Ճահճախոտ (լատին․՝ Eleocharis), բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունն ակոսավոր է՝ չճյուղավորվող, բարձրանում է՝ 10-50 սմ։ Տերևազուրկ է։ Ծաղիկները մեկական են, մանր, երկսեռ, ցողունների ծայրերին։ Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Պտուղն ընկուզիկ է։
↑«GRIN Species Records of Eleocharis». Germplasm Resources Information Network. United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
Գրականություն
Род 228. Болотница — Heleocharis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 65—90. — 636 + XXV с. — 5175 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։