Երուսաղեմ

Քաղաք
Երուսաղեմ
ԵրկիրԻսրայել Իսրայել/Պաղեստին Պաղեստին
ՂեկավարMoshe Leon?
Հիմնադրված է{{{հիմնադրման թվական}}} թվականին
Մակերես125,42 կմ²
Բարձր. ծովի մակ-ից754 մետր
Բնակչություն936 425 մարդ (2019)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ2[2]
Փոստային ինդեքսներ91000–91999[3]
Պաշտոնական կայքjerusalem.muni.il(եբրայերեն)
Երուսաղեմ (Իսրայել)##
Երուսաղեմ (Իսրայել)
Երուսաղեմ (Պաղեստինյան ինքնավարություն)##
Երուսաղեմ (Պաղեստինյան ինքնավարություն)
Սուրբ Հակոբ

Երուսաղեմ[4] (եբրայերեն՝ יְרוּשָׁלַיִםԵրուշալաիմ, արաբ․՝ القدس‎‎‎‎ ալ-կուդս), հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Բնակչությունը՝ 936 425 մարդ (2019)[1]։

Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը մինչև 2017 թվականը ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը[5]։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը[6][7]։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ[8]։

Երուսաղեմի կարգավիճակ

Ե՛վ Իսրայելը, և՛ Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը՝ չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը։ Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը։ Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում։

Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է։ ՄԱԿ-ի ԳԱ-ի՝ 1947 թվականի նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես «Պաղեստինի բաժանման բանաձև», ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 թվականի մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան։

1950 թվականին Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք։ Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական ու պետական կառույցները։ 1950-1967 թվականներին, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը։

1967 թվականին՝ յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում, Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղեմում իր սուվերենության մասին։

Երուսաղեմի մասին օրենքով (1980 թվականի հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք։

ՄԱԿ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում։ Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում՝ Մեվասերետ-Սիոն։

Դեռևս 2000 թվականին ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն։ Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր հյուպատոսությունը։

2006 թվականի օգոստոսի 15-ին Կոստա Ռիկայի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը։ Այս կերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում։

Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ։

ԱՄՆ–ի դեսպանատան փոխադրումը Երուսաղեմ և Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելու միջազգայնացում

Երուսաղեմ քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը մինչև 2017 թվականը ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը[5]։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը[6][7]։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ[8]։

Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր

Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։

Երուսաղեմը հուդաիզմի ժամանակաշրջանում

Արևմտյան պատ

Մ.թ.ա. 960 թվականին Սողոմոն թագավորը Մորիա սարի վրա կառուցում է Առաջին տաճարը, որը մ.թ.ա. 586 թվականին ավերվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից։ Բաբելոնի գերությունից վերադառնալով՝ հրեաները կառուցում են Երկրորդ տաճարը, որը գոյատևում է 500 տարուց ավելի և ամբողջությամբ վերակառուցվում Հերովդես թագավորի կողմից (մ.թ.ա. 34-7 թվականներին)։ Երուսաղեմի տաճարը, որը եղել է բոլոր ժամանակների հոյակապ կառույցներից մեկը, Երուսաղեմի խորհրդանիշն է համարվում, վկայում նրա մեծության ու հզորության մասին։ Հրեական մեծագույն սրբավայրն ամբողջությամբ ավերվում է 70 թվականին, Հռոմեական կայսր Տիտոսի (10-րդ Հռոմեական կայսր) կողմից։

1534 թվականին Երուսաղեմում ծնվել է լուիրական Կաբբալայի (միստիկ-փիլիսոփայական հոգևոր ուսում) հիմնադիր Արին (ռաբբի Իսահակ Լուրիա Աշկենազի)։

Երուսաղեմը իսլամի ժամանակաշրջանում

Ժայռի Գմբեթ

638 թվականին մուսուլմանները զավթում են Երուսաղեմը, Տաճարի սարը իսլամի սրբավայր հայտարարում և մի հարյուրամյակի ընթացքում բլուրի վրա կառուցում են ալ-Ակսա և Ժայռի Գմբեթ մոնումենտները։

