Machine
Muehlbauer, F. J. and Tullu, A., (1997). Pisum sativum L. Purdue University. Pea
Oelke, E. A., Oplinger E. S., et al. (1991). Dry Field Pea. University of Wisconsin.Dry Field Pea
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։