Գոմշասար, լեռ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության հյուսիսային մասում՝ Շահումյանի շրջանում։ Ունի 3,724․6 մ բարձրություն։ Հանդիսանում է Մռավի լեռնաշղթա լեռնագագաթներից և Արցախի Հանրապետության ամենաբարձր գագաթը[1][2][3]։
Լեռը հայտնի է տարբեր անուններով՝ Գյամիշ, Գեմիշ[4] և այլն։ Հայկական անունը Գոմշասար է։ Կիրառելի է նաև Արիության լեռ անունը։ Տարածված է Գյամիշ անունը, որը ադրբեջանական աղբյուրներում[1][2][3]։
Կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի։
Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքեր, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր։