Կուսկո (իսպաներեն ՝ Cuzco, կեչուա՝ Qusqu, Qosqo), քաղաք Պերուի հարավ-արևմուտքում։ Միաժամանակ նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։
Անվանում
Ըստ ավանդության՝ հիմնադրել է ինկերի առաջին առասպելական կառավարիչ Մունկո Կապակը11-րդ դարում։ Անվանման առաջացման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ, օրինակ՝
chuzko ― «չորս» բառից․ այսինքն՝ չորս տոհմի ավան (նկատի են ունեցել ինկերի՝ չորս տոհմից բաղկացած լինելը)[1]։
Առաջին հիշատակումներ
Կուսկոն բավականին հին պատմություն ունի։ Հնէագիտական պեղումները ցույց են տվել, որ այստեղ մարդիկ սկսել են բնակություն հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 23)։