Մոգիլյով (բելառուս․՝ Магілёў), քաղաք Բելառուսում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է։
XVII—XIX դարերում Դնեստրի Մոգիլյովից զանազանելու համար հաճախ անվանվել է Դնեպրի Մոգիլյով կամ Նահանգային Մոգիլյով[2][3]։
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1267 թվականին։ 14-րդ դարից գտնվել է Լիտվայի մեծ իշխանության, ապա՝ Լեհաստանի կազմում։ 1577 թվականին Լեհաստանի Ստեֆան Բատորի արքան քաղաքի կարգավիճակ է շնորհել Մոգիլյովին։ 1654 թվականին քաղաքի բնակչությունը, բանակցելով ռուս ցար Ալեքսեյ Միխայլովիչի հետ, համաձայնել է քաղաքն առանց կռվի հանձնել նրան, եթե նա արտաքսի հրեա բնակիչներին և թույլ տա, որ նրանց ունեցվածքը բաժանեն իրենց մեջ։ Ցարն ընդունել է առաջարկն ու պայմանը, բայց ռուսական զորքերը ոչ թե արտաքսել, այլ սպանել են հրեաներին[4]։ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ՝ 1708 թվականին շվեդների Կարլ XII արքայի զինվորները հրդեհել են քաղաքը[5]։ Լեհաստանի առաջին բաժանումից հետո Մոգիլյովն անցել է ցարական Ռուսաստանին, դարձել նահանգի վարչական կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի գլխավոր շտաբը գտնվել է Մոգիլյովում[6], և Նիկոլայ Երկրորդ ցարը, որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, հաճախ է այցելել Մոգիլյով։ Զբորովի ճակատամարտից հետո, չեխոսլովակյան լեգեոնների առնչությամբ, այցելել է նաև Տոմաշ Մասարիկը[7]։ 1941–1944 թվականներին քաղաքը գտնվել է գերմանացիների տիրապետության տակ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, Բելոռուսական ԽՍՀ-ի կազմում, այստեղ բուռն թափով զարգացել է արդյունաբերությունը, առանձնապես՝ ավտոմեքենանարի, տրակտորների, ամբարձիչ կռունկների, քիմիկատների արտադրությունը։ Մոգիլյովը նաև տրանսպորտային կարևոր հանգույց է Սանկտ Պետերբուրգ–Գոմել–Կիև երկաթուղու և ավտոմայրուղու վրա։
Քաղաքի կարևորագույն պատմամշակութայն հուշարձաններից է 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված սբ. Ստանիսլավ տաճարը։
Անվանի մոգիլյովցիներից են ֆիզիկոս Լեոնիդ Մանդելշտամը, մաթեմատիկոս Իսայի Շուրը, աստղագետ Օտտո Շմիդը, շախմատիստ Լև Պոլուգաևսկին...
Մոգիլյովը Բելառուսի Հանրապետությունում բնակչության թվով երրորդ խոշոր բնակավայրն է (Մինսկից ու Գոմելից հետո:) 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 383 313։
Մոգիլյովի կլիման խոնավ մայրցամաքային է՝ տաք ամառներով (Köppen climate classification] Dfb).
ոգիլյովը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18]
{{cite book}}
{{cite web}}