Ըստ մուսուլմանների՝ Մուհամմադ մարգարեն գիշերը Կայծակ թևավոր ձիով Մեդինայից Երուսաղեմ ճանապարհորդելիս «իր սուրբ իզը դրել է Մորիա Ժայռի վրա, որը ճոճվում էր երկրի և երկնքի միջև»։ Կար բախում, որը հասնում էր մինչև դրախտի դարպասները, և Ժայռը ցնծության ձայն արձակեց։ Բայց մարգարեն հրամայեց լռել, և ներս մտավ դրախտի դարպասներով։ Իսկ Ժայռը նորից ընկավ երկրին և նորից վեր թռավ և իր շարժման մեջ է մինչև հիմա։

Երուսաղեմը քրիստոնեության ժամանակաշրջանում

Երուսաղեմում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում՝ Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք։

1099-1187 թթ ինչպես նաև 1229-1244 թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները։ Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններով։

Երուսաղեմում գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքությունը։

Հայ պատրիարքարանի փողոցը

Երուսաղեմի պատմություն

Երուսաղեմի պեղումները սկսվել են 1864 թվականին և շարունակվում են մինչ այսօր։

Մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ։ Առաջին բնակավայրերի հնէաբանական նշանները Տաճարի սարի արևելյան լեռնալանջում։

Ուշ բրոնզե դարում առաջին բնակավայրը հեբուսացիների քաղաքն էր, ովքեր քանանական ժողովուրդներից մեկն են (Բ Թագ. V)։ Այն գտնվում էր Օֆել սարի վրա (ներկա Երուսաղեմի հարավարևելյան մասում)։

Տարբեր ժամանակներում Երուսաղեմի վրա տիրապետել են Հրեական թագավորությունը, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Սիրիան, Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, խաչակիրները, մոնղոլ-թաթարները, Էյուդների պետությունը, մամլուկների պետությունը, Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը։

Երուսաղեմը աստվածաշնչյան ժամանակաշրջանում

Հնգամատյանում (Աստվածաշնչի առաջին հինգ գրքեր՝ Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց, այսպես կոչված Մովսեսի Օրենքներ) Երուսաղեմը հիշատակվում է, որպես Շալեմ, կամ Հեբուս, որպես հեբուսացիների բնակավայր։ Սիոն անունով, որի բացատրությունը հայտնի չէ աստվածաշնչից, առաջին անգամ կազմավորվել է հեբուսացիների քաղաքի ամրոցը։

Եվ ինքը, (Աբրահամը) Քոդողագոմորը ու անոր հետ եղող թագավորները զարնելէն ու դառնալէն ետքը, Սոդոմի թագավորը զանիկա դիմավորելու ելավ դեպի Շավէ ձորը (այսինքն Թագավորի ձորը)։ և Սաղէմի թագավորը, Մելքիսեդեկ հաց ու գինի հանեց ու անիկա Բարձրեալ Աստուծոյ քահանա էր։ և օրհնեց զանիկա ու ըսավ. Օրհնեալ ըլլայ Աբրահամ, երկինքի և երկրի տերը եղող Բարձրեալ Աստուծմէն։ և Օրհնեալ ըլլայ Բարձրեալ Աստուածը, որ քու թշնամիներդ քու ձեռքդ մատնեց։ և անիկա ամեն տասանորդ տուավ անոր
Քանզի այս Մելքիսեդեկը Սաղէմի թագավորն էր, Բարձրեալ Աստուծոյ քահանան, որ Աբրահամը դիմավորեց՝ երբ անիկա թագավորներում կոտորածեն կդառնար ու օրհնեց զանիկա
Բայց Յուդայի որդիները կարող չեղան Երուսաղեմի մեջ բնակվող Յեբուսացիները վռնտել, ուստի Յեբուսացիները Յուդայի որդիներուն հետ Երուսաղեմի մեջ կբանակին մինչև այսօր

Առաջին Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 950-586 թվականներ)

