Ջակարտա[3] (ինդոն.՝ Jakarta; մինչև 1527 թ.՝ Սունդա Կելապա, մինչև 1619 թ.՝ Ջայկարտա, մինչև 1942 թ.՝ Բատավիա), Ինդոնեզիայի մայրաքաղաքն է, նաև երկրի ամենամեծ քաղաքը։
Գտնվում է Ճավա կղզու հյուսիս արևմտյան մասում, բաժանված է 5 շրջանների։
Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ[4]։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։
Հակիրճ տեղեկատվություն
Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ[5]։ Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից։ Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան (Տոկիոից հետո)՝ 30.214.303 բնակչությամբas of 2010[update][6]: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը[7]։ Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ[8]։ Բնակիչների 85,5 տոկոսը մուսուլմաններ են, 5,2 տոկոսը՝ բողոքականներ, 4,8 տոկոսը՝ կաթոլիկներ, 3,5 տոկոսը՝ բուդդայականներ, 1 տոկոսը՝ հնդուիզմ դավանողներ։
Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը։ Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը։ Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է Մեծ խնձոր մականունը։ Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է Մեծ դուրիան մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով[9]։
Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում[10] և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք[11]։ Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ Bank of Indonesia-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան Indonesia Stock Exchange-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ։ 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին Forbes Global 2000-ի վեց, Fortune 500-ի երկու և Unicorn-ի ֆինանսական չորս ընկերություններ[12][13][14]։ 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար[15] և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[16]։ Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը[17]։
Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը[18]։ Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ[19]։
Գրականություն
Fauzi Bowo: Grundlagen und Leitlinien für die Entwicklung des Metropolraumes Jakarta. Indonesien. Universität Kaiserslautern, Dissertation im Fachbereich Architektur/Raum- und Umweltplanung/Bauingenieurwesen. 1999.
Bernd Brunnengräber: Stadtverkehr in Jakarta: Eine Untersuchung von Akteuren und Entscheidungsbedingungen, Verlag für Entwicklungspolitik, Saarbrücken, 2001, ISBN 3-88156-749-6.
Martin Heintel, Heinz Nissel, Christof Parnreiter, Günter Spreitzhofer, Karl Husa (Herausgeber), Helmut Wohlschlägl (Hrsg.): Megastädte der Dritten Welt im Globalisierungsprozess. Mexico City, Jakarta, Bombay — Vergleichende Fallstudien in ausgewählten Kulturkreisen. Universität Wien, 2000, ISBN 3-900830-40-1.
Jacqueline Knörr: Kreolität und postkoloniale Gesellschaft. Integration und Differenzierung in Jakarta. Campus Verlag, Frankfurt am Main & New York 2007, ISBN 978-3-593-38344-6.
Marion Markham: Höflichkeit und Hierarchie bei den in Jakarta lebenden Javanern. Peter-Lang-Verlag, Frankfurt am Main, 1995, ISBN 3-631-47744-9.
Günter Spreitzhofer, Martin Heintel: Metro-Jakarta: Zwischen Nasi und Nike. Peter Lang, Europäischer Verlag der Wissenschaften, 2000, ISBN 3-631-35992-6.