Հյուսիս, հյուսիսի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը։ Նշանակումը՝ N (անգլ.՝ North)։ Երկնոլորտի վրա հյուսիսի կետն իրական հորիզոնի և երկնային միջօրեականի հատման երկու կետերից աշխարհի Հյուսիսային բևեռին ամենամոտ կետն է։
Տարածական առումով հյուսիսն ինկերի մոտ գտնվում է ներքևում, իսկ հարավը՝ վերևում (համաձայն «Կուպիկամայոկների հաղորդագրության»՝ առաջին հնդկացիական ժամանակագրության Պերու, 1542 թվական)[1].
Բիրմանական լեզվում «հյուսիս» բառը (մյաու) հանդիսանում է «կապիկ» բառի նույնանուն բառը։
Հետաքրքրական է, որ հին եբրայերենում «հյուսիս» բառի նույնանունը שבר [հյուսիս] նշանակում է «հույս, ապավեն» (№ 07664 - Ստրոնգի համարակալում)։
{{cite web}}