Դավթի քաղաքի վերակառուցում, մ.թ.ա. 1-ին հազարամյակ

Ենթադրվում է, որ մ.թ.ա. 1000 թ. հրեաները Դավիթ թագավորի ղեկավարությամբ զավթել են քաղաքը։ Դավիթ թագավորը այստեղ կառուցում է իր քաղաքը, որը ստանում է «Իր Դավիթ» անունը և մեծ հանդիսությամբ այնտեղ է տեղափոխում Ուխտի Տապանակը (2 թագավորաց 6.), որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը քաղաքում, այսկերպ Դավիթը մայրաքաղաքը սուրբ քաղաք է դարձնում, որի շուրջ համախմբվում են Իսրայելի 12 ցեղերը։

Մ.թ.ա. 1000-586 թվականներին Երուսաղեմը Հրեական թագավորության մայրաքաղաքն է եղել։

Երուսաղեմում Դավիթ թագավորը հեբուսացի Արավնից գնում է Մորիյա սարը, որտեղ ողջակեզներ էին մատուցում Իսրայելի Աստծուն։ Ըստ աստվածաշնչի Մորիյան հենց այն սարն է, որտեղ տեղի է ունեցել Իսահակի զոհաբերությունը։ Դավիթ թագավորը պատրաստվում է տաճար կառուցել այդ սարի վրա, սակայն Աստված Նաթան մարգարեի միջոցով արգելում է նրան կառուցել այն, այդ առաքելությունը թողնելով նրա որդի Սողոմոնի վրա։

Սողոմոն (մ.թ.ա. 970-930 թվականներ) թագավորը Երուսաղեմի Տաճարի շինարարությունը սկսում է իր թագավորության չորրորդ տարում՝ 480 թվականին, հրեաների՝ Եգիպտոսից դուս գալուց հետո։ Տաճարի շինարարությունը տևում է 7 տարի՝ մ.թ.ա. 957-950 թվականներին (այլ տվյալներով՝ 1014-1007)։ Տաճարը թագավորի նստավայրի մաս էր կազմում, և, աներկբայորեն տիրապետում էր շրջապատող կառույցներին։ Թագավորի պալատը գտնվում էր Տաճարիի հարևանությամբ, և առանձին մուտք ուներ դեպի Տաճար։ Սողոմոնը Տաճարից ոչ հեռու կառուցել է նաև ամառային պալատ, և պալատ եգիպտական փարավոնի աղջկա համար, ում կնության էր առել նա։ Սողոմոնի տաճարական համալիրի շինարարությունը տևել է 16 տարի։

Ժամանակի ընթացքում Մորիայի սարը, որի վրա կառուցվել է Տաճարը, Տիրոջ լեռն է համարվում, իսկ Տաճարը՝ Աստծո տունը։ Մարգարեներն արդեն ասում էին, որ Սիոնը (որի մասն է կազմում Մորիայի սարը), երկրի վրա Աստծո գտնվելու վայրն է, (ինչպես մի ժամանակ Սինա լեռը)։

Եզիկել թագավորի ժամանակ, մ.թ.ա. VIII դարում (մ.թ.ա. 727-698 թվականներ) Տիրոպեոնի երկայնքով գտնվող գոտին մտնում է քաղաքի սահմանները։

Հյուսիսային թագավորության տապալման և ասորեցիների կողմից Դանում և Բեթ Էլումը (մ.թ.ա. 732 և 721 թվականներ) հրեական տաճարների ավերման ժամանակ համախմբում է Իսրայելի ցեղերին Երուսաղեմի Տաճարի շուրջ՝ այն նրանց համար դարձնելով վեհավայր։

Սողոմոն թագավորի մահից հետո Քանանի երկիրը երկու թագավորություն ունեցավ՝ Իսրայելի և Հուդայի։

Եզեկիայի թագադրությունից հետո (մ.թ.ա. 662 թվական) նա հրամայեց բնաջնջել բոլոր կուռքերը և Տաճարը վերջնականապես դարձրեց ազգային-կրոնական կենտրոն։ Այս ժամանակից Հուդայում կար միայն մեկ սրբավայր, որտեղ ուխտի էին գալիս նաև սամարացիները։

Մ.թ.ա. 587 թվականին Բաբելոնի Նաբուգոդոնոսր II թագավորը զավթում է Երուսաղեմը և թալանում ու ավերում է Աստծո տաճարը, որը կառուցել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը։ Բազմաթիվ բնակիչների Հուդայի թագավորի հետ միասին գերի են վերցնում և տանում Բաբելոն։

