Բոտևգրադ (բուլղար․՝ Ботевград, մինչև 1934 թվականը` Օրխանիե, մինչև 1866 թվականը` Սամունջիևո), քաղաք Բուլղարիայում։ Գտնվում է Սոֆիայի մարզում, մտնում է Բոտևգրադ համայնքի մեջ։ Բնակչությունը 22.166 մարդ է։
Բնակավայրը կոչվել է Սամունջիևո (Самунджиево), մինչև քաղաքի կարգավիճակ է ձեռք բերել 1865 թվականին՝ վերանվանվելով Օրխանիե։ Մինչև Բուլղարիայի ազատագրումը քաղաքի հին անունը մնացել է Օրխանիե։ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին քաղաքը վերանվանվել է հեղափոխական, բանաստեղծ Խրիստո Բոտևի անունով։
Բոտևգրադը տեղակայված է 5.066 կմ² մակերեսով էլիպսաձև հովտում։ Այն շրջապատված է Ստարա Պլանինա լեռնաշղթայի լեռներով` Ռաժանա, Մուրգաշ, Բիլո, իսկ Վիտինյան միացնում է Բուլղարիայի հյուսիսն ու հարավը։
Բոտևգրադի շրջակայքի բնությունը բավական հարուստ է բնական ռեսուրսներով։ Ռելիեֆը բազմազան է։ Այն մաս է կազմում Բոտևգրադի հովտի։ Զլեբա հարթավայրը տեղակայված է Բալկանյան գլխավոր լեռնաշղթայի և Հյուսիսային Բալկանների միջև։
Հարթավայրի ստորին հատվածով հոսում են Բեբրեշ գետը և նրա վտակները։ Մուրգաշ լեռը` 1687 մ բարձրությամբ, հարավային ու հարավարևմտյան լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։
Sensata Technologies ընկերությունը, որը մասնագիտացված է էլեկտրոնիկաի և էլեկտրատեխնիկական սարքերի բնագավառում, խոշորագույն ընկերություններից մեկն է քաղաքում։
GE Pharmaceuticals ընկերությունը դեղագործական ընկերություն է։ 2006 թվականին Siemens ընկերությունն այստեղ հիմնադրել է բարձրավոլտ տրանսֆորմատորների գործարան։