Յուրի Արկադևիչ Գուդիմենկո (ուկրաիներեն՝ Юрій Аркадійович Гудименко, մարտի 10, 1966(1966-03-10)[1] կամ հոկտեմբերի 3, 1966(1966-10-03), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Կարիերա
Ակումբային
Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի կազմում անցկացրել է երկու խաղ (1 գոլ) Շոտլանդիայի «Խարտս» ակումբի դեմ ՈՒԵՖԱ 1990/91 գավաթի 1/32 եզրափակչում։ 1992 թվականին Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբի կազմում անցկացրել է չորս խաղ Չեմպիոնների լիգայում։
Դարձել է Ուկրաինայի առաջին առաջնության լավագույն ռմբարկու՝ 18 խաղում խփելով 12 գոլ։
Հավաքականում
Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 2 խաղ՝ խփելով 1 գոլ։
Հավաքականում նորամուտը կատարել է 1992 թվականի հունիսի 27-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:0)։ Առաջին խաղակեսից հետո՝ ընդմիջման ժամանակ, նրան փոխարինել է Եվգենի Դրագունովը։
Հավաքականի կազմում իր երկրորդ (և վերջին) խաղն անցկացրել է 1992 թվականի օգոստոսի 26-ին ընդդեմ Հունգարիայի հավաքականի (1:2), որտեղ խփել է մեկ գոլ[2]։ Հանդիպման 60-րդ րոպեին նրան փոխարինել է Ալեքսանդր Բոնդարենկոն։
Մարզչական
Կարիերան ավարտելուց հետո դարձել է Վոլգոգրադի մանկապատանեկան թիմի մարզիչ։
Ձեռքբերումներ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