Երբ Եդեկիան հայտարարում է Հուդան Բաբելոնից անջատելու մասին, բաբելոնացիները նորից են գրավում Երուսաղեմը և այս անգամ հիմնահատակ քանդում Սողոմոնի Տաճարը։ Երուսաղեմի բնակիչների մեծ մասին սպանում են, իսկ մնացածներին գերության տանում Բաբելոն։ Այդ ժամանակ կորչում է նաև Ուխտի Տապանակը։

Երկրորդ Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 516-70 թվականներ)

Տաճարի վերակառուցում

Մ.թ.ա. 538 թվականին՝ Բաբելոնի նվաճումից հետո, Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան։ Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեսզի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ։

Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը։ Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի։ Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը։ Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատժի։

Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո։

Մ.թ.ա. 333 թվականին Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին։ Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալի կողմից գրավվում է Երուսաղեմը և մասամբ ավերվում։

Երուսաղեմի քաղաքապետեր

Հետաքրքրաշարժ փաստեր

Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այգու անվանումը հուշում է, որ ստեղծողները նպատակ ունեին այստեղ հավաքել Աստվածաշնչում հիշատակբած Նոյան տապանի կենդանիներին։ Հատկապես հիշարժան է Եդեմյան պարտեզներ կոչվող հատվածը, որտեղ կարելի տեսնել տարբեր կենդանիների ձագերի։ Ամբողջ կենդանաբանական այգու տարածքը կազմում է 25 հա[9]։ Մուտքի տոմսը մեծահասակի համար 42 շեկել (մոտ $11) է[10]։

Քույր քաղաքներ

Համայնապատկեր

Երուսաղեմի համայնապատկեր
Երուսաղեմի համայնապատկեր


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Israeli Central Bureau of Statistics — 1949.
  2. http://dialcode.org/Asia/Israel/
  3. http://www.geopostcodes.com/Jerusalem
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  5. 5,0 5,1 ՙԴեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք ու ստորագրել էր փաստաթուղթ Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։՚ Նյուզ․ամ։ Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, համարում են Պաղեստինում։ 21:57, 02.01.2018թ․։ [1]
  6. 6,0 6,1 ՙԵրուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը խախտում է միջազգային իրավունքը և վնաս է հասցնում ՄԱԿ հեղինակությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ռուսաստանի «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ ԱԽ №478 բանաձևի վրա, որը ստորագրել է նաև ԱՄՆ-ն։ Չի կարող վստահություն լինել մի կազմակերպության նկատմամբ, որի որոշումներն անտեսվում են ՄԱԿ ԱԽ ամենամշտական անդամների կողմից։ Ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Էրդողանի խոսքով՝ Թրամփը փորձում է նպատակներին հասնել «Ես արել եմ, ուրեմն այդպես էլ կլինի» սկզբունքով։ «Կներեք, բայց նման մտածելակերպով համաշխարհային հանրությունը կառավարելը հեշտ չէ։ Ուժը նման իրավունք չի տալիս։ Դիմում եմ առաջատար պետությունների ղեկավարներին, նրանք են պատասխանատու խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։՚ Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշումը հարված է ՄԱԿ հեղինակությանը․ Էրդողան։ 23:53, 09.12.2017 թվական։[2]
  7. 7,0 7,1 ՙՌուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չի օգնում իրավիճակի կարգավորմանը Մերձավոր Արևելքում, այլ ընդհակառակը՝ ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին երեկ երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երեկվա բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ, օրակարգի առանցքային հարցերն են եղել իրավիճակը Երուսաղեմում և Սիրիական ճգնաժամի կարգավորումը։ Հանդիպմանը հետևել է կարճ մամուլի ասուլիս, որի ժամանակ Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ Էրդողանի հետ նախևառաջ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակն ու սիրիական կարգավորումը, որի շուրջ Մոսկվան և Անկարան ակտիվ համագործակցում են։ Ասուլիսին Էրդողանը նաև հայտարարել է, որ մեկ շաբաթից կավարտվեն C-400 (S-400) հրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված աշխատանքները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են C-400 համակարգերի մասին համաձայնագիրը, ընդ որում C-400-ը գնելու համար Ռուսաստանը վարկ է տրամադրել Թուրքիային։ Թուրքիայում Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերի հիմնական մասն այդ արաբական երկրից։ Իսկ թե որքա՞ն զինծառայող է մնում Սիրիայում, Պուտինը չի հստակեցրել։ Նշենք, որ Պուտինը երեկ նախ այցելել է Սիրիա, ապա Եգիպտոս, հետո նոր Թուրքի։ Թե՛ Անկարայում, թե՛ Կահիրեում հիմնական հարցերից մեկը Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Այս հարցում Ռուսաստանը, Թուրքիան և Եգիպտոսը հայտարարել են, որ միակարծիք են և դեմ են Թրամփի որոշմանը։՚։ ՙԵրուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ապակայունացնելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պուտին՚։ ՙԱզատություն՚ ռադիոկայան, Դեկտեմբեր 12, 2017թ․։[3]
  8. 8,0 8,1 ԱՄՆ-ը այսօր Երուսաղեմ կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը։ ՙԱյս որոշման մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ամբողջ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք։ Այսօր՝ մայիսի 14-ին լրանում է Իսրայել Պետության հռչակման 70-րդ տարեդարձը:՚ ՙԱզատություն՚ ռադիոկայան, Մայիս 14, 2018թ․։[4]
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  11. http://www.pref.kyoto.jp/en/01-04-03.html
  12. https://zastupitelstvo.bratislava.sk/data/att/11916.pdf
  13. https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  14. http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
  15. https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
  16. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  17. http://www.aatccusco.com/ciudades_hermanas.php
  18. https://web.archive.org/web/20171209100042/http://www.sistercities.org/interactive-map/Jerusalem,%20Israel
  19. http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/contlei.nsf/50ad008247b8f030032579ea0073d588/3f4147a57ed8aa3483257e8800663664?OpenDocument

