Միջազգային իրավունքի հիմքերը ծագել են դեռևս մարդկության պատմությանվաղ շրջանում՝ նախնադարյան համայնական հասարակարգում։ Այդ ժամանակվանից ի վեր գոյություն ունեին համընդհանուր սովորութային նորմեր, որոնք ընդհանուր էին մեկ ցեղի կամ մարդկային խմբի անդամների համար։ Պատմական և հնագիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր ցեղերի դաշնակցային և փոխհամաձայնեցված կապերը չէին սահմանափակվում միայն փոխադարձ պաշտպանության պահպանմամբ, այլև ընդգրկում էին վարքագծի շատ այլ կանոններ, որոնք ժամանակի ընթացքում խորանալով հիմք ծառայեցին համընդհանուր իրավունքի ձևավորման համար։ Ավելի ոչ ընդհանրական ձևով, միջազգային իրավունքը սկսել է ձևավորվել պետությունների ծագմանն ու նրանց միջև հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Ստրկատիրական աշխարհումմիջազգային իրավական սովորույթըմիջազգային իրավունքի հիմնարար աղբյուրն էր։ Միջազգային իրավունքը հասարակական պրակտիկայի արդյունք է։ Սկզբնական շրջանում այն ծագելով, որպես մարդկանց խմբերի կամ դասերի կողմից իրենց նյութական շահերի գիտակցման միջոց, այն ներազդել է պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև քաղաքակրթության և մշակույթի զարգացման վրա։
Միջազգային իրավունքի բնական օբյեկտիվ նշանակության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ բոլորի համար համընդհանուր իրավական նորմերը, որոնք ծառայում են որպես առանձին պետությունների և այդ տարածքներում ապրող անհատների (ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների) անվտանգ կենսագործունեության կարևոր պայման, նախագծում են մարդկային բնականոն կյանքը անվտանգ հասարակությունում։ Հետևաբար՝ հասարակական գաղափարների բաղադրիչ հանդիսացող միջազգային իրավունքն իր ազդեցությունն է ունենում մարդկանց, ժողովուրդների և ինքնիշխան պետությունների վրա՝ հանդիսանալով մարդկության առաջադիմության և զարգացման աղբյուրներից մեկը։ Հին աշխարհումմիջազգային հարաբերությունները բնութագրվում էին իրենց տարածաշրջանականությամբ, իսկ ներկայիս հասարակությունում միջազգային իրավունքը գտնվում է համընդհանուր ճանաչման և կիրառման փուլում։ Այսուհանդերձ, իրենք զգալի ազդեցությունն ունեն տարածաշրջանային միտումները (Եվրոպական Միության համակարգային միատարրություն, ԱՊՀ հավաքական անվտանգության ծրագրերի տարրաբնույթություն, իսլամադավան պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի անհամատեղելիություն)։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում միջազգային իրավունքի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել Հին Եգիպտոսը, Հին Հունաստանը, Միջագետքի տերությունները, Մեծ Հայքի թագավորությունը, Հռոմեական կայսրությունը, ավելի ուշ նաև՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան և այլն։
Միջազգային իրավունքի նշանակություն
Համաձայն տարածված կարծիքների՝ միջազգային իրավունքը սուբյեկտների հարաբերությունները կարգավորող սկզբունքներից ու նորմերից կազմված ամբողջական համակարգ է։ Այս սահմանումը ներկայացնում է միջազգային իրավունքի իրավաբանական նշանակությունը, սակայն չի բացատրում դրա բուն էությունը։ Միջազգային իրավունքը սկզբունքների և կանոնների մեկ ընդհանուր համակարգ լինելուց բացի նաև ավելի քան հինգ հազար տարի առաջ ծնունդ առած իրավունքի գիտության միջազգային նորմատիվային ձևի արտահայտություն է, որպես մարդկանց՝ իրենց շահերի գիտակցման արդյունք։ Միջազգային իրավական ակտերում և միջազգային իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներում արտացոլվում են աշխարհի ինքիշխան պետությունների համագործակցությունը, դրանց հարաբերակցությունների հիմքում ընկած սկզբունքները և հասարակական գործընթացների մշտապես վերափոոխվող բարդ գործընթացը։ Ըստ որոշ փորձագետների՝ իրավունքի ձևավորումն ու զարգացումը կապված է մարդկային հասարակությանսոցիալականացման և դասակարգային բաժանման, ինչպես նաև պետությունների առաջադիմության հետ։ Միջազգային իրավունքի օգտակարության մասին դատողությունները կամ վերջինիս անհրաժեշտության մասին կասկածները, փոխարինվում են այդ համակարգի համընդհանուր ճանաչմամբ։