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 641

Read other articles:

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (أبريل 2019) إلين شرايبر   معلومات شخصية تاريخ الميلاد 4 يونيو 1939[1]  تاريخ الوفاة 11 يونيو 2017 (78 سنة) [1]  الجنسية أستراليا  مشكلة صحية شلل الأطفال  الحياة

 

سعد الدين التفتازاني معلومات شخصية الميلاد 1322م - 722هـخراسان الكبرى الوفاة 1390م - 792هـسمرقند مكان الدفن سمرقند،  وسرخس  الإقامة سرخس  مواطنة الدولة التيمورية[1]  الديانة الإسلام، أهل السنة والجماعة، شافعية، حنفية، أشعرية، ماتريدية الحياة العملية تعلم لدى عضد ا...

 

Artikel ini membutuhkan rujukan tambahan agar kualitasnya dapat dipastikan. Mohon bantu kami mengembangkan artikel ini dengan cara menambahkan rujukan ke sumber tepercaya. Pernyataan tak bersumber bisa saja dipertentangkan dan dihapus.Cari sumber: PSMS Medan – berita · surat kabar · buku · cendekiawan · JSTOR PSMS MedanNama lengkapPersatuan Sepak Bola Medan SekitarnyaJulukan Ayam Kinantan The Killer (Sang Pembunuh) Berdiri21 April 1950; 73 tahun lalu&#...

Trung tướng, Thạc sĩVũ Đỗ Anh DũngChức vụCục trưởng Cục Cảnh sát giao thông, Bộ Công an Việt NamNhiệm kỳ10 tháng 8 năm 2018 – 26 tháng 6 năm 20201 năm, 321 ngàyTiền nhiệmTrần Sơn HàKế nhiệmThiếu tướng Nguyễn Văn TrungVị trí Việt NamPhó Cục trưởng Thiếu tướng Trần Quốc Trung Thiếu tướng Nguyễn Ngọc Tuấn Thiếu tướng Lê Xuân Đức Đại tá Đỗ Thanh Bình Đại tá V...

 

Jews, Israel and Peace in Palestinian School Textbooks is a November 2001 publication by the Institute for Monitoring Peace and Cultural Tolerance in School Education (IMPACT-SE) -- then the Center for Monitoring the Impact of Peace (CMIP) -- on how Palestinian school textbooks portray peace and the 'Other', namely Jews and Israel.[1][2] The publication is the first in a series of textbook analyses on Palestinian textbooks, with the most recent publication, Palestinian Textboo...

 

Emil Engler Emil Engler (* 15. September 1895 in Bolkenhain; † nach 1945) war ein deutscher Politiker (NSDAP). Inhaltsverzeichnis 1 Leben und Tätigkeit 2 Ehe und Familie 3 Literatur 4 Weblinks 5 Einzelnachweise Leben und Tätigkeit Nach dem Besuch der Volksschule verdiente Engler seinen Lebensunterhalt als Kaufmann. Von 1914 bis 1918 nahm er mit der kaiserlichen Marine am Ersten Weltkrieg teil. Anschließend lebte er von 1919 bis 1933 als selbständiger Kaufmann in Lauban. Zum 12. Juni 192...

This is an archive of past discussions. Do not edit the contents of this page. If you wish to start a new discussion or revive an old one, please do so on the current talk page. The following discussion is closed. Please do not modify it. Subsequent comments should be made on the appropriate discussion page. No further edits should be made to this discussion. March 2015 Hello, I'm Kashmiri. Advertising and using Wikipedia as a soapbox are against Wikipedia policy and not permitted. Take a loo...

 

  لمعانٍ أخرى، طالع 21 (توضيح). 2121 (بالإنجليزية) الصورة الدعائيةمعلومات عامةالصنف الفني فيلم دراما[1][2][3] — فيلم مقتبس من عمل أدبي — فيلم جريمة المواضيع قمار — MIT Blackjack Team (en) تاريخ الصدور 7 مارس 2008[4] 10 أبريل 2008[5] (ألمانيا) مدة العرض 123 دقيقة اللغة الأصلي...

 

Australian cricketer Mitchell MarshMarsh in 2018Personal informationFull nameMitchell Ross MarshBorn (1991-10-20) 20 October 1991 (age 32)Attadale, Western AustraliaNicknameBisonHeight1.93[1] m (6 ft 4 in)BattingRight-handedBowlingRight-arm mediumRoleAll-rounderRelationsGeoff Marsh (father)Shaun Marsh (brother)Melissa Marsh (sister)International information National sideAustralia (2011–present)Test debut (cap 438)22 October 2014 v Pakistan...

Genie in a Bottle Genie in a Bottle Single de Christina Aguilerado álbum Christina Aguilera Lançamento 22 de junho de 1999 (1999-06-22) Formato(s) Cassette, CD single Gravação fevereiro de 1999 Gênero(s) Teen pop, dance-pop, R&B[1] Duração 3:36 Gravadora(s) RCA Composição David Frank, Steve Kipner, Pamela Sheyne Produção David Frank, Steve Kipner Cronologia de singles de Christina Aguilera Reflection(1998) What a Girl Wants(1999) Amostra de áudio noiconinformação do fic...

 

الدوري التونسي لكرة اليد للرجال الموسم 1967-1968 البلد تونس  المنظم الجامعة التونسية لكرة اليد  النسخة 13 عدد الفرق 12   الفائز النادي الإفريقي الترجي الرياضي التونسي (الثاني) الدوري التونسي لكرة اليد 1966–67  الدوري التونسي لكرة اليد 1968–69  تعديل مصدري - تعديل   الدو...

 

Bài viết chủ đề thời trang này vẫn còn sơ khai. Bạn có thể giúp Wikipedia mở rộng nội dung để bài được hoàn chỉnh hơn.xts Một người mẫu ảnh đang tác nghiệp ở bãi biển Rio de Janeiro của Brasil Người mẫu ảnh là một dạng người mẫu chủ yếu trình diễn ở thể loại nhiếp ảnh , người mẫu được miêu tả trong các bức ảnh. Các người mẫu được ăn mặc lộng lẫy, độc đáo , phù h...