Միջազգային իրավունքը պետությունների միջև ազգամիջյան հարաբերություններում կատարում է կոորդինացնող (համակարգող) դեր։ Վերջինիս նորմերի ներազդմամբ պետությունները համագործակցության տարբեր բնագավառներում սահմանում են համընդհանուր վարքագծի տիպօրինակներ։ Միջազգային իրավունքը սահմանող իրավական ակտերը պարունակում են վարքագծի որոշակի կանոններ, որն էլ ապահովում է վերջինիս խաղաղապահ, ապահովագրական գործընթացը։ Իրավունքի այս ճյուղն ապահովում է նաև ինքնիշխան պետությունների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Վերջինիս կողմից կարգավորվող իրավահարաբերությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ազգամիջյան հարաբերություններում գոյություն չունեն հարկադրանքի վերպետական մեխանիզմներ։
Միջազգային իրավունքն ունի երկու հիմնական տարատեսակներ՝ միջազգային հանրային և միջազգային մասնավոր իրավունք։ Միջազգային իրավունքի երկու տեսակներն էլ լայն իմաստով կարգավորում են ազգամիջյան հարաբերությունները։ Իրավունքի այս երկու տեսակներն էլ կազմված են այնպես, որպեսզի չհակասեն միջազգային համընդհանուր իրավունքի բուն էությանը։
Միջազգային բնույթի քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորվում են միջազգային մասնավոր իրավունքի կողմից։ Այս տեսակի իրավահարաբերությունների մասնակիցներն են ինքնիշխան պետությունները, արտասահմանյան պետություններիքաղաքացի հանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև այդ հարաբերությունների օբյեկտ հանդիսացող արտասահմանյան գույքը։ Միջազգային մասնավոր իրավունքն առաջին հերթին կարգավորում է պետությունների տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ընթացքում ծագած հարաբերությունները։ Միջազգային մասնավոր իրավունքի բնագավառին են վերաբերում օտարերկրացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու խառը ընկերությունների իրավական դրությանը վերաբերվող հարցերը, սեփականության իրավունքը, պարտավորական իրավունքը, ծովային, երկաթուղային-ավտոմոբիլային և օդային փոխադրումների պայմանագրերը, վարկ-հաշվարկային հարաբերությունները, հեղինակային և գյուտարարական իրավունքի հարցերը։
Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը կա՛մ ուղղակի սահմանում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, կա՛մ մատնանշում, թե որ պետության օրենքով կարող է կարգավորվել տվյալ հարաբերությունը։ Միջազգային մասնավոր իրավունքը սերտորեն առնչված է միջազգային հանրային իրավունքի հետ։ Հաճախ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը բխում են հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերի մի մասն ամփոփված է ներպետական նորմերում, մյուսը՝ միջազգային պայմանագրերում ու սովորույթներում։ Միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։
Միջազգային մասնավոր իրավունքի կարևորագույն սուբյեկտներից են միջազգային կազմակերպությունները․
ՄԱԿ-ն ունի միջազգային իրավունքներ և կրում է միջազգային պարտականություններ, հետևաբար՝ միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների պես, միջազգային կազմակերպությունները ևս կարող է ապահովել իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային դատական մարմիններ դիմելու ճանապարհով
- Միջազգային դատարանի 1949 թ. կայացրած որոշումը ՄԱԿ-ում ծառայության ընթացքում կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ։
Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)[1] Միավորված ազգերի կազմակերպության վեց հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Միջազգային դատարանը ստեղծված է միջազգային հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու ռազմավարության առանցքային բաղադրիչը դառնալու և կարգուկանոնի և օրինականությանը ապահովման համար։ Նաև խորհրդատվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին։
Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար[2]։ Պալատի աջակցությամբ, իրավարարական կարգով, քննարկում են գլխավորապես իրավաբանական բնույթի վեճեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում
Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։
Միջազգային արբիտրաժային դատարան Փարիզում
Միջազգային առևտրի պալատի (անգլ. International Court of Arbitration of the International Chamber of Commerce) միջազգային դատարան, միջազգային դատարան, որը լուծում է առևտրային վեճերը։ Հիմնադրվել է 1923 թվականին ֆինանսների նախարար Էտենոմ Կլեմենտելեմի կողմից։ Հանդես է գալիս որպես միջնորդ միջնորդի վեճերի կարգավորման հարցում։ Դատարանի որոշումները պարտադիր ուժ չունեն[3]։