1959 single by Fats DominoBe My GuestSingle by Fats DominoB-sideI've Been AroundReleasedOctober 1959RecordedSeptember 26, 1959GenreNew Orleans rhythm and bluesLength2:08LabelImperial RecordsSongwriter(s)Fats Domino, John Marascalco, Tommy BoyceProducer(s)Dave BartholomewFats Domino singles chronology I Want To Walk You Home (1959) Be My Guest (1959) Country Boy (1960) Be My Guest is a song written by Fats Domino, John Marascalco and Tommy Boyce. Arranged and produced by Dave Bartholomew and r...

 

Scientific social network (launched 2008) ResearchGateType of siteSocial network service for scientistsAvailable inEnglishHeadquartersBerlin, GermanyArea servedWorldwideOwnerResearchGate GmbHCreated by Ijad Madisch Sören Hofmayer Horst Fickenscher IndustryInternetURLresearchgate.netUsers 25 million (September 2023[update])[1]LaunchedMay 2008 (15 years ago) (2008-05)Current statusactive ResearchGate is a European commercial social network...

 

Election 1990 United States Senate election in Massachusetts ← 1984 November 6, 1990 1996 →   Nominee John Kerry Jim Rappaport Party Democratic Republican Popular vote 1,321,712 992,917 Percentage 57.06% 42.87% Results by county U.S. senator before election John Kerry Democratic Elected U.S. Senator John Kerry Democratic The 1990 United States Senate election in Massachusetts was held on November 6, 1990. Incumbent Democratic U.S. Senator John Kerry was reelect...

Species of antelope Arabian oryx Male in Dubai Desert Conservation Reserve Conservation status Vulnerable (IUCN 3.1)[1] CITES Appendix I (CITES)[1] Scientific classification Domain: Eukaryota Kingdom: Animalia Phylum: Chordata Class: Mammalia Order: Artiodactyla Family: Bovidae Subfamily: Hippotraginae Genus: Oryx Species: O. leucoryx Binomial name Oryx leucoryx(Pallas, 1777) The Arabian oryx or white oryx (Oryx leucoryx) is a medium-sized antelope with a distin...

 

Artikel ini tidak memiliki referensi atau sumber tepercaya sehingga isinya tidak bisa dipastikan. Tolong bantu perbaiki artikel ini dengan menambahkan referensi yang layak. Tulisan tanpa sumber dapat dipertanyakan dan dihapus sewaktu-waktu.Cari sumber: Geleo Baru, Barong Tongkok, Kutai Barat – berita · surat kabar · buku · cendekiawan · JSTOR Geleo BaruKampungKantor kepala kampung Geleo BaruNegara IndonesiaProvinsiKalimantan TimurKabupatenKutai Ba...

 

Lake in Ningbo, China Dongqian LakeDongqian Lake is a long established scenic destination in ChinaDongqian LakeLocationYinzhou District, Ningbo, ZhejiangCoordinates29°46′00″N 121°40′01″E / 29.7667°N 121.667°E / 29.7667; 121.667Basin countriesChinaSurface area20 km2 (7.7 sq mi) Dongqian Lake (Chinese: 东钱湖) is a large freshwater lake in Yinzhou District, Ningbo in Zhejiang, China. It has a surface area of 20 square kilometres (7....

Historic house in Massachusetts, United States United States historic placeKing Caesar HouseU.S. National Register of Historic Places LocationDuxbury, MassachusettsCoordinates42°2′42.65″N 70°39′52.28″W / 42.0451806°N 70.6645222°W / 42.0451806; -70.6645222Built1809Architectural styleFederalNRHP reference No.78000477 [1]Added to NRHPMarch 29, 1978 The King Caesar House is a historic house located at 120 King Caesar Road, Duxbury, Massac...

 

Historic church in New Jersey, United States United States historic placeFirst Reformed ChurchU.S. National Register of Historic Places First Reformed Church, 2018First Reformed ChurchShow map of Middlesex County, New JerseyFirst Reformed ChurchShow map of New JerseyFirst Reformed ChurchShow map of the United StatesLocation160 Neilson Street, New Brunswick, New JerseyCoordinates40°29′42″N 74°26′32″W / 40.49500°N 74.44222°W / 40.49500; -74.44222Area1.1 acres...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!